четверг, 23 января 2014 г.

Էտյուդ: Պարող Երկրագնդիկը


-Իմ գնդիկները պարում են: Պարում են քեզ համար: Չնայած դու նրանց չես նայում: Ուզում ես ցույց տալ, որ ո՛չ ես, ո՛չ էլ գնդիկներս քեզ հետաքրքիր չեն: Իսկ նրանք պարում են ու պարում: Պարում են ինձ համար: Որ ես, նրանց հետևելով, աչքի պոչով կարողանամ նայել և քեզ, ոտքից գլուխ չափել քեզ և նորից ու նորից հասկանալ, որ ես իսկապես սիրում եմ քեզ: Ասում են՝ մեր տարիքում դա միանգամայն սովորական երևույթ է: Բայց ինձ համար անսովոր է, որովհետև առաջին անգամ է, որ գնդիկներին հետևելու փոխարեն ես քեզ եմ նայում: Ու գնդիկներս ընկնում են: Իսկ ես շարունակում եմ նայել քեզ, որովհետև հիմա դա կարևոր չէ: Պատկերացրու մի տղա, որ գնդիկներ է պարեցնում ու սիրում է մի աղջկա: Թվում է, թե սովորական մի պատմություն է, բայց գուցե քեզ համար այն մի փոքր տարօրինակ է: Դու մի՛ վախեցիր: Դու ստիպված չես լինի կիսել ինձ գնդիկների հետ: Ինչ-որ տեղ դու նրանց ես նման: Մի՛ նեղացիր: Ես պարզապես ուզում եմ ասել, որ դու էլ նրանց պես փխրուն ես ու կարող ես այդպես պարել…
Նրանք պարում են քեզ համար: Որ դու մի պահ մոռանաս աղջկական քո բոլոր խաղերը ու շշմած նրանց նայես: Իսկ հետո գնդիկների հետևում հանկարծ տեսնես իմ սիրահարված աչքերը: Պատկերացնո՞ւմ ես, այս գնդիկների հետևում մարդ է կանգնած: Գուցե դա շատ սովորական ու հասկանալի մի բան է, բայց մեզ համար այն հանկարծակի բացահայտված գաղտնիքի պես է: Ես ԿԱՄ, ես գնդիկների հետևում եմ, ու դու նայում ես ոչ թե իմ գնդիկներին, որոնք իրականում պարում են միայն քեզ համար, այլ ԻՆՁ ես նայում: Ու այդ պահին ես երջանիկ եմ: Ես պատրաստ եմ քեզ համար Երկրագնդիկը պարեցնել: Դու մի զարմացիր: Ինձ համար Երկիրը այս գնդիկների չափ մի բան է, նույնիսկ ավելի փոքր. չէ՞ որ ես կարողացա կտրել ամենամեծ հեռավորությունը՝ քո սուտ խաղի ու ինձ բացահայտելու անկեղծ զարմանքի տարածությունը: Հիմա դու գիտես, որ կա մեկը, ով քեզ համար պատրաստ է դառնալ առյուծներ վարժեցնող, նույնիսկ լարախաղաց: Չնայած մեր երկուսից դու ես վարժեցնողը. չէ՞ որ վաղուց ընտելացրել ես ինձ ու դու ես լարախաղացը, որովհետև խաղում ես իմ ջղերի լարերով: Իսկ ես…

Ես մի սովորական ծաղրածու եմ, ով պատրաստ է անվերջ դիմանալ ցանկացած ծաղրի Երկրագնդի բնակչության հինգ միլիարդ  ինը հարյուր իննսունինը միլիոն ինը հարյուր իննսունինը հազար ինը հարյուր իննսունինը մադկանց կողմից, միայն թե նրանց հետ չլինի վեցմիլիարդերորդը՝ այն միակը, ով կարող է երջանկացնել ծաղրածուին: Դու նրանց հետ չես: Ու ես երջանիկ եմ: Ու պտտում եմ քեզ համար ասեղի գլխիկի չափ դարձած Երկրագնդիկը՝ իր համարյա վեց միլիարդ բնակչությամբ: Երկու հոգի պակասում են: Մենք նրանց հետ չենք: Ու ես երջանիկ եմ: Իսկ դո՞ւ…

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"