Показаны сообщения с ярлыком 1.Սոնա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком 1.Սոնա. Показать все сообщения

вторник, 15 июля 2014 г.

Սոնա: Ջոշուայի նոր ընկերը


Լոբիով ապուրը արդեն զզվեցրել էր բոլորին: Համով էր, ինչո՞ւ պիտի համով չլիներ, բայց ինչպես ասում էր իրենց հարևան Սիմոնը՝ մի կնոջը չես կարող հավատարիմ մնալ, ինչպես չես կարող ամեն օր ուտել նույն ապուրը: Ու Մարիամը ճարահատյալ նայում էր զամբյուղում եղած բանջարեղենին՝ փորձելով հասկանալ, ինչ կարելի է անել: Ամուսինը լուռ ու խոժոռ ամեն օր ուտում էր այդ նույն ապուրը ու երևի թե հավատարիմ էր իրեն: Բայց Ջոշուան: Ջոշուան սկսեց դժգոհել, ու դա տարօրինակ էր: Առհասարակ տղան մոր ճաշերը երբեք չէր քննադատում. ինչ տալիս էին, ուտում էր, կամ էլ չէր ուտում, եթե չէին տալիս: Այդ չէր խնդիրը: Ջոշուան անհանգստանում էր մոր երևակայության համար, ու հիմա Մարիամը լարված տնտղում էր խոհանոցի զամբյուղը՝ մատների հետ աշխատացնելով իր երևակայությունը:
«Եթե մի երկու սոխ ավելացնեմ, ինչ-որ տարբերություն կլինի՞։ Այ թե համեմունք լիներ, նույն լոբիով ճաշը հազար անգամ ավելի համեղ կլիներ»։ Այդ միտքը ճակատագրական եղավ լոբիով ապուրի համար, որովհետև Մարիամը հանկարծ հիշեց, որ տանիքում մի տուփ արաբական համեմունք ունի․Հովսեփն էր ինչ-որ տեղից բերել։ Ուրախացած, որ այժմ կարելի է հանգիստ լինել սեփական երևակայության և ամուսնու հավատարմության համար, դուռը բացեց, որ դուրս գա, ու քիչ էր մնում սիրտը ճաքեր վախից։
Դուռը բացվելուն պես ներս մտավ մի շատ սարսափելի արարած։ Երիտասարդ էր, Ջոշուայի տարիքին կլիներ։ Բայց մի աչքը փակ էր, կոտրված մեջքին սապատ էր գոյացել, կաղում էր երկու ոտքից, լայն ժպիտի մեջ բացակայում էին ատամները, չար հայացք ուներ։ Ու դա էր սարսափեցնում։ Այն, որ աշխարհում կան և հաշմանդամներ, և սապատավորներ, հայտնի է բոլորին, բայց որ Ջոշուայի տարիքի մի տղա կարող է այսքան չար աչքեր ունենալ, դա Մարիամի համար անհնար մի բան էր։
Մինչ վախեցած նայում էր տղային, հայտնվեց Ջոշուան։
-Մայրիկ, ուտելու բան կա՞։
-Լոբիով ճաշը, - կմկմաց Մարիամը՝ շերեփը ձեռքն առնելով։
-Լոբիով ճաշ կուտե՞ս, - ժպտաց Ջոշուան նոր ընկերոջը ու տարավ նստեցրեց սեղանի մոտ։ - Կուտի, սոված է։ Շատ լցրու, ես այսօր չեմ ուտի։
․․․
Հետո ճաշում էր։ Ագահ կուլ էր տալիս լոբեհատիկները, աղմուկով ծծում ապուրը ու գոհ ճպպացնում։ Ջոշուան հիացած նայում էր ընկերոջը, մեկ-մեկ էլ մորը աչքով անում։
Մարիամը դեռ վախեցած էր, միևնույն ժամանակ մտածում էր, որ արաբական համեմունքով տուփը այպես էլ մնաց կտուրին, ու որ հազիվ թե նոր ապուր կեփի մինչև Հովսեփի վերադարձը։ Այ թե չի կարողանա հանդիմանել ամուսնուն, եթե այս գիշեր գնա պոռնիկների թաղամաս, էնտեղ, ասում են, հաճախորդների գոնե միրգ են հյուրասիրում։ Մյուս կողմից էլ Ջոշուայի վրա էր բարկանում։ Տղան բոլորովին սանձերը կորցրել էր։ Հովսեփը նույնիսկ ուզում էր մի լավ դնգստել նրան, բայց Մարիամը ամեն անգամ չէր թողնում։
Ջոշուան հրեշտակ էր, ու դա բոլորը գիտեին։ Բոլորին օգնում էր, էլ չես իմանա, որտեղից նրան այդքան եռանդ ու պատրաստակամություն։ Գամաղայում նույնիսկ ամենաբարի մարդիկ չոր ու կոպիտ էին դառնում՝ սեփական հացի խնդիրը լուծելու անկարողությունից։ Իսկ Ջոշուան՝ ոչ։ Ինքն էլ կարծես շատ լավ հասկանում էր, որ միակն է այդպիսին, և որ իրեն դնգստել չի կարելի, դրա համար ուզածն անում էր։ Խելացի բաներ էր ասում, շատ խելացի, ու ինքն էլ գիտեր, որր խելացի բաներ է ասում, տեսնում էր, ոնց են նրա ինքնամոռաց ճառերից հետո հայրն ու մայրը բերանները բաց իրեն նայում։ Ծիծաղում էր իր խեղճ, ծերացող ծնողների վրա ու էլի խելքին եկածն անում։ Ահա, առանց զգուշացնելու մի նոր անտուն է բերել, կերակրում է, հիացած նայում, ու թե ինչ լավ բան կա այս սարսափելի երիտասարդի մեջ, միան ինքը կիմանա։
Ջոշուան մեկ էլ աչքով արեց մորը ու մի կտոր հաց էլ դրեց նոր ընկերոջ ափսեի կողքը։ Երիտասարդը ագահությամբ խժռեց այն։ Ու այդ ժամանակ Մարիամը մտածեց, որ իրականում Ջոշուան ընկեր չունի։ Ու մտքում սկսեց աղոթել, որ այս անծանոթ երիտասարդը հանկարծ չդառնա իր հրեշտակ որդու առաջին ընկերը։
Երբ անկոչ, կամ գուցե ոմանց համար՝ կոչված հյուրը վերջացրեց իր ճաշկերույթը, Ջոշուան անհաբեր հավաքեց ափսեները, հետո ծնկների վրա նստեց աթոռին ու ասաց․
-Դե հիմա մորս պատմիր քո մասին։
-Ի՞նչ պատեմ, - իր անատամ ժպիտը ցուցադրեց երիտասարդը։ - Դե որ անունս Բրիկա-Սրիկա է, այդ բոլորը գիտեն։ - Ու սկսեց ծիծաղել․կարծես խեղդվում էր իր այդ ծիծաղով։
-Բրիկա՞, այդ ի՞նչ տարօրինակ անուն է, - կամաց ասաց Մարիամը։
-Դե հիմա, մորաքույր, մայրիկս երևի հարբած էր, երբ ինձ էդպես կոչեց։ - Ու էլի ծիծաղեց։
Մարիամը բարկացավ․
-Ես քեզ ի՞նչ մորաքույր։
-Ճշմարիտ ես, դու իսկական գեղեցկուհի ես, գուցե մենք քո հետ դեռ կհասցնենք․․․ Հը՞, ի՞նչ կասես։
Մարիամը վախից ու ջղայնությունից սառեց։ Բայց Ջոշուան ձեռքով արհամարհական ժեստ արեց ու արագ միջամտեց․
-Դե վերջացրու՛։ Ինչո՞ւ ես ուզում բոլորին ցույց տալ, որ դու ավելի վատն ես, քան կաս։
-Իսկ դու ինչո՞ւ ես կարծում, որ նա ավելի լավն է, քան կա, - չդիմացավ Մարիամը։
-Տես է՜, ինձ ջրի երես հանեց, - նորից ծիծաղեց Բրիկան։ - Հետո էլ կասեն, որ կանայք հավերի պես կարճ խելք ունեն։ Փաստորեն տղամարդիկ դա հորինել են, որ վիճելու կարիք չունենան։
-Տես ինչ խելցի է, մայրիկ, - Ջոշուան անկեղծորեն հիանում էր հյուրով, ու դա Մարիամին ավելի էր բարկացնում։ - Միայն թե, գիտես, մայրիկ, Բրիկան ասում է, որ բոլոր մարդիկ չար են։
-Իր արշինով է չափում, - կտրեց Մարիամը։
-Այ քեզ խելացի կի՜ն, - իր խեղկատակությունն էր շարունակում Բրիկան։
-Չէ՜, պարզապես նոր է բանտից դուրս եկել, - Մարիամին այդ էր մնում պակաս, - այնտեղ նրան մի լավ դաս են տվել, ինքն էլ կարծում է, որ դա անարդար է։
-Դա՞ս են տվել, - Բրիկան նորից խեղդվեց իր անճոռնի ծիծաղով։ - Սիրելիս, դու սիրունիկ մռութիկ ունես, դրա համար հեշտ ես խոսում։ Եթե քեզ էլ ինձ պես անճոռնի ճուտիկ դարձնեին, ուրիշ երգ կերգեիր։
-Քեզ խելոք պահեիր, չէին ծեծի, - ժպտաց Ջոշուան։ - Ու հետո, մի բան ասեմ։ Ես մարդկանց ծուռ կամ ուղիղ մռութիկներին, ինչպես դու ես ասում, չեմ նայում, ես շատ ավելի խորն եմ նայում։
-Օ հին ու նոր բոլոր աստվածներ, հետո էլ կասեն, որ այս այլասրեվածը սուրբ է, - ասաց Բրիկան՝ իբր մտահոգված նայելով շալվարին։
Դա վերջն էր։ Մարիամը կարմրեց ամոթից ու զայրույթից։ Ուզում էր հենց նույն վայրկյանին դուրս շպրտել այդ ավազակին, բայց ինչ ճիշտ էր, ճիշտ էր․հարևանները Ջոշուային սուրբ էին համարում, ու մայրը չէր ուզում ստվեր նետել որդու բարի համբավի վրա՝ հյուրընկալության կանոնները խախտելով։ Ահա և սեփական հարկի տակ ընտանեկան սուրվ ունենալու վատ կողմերից մեկը:
Ջոշուան կարծես բոլորովին չվիրավորվեց Բրիկայի ասածներից։
-Գնանք, առանձին խոսենք։ Գրազ, երեկոյան դու բոլորովին այլ մարդ ես լինելու, - ժպտաց նա։ Ինչ գեղեցիկ էր նրա ժպիտը։
-Մորաքույր, քո որդին հաստա՞տ իր հյուերին չի ծեծում, թե չէ ինչ իմանամ, առանձին խոսելը որն է։ - Ինչ տգեղ էր Բրիկայի ժպիտը։
-Հանգիստ եղիր, եթե ուզենամ քեզ ցավ պատճառել, բռունցքների կարիքը չեմ ունենա, դրանից ավելի սարսափելի բաներ կան, եթե չգիտես, - Ջոշուան արդեն բոլորովին լուրջ էր խոսում, ու Բրիկան ակամայից զգաստացավ։
-Ո՞ւր ենք գնում, - հարցրեց ու լուռ հետևեց տանտիրոջը։
․․․
Հովսեփին մնաց այն նույն լոբիով ապուրը։ Արաբական համեմունքով տուփն այս անգամ էլ չբացվեց ու մնաց անձեռնմխելի։ Ուշ էր, իսկ ամուսինը չէր վերադառնում, ու Մարիամը չէր հանդիմանում նրան։
Ջոշուան ու Բրիկան ներս մտան։ Տղան իրոք փոխվել էր։ Ջոշուան էլ մի քիչ հոգնած տեսք ուներ։
-Մայրիկ, էն հրաշագործ քսուքից դեռ մնացել է, թե չէ Բրիկայի ոսկորները դեռ ցավում են։
-Չի մնացել, դու վերջին բաժինը կաղ Զադոյին տվեցիր։ Ասում են, օգնեց։
-Դա լավ է։ Դե Բրիկային գոնե հատապտղով քո թեյից տուր։ Ինձ թվում է դա էլ կօգնի։
-Հայրդ պիտի հատապտուղ բերեր։ Դեռ չի եկել։
-Ուրեմն ջուր տուր։ - Ջոշուան նայեց Բրիկային։ - Ջուրը լավ է, ջուրը կօգնի։
Բրիկան ագահորեն լակեց ջուրը։ Երևի միայն նա կարող էր այդպես անել։ Հետո հարցրեց․
-Իսկ որտե՞ղ է սիրասուն հայրիկը։ Ինչո՞ւ է այսքան ուշանում։
-Բարեկամի տուն է գնացել, - ինքն էլ չհասկացավ ինչու՝ ստեց Մարիամը, - միրգ ուտելու։
-Սուտ են ասում, - լուրջ պատասխանեց Բրիկան, - այնտեղ ոչ մի միրգ էլ չեն տալիս։ Ու հետո այդ կովերը սիրուց բան չեն հասկանում։
-Թե դո՛ւ ի՞նչ գիտես, սերն ինչ է, - Մարիամը հունից դուրս եկավ արդեն։
-Գիտեմ, մորաքույր, հավատա, գիտեմ, - լուրջ ասաց Բրիկան։
-Ու գիտի, ինչպես է լինում, երբ սեր չկա, - տխուր ասաց Ջոշուան։ - Ես էլ հո ծնվածս օրվանից դա եմ ասում։ Բայց դուք ինձ չեք  հասկանում։ Ձևացնում եք, որ հասկացել եք, բայց որ հասհակցած լինեիք, վաղուց արդեն էսպես չէր լինի։ - Հետո աչքերը բարձրացրեց, նայեց մորը։ Կարծես խնդրում էր, որ մի քիչ ավելի լավ աչքով նայի հյուրին։ - Պատմիր, Բրիկա։ Թող մայրս լսի։
Բրիկայի պատմությունը երկար չտևեց։
-Հայրս հարբեցող էր։ Կնոջը ջարդ տալուց բացի ուրիշ ոչինչ չէր տալիս, հրաժարվում էր ցանկացած տեսակի պատասխանատվությունից։ Իսկ դրանից վատ բան, երևի, լինել չի կարող։
Մայրս սուրբ կնիկ էր։ Ասում էլ էին, որ դեռ կույս էր, երբ ինձ բերեց։ Բայց դե ես նման բաների չեմ հավատում։ Ինքս աղջիկներին սիրում եմ, լավ գիտեմ՝ ոնց են երեխաներ սարքում, բայց դե ինչի համար, մինչև հիմա չեմ հասկացել։ Մեր թաղի տղամարդիկ էլ գիտեին։ Դրա համար իմ ծնվելուց հետո մեկը մյուսի հետևից սկսեցին մորս մոտ գալ։ Հայրս վաղուց արդեն լքել էր մեզ։ Էն կովերին ավելի շատ էր սիրում, քան մորս, երևի խոստացած մրգին հավատում էր, ապո՛ւշը։ Մայրս մեննակ էր, վախենում էր, հիմնականում իմ համար էր վախենում։ Դրա համար էլ լուռ ծեծ էր ուտում ու մնացած ամեն ինչը։ Շատ արագ բոզ սարքեցին իրան։ Ձեռք առնելով՝ Կույս էին անվանում, իրենց թվում էր, որ շատ սրամիտ են։ Բայց դե եթե ուզում եք իմանալ, ինձ համար մեկ է՝ կույս էր ինքը, թե չէ։ Ինքը սուրբ կնիկ էր։ Էս աշխարհում իրանից բարի երևի մեկ էլ քո տղան է, էն էլ թող մորս տեսածի չափ տեսնի, նոր կխոսանք։
Մի օր էլ եկավ մեկը, ասեց, որ մոլորվել է, խնդրեց, որ մայրս ճանապարհ ցույց տա։ Մայրս ճակատս համբուրեց, տնից դուրս եկավ ու էլ հետ չեկավ։ Ես էլ իմ կարճ խելքով մտածեցի, որ ինձ լքել է։ Ասեցի՝ դե որ էդքան վատն եմ, ավելի վատը կլինեմ։
Սկսեցի գողություն անել։
Մեր քաղաքում անտուն երեխաները շատ էին ու բոլորն էլ գողություն էին անում, էլ ի՞նչ պիտի անեին։ Բայց եթե մյուսների համար դա մի կերպ սովից չսատկելու միջոց էր, իմ համար՝ մարդկանց վնաս հասցնելու լավ առիթ։ Ինձ մի աչքով մի նայեք, շատ լավ եմ գողություն անում, ոնց որ իսկական պոետ։ Բայց դե գողությունը անմեղ զբաղմունք է իրականում, ոսկին ու արծաթը միևնույն է տեր-մեր չեն ճանաչում, իրենց համար մեկ է։
Հետո էլ մի օր իմացա, որ մորս էն գիշեր սպանել էին։ Հանկարծ ինձ մեղավոր զգացի արածս բոլոր գողությունների համար ։ Ախր եթե մայրս ինձ չէր թողել, ուրեմն ես չարանալու պատճառ չունեի։ Չնայած, դրանից ավելի շատ չարացա։ Մի կողմից չափից շատ էի ինձ մեղադրում ու դա ինձ դուր չէր գալիս, մյուս կողմից ուզում էի վրեժ լուծել։ Սպանեցի։ Բոլորին։ Ընդ որում մինչև հիմա չգիտեմ, ու չեմ էլ իմանա՝ ճիշտ մարդկանց եմ սպանել, թե ուղղակի էն ժամանակ ականջիս պատահական անուններ էին փսփսացել։
Հետո էլ հորս սպանեցի։ Ինքը ինձ չճանաչեց, ու դա ավելի էր կատաղեցնում ինձ։ Հիմա եմ մտածում, որ գուցե այդ մարդն էլ հայրս չէր։ Գուցե հայրս վաղուց արդեն սատկել է ինչ-որ մեկի ցանկապատի տակ։ Մեկ է…
Վրեժ լուծելուց է սկսվում ։ Հետո արդեն չես կարող կանգնել։ Ավազակախումբ մտա։ Հետո գլխավորին սպանեցի, ինքս դարձա պարագլուխ։ Հետո էլ մի ուրիշ, իմ պես լակոտ, ոստիկանության ականջին որոշ բաներ փսփսաց։ Երեսուն թե քառասուն արծաթ դրամ վերցրեց անասունը, չեմ էլ հաշվել, չնայած հաշվել չգիտեմ։ Ու էդքանի համար մատնեց ինձ։ Շուկայում մոտեցավ ու իր կեղտոտ բերանով սկսեց լպստել թուշս։ Ես միայն կանանց համբույրներն եմ ընդունում՝ ինչ ուզում է կին լինի։ Իսկ տղամարդը չպիտի տղամարդուն լպստի։ Բայց դե էդքանը բավական էր։ Ինձ ձերբակալեցին, տարան բանտ, ու ոնց որ Ջոշուան է ասում, մի լավ դաս տվեցին։ Արդեն հաշմանդամ եմ, արդեն ինձ Սատանու ճուտ են ասում, իսկ ես տասնհինգ թե տսնվեց տարեկան եմ, չեմ հաշվել։
Բայց դե գիտես, Ջոշ, էստեղից որ դուրս գամ, առաջին հերթին ինչ եմ անելու։ Էդ անասունին մոռթելու եմ։ Էնպես, որ մեծ կտորը ականջը մնա։
-Դու էլ ոչինչ չհասկացար, Բրիկա, - մեծավարի հառաչեց Ջոշուան։ - Ի՞նչ էի ես ասում ձախ այտի մասին։
-Ես ամեն ինչ էլ հասկացա, բայց էդպես չեմ անելու։ Ինչ որ դու ասում ես, լավ բան ես ասում, բայց եթե միայն ասում ես։ Կյանքում էդպես վարվելը հնարավոր չի։  
Մարիամը գաղտագողի սրբեց արցունքները։
-Ջոշուա, տղաս, եթե ես էլ շուտ մահանայի, դու էլ ավազակ կդառնայի՞ր, - ինքն էլ չհասկացավ՝ ինչու այդ հարցը տվեց։
-Երևի, մայրիկ։ Կամ էլ թե՝ չէի դառնա։ Ի՞նչ իմանամ։ Բայց ոչ մեկին չեմ ցանկանա նման բախտ։
-Դե ես էլ ինձ նման բախտ չէի ցանկանում, - ատամները կրճտացրեց Բրիկան։ - Լավ, էլ ձեր գլուխները չտանեմ։ Գնամ։  - Հետո նայեց Մարիամին։ - Իսկ քո ամուսինը հիմար է, եթե դավաճանում է քեզ։ Որովհետև դու իրոք կույս ես ծնել։
-Ինքը գիտի, - արցունքները հազիվ զսպելով՝ ասաց Մարիամը։
-Գիտի ու չի՞ գնահատում։
-Գնահատում է։
-Դե լավ։ Ես գնամ։ Ջոշ, դու ասում ես, ամեն ինչ գիտես։ Գիտե՞ս, մենք էլի կհանդիպե՞նք։
-Կհանդիպենք, Բրիկա։ Պարզապես դու անունդ փոխած ես լինելու, ես էլ արդեն մականուն կունենամ։
-Իսկ որտե՞ղ ենք հանդիպելու։
-Գողգոթայում։
-Էդ ի՞նչ տեղ է։
-Մի փոքր սար է, Երուսաղեմի մոտակայքում է։
-Ասում են, Երուսաղեմը հարուստ քաղաք է։
-Շա՜տ։ Երեսուն արծաթն էնտեղ ի՞նչ է որ։
-Դե լավ։ Ուրեմն ես հանգիստ խղճով կգնամ։ Ցտեսություն, Ջոշ: Մնաս բարով, մորաքույր։
․․․

Հովսեփը ողջ գիշեր Գամաղայի մոտակա անտառում փասիան էր որսում։ Մտածում էր, որ գոնե հաջորդ օրը կինը լոբու հատիկները չի հաշվելու։ Կտուրին պահած արաբական համեմունքի մասին էլ էր հիշում ու ակամայից լպստում էր շուրթերը։ Համով էր լինելու։

вторник, 1 июля 2014 г.

Սոնա: Ջոննի


















Վանդակի դռնակը բաց էր, բայց նա դեռ վանդակում էր:
Հոգնել էր: Հոգնել էր ազատությունից, արագությունից, Երկնքից, թռիչքից, ու ի վերջո նրանից էր հոգնել, որ ճայերը չէին հոգնում նրան հետապնդելուց՝ կամ կտոր-կտոր անելու մռայլ նպատակով, կամ էլ թևերը համբուրելու հիստերիկ պատրաստակամությամբ: Իսկ ինչի՞ց էր ամեն ինչ սկսվել: Ավելին իմանալու, ավելին կարողանալու ցանկությյունից, երկար աշխատանքից ու մեծ հավատից, որ արժանի է, որ բոլորն են արժանի, որ կյանքը միայն ափից ափ սավառնելը չէ: Եվ ինչի՞ համար էր այդ ամենը, եթե պիտի վերջանար վանդակից երբեք դուրս չգալու դառը ցանկությամբ:
Վանդակը անփույթ դրված էր սեղանի ամենածայրին, բայց ամենևին էլ մոռացված չէր: Մի զույգ խոշոր կանաչ աչքեր առաստաղի տակից նայում էին նրան ու ժպտոււմ: Անընդհատ՝ նայում ու ժպտում: Երբեմն-երբեմն աչքերի տերը սկսում էր ծիծաղել, և դա հաճելի էր:
Տարօրինակ մարդիկ էին: Ջոնը գիտեր, որ մարդիկ առհասարակ տարօրինակ արարածներ են, բայց սրանք երևի մյուսներից էլ էին տարբերվում:
Նրան գնեցին ծովափին՝ իր կողքին նստած մի ծերուկից: Ջոնը չհասկացավ՝ ինչո՞ւ մարդկանց խելքին փչեց, որ ինքն այդ կաշվի և ոսկորների շատախոս պարկին է պատկանում: Ծերուկն էլ չհասկացավ: Բայց փողը միշտ էլ փող է՝ ուզում է ծովափին լինի, ուզում է՝ գինետանը: Նրան վերցրեցին հենց ավազուտ ափից ու դրեցին վանդակը: Հետո բերեցին այստեղ ու ասեցին խոշոր աչքերով այն արարածին, որ նվեր է՝ ծննդյան, թե Սուրբ Ծննդյան առիթով: Ջոնի համար նույն բանն էր, նա հո չգիտեր, որ մարդիկ, ովքեր սուրբ չեն, մեծ ակնածանքով են հիշում իրենց սեփական ծննդյան օրը:
Աղջիկը դրեց վանդակը սեղանի ծայրին, բացեց դռնակը: Ասեց.
-Արի միասին թռչենք:
Ու վերջ: Այդ օրվանից Ջոնը վանդակից դուրս չի եկել, իսկ աղջիկը կախված է մնացել առաստաղից՝ սպասելով, որ Ջոնն ուր որ է պիտի միտքը փոխի: Ուր որ է արդեն երկու շաբաթ:
Նրանց խոսակցությունը օդից կախված էր մնացել: Վանդակի դռնակը բացվելու միայն հաջորդ օրը Ջոնաթանը պատասխանեց.
-Չեմ թռչելու:
Իսկ հաջորդ օրը աղջիկը հարցրեց.
-Ինչո՞ւ:
Մյուս օրը Ջոնը ոչինչ չասեց: Ասելու համար պատճառ էր պետք: Եվ նա երկու շաբաթ նայում էր առաստաղի տակ կախված մնացած աղջկան ու խոսակցության թելին ու փորձում մի բան պատասխանել:
Աղջկա անունը Մեգգի էր: Նա էլ էր թռչում: Պարզապես մի օր բացեց իր խոշոր կանաչ աչքերը ու տեսավ, որ առաստաղին է կպել: Առաջին բանը, որ արեց, ժպտաց և օդում գիշերանոցի ծայրերը բռնելով, կոկիկ ռևերանս անելով,  քաղաքավարի ասեց՝.
-Իմ անունը Մեգգի է: Շատ հաճելի է:
Բայց առաստաղը չպատասխանեց: Երևի նրան այնքան էլ հաճելի չէր: Բայց Մեգգին երջանիկ էր ու ինքը հորինեց առաստաղի անունը: Բենիամին: Ընկերների համար՝ Բեն: Ու հիմա ամեն անգամ, երբ Մեգգին մի դժվար լուծվող խնդրի շուրջ էր մտածում, հայացքը վերև էր գցում ու մտահոգ ասում.
-Հը՞, ի՞նչ կասես, Բեն:
Բենը միշտ լռում էր: Բայց նրան դա ներելի էր: Իսկ Ջոնին ոչ այնքան:
-Հոգնել եմ ,- երկու շաբաթ անց վերջապես պատասխանեց Ջոնը:
Մեգգին սավառնեց դեպի սեղանը, աչքերը մոտեցրեց վանդակի դռնակին, ժպտաց:
-Անունդ ի՞նչ է, - հարցրեց ու առանց պատասխանի սպասելու ավելացրեց. - Մեգգի, շատ հաճելի է:
-Ջոն... Ջոնաթան: Ջոնաթան Լիվինգստոն:
-Շատ գեղեցիկ անուն ունես, Ջոննի, - ծիծաղեց Մեգգին:
-Ինձ այդպես ոչ ոք չի դիմում, - նեղացավ Ջոնը: - Ես ճայ եմ: Իսկ դա շան անուն է՝ Ջոննի:
-Բայց ես սիրում եմ բոլորին կարճ դիմել, այդպես ավելի ջերմ է, - ծիծաղեցին Մեգգիի աչքերը:
-Ես ոչ մի ջերմ բան չեմ տեսնում դրանում, Մեգան:
-Մեգգի: Ես ուրիշ անուն չունեմ:
-Ես էլ չունեմ:
-Չէ, դու երեք անուն ունես՝ Ջոն, Ջոնաթան ու Ջոնաթան Լիվինգստոն: Ու ճայ ես: Դա լավ է:
-Ի՞նչն է լավ:
-Լավ է, որ թութակ չես:
Ջոնաթանի մի աչքը ժպտաց, մյուսը զարմացավ:
-Ծնողներս խոստացել էին, որ ծննդյանս օրվա առթիվ թութակ են նվիրելու ինձ, - բացատրեց Մեգգին: - Ինչ լավ էր, որ նրանք երբեք իրենց խոսքի տերը չեն լինում:
Հիմա Ջոնաթանի երկու աչքերն էլ ժպտացին:
-Դու թռչում ես:
-Ահա, - չարաճճի ասաց Մեգգին:
-Իսկ ես հոգնել եմ թռչելուց:
-Ինչո՞ւ:
-Երկար պատմություն է: Ու շատ գրքային: Ասում են, իմ մասին նույնիսկ գիրք են գրել: Մի ոմն պարոն, ով միաժամանակ և կոմպոզիտոր է, և գրող: Դա երևի հրաշալի է, երբ դու և կոմպոզիտոր ես, և գրող, բայց այ գրքի հերոս լինելը վերջաբանից հետո արդեն հոգնեցուցիչ է դառնում:
-Չգիտեմ, ես գրքեր չեմ կարդում, Ջոննի:
-Ես էլ: Հազար տարվա ընթացքում ճայերը հազիվ սովորեցին երկնքին նայել, էլի հազար տարի պահանջվեց՝ թռչել սովորելու համար: Այսպիսի հաշվարկով կարդալ երբեք չենք սովորի: Կամ կսովորենք, երբ արդեն կարդալու բան էլ չի լինի:
-Մարդիկ էլ ասում էին, որ միայն աստվածները կարող են թռչել:  Բայց ես հո աստված չեմ:
-Ես էլ թռչող մարդ չեմ տեսել: Ինչպե՞ս ես դա անում:
-Չգիտեմ, Ջոննի: Պարզապես մի օր արթնացա մե՜ծ երջանկությունից: Հետո տեսա, որ թռչում եմ:
-Իսկ ես երևի հենց դրա համար էլ չեմ թռչում, որովհետև երջանիկ չեմ:
-Ինչո՞ւ:
-Չգիտեմ: - Ճայը հառաչեց. ճայերն էլ են երբեմն հառաչում, բայց շատ հազվադեպ: - Չէ, երևի թե կարելի է կտրել տարածությունն ու ժամաակը ու հասնել հենց այն կետին, երբ ես արդեն երջանիկ կլինեմ, բայց ես չգիտեմ, որտեղ է այդ կետը:
-Տարօրինակ ես: Դու կարող ես կտրել տարածությունն ու ժամանակը, բայց նստած ես վանդակո՞ւմ:
-Ի՞նչ տրաբերություն՝ որտեղ ես դժբախտ:
-Դպրոցի հոգեբանը կասեր, որ դու ուժեղ դեպռռեսիա ունես, - ծիծաղեց Մեգգին:
-Ի՞նչ է դա:
-Չգիտեմ: Բայց ասում է, ես էլ դրանից ունեմ: Վախենալու չի, չի ցավում ու կարևորը՝ չեն սրսկում:
Լռեցին: Բենը համբերատար պահում էր օդում խոսակցության թելը:
-Մարդիկ հետաքրքիր են, - վերջապես ասաց Ջոնաթանը:
-Մարդիկ պարզապե հրաշալի են, - ոգևորվեց Մեգգին ու հայացքը վերև ձգեց. - Չէ՞, Բեն: Երևի թե ես միակ մարդն եմ, ով այդպես է կարծում: Հայրիկը միշտ ասում է, ո սրիկաները շատացել են: Իբրև այստեղ մոտիկ մի տեղ հատուկ ֆերմա կա, ուր սրիկաներ են բուծում և ուղարկում քաղաքներ: Բայց ես դեռ ոչ մեկին չեմ տեսել:
-Ինչի՞ համար են սրիկաներ բուծում: Մի լավ բան չե՞ն կարող անել, - լուրջ հարցրեց Ջոնը:
-Չգիտեմ: Երևի մի տեղ գրված է, որ աշխարհում լավ ու վատ մարդկանց քանակը պիտի հավասար լինի: Բայց լավ մարդիկ շատ են, դրա համար են բուծում: Երևի...
Գիտե՞ս, ինչու եմ սիրում մարդկանց, Ջոննի: Նրանք չգիտեն: Նրանք չգիտեն՝ ինչը չեն կարող: Բոլորը շատ լավ գիտեն՝ ինչ են կարող: Բայց այն, ինչ դուրս է մնացել այդ ցուցակից, չի համարվում անհասանելի: Ես արթնացա մի օր ու տեսա, որ թռչում եմ: Բայց ինձանից շատ տարիներ առաջ արդեն մարդիկ թռչում էին:
-Ես ոչ մի թռչող մարդ չեմ տեսել, - առարկեց Ջոնը:
-Ու չես տեսնի: Որովհետև նրանք թռչում են հատուկ սարքերով, հատուկ մեքենաներով: Բայց թռչում են: Ու դա հրաշալի է:
Ջոնը ոչինչ չպատասխանեց: Խոսակության թելը նորից հանձնվեց Բենի հոգածությանը:
Հաջորդ օրը Ջոնն ասաց.
-Իսկ ճայերին որտե՞ղ են բուծում:
Ու Մեգգին պատասխանեց.
-Չգիտեմ:
Իսկ հետո Ջոնը նորից հառաչեց.
-Հոգնել եմ:
Ու Մեգգին հարցրեց.
-Ինչո՞ւ, Ջոննի:
Եվ Ջոնաանի հերթն էր ասել.
-Չգիտեմ...


понедельник, 28 апреля 2014 г.

Սոնա: չԳրողը


Ես նստած եմ իմ թղթե բանտում և մի անիմաստ, անսկիզբ-անվերջ երգ եմ երգում:
Դու դանդաղ բացում ես թղթե ճռճռան դուռը ու ներս հրում արդեն սառած ապուրով ափսեն:
Կես ժամը մեկ ճաշ ես բերում ինձ, որ հինգ րոպե հետո նորից տանես խոհանոց այդ գրողի տարած ափսեն, որին ես մատով չեմ կպել ու չեմ կպնի:
Չէ, մի անհանգստացիր, ես չեմ զայրանում: Չէ՞ որ դու իմ Առլեկինն ես.. Իմ տխուր Առլեկինը...
Դու ոչ Ծաղրածու ես, ոչ Պիեռո, այլ հենց տխուր Առլիկին, ում զանգուլակները վաղուց արդեն թափվել են գլխով շատ թափահարելուց:
Դու այլևս չես զնգզնգում, դրա համար էլ տխուր ես...
Բայց երբեմն-երբեմն ժպտում ես քո կարմիր, առլեկինային ժպիտով: Ես քո քայլող ժպիտն եմ: Դու նայում ես ինձ ու ժպտում, ու ես ուրախ եմ, որ կարող եմ գոնե կես ժամով երջանկացնել որևէ մեկին:
Բայց հիմա դու զարմանալիորեն դաժան ես վարվում ինձ հետ: Դու խլել ես ինձնից իմ ընկերներին, գրքերը, թատրոնը, դու խլել ես ինձնից իմ աղմուկ-աղաղակը, տեմպո-ռիթմը, իմ կյանքը, ինձ էլ իմ կյանքից ես խլել, պարզապես անհայտացրել ես ինձ իմ խելագար աշխարհից, որտեղ ես հողմապտույտ տեմպով դանդաղ-դանդաղ գժվում էի: Դու փակել ես ինձ այս թղթե զնդանում ու ասում ես՝ Գրի՛ր:
-Գրիր, որ կարդամ, որ դու էլ իմ գրածը կարդաս, որ ծիծաղես ինձ վրա, ասես, որ խելքս թռցրել եմ, ասես, որ վաղուց գիտես, որ խելքս թռցրել եմ, ես էլ ասեմ, որ դու լացկան, ռոմանտիկ աղջիկ ես, դու սուտ նեղանաս ինձնից, ու այդ նեղացկոտությունից թշերիդ փոսիկներ առաջանան, ու ես ծիծաղեմ: Հասկացիր, ես պիտի ծիծաղեմ, ես Առլեկին եմ, ես պիտի ծիծաղեմ:
Բայց ես... Ես չեմ գրում: Ոչ մի տող: Թեև իմ բանտը թղթե է, այստեղ ամենուր կարելի է գրել՝ պատերին, հատակին, առաստաղին, չեղած պատուհանի չեղած պատուհանագոգին. գրիր ամեն տեղ՝ամեն ինչի մասին: Բայց ես չեմ գրում:
Դու կես ժամը մեկ ինձ սառած ապուր ես բերում ու աչքի պոչով ստուգում պատերի սպիտակությունը:
Իսկ ես ժպտում եմ քեզ, իմ կարմիր Առլեկին: Ես քո առլեկինային կարմիր շրթներկն եմ քսում իմ կոպերին, ու ժպտում քեզ իմ անկոպ շուրթերով:
Դու չգիտես ու չպիտի իմանաս: Ես ջախջախված եմ: Ոչնչացված: Տապալված: Ու դա ինձ դուր է գալիս: Այս ծուղակը, որի մեջ ընկել եմ, գրելու այս անհրաժեշտությունն ու անկարողությունը, հիվանդագին, գժված կյանքից պոկվելու ստիպվծությունը մի տեսակ հանգստություն են ներշնչում ինձ: Կյանքումս առաջին անգամ հանգիստ եմ: Ու դա մահվան պես է՝ սառը ու փափուկ:
Ես ջախջախված եմ, ու ոչինչ չեմ անում՝ այս վիճակից ազատվելու, դուրս պրծնելու համար:
Դրա համար էլ ոչինչ չեմ գրում:
Բայց դու չպիտի իմանաս այդ մասին: Ես պատասխանատու եմ քեզ համար: Դու բանտարկել ես ինձ, նշանակում է՝ սիրում ես, կամ գոնե ընտելացել ես, իսկ ես, ուզած թե չուզած, պատասխանատու եմ նրանց համար, ում ընտելացրել եմ:
Դա ես չեմ ասել: Դա շատ ավելի խելացի մարդ է ասել, ում ես շատ եմ սիրում ու մի քիչ էլ ընտելացել եմ: Ափսոս, նա չգիտի այդ մասին, թե չէ ստիպված կլիներ պատասխանատու լինել ինձ համար:
Արի գրեմ պատին, քո այս կարմիր շրթներկով գրեմ: Գրեմ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ: Ու դու ինձ բաց թողնես: Ու դու ծիծաղես ինձ վրա: Ու ես լուռ ժպտալով թողնեմ-հեռանամ՝ առանց փորձելու իմ ջախջախվածությունը հերքել:
Ես դանդաղ դուրս եմ սողում խաղի քո կանոններից ու հողմապտույտ արագությամբ վերադառնում հանապազօրյա գժությանը: Ես մահանում եմ, մահանում եմ ավելի արագ, քան ինձ թվում էր առաջ: Բայց այդ մահվան մեջ մի նոր կյանք կա՝ կյանք, որտեղ դու ես բանտարկված իմ այդ թղթե զնդանում, իսկ ես քեզ հետ եմ՝ ինքնակամ գերի, ու մենք գրում ենք պատերին քո այդ կարմիր շրթներկով, ու դու արդեն Առլեկին չես ու պարտավոր չես ծիծաղել, ես էլ պատախանատու չեմ ոչ քեզ համար, ոչ էլ իմ...

понедельник, 3 февраля 2014 г.

Սոնա: Երջանկությունը պետք է պաշտպանել հասարակությունից


Հասարակական կարծիքի նկատմամբ ունեցած վախը բարոյականության հիմքն է:
Օսկար Ուայլդ

Այնպես է պատահում, որ մենք՝ ես, դու, մյուսը, հանկարծ դադարում ենք վախենալ հասարակական կարծիքից: Գուցե ընկերներդ ասեն, որ այդպես ես ասում հենց վախից՝ որպես ինքնապաշտպանություն: Դե ինչ, այդպես էլ է լինում, ու իմ ընկերները ինձ դա արդեն ասել են: Բայց հավատա, կարող է և այնպես պատահաել, որ իրո՛ք դադարես վախենալ հասարակական կարրծիքից: Չգիտեմ՝ ինչու, գուցե հանկարծ շատ քաջ դառնաս, գուցե իմ նման հոգնես սրան-նրան լսելուց, գուցե պարզապես այնքան հիմար լինես, կամ այնքան խելացի, որ չհասկանաս, ինչ է քո մասին կարծում կասկածելի հասարակությունը: Ինչևէ: Փաստը մնում է փաստ. դու այլևս չես վախենում:
Գի՞ժ ես: Չէ, մի անհանգստացիր, բժշկի կարիք չունես: Պարզապես դու անբարոյական ես: Դա հաստատված փաստ է, ու դու այլևս ոչինչ չես կարող անել այդ փաստի հետ, միայն անտեսել այն, եթե կարող ես, կամ հաշվի նստել դրա հետ, եթե այլ ելք չի մնում: 
Անբարոյական հռչակվելը (հռչակվելը, ոչ թե լինելը) իր դրական կողմերը ունի: Այսինքն միայն մի դրական կողմ, այն է՝ դու այլևս կորցնելու բան չունես: Շատերը ինձ հետ չեն համաձայնի ու արդեն իսկ չեն համաձայնում: Բայց արի մի պահ չլսենք այդ <<շատերին>> ու փորձենք ինքներս մտածել: Ի՞նչ ունենք կորցնելու մենք՝ ես, դու, այն մյուսը, ում երեկ կամ երեկ չէ առաջին օրը անբարոյական հռչակեցին: Ի՞նչ: Կյանքը, հարգանքը, երջանկությունը... Ասում են, այս ցուցակը չափից դուրս երկար է թվարկելու համար, բայց մենք չենք շտապում: Փորձենք գոնե հասկանալ, արդյո՞ք մենք կորցնում ենք այն երեք վերոնշյալ արժեքավոր կամ ոչ այնքան <<իրերը>>, երբ դադարում ենք հասարակական կարծիքի հետևից ընկնել:
Կյա՞նքը... Կյանքը, վաղ թե ուշ, կորցնելու են բոլորը: Մահը չի հարցնելու՝ որքան հարգված էիր դու քո կյանքում: Նա պարզապես կգա ու կասի՝ բարև: Իսկ քեզ ոչինչ չի մնա, քան թե ասել բոլորին, այդ թվում և նրանց, ովքեր քեզ իրոք հարգում էին՝ ցտեսություն:
Հարգա՞նքը... Նախ և առաջ այդ հարգանք ասվածը շատ կասկածելի բան է, մանավանդ այն մարդկանց պարագայում, ովքեր քեզ չեն ճանաչում և պարզապես իրենց գլխաքանակով ապահովում են անդեմ հասարակության գոյատևումը: Բայց նույնիսկ եթե մի պահ ենթադրենք, որ հասարակությունը իրոք կարող է ինչ-որ մեկին հարգել, մի՞թե դու հույս ունես, որ անբարոյական հռչակվելուց հետո քեզ հարգելու են: Մարդիկ հարգում են դիմացինին միայն իրենց հարգելու համար: Իսկ եթե դու հաշվի չես նստում նրանց <<հեղինակավոր>> մասսայական կարծիքի հետ, էլ ի՞նչ հարգանքի մասին կարող  լինել խոսքը: Այնպես որ սա դու արդեն կորցրել ես ու չես կարող այլևս նորից կորցնել:
Մնաց երջանկությունը... Սա իրոք կարևոր է, ու երջանկության համար հաստատ արժի պայքարել: Բայց... Բանը նրանում է, որ բարոյականության ստերեոտիպ սահմանից դուրս գալուց հետո դու կարող ես երջանիկ լինել միայն երկու դեպքում: Առաջին, վերադառնալ ուրիշի մորալի սահմանը, մեղա գալ ու համբերատար դիմանալ, մինչև բոլորը սպառեն իրենց սրամտության ու փիլիսոփայական մտածելակերպի անսպառ պաշարները ու քեզ վերջապես հանգիստ թողնեն: Կամ էլ պիտի գլուխդ բարձր առաջ գնաս, որքան հնարավոր է հեռանալով հասարակության գծած օղակից ու կրծքով պաշտպանելով քո երջանիկ լինելու իրավունքը՝ անկախ ուրիշների բարդույթներից, որոնք այլ կերպ հասարակական կարծիք են կոչվում: Երկուսն էլ դժվար ճանապարհներ են, իսկ ընտրություն անելու արտոնությունը միմիայն քեզ է պատկանում:
Իսկ հիմա մտածիր՝ ուզո՞ւմ ես վերդառնալ նրանց մոտ: Եթե այո, ուրեմն իրականում երբեք էլ դուրս չէիր եկել նրանց մորալի սահմանից: Ուրեմն քեզ միայն թվում էր, որ դուրս ես եկել: Իսկ եթե չես ուզում, ստիպված ես լինելու պաշտպանել քո երջանկության իրավունքը, որը թեև ամրագրված է Սահմանադրությամբ, բայց այս պարագայում ոչ մի օրենսդրություն քեզ չի օգնի, որովհետև քո երջանկությունը կարող ես պաշտպանել միայն դու: 
Երջանիկ լինելու համար շատ բան պետք չի: 
  • Չվախենալ ուրիշի քննադատական խոսքից:
  • Կարողանալ պատասխանել սեփական մեղադրանքներին:
  • Որոշել սեփական մորալը:
  • Հիշել, որ նախորդ երեք կանոններից չի կարելի հրաժարվել;
  • Հիշել, որ ամեն դեպքում, ինչ էլ որ ընտրես, դու չես կարող միայնակ լինել:

Այժմ դու գիտես ինչպես դա անել: Կարող ես գործի անցնել, եթե կարող ես...

воскресенье, 22 декабря 2013 г.

Սոնա: Թափառում...


Երբ քաղաքը միացնում է իր արհեստական լույսերը, փողոցը բաժանվում է երկու մասի՝ սպիտակ ասֆլատապատ ձյուն և ձնապատ ծառեր, և սև անհյուրընկալ երկինք: Այնքան էլ հաճելի չի թափառել ամայի փողոցով այս մութ ու ցուրտ ժամին, բայց մյուս կողմից կարող ես հանգիստ գնահատել փողոցի լուռ գեղեցկությունը:
...Մեր թափառումը մի կարգին թափառում էլ չի, որովհետև մենք հստակ նպատակ ունենք՝ հասնել կանգառ ու այնտեղ բաժանվել՝ տուն հասնելու նպատակով: Բայց դու այսօր ինձ հետ ես, ու երևի դա է կարևորը: Ասում եմ՝ երևի, որովհետև աշխարհում հասատ էլի շատ ու շատ կարևոր բաներ կան, որոնք հիմա կենտրոնացել են այս սև-սպիտակ փողոցում: Ամեն դեպքում այդ կենտրոնացած կարևորությունը հիմա միայն սառած օդում կա ու գրեթե անիրական է: Իսկ դու իրական ես ու թափառում ես իմ կողքին:
Կանգառում էլեկտրական լամպերով լուսավորված մութ երկինքը բաժանվում է երկու մասի՝ սպիտակ փոքրիկ փաթիլներ և սև ագռավների մի աղմկոտ երամ: Դու հեռախոսով մեկ հայրիկին ես հանգստացնում, մեկ մայրիկին համոզում, որ շատ չանհանգստանա: Իսկ ես լսում եմ ագռավներին:
-Քո հետևից են եկել, գիտե՞ս, - ծիծաղելով ասում եմ, բայց դու ինձ չես լսում, զբաղված ես մայրիկին շատ կարևոր ինչ-որ բան բացատրելով:
Իսկ ագռավները կռում են ու կռկռում: Ու թարթիչներիս իջնող ձյունը արդեն այնքան էլ բարի չի թվում ինձ: Նա ծիծաղում է ինձ վրա, լեզու հանում ու հռհռում:
<<Քեզ ի՞նչ կա որ, երկու րոպեից տանը կլինես: Իսկ ընկերուհիդ դեռ պետք է տուն հասնի: Ի՞նչ ես կարծում, ագռավները նրան հանգիստ կթողնե՞ն>>:
Սև համարներով սպիտակ երթուղայինը զգույշ մոտենում է կանգառին: Դու սահուն համբույր ես դրոշմում սառած թշիս ու նստում մեքենան: Իսկ ես հայացքով ուղեկցում եմ քեզ՝ միաժամանակ աչքի պոչով հետևելով աղմկոտ երամին:
...Ես անհանգստանում եմ քեզ համար, բայց քիչ: Ես գիտեմ, որ ագռավները քեզ ոչինչ չեն կարող անել: Թող կռան, ինչքան ուզում են, դու ունես քո անմատույց աշխարհը ու ինձ:
Ասա, որ ճիշտ եմ անում, որ չեմ անհանգստանում: Ասա, որ եթե այս աշխարհում կա մի վայր, որտեղ կարող ես հանգստանալ, դու ես ու քո երևակայությունը: Ասա, որ ագռավների գլուխը մի լավ տարար ուրվականների մասին պատմություններով, ու որ մյուս անգամ նրանք երկար են մտածելու մեր գլխավերևում երամվելուց առաջ: 

вторник, 25 июня 2013 г.

Սոնա: Ցպահանջ վախ


Պայքարը երկար էր ու տանջալի: 
Վերջապես կարողացա հաղթահարել մարմինս պատած վախկոտությունը:
Այո, հենց վախկոտությունը, ոչ թե վախը: Երբ վախենում ես պարզապես աչքերդ բացել, դա արդեն վախ չէ, դա վախկոտություն է, և սարսափելի վախկոտություն: Չնայած այստեղ իր մեղքի չափաբաժինը ունի և վախը՝ իսկական, լուրջ, արդարացված վախը, բայց միևնույն է, վախկոտությունը երբեք արդարացված չի լինում: Այդ իսկ պատճառով ինձ համար շատ կարևոր էր հաղթահարել այն:
Հաղթահարեցի:
Բացեցի աչքերս:
Իզուր. մութ է, բան չի երևում:
Ամենասարսափելին այն է, որ իմ այսքան ժամվա պայքարը՝ հոգնեցուցիչ և արյունաքամ պայքարը, իզուր էր: Ոչինչ չփոխվեց: 
Սարսափելի է, ու ես սարսափեցի, և դրանում նույնպես իր որոշ չափաբաժինն ուներ վախը:
-Վախենո՞ւմ ես, - լսվեց մութ ոչինչից:
Մարմինս փշաքաղվեց: Այդպիսի զգացում ես ունեցել եմ կյանքումս երկու անգամ. մի անգամ երբ եղբայրս ապակին մեխով քերծեց, մի անգամ էլ, երբ ստիպված էի փոխել պապիկիս տակդիրը: Սա երրորդն էր, ու ես չգիտեի՝ ինչի՞ց եմ փշաքաղվում, զզվանքի՞ց, ցավի՞ց, թե՞ նորից պիտի մեղադրեի վախը:
-Վախենո՞ւմ ես, - նորից փշաքաղվեցի, բայց այս անգամ մարմնիս բոլոր անդամները միաձայն ասեցին, որ ոչ մի տեղս չի ցավում: 
-Գիտե՞ս, այնքան էլ քաղաքավարի չէ քո կողմից համառորեն անտեսել իմ հարցը:
-Այո, վախենում եմ:
-Ինչի՞ց:
-Չգիտեմ:
-Ինչո՞ւ չգիտես:
-Չգիտեմ, չեմ մտածել այդ մասին:
-Ինչո՞ւ չես մտածել:
-Որովհետև ուղեղս կաթվածահար է եղել:
-Ինչո՞ւ:
-Վախից:
-Իսկ ինչի՞ց ես վախենում:
-Ասեցի, չէ՞, չգիտեմ:
-Իսկ ես գիտեմ: Ասե՞մ:
-Չէ:
-Ինչո՞ւ:
-Ես կվախենամ:
-Ինչի՞ց:
-Նրանից, ինչից վախենում եմ:
-Իսկ այսպես չե՞ս վախենում:
-Վախենում եմ:
-Այսպե՞ս է լավ, թե՞ եթե իմանաս՝ ինչից ես վախենում:
-Չգիտեմ, դեռ չեմ իմացել:
-Ուրեմն ես քեզ կասեմ, իսկ դու հետո կորոշես, որ դեպքում է ավելի հարմար վախենալը:
-Չէ, խնդրում եմ:
-Ինչո՞ւ:
-Իսկ ինչո՞ւ ես ուզում անպայման ասել՝ ինչից եմ վախենում:
-Գիտե՞ս, այնքան էլ քաղաքավարի չէ հարցին հարցով պատասխանել... Լավ, այսպես ասեմ, ես կպայթեմ, եթե քեզ հիմա չասեմ՝ ինչից ես վախենում: Համոզված եմ, քեզ էլ է հետաքրքիր:
-Այնքան էլ չէ:
-Խնդրում եմ, քեզ հաստատ կհետաքրքրի:
-Չէ:
-Ախր որ իմանաս, ինչ ստից բանից ես վախենում...
Ես համոզում էի նրան չասել ու զգում էի, որ որքան շատ եմ համոզում, այնքան քիչ եմ վախենում... նրանից և ընդհանրապես:
Կամաց-կամաց ուղեղս վերսկսեց մտածելու պրոցեսը: 
Այդ ընթացքում նա չհամբերեց ու սկսեց պատմել ինձ՝ ինչից եմ վախենում: 
Բայց ես նրան չէի լսում: Այնքան հաճելի էր նորից մտածելը...
Նա շատ կարճ ու կոնկրետ բացատևեց: Հետո իմացա, որ մի ժամից ավել պարզապես փիլիսոփայում էր, իսկ ամենակարևորը ասել էր հինգ րոպեի ընթացքում: Դե ինչ արած, միշտ էլ այդպես է, ամենակարևորն ասելը այնքան էլ շատ ժամանակ չի խլում:
Բայց ես չէի լսում նրան:
Ես մտածում էի: Վերջապես ինքս հասկացա ինչից եմ վախենում:
Անքաղաքավարի լինելուց:
Չժպտալուց:
Չքնելուց: 
Չհասցնելուց:
Վախենում եմ նրանից, որ ինչ-որ պահի սիպված եմ լինելու կոպտություն ցուցաբերել: Ես իհարկե գիտեմ, որ պատերազմը գենետիկորեն է փոխանցվում ամեն մարդում, բայց միևնույն է, հույս ունեմ, որ ստիպված չեմ լինելու կոպիտ լինել: Երբե՛ք:
Ամբոխից:
Ամբոխի մեջ լինելուց:
Նաև չլինելուց աբոխի մեջ:
Քննադատվելուց, իսկ ավելի շատ՝ քննադատելուց:
Սիրվողի և ոչ թե սիրողի դերում հայտնվելուց... նորից ու նորից:
Աննրբանկատությունից, մանավանդ երբ այն մշտական-պարբերական բնոյթ է կրում:
Տառապողի դերում հայտնվելուց, բայց ավելի շատ՝ այդ դերը կորցնելուց:
Պահեստայինների նստարանին հայտնվելուց:
Ու չհայտնվելուց այդ նստարանին:
Սեփական աշխարհում փակված մնալուց:
Ու զրկվելուց այդ աշխարհից:
Ընկերների համար լքվելուց՝ ցպահանջ;
Բայց ավելի շատ անպետք պահանջարկից:
Անհանգստացնելուց և նրանից, որ ինձ կանհանգստացնեն նորից:
Չդիմանալուց:
Բերանը բացելուց:
Խոստովանելուց... բոլորի առջև և բոլորից շատ... ինքս ինձ...

Վախն անցավ՝ ցպահանջ:

пятница, 7 июня 2013 г.

Սոնա: Ցնդաբանության փիլիսոփայություն: Նախաբան


Նախաբան
Էջ առաջին՝ պարզապես ինչ-որ տեղից սկսելու համար
<<Դե եթե հորինովի լինի, դա արդեն փիլիսոփայություն չի, դա արդեն ցնդաբանություն է>>, - ասում եք Դուք:
Շատ բարի, լսում եմ և հնազանդվում, այլապես Դուք նորից ինձ <<լաչառության մեջ>> կմեղադրեք:
Բայց ահա ինչումն է խնդիրը: Արդեն ասել եմ ու էլի եմ ասում. փիլիսոփայությունը ճշգրիտ գիտություն չի, սա մաթեմատիկա չի, որտեղ 2+2=4: Այն, ինչ Ձեզ համար տարրական է և ընդունելի, ինձ համար կարող է շատ անհասկանալի լինել, որովհետև փիլիսոփայությունը անքակտելի ճշմարտությունների թանգարան չի, այլ կասկածի, երկմտանքի և որոնումների անվերջ ճանապարհ: Ո՞ւր կբերի այդ ճանապարհը՝ անքակտելի ճշմարտության դո՞ւռը, թե՞ ֆինիշի փոխարեն կքցի Ձեզ ստարտի մոտ: Չգիտեմ: Համենայն դեպս եթե վախենում եք նույն տեղում դոփելուց, ավելի լավ է փիլիսոփա չդառնաք, կան շատ ավելի ճշգրիտ ու պրոդոկտիվ գիտություններ:
Ասածիցս չի հետևում, որ ես փիլիսոփա եմ, կամ ուզում եմ փիլիսոփա դառնալ: Բայց ես մարդ եմ: Շնչում եմ, ու օդում վտվտացող թթվածնի մասնիկները սնում են ուղեղս, իսկ արտաբերած ամեն մոլեկուլ ածխաթթու գազը իր հետ դուրս է  մղում մի մոլեկուլ միտք: Եվ իմ ամեն միտքը աշխարհին նայում է իմ աչքերով, և այդ հազարավոր աչքերից ձևավորվում է իմ աշախարհահայացքը: Սա քիմիա չէ, սա ես եմ: Եվ Դուք երբեք չեք ապացուցի ինձ, որ Պլատոնի աշխարհահայացքը իմ տեսակետից ավելի կատարյալ էր կամ ավելի ճիշտ, որովհետև, ուզում եք համաձայնեք, ուզում եք՝ ոչ, ճիշտ աշխարհահայացք աշխարհում չկա:
Չեմ ասում, որ Պլատոնից խելացի եմ, բայց գուցե շատ ու շատ հարցերում նա սխալվո՞ւմ էր: Ամեն դեպքում սխալ ասվածն էլ խիստ հարաբերական է, որովհետև, էլի եմ ասում, սա մաթեմատիկա չի:
Երկրաչափության քանի՞ տեսակ գիտեք: Միայն մե՞կը, Էվկլիդեսյա՞նը: Հասկանալի է: Ես գիտեմ ևս երկուսը: Արդյունքում՝ երեք:
Իսկ քանի՞ փիլիսոփայական դպրոց գիտեք:
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու են նրանք այդքան շատ:
Շատ պարզ պատճառով: Որովհետև <<որքան մարդ, այդքան Համլետ>>: Ստացվում է, որ այս պարագայում ճիշտ ու սխալ փնտրելը չափից դուրս անարդյունավետ է:


Էջ երկրորոդ, երբ արդեն մի տեղից սկսեցի
Իմ սիրելի Փիլիսոփա, ախր չեք էլ պատկերացնում՝ Ձեզ ինչքան եմ սիրում: Այլապես այդքան չէի մտածի Ձեր ասածների մասին:
(Ասում եմ՝ Փիլիսոփա, որ մի կերպ մեղքս քավեմ Ձեր առջև, թե չէ կարող է ինձ սխալ եք հասկացել, ու հիմա Ձեզ թվում է, որ կասկածում եմ Ձեր գիտելիքների վրա: Չեմ կասկածում, բայց դե հետո ի՞նչ, դրանից Ձեր գիտելիքները ո՛չ ավելացան, ո՛չ էլ պակասեցին:)
Ինչպես միշտ զրույցը սկսվում է խիստ դպրոցական մի թեմայից, ասենք՝ հայոց պատմությունից, ու դառնում իրար <<գլուխ քամելու>> անվերջ մրցապայքար: Ասում եմ՝ <<գլուխ քամելու>>, որովհետև հենց այդպիսի տպավրություն է ստեղծվել Ձեզ մոտ:
Ես իհարկե փիլիսոփայություն չեմ ուսումնասիրել, բայց փոխարենը տասներկու տարեկանում Սիրանո դե Բերժերակ եմ կարդացել, այնպես որ գիտեմ՝ ինչպես կարելի է մի լավ ձեռ առնել փիլիսոփաներին:
Դուք սկսում եք Ձեր գիտելիքների ծանր պաշարից: Մեկ ժամվա ընթացքում մի տարվա փիլիսոփայության լեկցիա եք թափում գլխիս, ու սպասում եք, որ ուղեղս պիտի մարսի այդ ամենը, ավելի ճիշտ պիտի խեղդվի այդքան ինֆորմացիայից, ու ես պիտի գլուխ խոնարհեմ Ձեր անքակտելի հեղինակության առջև:
Ձեզ չե՞մ ասել, որ իմ ուղեղը ֆիլտրում է ստացվելիք ցանկացած ինֆորմացիա:
Ասենք, ինձ հետաքրքիր չի՝ աշխարհում քանի փիլիսոփայական դպրոց կա: Եթե հետաքրքիր լիներ, ես կբացեի հաստափոր գրքերը ու կկարդայի դրանք: Ես հո գիտեմ, որ Ձեր ասածները այդ գրքերից և նրանց հեղինակների հեղինակությունից են գալիս:  Բայց չեմ կարդացել, չէ՞, ոչ էլ պատրաստվում եմ մոտակա մի ամսվա ընթացքում: Իհրակե գլուխ չեմ գովում, որ ինչ-որ բան չեմ կարդացել, պարզապես ուզում եմ ասել, որ այս պարագայում ինձ շատ ավելի հետաքրքիր է իմ սիրելի Փիլիսոփայի կարծիքը, քան Պլատոնինը, Արիստոտելինը ու չգիտեմ էլի ումը:
Երբ ես Ձեզ դաս եմ պատասխանում, ասենք՝ հայոց պատմություն, թութակի պես կրկնում եմ դասագրքի հեղինակի հեղինակավոր կարծիքը: Բայց ինքս տունը մտածում եմ. <<Լավ, բա ես ինքս ի՞նչ եմ մտածում այս ամենի մասին: Ինչպե՞ս եմ վերբերվում այս արքային, կամ այն իշխանին: Իսկ եթե չունեմ իմ սեփական կարծիքը, ինչի՞ց է դա: Գուցե սա այդքան էլ հետաքրքիր չէ՞, համենայն դեպս ինձ համար>>:
Գիտե՞ք այս վերջին նախադասության ամենակարևոր բառը ո՞րն էր: <<Ինձ>>-ը:
Եսասիրություն թող թվա, բայց ինձ համար աշխարհում ամենակարևոր մարդը ես եմ: Գիտեմ, որ աշխարհում առնվազն վեց միլիարդ մարդ կա, ում ընդհանրապես չի հետաքրքրում իմ գոյությունը: Բայց հո ինձ հետաքրքրում է: Ու բոլոր այն մարդիկ, ում ես սիրում եմ, թանկ են ինձ համար, որովհետև հենց ԵՍ եմ նրանց սիրում, ոչ թե հարևանի տղայի բաջանաղի ընկերուհու հորաքրոջ աղջիկը:
Եվ ահա Դուք նստած եք իմ առջև, ու ինձ ընդհանրապես չի հետաքրքրում՝ քանի խելացի գիրք եք դուք կարդացել: Ձեզ էլ ընդհանրապես չի հետաքրքրում՝ ինչ եմ մտածում ես Ձեր մասին (չնայած եթե մտածում էլ եմ, միայն լավ բաներ եմ մտածում, թեկուզ հենց նրա համար, որ ինձ մինչև հիմա հանդուրժում եք): Եվ ահա մենք երկուսս էլ խոսում ենք բաների մասին, որոնցից գաղափար անգամ չունենք (համենայն դեպս ես չունեմ): Ու խոսում ենք շատ կրքոտ, կարծես մեր ասածից ինչ-որ բան կփոխվի աշխարհում:
Գաղտնիք բացեմ. չի փոխվի: Բայց դե մեզ դա չի հետաքրքրում: Մենք երկուսս էլ կրքոտ, եսակենտրոն, սեփական իրավացիության մեջ համոզված, փառասեր էակներ ենք (համենայն դեպս իմ պարագայում այս ամենը ճիշտ է): Ու միակ բանը, ինչին ձգտում ենք, դիմացինին համոզելն է: Այստեղ և հիմա: Բայց դե ի տարբերություն Ձեզ, ես զինված չեմ աշխարհի փիլիսոփաների հազարամյա փորձով: Իմ դաողությունները հազիվ երկու վայրկյան կյանք ունեն, դրա համար էլ Դուք առանց խղճի խայթի իմ դատողությունները ցնդաբանություն եք անվանում:
Չեմ հակաճառում: Բայց դե այնպես է ստացվել, որ ես հիմա՝ ամռան այս շոգին փիլիսոփայում եմ Ձեզ հետ: Ակամայից փիլիսոփա եմ դարձել, ու Դուք երբեք ինձ չեք համոզի, որ Սպինոզան ինձանից խելացի էր:  Կամ որ ես իրավացի չեմ, որովհետև Սպինոզան համաձայն չէ ինձ հետ: Որովհետև այդ դեպքում դա արդեն Ձեր և Սպինոզայի խնդիրն է:
Ամեն դեպքում ես սուբյեկտ եմ, ու աշխարհը, այդ թվում և Ձեզ, և բոլոր փիլիսոփաներին, ընկալում եմ իմ սեփական սուբյեկտիվ տեսակետից, որը ոչ ճիշտ է, ոչ էլ սխալ, պարզապես ընդունելի կամ անընդունելի է որոշ այլ սուբյեկտների համար, իսկ դրանից նա ոչ ճիշտ է դառնում, ոչ էլ սխալ: Կարող եք չհամաձայնել ինձ հետ, բայց խորհուրդ չեմ տա, որովհետև այդ դեպքում ես էլի երեք էջ կգրեմ, որ ապացուցեմ այն, որ իմ ասածը տրամաբանությունից զուրկ չէ:
Իսկ եթե համաձայն եք, ուրեմն ստացվում է, որ ինձ էլ կարելի է ընկալել՝ որպես փիլիսոփա: Այնպես որ փիլիսոփայությունը խիստ սուբյեկտիվ գիտություն է, և այս կամ այն հարցին <<փիլիսոփայորեն>> մոտենալիս անիմաստ է անքակտելի ճշմարտություն փնտրելը: Սա մաթեմատիկա չի, ու փառք փիլիսոփաներին դրա համար, այլապես ես այսօր ասելու բան չէի ունենա:

Եզրակացություն
Փիլիսոփայությունը սուբյեկիվ գիտություն է: Ավելին, իր թատերաբեմում չափից դուրս շատ Համլետներ ունենալով, այն անընդհատ նորի կարիքն ունի: Այնպես որ Ձեր ստերեոտիպներն ու խելացի քեռիների գծագրերը թողեք խելացի գրքերում: Ինձ հետաքրքրում է կենդանի զրույցը՝ այստեղ և հիմա:  Տեսնենք՝ օգնո՞ւմ են ուրիշի մտքերը սեփական կարծիք կազմելիս, թե՞ միայն խճճում են, այսպես ասած՝ արջի ծառայություն մատուցում:

Հա, ու ասեմ, որ երկար եմ վիճելու: <<Պռտելու>>, սկորները լվանալու հարցում իմ նմանը չկա, մանավանդ երբ գիշեր է ու ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է թվում, քան կա իրականում, ու ամեն ինչ սկսում ես սրտիդ մոտ ընդունել:

суббота, 13 апреля 2013 г.

Սոնա: Կարդացի և... կարդում եմ


Հենց գրիչը ձեռքս վերցրեցի, երբևէ կարդացած բոլոր գրքերի բոլոր հերոսները՝ սիրված և ոչ այնքան, խռնվեցին շուրջս:
-Ի՞նչ ես գրելու:
-Իմ մասին կգրե՞ս, չէ՞:
-Իմ մասին չգրես, թե չէ գիտեմ՝ ինչեր ես գրելու, անծանոթ մարդիկ են կարդալու, ամոթ է…
-Իմ մասին միայն լավ բաներ կգրես: Կգրես, չէ՞:
-Հանգստացե՛ք, նա դեռ ինքն էլ չգիտի՝ ինչ է գրելու, չե՞ք տեսնում, ապուշացել, մեզ է նայում:
-Ո՞նց թե չգիտի: Բա գրիչը ինչի՞ համար է:
-Առհասարակ ես կարծում էի, որ մարդիկ նախ մտածում են՝ ինչ պիտի գրեն, հետո նոր են սեղանին մոտենում:
-Դե, ընդհանրապես այդպես է, բայց մեր աղջիկը թարս է անում: Չնայած, անելու բան էլ չկա. միանգամից երևում է, որ մրցանակի համար է այսքան տառապում:
-Իսկ մրցանակն ի՞նչ է: Մի սնդուկ ոսկի՞:
-Չէ, մի ապուշ սարք, որով իբր գիրք պիտի կարդան, իսկ իրականում խաղալիքի նման մի բան է, էլի: Թե ասա՝ ի՞նչ ես անելու էդ «ռիդեռ» էր, ի՜նչ էր, գրող ու սև ցա՛վ էր, գրքերը կան, էլի, կարդա՛, ի՞նչ ես ընկել ամեն տեսակ թիթիզություների հետևից, շարադրություն ես գրում:
Այստեղ ես չդիմացա:
-Վերջացրե՛ք, հա՞: Թողեք հանգիստ մտածեմ: Ի՞նչ եք վրա հասել, կարծես շաքար եմ բաժանում:
-Պա՛հ, քեզ պահիր շաքարդ: Անձամբ ես եկել եմ, որովհետև բոլորն են եկել, թե չէ երբեք, խիստ կարևոր պետական գործերս թողած, քո մոտ չէի գա, - ասաց չսիրածս պերսոնաժներից մեկը, ով միշտ քիթը խոթում էր իրեն չվերբերող բոլոր գործերի մեջ:
-Սուդարներ, եկեք օգնենք մեր հեղինակին, - գոչեց խելքը գլխին մի կերպար: - Ինձ, օրինակ, թվում է, որ հաղթանակին հասնելու համար դու պետք է ընտրես փայլուն մի պերսոնաժ, որն ինքն արդեն հետաքրքիր կլինի ընթերցողին: Այդպիսի կերպար կարող է լինել, օրինակ… Դե, չգիտեմ, օրինակ… ես:
-Չէ՛ հա, դու, եթե քո մասին գրի, ավելի լավ է միանգամից խոստովանի, որ ցածրորակ գրականություն է կարդում:
-Ե՞ս եմ ցածրորակ: Եվ հետաքրքիր է, ո՞վ է դա ինձ ասում: Բուլվարային սիրավեպի արժանի զավա՜կը:
-Ես քեզ արհամարհում եմ, մանկիկ: Շատ տրամաբանական է, որ հենց այսպիսին պիտի լինեիր: Արկածային գրականությունը տարրական դասարանների աշակերտների համար է գրվում, դրա համար էլ գրողները համապատասխան կերպարենր են կերտում՝ մանկամիտ ու անխելք, մենք էլ հետո ստիպված ենք լինում տանել քեզպեսների բարբաջանքները:
-Ես ձեզ մենամարտի եմ հրավիրում, սո՛ւդար: Պաշտպանվե՛ք, եթե դուք պատիվ ունեք:
-Ես չեմ կարծում, որ սուսերներով այս ու այն կողմ թռչկոտելը շատ պատվաբեր գործ է: Նման պարագայում այն նույնիսկ խայտառակություն կարելի է համարել:
-Սկսվեց կեղծ փիլիսոփայությունը, - տրտնջացին մնացածն ու գնացին բաժանելու կռվարարներին:
Մեկը, ում գլխում դեռ մի քիչ խելք էր մնացել, չնայած ինքը հարյուրամյա ասպետական սիրավեպի հերոս էր, ինձ «Ասկոֆեն» բերեց ու մի բաժակ ջուր: Հետո արմունկները հենեց սեղանին ու նայեց համակրգչիս մոնիտորին. «Լրագրողների առցանց ակումբի» էջն էի բացել ու կարդում էի մրցույթի պայմանները:
-Արի հենց ամենասկզբից հրաժարվենք սիրելի հերոսի թեմայից, թե չէ դու մենամարտի մի քանի հրավեր կստանաս հաշված րոպեների ընթացքում:
-Կանանց մենամարտի չեն կանչում, միայն ժամադրության, - փնթփնթացի ես:
-Չէ, փոքրիկս, ժամանակները փոխվել են, հիմա գենդերային հավասարություն կա, բան կա:
-Դուք որտեղի՞ց գիտեք:

-Դե, երբ մեր գիրքը չեն կարդում, մենք կարող ենք թեթևացած շունչ քաշել ու զբաղվել մեր գործերով, ասենք, թերթ կարդալ, կամ ժամանակը վատնել սոցիալական ցանցերում: Իսկ վերջին մի քանի տարվա ընթացքում չափից դուրս շատ ազատ ժամանակ ենք ունենում, այնպես որ աշխատում ենք ձեզանից հետ չընկնել:
-Լավ, եկեք չշեղվենք, թե չէ առանց այդ էլ ժամանակ քիչ է մնացել:
-Ճիշտ ես: Եվ այսպես: «Գիրքը, որ սովորեցրեց ինձ ապրել»: Մտքիդ մի բան եկա՞վ:
-Անկեղծ ասած՝ ոչ, - բթացած հայացքով նայեցի նրան, ով ջանասիրաբար փորձում էր ինձ օգնել:
-Այդ ինչո՞ւ: Ուզում ես ասել, որ մենք քեզ ոչինչ էլ չե՞նք սովորեցրել, - մեզ մոտեցան ևս երկու հերոս, մեկը Ռեմարկից էր, մյուսը, կարծեմ, Շեքսպիրից:
-Դա չէի ուզում ասել: Պարզապես ինձ թվում է, որ գրողները նրա համար չեն գրում, որ մեզ կյանք սովորեցնեն: Եթե այդպես լիներ, դժվար է պատկերացնել, ի՞նչ պիտի սովորեն ժամանակակից տղաները Օթելլոյից, նրանք առանց այդ էլ շատ լավ գիտեն, ինչպես է պետք խեղդել մարդուն: Եվ հետո, այդ ի՞նչ մեծամիտ արտահայտություն է՝ «սովորեցրեց ինձ ապրել»: Այդ ո՞վ է ասել, որ ես արդեն սովորել եմ ապրել, կամ որ Կյանքի հետ տրվում է նաև «շահագործման ձեռնարկ»: Չէ, ապրել սովորում ես ապրելով, ոչ թե գիրք կարդալով:
-Բա էլ ինչո՞ւ ես գիրք կարդում:
-Չգիտեմ: Անձամբ ինձ համար դա հանգստանալու, լիցքաթափվելու, ինչ-որ տեղ նաև վերջնականապես չբթանալու միջոց է: Բայց գիտնականները պնդում են, որ ապրելու համար գրագետ լինելը պարտադիր պայման չէ: Բավական է միայն շնչել, ուտել ու քնել:
-Մի բան էլ է պետք, բայց այդ մասին բարձրաձայն չեն խոսում, - ասաց ասպետական սիրավեպի հերոսն ու նորից նայեց համակարգչի էկրանին: - Լավ, փորձենք մյուս թեման: «Եթե շարունակեի իմ սիրելի գիրքը»: Ի՞նչ կասես:
-Ա՜յ սա լավ թեմա է, - բացականչեց «շեքսպիրյանը»: - Գրիր, որ բոլոր ողբերգությունները կարտագրեիր երջանիկ ավարտով: Կեցցե՛ «հեփփիէնդը»:
-Իսկ ես համաձայն չեմ, - առարկեց «ռեմարկյանը»: - Տանել չեմ կարող երջանիկ ավարտները: Եթե ավարտը երջանիկ է, նշանակում է, որ մինչ այդ ամեն ինչ պարզապես անտանելի էր:
-Ինձ էլ թեման դուր չի գալիս, - ես նյարդային կծոտում էի շրթունքներս: - Եթե իմ սիրած գրքերը հետաքրքիր ավարտ չունենային, ես նրանց չէի սիրի: Եվ հետ, ի՞նչ է նշանակում փոխել սիրած գիրքը: Ինձ համար դա նույնն է, ինչ փոխել սիրելի մարդուն: Փորձել նրանից տիկնիկ սարքել՝ քո ճաշակով:
-Լավ, սա էլ չընդունվեց: «Ո՞ր գրքում կուզենայի ապրել»:
-Եվ ո՞ր գրքում կուզենայիր ապրել:
-Ոչ մի:
-Այսի՞նքն:
-Ոչ մի: Չեմ ուզում գրքում ապրել: Ինձ իմ կյանքը լիովին բավարարում է: Եվ հետո, եթե ես որևէ գրքում ապրեի, ստիպված կլինեի կարդալ միայն այդ գրքի հեղինակի նշած գրքերը: Իսկ ես շատ քիչ հեղինակներ գիտեմ, ովքեր ամենայն մանրամասներով նկարագրում են իրենց վեպերի հերոսների անձնական գրադարանի կատալոգը:
«Շեքսպիրյանը» չդիմացավ.
-Ես չեմ հասկանում, դու որ կարդում ես, հետո ի՞նչ ես անում: Ինչ-որ բան հասկանո՞ւմ ես, թե՞ պարզապես ուզում ես ցույց տալ, որ շատ խե;ացի ես, որ ամբողջ օրը գիրքը ձեռքից վար չես դնում: Այ կարդացիր մի գիրք, և՞…
-Ե՞վ… - ես կծեցի գրիչի ծայրը և աչքերս առաստաղին հառեցի: - Կարդացի և… կարդում եմ: Դրանից էլ լավ բա՞ն: Հենց այդպես էլ կգրեմ. «Կարդացի և … կարդում եմ»:
-Սկզբի համար վատ չէ: Իսկ հետո՞:
-Հետո վերջ:
-Ինչպե՞ս թե:
-Հենց այդպես: Կարդացի և կարդում եմ: Այդքանն, իմ կարծիքով, բավական է:
Աստված իմ, ու ես այդքան ժամանակ էի ծախսել հասկանալու համար, որ կարդում եմ՝ կարդալու համար, ապրում եմ՝ ապրելու համար: Թե չէ ընկել եմ ինձանից շատ հեռու թեմաների հետևից, բառերն եմ հաշվում: Իսկ ամեն ինչ այնքան հեշտ է:
…Այդ օրը մինչև ուշ երեկո իմ սենյակից լսվում էր այն կռվարարի ձայնը՝ արկածային վեպից.
-Ես ձեզ կստիպեմ կռվել ինձ հետ: Դուք պատիվ չունե՛ք:
armolimp.blogspot.com

пятница, 8 февраля 2013 г.

Սոնա: Իմ մրցանակը իմ ընկերներն են


Մարմարյա սրահի աստիճան-նստարանները շատ չոր էին: Չնայած դրանց վրա խնամքով գորգաժապավեններ էին փռել, միևնույն է, նստելն անհարմար էր:
...Հիմա հասկանում եմ, ինչու եմ սիրում անակնկալներ: Ավելի լավ է ուրախությունը գարնան ձյան պես գլխիդ թափվի, քան ինչ-որ բան սպասես (գուցե և շատ իզուր) ու հետո հիասթափվես:
Այդ չոր անհարմար աստիճան-նստարաններին ամենաշատը վախենում էի հիասթափվելուց: Հիմա հիասթափվում եմ հիասթափվելու այդ վախից:
...Մի անգամ բլոգերիցս մեկում մի փաստի տակ քոմենթ էին գրել.
«Դու վախենո՞ւմ ես պարտություններից»:
Ես պատասխանեցի.
«Չգիտեմ, ես դեռ չեմ պարտվել: Գործնականում՝ ես չգիտեմ պարտությունը ինչ է»:
Հիմա եմ հասկանում, որ գործնականում ես չգիտեի, հաղթանակը ինչ է:
Մի բան էլ ասեմ ու անցնեմ բուն թեմային:
Մի քանի օր առաջ մի լավ մանկավարժ ու ամենակարևորը՝ լավ մարդ, ինձ ասեց, որ ես պետք է բուռն հասարակական գործունեություն ծավալեմ: Ես նրան ասեցի, որ ես волк-одиночка եմ: Նա ասաց, որ ես ինձ լավ չգիտեմ:
Դե ճիշտ են ասում, որ մանկավարժներին պետք է հավատալ...
Լավ, հիմա վերադառնանք Մարմարյա սրահի չոր աստիճանանստարաններին:
Հաղորդավարները դեռ խոսում են, Տիարը ինչ-որ բաներ է հայտարարում, բոլորը ուրախանում են, իսկ ես հայտնվել եմ երեք Լիլիթների՝ ավագ, կրտսեր և ամենակրտսեր Լիլիթների արանքում: Բացառիկ հնարավորություն՝ երազանք պահելու:
Փակում եմ աչքերս:
Մեկ, երկու, երեք...
-Պատրաստ է, - ասում եմ:
-Խնդրում եմ, ասա, ի՞նչ էիր պահել, - ամենակրտսեր Լիլիթի աչուկները «Շռեկի կատվի» աչքերից էլ համոզիչ են:
-Չէ, եթե ասեմ, չի կատարվի, - իսկ ես շատ եմ ուզում, որ կատարվի:
Տիարը ինչ-որ լավ-լավ բաներ է  խոստանում:
-Սոնա՜, շնորհավոր:
Էկրանին արդեն իմ անունն է գրվել, չնայած հաղորդավարները դեռ ոչինչ չեն հայտարարել:
Սկզբում Լիլիթն է գրկում, համբուրում: Հետո ավագ Լիլիթն է գրկում ու խեղդելու չափ պինդ սեղմում իրեն: Այդպես ինձ միայն եղբայրներս են գրկում, այն էլ՝ երբ շատ են կարոտում: Ես էլ կարոտել էի նման գրկախառնությանը:
Հենվել եմ Լիլիթին, նա գրկել է ինձ: Ես նայում եմ էկրանին, իբր անուններն եմ կարդում, բայց դե բոլորը գիտեն, որ ես այդպիսի հեռավորությունից ոչինչ չեմ տեսնում:
Վերջապես խոսափողը հասնում է հաղորդավարներին, բարձրաձայնում են իմ անունը: Օրենքով (ինչպես հին ընկերներիցս մեկն էր ասում, իսկ ես ջղայնանում էի այդ անիմաստ բառից) հիմա ես պիտի վեր կենամ, գնամ, մրցանակս ստանամ:
Բայց ես ինձ հիմա այնքան լավ եմ զգում: Անհարմար նստարանաաստիճանները հիմա դարձել են աշխարհում ամենալավ բազմոցը:
Երջանկությունը ես բնորոշում եմ եկու բառով՝ տաքուկ, փափուկ: Ու հիմա հենց այդպիսի տաքուկ-փափուկ վիճակում եմ:
-Գնա՜, - հուշում են կողքից:
Բայց դե ես գիտեմ, որ եթե հիմա վեր կենամ, հետո էլ ինձ այսպես չեն գրկի: Դա է ամենակարևորը (դե, իսկ մրցանակը հո չի՞ փախնի ինձնից):
Երկու ակնթարթ ևս ձգում եմ իմ տաքուկ-փափուկ երջանկությունը, հետո բարձրանում, իմ սովորական զսպանակավոր քայլվածքով մոտենում ում որ հարկն է, ստանում իմ բաժին պաչիկը ու հետ դառնում:
Հիմա պետք է զգաստանալ:
...Իմ ամենամեծ հաղթանակը այդ տաքուկ-փափուկ երջանկությունն է: Այ հիմա ես դա հասկանում եմ:

P.S. Զարմանալի է, բայց փաստ. Լիլիթի հետ մենք մի նկար չունենք:

среда, 6 февраля 2013 г.

Սոնա: Ախր ես չեմ կարող անվերջ ուրախանալ


Օր 1
...Զարթուցիչը դաժան է, ինչպես աշխարհի բոլոր զարթուցիչները: Այս պարագայում ես մխիթարվում եմ միայն նրանով, որ միակը չեմ, ով արթնանում է ժամը 7.30: Կա հասարակական մի ամբողջ խավ, որ նույն դժբախտությունն ունի, այն կոչվում է աշակերտություն:
...Մի կերպ բացում եմ աչքերս ու հասկանում, որ չափից դուրս մութ է, որպեսզի համոզեմ օրգանիզմս, որ արդեն առավոտ է և պետք է արթնանալ: Դանդաղ բարձրանում եմ, տհաճությամբ ունկնդրում եղբորս խռռոցը ու ինձ բռնում այն մտքի վրա, որ անչափ նախանձում եմ նրան: Ասենք, ինչո՞ւ ես պիտի ժամը 7.30 արթնանամ, իսկ ինքը մուշ-մուշ քնի:
Եղբայրս քնած է, ու ես, ինչպես աշխարհի բոլոր «հոգատար քույրերը», չեմ միացնում լույսը: Մթության մեջ մի կերպ հագնվում եմ, դուրս գալիս սենյակից, լվացվում, մաքրում եմ ատամներս (նախաճաշելու ժամանակ չկա): Հաշվարկելով շարժումներիս միջին արագությունը, իսկ ավելի ճիշտ՝ դանդաղությունը, որոշում եմ, որ արդեն ուշանում եմ: Նայում եմ ժամացույցին, և պարզվում է, որ սխալ էի հաշվարկել. ես արդեն ուշացել եմ: Արագ ուսերիս եմ գցում վերարկուն ու դուրս գալիս աստիճանահարթակ:
...Կանգառում մարդիկ քնաթաթախ աչքերով զարմացած ինձ են նայում, ու ես հասկանում եմ, որ նորից մոռացել եմ սանրել մազերս: Երթուղայինում ինչպես միշտ նստելու տեղ չկա: Մի տատիկ առաջարկում է բռնել պայուսակս. ախր տեսնում է, որ ծանր է: Չեմ տալիս, ասում եմ՝ ծանր է, մեղք եք:
...Ականջակալներս մինչև վերջին պահը չեմ հանում:
Ինչպես միշտ ուշանում եմ, բայց ինձ նույնիսկ նկատողություն չեն անում, ինչպես միշտ: Հետաքրքիր է՝ խղճո՞ւմ են ինձ, հասկանո՞ւմ են, որ առավոտյան դժվար եմ արթնանում, թե՞ արդեն վաղուց կորցրել են հույսը, որ ես երբևէ կուղղվեմ:
Ցուցասրահում երգում են «Հայր մերը»: Մինչև կախում եմ վերարկուն, աղոթքը վերջանում է, ու ես թեթևացած շունչ եմ քաշում (հասկանալի պատճառներով):
Մտնում եմ ցուցասրահ, ուրախ ժպտում ուսուցիչներին (միշտ այդպես եմ անում, երբ գիտակցում եմ, որ մեղավոր եմ): Դպրոցում տրամադրությունը շատ ուրախ է, ինչպես միշտ: Կամաց-կամաց ուղեղս արթնանում է, ու միասնական լորկեի ժամանակ նկատում եմ, որ բոլորից բարձր եմ թռնում: Ո՜ւխ, մի լավ ուրախացա, հիմա կարելի է գնալ դասի, առանց վախենալու, որ ուղեղս նորից կանջատվի:

Օր 2
...Զարթուցիչը դաժան է, ինչպես աշխարհի բոլոր զարթուցիչները: Բացում եմ աչքերս, ու հասկանում, որ եղբայրս քնած չէ: Միացնում եմ լույսը ու հորանջելով սկսում հագնվել: Լույսը տհաճ է քնաթաթախ աչքերիս համար, բայց այսպես շատ արագ արթնանում եմ: Այսօր ամեն ինչ զարմանալիորեն արագ եմ անում: Լվացվել, սանրվել (գոնե այսօր), մաքրել ատամները: Նույնիսկ հասցնում եմ խմել եղբորս առաջարկած սուրճը. նա երբեմն ուրախացնում է ինձ, ինչպես աշխարհի բոլոր «հոգատար եղբայրները», ոչ շատ հաճախ, որ երես չառնեմ, բայց և ոչ այնքան հազվադեպ, որ մոռանամ նրա գոյության մասին:
Երթուղայինը համարյա դատարկ է: Տեղավորվում եմ պատուհանի մոտ, խցանում ականջներս ականջակալներով ու 50-ի տակ միացնում Skillet-ի Monster-ը: Ամեն անգամ, երբ խորդուբորդ ճանապարհին վարորդը մի լավ թափ է տալիս մեր սովետական հանրակառքը, փակում եմ աչքերս և շարժում գլուխս՝ երաժշտությանը համապատասխան:
...Ականջակալներս մինչև վերջին պահը չեմ հանում:
Այսօր չեմ ուշացել, ինչը դարձել է չափից դուրս հազվադեպ երևույթ: Հոգուս խորքում ժպտում եմ. փաստորեն այնքան էլ անուղղելի չեմ:
Այսօր «Հայր մեր» չեն երգում, մտքում թեթևացած շունչ եմ քաշում (հասկանալի պատճառներով):
Այսօր չափից դուրս հաջողակ դուրս եկա: Ուրախանալու առիթ է: Մանավանդ որ երաժշտությունը ավելի քան տրամադրող է: Մտովի պատրաստվում եմ ուրխանալուն, բայց... չի ստացվում...
Մեջս կարծես մի բան փչացել է... Գլուխս սկսում է պտտվել, օդը չի հերիքում: Ես տեսնում եմ մարդկանց ուրախ դեմքերը ու հասկանում, որ դեմքիս միմիկայի մկանները լիովին անջատվել են նյարդային համակարգից. չեմ կարող ժպտալ: Ես ինձ այնքան միայնակ եմ զգում, բայց և ամբոխով շրջապատված: Ու հենց դա է ամենասարսափելին, որովհետև ես ուզում եմ մենակ մնալ:
Ինչ-որ լավ երգ են միացրել. բոլորը ուրախանում են: Իսկ ես հազիվ եմ ստիպում ինձ չընկնել՝ ավելորդ ուշադրություն չգրավելու համար: Մի պահ նախատում եմ ինքս ինձ, որ չեմ կարող մարդավարի ուրախանալ, ինչպես բոլորը:
Բայց հաջորդ վայրկյանին արդեն «մեծավարի» արդարացնում եմ ինքս ինձ. ախր ես չեմ կարող անվերջ ուրախանալ...

суббота, 1 декабря 2012 г.

Սոնա: Շնորհակալություն...


Երկրորդ հնարավորություն տրվում է, այո... Չգիտեմ՝ ով է այն տալիս՝ անսահման հեռու Երկի՞նքը, անչափ մոտ Հող՞ը, թե՞ պարոն Շանսը ինքն է բախում մեր դուռը՝ դրդված անհասկանալի կարեկցանքից կամ ամենասովորական հետաքրքրասիրությունից:
Չգիտեմ...
Գիտեմ միայն, որ եթե շանսը գա, իսկ նա անպայման կգա, պետք չէ նրան բաց թողնել, թե չէ համարեք այլևս երբեք երկրորդ շանս չեք ունենա: Ընդհակառակը, եթե երկու ձեռքով ամուր բռնեք պարոն Շանսին, նա կգա երրորդ անգամ, չորրորդ, գուցե և հինգերորդ...
Ի տարբերություն շատ պարկեշտ օրիորդների, կամ գուցե հենց նրանց պես, պարոն Շանսը սիրում է, երբ նրան բաց չեն թողնում: Երբեմն նա նույնիսկ չափից դուրս ճչան զգեստ է հագնում, որ հանկարծ կողքով չանցնեք: Իրականում նրան նկատելն այնքան էլ դժվար չէ, պարզապես պետք է աչքերը բաց ապրել:
...Վերջերս հասկացա, որ իսկապես մեծացել եմ: Մեծանալ, նշանակում է մի քայլ առաջ գնալ: Եվ ես արեցի այդ քայլը, որ երկու տարի առաջ չկարողացա անել:
Հազարամյակներ ապրող Մարդկության իմաստությունը խտացած է մեզանից յուրաքանչյուրի մեջ: Պարզապես պետք չէ այն անտեսել, ինչն անում ենք բոլորս: Այստեղ նորից դառնում ենք բաց աչքերով ապրելու քիչ առաջ, քիչ վերև գրված մտքիս:

Երկու տարի առաջ էր, որ երեկոյան կանգնած էի Օպերայի թատրոնի բակում և նայում էի վերև՝ երկնքից իջնող բարակ կաթիլներին: Դա այնքան էլ հաճելի չէր: Անձրևանոց չունեի, և անձրի կաթիլները անխնա քանդում էին սանրվածքս: Բացի այդ ՙՙ սեզոնի մեյմունի պես էի հագնվել, այնպես որ անձրևի կաթիլները միայն վատթարացրին իմ մրսող-դողացող վիճակը: Մեկ-մեկ հայացքս պոկում էի երկնքից ու նայում շուրջս. մարդիկ հանդիպում էին, բարևում միմյանց և թևանցուկ մտնում Օպերայի թատրոն: Իսկ ես դեռ սպասում էի: Վերջապես համբերության բաժակը լցվեց, և որոշեցի զանգել:
-Ջան, ո՞ւր ես:
-Ջան, կներես, էսօր չեմ գա, բայց դու առանց ինձ մտի, ոչինչ, տոմս ունես:
-Լավ, պոկա:
-Պոկա, անուշս:
Ու վերջ...
Մարդիկ հանդիպում էին, բարևում իրար և թևանցուկ մտնում Օպերայի թատրոն: Իսկ ես մենակ էի: Երևի այդ պատճառով էլ վախեցա:
Տարիներ հետո կասեմ ինքս ինձ.
-Ես չեմ վախենում միայնությունից ու չեմ վախենում ամբոխից, բայց ես վախենում եմ նրանից, որ կհայտնվեմ ամբոխի դեմ-դիմաց՝ մենակ:
Այնտեղ ամբոխ չկար, բայց ես մենակ էի:
...Չգնացի:
Երբ տուն եկա, մաման ասեց.
-Дурочка, что ли? Ռոբերտ Ամիրխանյանին էլ ե՞րբ կտեսնես:
Ես հասկանում էի, որ երբեք էլ չեմ տեսնի, բայց արդեն ուշ էր:

Երբ աչքաթող ես անում պարոն Շանսին, այլևս դադարում ես նրան սպասել: Երևի նրանից է, որ համակերպվում ես քո անհաջողության հետ:
Իսկ խորամանկ պարոն Շանսը գալիս է՝ հենց այն պահին, երբ նրան չես սպասում: Երևի հենց դրա համար էլ գալիս է՝ քեզ ստուգելու համար: Եվ այստեղ կարևոր է պատվով տանել փորձությունը:

-Լսե՞լ ես, Ռոբերտ Ամիրխանյանը էսօր մեզ մոտ համերգ է տալու:
-Չէ, ե՞րբ:
-Դրա համար պետք է կայքը կարդալ: Պիտի գնաս գրանցվես, բայց ասում են, արդեն տեղ չկա:
-Դե հասկանալի է: Ես էլ այդ ժամին դասի եմ: Այնպես որ... Не в этот раз.
Նորից не в этот раз?
....
Մաեստրո, ուզում եմ ասել Ձեզ...
Չէ՜, բրավո չէ, բրավոներին Դուք արդեն սովոր եք: Պարզապես ուզում եմ ասել, որ Ձեր դաշնամուրը... Որքան մեղմ եք Դուք կյանքում, այդքան ուժեղ են հարվածում Ձեր դաշնամուրի ստեղները՝ սրտիս զարկերի հետ ունիսոն:
Դուք ասում եք.
-Ես երգում եմ, որովհետև չեմ կարող չերգել:
Ես էլ չեմ կարող... պարզապես իրավունք չունեմ չբռնել պարոն Շանսին, որն եկել է երկրորդ անգամ՝ երկու տարի անց:

Շնորհակալություն...
Շնորհակալություն մեզանից յուրաքանչյուրի մեջ խտացած հազարամյակներ ապրող Մարդկության իմաստությանը, որը բերեց Արվեստագետին մեր դպրոց, իսկ ինձ՝ այդ դահլիճը:

суббота, 24 ноября 2012 г.

Սոնա: Մի նեղացրեք իրար... /շարադրություն/


Այդ դեպքից հետո շատերն էին խոսում այդ մասին, շատերը լռում էին, բայց, ավա՜ղ, քչերը միայն մտածեցին, թե ինչպես կվարվեին իրենք: Ես էլ մտածեցի, թե ինչ կանեի. մտածեցի, մտածեցի ու հասկացա, որ… ոչինչ էլ չէի անի:
Կգնայի տուն, կփակվեի սենյակում ու կսկսեի ոռնալ ցավից՝ ձեռքով սեղմելով կուրծքս, որ սիրտս հանկարծ ատոմային ռումբի պես չպայթի (ախր ռումբի պայթյունից կտուժեն շատերը, ոչ միայն ես): Հետո կմտածեի, որ հարևանները պատի հետևում շատ են վախեցել իմ ոռնոցներից, ու բերանս կխցանեի ինչ-որ բանով, ասենք՝ խաղողով: Խաղողը քաղցր կլիներ, ու ես կամաց-կամաց կմոռանայի սրտիս դառնությունը: Սրտիս, որ թունավորվում էր լեղիից: Ասում են, երբ մարդիկ նախանձում են, նրանց լեղին սկսում է դանդաղ թունավորել իրենց: Իզուր չեն ասում. <<Նախանձը հրեշ է կանաչ աչքերով, որը սպանում է իր իսկ ստեղծողին>>:
Նախա՞նձը:
Այո՛, ես կնախանձեի բոլոր նրանց, ում չեն դատապարտում ու փնովում…
Հաջորդ օրը կգնայի նրա մոտ, կժպտայի խաչված մի ժպիտով ու կասեի.
-Արի թույլ չտանք, որ ուրիշները բամբասեն մեզնից:
Նա. առանց ինձ նայելու, կփնթփնթար.
-Թքած ունեմ բոլորի վրա:
Ես կասեի.
-Ես էլ: Բայց եթե չպայքարենք մեր ընկերության համար, թույլ կտանք իրար բամբասել մեկս մյուսից: Իսկ դա կլինի ստորություն: Արի թույլ չտանք ինքներս մեզ բամբասել իրարից:
Նա հիացած կնայեր ինձ, իսկ ես գլուխս վեր կցցեի, կնայեի արևին ու կբղավեի՝ այնքան բարձր, որքան թույլ կտան թոքերս ու ձայնալարերս, իսկ նա կդառնար իմ արձագանքը ու կկրկներ իմ հետևից.
-Մարդի՜կ, մի՜ նեղացրեք իրար…

пятница, 7 сентября 2012 г.

Սոնա: Չասված բառեր (շարադրություն)


Դու շտապում ես ինձ մոտ: Գիտես, որ իմ դուռը միշտ բաց է քեզ համար: Եթե նույնիսկ փակ լինի, կարող ես պատուհանից մտնել՝ բարձրանալով մեր պատուհանի տակ աճող ծռված, <<ճիշտ ճամփից շեղված>> ծառը: Դա շատ ռոմանտիկ է, բայց դու ռոմանտիկայի համար չես եկել: Դու եկել ես, որովհետև խոսելու կարիք ունես: Իսկ ես, ինչպես միշտ, ուշադիր լսում եմ քեզ:
Դու ասում ես.
-Չասված բառերը խեղդում են ինձ: Ծանրացել են սրտիս ու չեն թողնում շնչեմ:
Ինչպես միշտ, խոսում ես անտեղի պաթոսով:
Ծիծաղելի է, դու խոսում ես չասվա՛ծ բառերի մասին:
Իսկ ես նայում եմ քո թատերականորեն վշտացած աչքերի մեջ ու մտածում.
<<Լինո՞ւմ են, արդյոք, չասված բառեր>>...
Չեն լինում... Մենք կողպում ենք մեր շուրթերը, կծկում ձայնալարերը, որ չհամարձակվեն մատնել մեզ: Բայց բառերը միևնույն է գտնում են ելքը: Նրանք հնչում են սրտի արագացած զարկերում, շողում են լայն բացված աչքերում և կառչում ամուր սեղմված շուրթերից: Նրանք են ստիպում քեզ, որ անտարբեր ձևանաս, որ ձեռքերդ դողան, ու դու նրանց մեջքիդ հետևում պահես: Այդ բառերն են ստիպում քեզ հետ ու առաջ քայլել, անտեղի հոգնել, բայց շարունակել քայլել: Նրանք հնչում են քո ամեն ոտնաձայնում, հնչում են, երբ դու բացում ու փակում ես դուռը, երբ չրխկոցով վառում ես լուցկին ու մոտեցնում ծխախոտը: Քեզ թվում է, որ դու լռում ես, բայց իրականում դու գոռում ես՝ նույնիսկ ավելի բարձր, քան երբ պաթոսով խոսում ես <<չասված>> բառերի մասին:
Չէ, իմ պաթոսախոս ընկեր, չասված բառեր չկա՜ն... Կան չլսված բառեր: Իրականում մարդիկ չեն կարող կողպել իրենց շուրթերը, բայց դրա փոխարեն խցանել են իրենց ականջները: Իսկ բառերը, որ պոկվել են իբր լուռ շուրթերից, կախված են մնում օդում: Նրանք զբաղեցնում են թթվածնի ցավոք այնքան անհրաժեշտ մասնիկների տեղը, և դու խեղդվում ես:
Խե՜ղճ մարդիկ: Նրանք չգիտեն, որ այդ բառերի կարիքն ավելի շատ ունեն, քան O2 - թթվածնի մոլեկուլների: Ու եթե չհասկանան այդ, շուտով դինոզավրերի պես կվերանան Երկրի երեսից: Իսկ էվոլյուցիայի արդյունքում ի հայտ եկած ուրիշ մարդիկ՝ ավելի կատարյալ ու ավելի մեծամիտ, մեղքը կգցեն գլոբալ տաքացման և Արկտիկայի սառույցների վրա:
Այս ամենն եմ ես փորձում ասել քեզ, երբ ձեռքերս խաչած կանգնած եմ դիմացդ ու իբր լռում եմ: Բայց դու չես լսում: Դու միայն խոսում ես:
Եվ այսքանից հետո դու ասում ես, որ կան չասված բառե՞ր...

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"