Показаны сообщения с ярлыком 3.Արի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком 3.Արի. Показать все сообщения

вторник, 12 февраля 2013 г.

Արի: Ձյուն է գալիս


...Ձյուն է գալիս...
...Անակնկալ...
«Մենք արդեն վաղուց էինք սովորել անձյուն ձմեռների: Բայց ձյունը հանկարծ եկավ, այն էլ՝ մեծ-մեծ փաթիլներով:
Ձյունն ընկնում էր գլխարնկներին, մազերին, կոշիկներին, սողոսկում օձիքներից անդին և ստիպում մարդկանց գլուխները կախել:
Ձյունը ստիպում էր մարդկանց գլխիկոր քայլել ու չնայել երկնքին:
Ձյունը ստիպում էր մարդկանց ուղիղ ոտքերի տակ նայել:
Ձյունն ասում էր. - Մի՛ նայեք վերև, ավելի լավ է ներքև նայեք; Չհամարձակվե՛ք նայել երկնքին, քանի դեռ չեք տեսել հողը ձեր ոտքերի տակ, որ կոխկրտում եք ամեն օր՝ առավոտից երեկո: Այն դիմանում է, այն տանում է ձեզ, այն ձեզ պահում է, բայց դուք այն չեք նկատում: Չեք էլ ուզում նկատել այն: Դուք երկնքին եք նայում: Չհամարձակվե՛ք նայել երկնքին, հողի՛ն նայեք: Չէ՞ որ տղամարդը, ով չգիտի, թե Մայրն ի՞նչ է, երբեք ու երբեք չի իմանա՝ ինչ ասել է Կի՜ն: Հողի՛ն նայեք, նայեք հողին: Այն ձեր մայրն է...»
Այս ամենը մտածում էի տուն գնալու ճանապարհին, երբ ձյան անակնկալ գրոհի պատճառով ստիպված էի գլխիկոր ուսումնասիրել սալահատակը ոտքերիս տակ:
Գրո՛ղը տանի, գրել եմ ուզում: Ուզում եմ տանը լինել, ուզում եմ, որ գլխիս թափվող այս սպիտակ բռնակալը դառնա թուղթ, ու ես սև գրիչով գրեմ, սև, ինչպես այն հողը, որ ձյունն էր փառաբանում իմ գլխիկոր ուղեղում:
Գրո՛ղը տանի, գրե՜լ եմ ուզում:
Ես գիտեմ, որ երբ տուն հասնեմ ու գրադարակիս ընդերքից վերջապես պեղեմ չխզբզած մի թուղթ, մուսաս արդեն վաղուց տաք երկրներում կլինի, այնտեղ, ուր ձյունը չի թելադրում մարդկանց, թե ուր նայեն և ուր չնայեն:
Ես գիտեմ, որ երբ ձյունը վերածվի սպիտակ թղթի, իսկ հողը՝ սև թանաքի, ես այլևս ոչինչ չեմ հիշելու այն ձյունամրրիկ զառանցանքից, որ փախուստի դիմած մուսաս էր շշնջում ականջիս:
Եվ ես հերթական անգամ բարկանում եմ նրա վրա և չարանում ամբողջ աշխարհի դեմ, և այն ձյան, որ չի թողնում երկնքին նայել...
Հիշում եմ, ինչպես էի ուրախացել, երբ դուրս եկա երթուղայինից և հայտնվեցի ձյան գրկում: Ուզում էի վերև նայել. չստացվեց: Ձյունն իր կանոններն էր թելադրում:
Այդպես, ստիպված էի քայլերս հաշվել մինչև տուն հասնելը:
111 քայլ և մեկ ցատկ փողոցի կեղտոտ ջրափոսի վրայով:
Եթե այսօր ձյուն չգար, մտքովս անգամ չէր անցնի հաշվել քայլերս: Եթե այսօր ձյուն չգար, մուսաս երբեք չէր հիշի ինձ, ես չէի բարկանա ամբողջ աշխարհի վրա և չէի մոռանա թուղթ ու գրիչ գտնել գրադարակիս ընդերքում:
Հիմա արդեն ուշ է. ես ոչինչ չեմ հիշում, իսկ մուսաս տանջում է ինձ իր անտարբերությամբ:
Չե՛մ ուզում գրել...
Գրե՜լ եմ, ուզում, գրո՛ղը տանի:
Գուցե ես էլ եմ գրող ինչ-որ մեկի համար, հատկապես այդ բառի փոխաբերական իմաստով: Մեկի համար ես հաստատ մի նույնպիսի ցանկալի բռնակալ եմ, ինչպես այս ձյունը, որ թույլ չի տալիս վերև նայել. հողի՛ն նայեք, չհամարձակվե՛ք նայել երկնքին:
Այս մտքերից գլուխս արդեն պտտվում է, իսկ մայրս չարաճճիորեն ուրախանում է, որ ձյուն է եկել, փողոցներում խցանումներ են, և այժմ նա հարգելի պատճառ ունի՝ ծնողական ժողովի չգնալու:
Նա, ով չգիտի, թե Մայրն ինչ է, երբեք ու երբեք չի իմանա, ինչ ասել է Հո՜ղ:
...Ձյուն է գալիս: Հողին նայե՛ք...

понедельник, 17 декабря 2012 г.

Արի: Դու խաբեցիր, դու չես ուզում տառապել...



-Արցունքներս խեղդում են ինձ: Մի ահավոր խցանում են ստեղծել կոկորդիս մեջ, ու չեն թողնում, որ հանգիստ շնչեմ, - ասում է մեկը:
-Իմ վիճակն ավելի վատ է, - ասում է մյուսը, - տառապանքս ծանրացել է հենց սրտիս՝ անպաշտպան սրտիս վրա, ու ճնշում-սեղմում է այն:
-Չէ՜, երանելի եք դուք, - երրորդն է ասում, - ես ինքս համակ տառապանք եմ դարձել: Եվ այսքանից հետո ինձ թվում է, որ այլևս չեմ կարողանա ապրել առանց տառապանքի, այլևս չեմ կարողանա երջանիկ լինել:
-Բայց դու ուզում ես, չէ՞, - առարկում է չորրորդը, - իսկ ես արդեն չեմ ուզում, դրա համար էլ ամենադժվար վիճակում եմ հայտնվել: Ես այլևս չեմ ուզում տեսնել արևը, երկինքը, մարդկային ժպիտը: Ուզում եմ մենակ մնալ իմ մութ ու ցուրտ աշխարհում՝ իմ տառապանքի հետ մեն-միայն. դա ինձ դուր է գալիս:

Իսկ դու կանգնած ես նրանցից մի քիչ հեռու, բայց այնպես ես նայում նրանց, կարծես ձեր մեջ սարեր-ձորեր լինեն: Ժամանակ առ ժամանակ վրդովված հառաչում ես, հազիվ ես քեզ զսպում, որ չխառնվես այս անմիտ խոսակցությանը:
Իսկ ես կանգնած եմ քո կողքին, բայց այնպես եմ կանգնած, որ քո և նրանց մեջտեղում լինեմ, կենտրոնում, բայց ոչ ուշադրության: Ամեն ինչի կենտրոնում, ամեն ինչի միջև, ամեն ինչի արանքում, այնտեղ, ուր երկու կողմից ես մատնվում հրաձգությանը:
Ես գիտեմ, ինչի մասին ես մտածում: Դու մտածում ես.
<<Հիմարնե՛ր, ի՞նչ գիտեք դուք տառապանքի մասին: Ա՜խ, եթե իմ կողքին լինեիք այն ժամանակ, երբ պատրաստ էի իմ սեփական ձեռքերով սիրտս հանել կրծքիցս ու դեն նետել, որ այլևս չցավա: Ո՞ւր էիք դուք այն ժամանակ, երբ ուզում էի այլևս ոչինչ այս կյանքում չցանկանալ: Ո՞ւր էիք: Ա՜խ, ինչո՞ւ այդ ամենը անցավ, ինչո՞ւ իմ սիրտը հանդարտվեց, և ես սովորեցի այն դատարկությանը, որ հաստատվեց իմ հոգում այդքանից հետո: Ինչո՞ւ այդպես փոխվեցի: Ինչո՞ւ վառ պայթյունից դարձա մոխրագույն առօրյա: Կարծես կատարվեց իմ ցանկությունը՝ ես այլևս ոչինչ չեմ ցանկանում: Բայց ինչո՞ւ կատարվեց, ու ես այլևս չեմ տառապում: Այն ժամանակ ես բոլորիդ ցույց կտայի, ի՜նչ է Տառապանքը:>>
Ահա թե ինչ ես մտածում:
Նրանք լսում են մտքերդ (դե, դա զարմանալի չէ, ձեր բոլորի միտքը նույն ուղղությամբ է աշխատում), և սկսում են վիճել քեզ հետ:
-Օ՜, բարեկամ, դու չես տառապել, քանզի արդեն երջանիկ ես:
-Իսկ տառապանք չէ՞ իմանալ, որ այլևս չես տառապելու: Որ ողջ կյանքումդ սպասելու ես մի որևէ աննշան հուզմունքի, բայց չես ունենալու այն, որովհետև արդեն սառել ես ամեն ինչի հանդեպ, նույնիսկ ինքդ քո հանդեպ:
-Օ՜, ոչ, բարեկամ, դա երջանկություն է, մի անսովոր նիրվանա, որ քչերին է տրվում:
-Ես կասեի, որ երջանիկ մարդկանց է տրվում:
-Իսկ երջանիկ մարդիկ չգիտեն՝ ինչ է տառապանքը:
-Այդ դո՛ւք չգիտեք՝ ինչ է տառապանքը, - գոռում ես դու: - Տխմարնե՜ր: Մի՞թե տառապանք չէ այն անխուսափելի գիտակցությունը, որ այլևս ոչ լա՛ց ես լինելու, ոչ ծիծղելո՛ւ ես:
-Ո՛չ, տառապանքն այն է, երբ միայն ծիծաղում ես, կամ միայն լաց ես լինում: Երբ հոգեկան հուզումից չգիտես՝ ինչ անես, բայց մի բան անում ես դատարկությունը լցնելու համար:
-Դատարկությունը տառապանք չէ, այլ այն, ինչ գալիս է տառապանքից հետո:
-Տառապանքն այն հրեշավոր զգացողությունն է, որ դու այլևս ոչինչ չես փոխի:
-Ավելին, տառապանքն այն է, երբ հասկանում ես, որ ամեն ինչ կատարվեց քո մեղքով:
-Ոչ, տառապանքն այն է, երբ գիտես, որ անմեղ էիր, բայց բոլորի համար հանցավոր ես ու չես կարող ապացուցել քո անմեղությունը:
-Այդ դեպքում քեզ կարող է մխիթարել միայն մի միտք՝ ես իրականում անմեղ էի: Չայած այն քիչ մխիթարություն է բերում, որովհետև արդյունքում միևնույն է կորցնում ես քո մտերիմներին:
-Տառապանքը այն է, որ....
-Տառապանքը այն է, որ....
-Տառապանքը այն է, որ....

Իսկ ես նայում եմ ձեզ ու ծիծաղում:
Դուք ինձ ոչ մի ուշադրություն չեք դարձնում: Բայց ես միևնույն է շարունակում եմ ծիծաղել: Հետո ծիծաղս հետզհետե փոխվում է հիստերիայի, և դուք հասկանում եք, որ կարելի է կյանքում գոնե մի անգամ լսել՝ ինչ եմ ասում:
-Մարդի՜կ, - ծիծաղում եմ ես, - սիրելիներս, ինչո՞ւ հանկարծ որոշեցիք խոսել տառապանքից:
Առաջինը դու ես բարկանում:
-Դե արի ու բացատրիր այս երջանիկ ապուշին, որ կյանքում ոչ ոքի չի կորցրել, ոչինչ չգիտի:
Բոլորը կես-ուրախ, կես-տխուր քմծիծաղ են տալիս: Բայց ես հո գիտեմ, որ այդ <<տառապյալները>> ինչ-որ տեղ նախանձում են ինձ՝ երջանիկ ապուշիս:
-Ի՜նչ ես ասում: - Ուշ է, արդեն ուշ է. ես այլևս չեմ կառավարում ինձ: - Տառապե՞լ: Տառապե՜լ: Բայց ձեզանից ո՞վ է տառապել կյանքում, ձեզանից ո՞վ գիտի՝ ի՞նչ է տառապանքը:
-Դու պարզապես...
-Լռիր: - Հիմա ես բոլորիս կարծես կողքից եմ նայում, և ինձ թվում է որ արբել եմ ինքս իմ ծիծաղից. դե ինչ, այդպես էլ է պատահում: - Լռիր, խնդրում եմ: Ես ձեզ լսեցի, ու պետք է ասել, բավականին համբերատար, մանավանդ եթե հաշվի առնենք, թե ինչ հիմարություններ էիք դուք այստեղ դուրս տալիս: Իսկ հիմա դուք կլսեք իմ բարբաջանքները:
Լավ բառ է՝ <<բարբաջանք>>: Եթե ես բանաստեղծ լինեի, ես այդ բառը կհանգավորեի ձեր սիրելի <<տառապանք>> բառի հետ: Ինչ-որ տեղ նրանք նույնիսկ հոմանիշ են, որովհետև իմ պես համբերատար մարդիկ ստիպված են տառապել ձեզ պես մազոխիստների բարբաջանքներից:
Այո-այո, մազոխիստների: Դա սովորական բան է այս այլասերված Երկիր մոլարակում: Բայց դուք շփոթում եք, տիկնայք և պարոնայք: Մազոխիստները տառապանքը չեն սիրում, չէ՜, այլ ցավը: Նրանք պատրաստ են սեփական ատամներով կրծել իրենց իսկ ոսկորները, որ ցավ զգան և ստիպված չլինեն դիմանալ մեկ այլ, ավելի սարսափելի ցավի՝ ցավի բացակայության ցավին:
Իսկ տառապա՞նքը: Մի՞թե այն հոմանիշ է ցավին:
Օ՜, ոչ:
Տառապանքն ավելի ահավոր է:
Եվ գիտեք ինչո՞ւ:
Որովհետև, ըստ երևույթի, իրենից ոչ մի արտառոց բան չի ներկայացնում:
Ես չեմ վախենում տառապանքից, որովհետև երբեք չեմ տառապել: Ես պարզապես ծիծաղել եմ ամեն ինչի վրա, ամեն մեկի դեմքին, ամեն մեկի համար: Երբ ծիծաղում ես, կյանքդ ավելի պայծառ է դառնում: Իսկ երբ կյանքդ պայծառ է ու լուսավոր, ավելի հեշտ է գտնել քո սեփական ուղին այս բազմախաչմերուկ կյանքում:
Մարդիկ հիմար չեն, չէ՜: Շատ շուտով նրանք նկատեցին, որ ծիծաղը իսկապես օգնում է: Փորձեցին ծիծաղել:
Չստացվեց:
Ինչո՞ւ:
Պարզապես արդեն շատ էին վարժվել իրենց մազոխիզմին: Բայց ոչի՜նչ, մարդու մտքին տեղ լինի: Եվ մարդիկ ասացին. <<Դու այնքան լավ ես ծիծաղում: Արի մեզ համար էլ ծիծաղիր: Ի՞նչ կլինի, արի մեզ համար էլ ծիծաղիր>>:
Ի՞նչ կա որ: Գնացի: Մեկ ժպիտ, երկու, երեք, չորս... հազար... գումարեք իրար, տեսեք քանի՞ ժպիտ է ստացվում: Շա՜տ:
Իսկ հետո, երբ շուռ եկա, հասկացա, որ... էլ չունեմ... չունեմ... և չունեմ հենց այն ժամանակ, երբ ինձ էր իմ ժպիտը պետք...
Դե, ի՜նչ արած, ինձ չհասավ մի կաթիլ ուրախություն: Մի կաթիլ այն օվկիանոսից, որ տվեցի այնքան շռայլորեն:
Այդ ժամանակ է, որ հասկանում ես, որ կորցրել ես մեկին, ով ծնվածդ առաջին օրվանից միշտ քեզ հետ էր և երբեք, ոչ մի դեպքում չէր թողել քեզ՝ կորցրեցիր ինքդ քեզ:
Սեփական հոգին գտնելը հեշտ է: Պարզապես պետք է նստել ու լաց լինել: Լաց լինել ազնվորեն, ինչպես երեխան է լաց լինում, երբ հասկանում է, որ ինչ-որ բան արդեն վաղուց փոխվել է, և նա այլևս առաջվա երջանիկ փոքրիկը չէ: Ճիշտ է, նա չգիտի, ո՞ր մականունից է զրկվել՝ երջանի՞կ, թե՞ փոքրիկ: Ոչ էլ գիտի, որն է ավելի կարևոր: Բայց միևնույն է լաց է լինում, ազնվորեն՝ անխոս և անարցունք:
Եթե այդպես լաց լինես ու կանչիս հոգիդ, այն անմիջապես կասի՝ ԱՅՍՏԵ՜Ղ ԵՄ, ՍՊԱՍԻ՜Ր, ԳԱԼԻՍ ԵՄ:
Ու երբ արդեն ոզում ես լաց լինել, հանկարծ տեսնում ես քեզ շրջապատող անթիվ հայացքներ՝ զարմացած, ապշած, հեգնող, նույնիսկ բարկացած. ախր ինչպե՞ս կարող եմ լաց լինել, երբ մարդիկ հերթ են կանգնել, ծիծաղելուս են սպասում:
Եվ այստեղ սկսվում է այն, ինչ պայմանականորեն (միայն պայմանականորեն) կարելի է անվանել տառապանք: Ես ծիծաղում եմ, բայց սիրտս կծկվում է՝ ուզում է լաց լինել, ուզում է վերջապես կանչել հոգուն, որ ձայն տա, մխիթարի, ասի՝ ԱՅՍՏԵ՜Ղ ԵՄ:
Լաց լինելու ժամանակ չկա, պետք է ծիծաղել: Եվ մի օր վերջապես հասկանում եմ, որ այլևս չեմ պատկանում ինքս ինձ: Իսկ դա նշանակում է, որ այլևս չունեմ մեկին, ով թերևս երբեք ինձ չի դավաճանել և արժանի չէր այդպիսի սոսկալի դավաճանության իմ կողմից՝ ինքս ինձ: Կորցրեցի, ու էլ չեմ գտնի:
Մի քաղաքական գործիչ իր քարոզարշավի ժամանակ ասաց. <<Ոչ ոք չպիտի միայնակ տառապի>>: Երևի նրան թվում էր, որ երբ մարդիկ խմբակային են տառապում, դրանից նրանք իրենց ավելի լավ են զգում: Ես կասեի՝ ոչ ոք ընդհանրապես չպիտի տառապի: Բայց նա՝ այդ քաղաքական գործիչը, մեծ մարդ էր, երկու բարձրագույն կրթություն ուներ և պատրաստվում էր դառնալ նախագահ: Եվ ես հլու-հնազանդ կրկնում եմ նրա ասածը. ոչ ոք չպիտի միայնակ տառապի: Եկեք միասին տառապենք:
Եկեք բոլորս կորցնենք ինքներս մեզ, բայց լաց չլինենք, այլ ծիծաղենք մեկս մյուսի երեսին՝ շատ լավ իմանալով, որ ոչ մեկիս, և ոչ էլ մյուսիս պետք չէ այդ ծիծաղը:
Եկեք անենք մի բան, որ չենք ուզում անել, և որ ոչ ոքի հարկավոր չէ:
Եկեք անենք այդ անցանկալի և բոլորովին անիմաստ բանը՝ եկեք տառապենք:
Ինչո՞ւ եք այդպես նայում ինձ: Ինչո՞ւ եք ապշել: Դո՞ւք չէիք ասում, որ պաշտում եք տառապանքը: Թե՞ մթության մեջ սեփական ոսկորները կրծելը ավելի հաճելի է: Դե իհա՜րկե, այդպես ավելի հեշտ է, դրան դուք արդեն վաղուց սովորել եք:
.................................................................................................................................
Ճարահատյալ նայում եմ քեզ:
Թերևս դու հասկանում ես ինձ ու վախեցած հետ-հետ ես գնում:
Դու խաբեցիր, դու չես ուզում տառապել...
Ու պետք էլ չէ:
Դու միանգամայն իրավացի ես, բարեկամս: Պետք չէ տառապել...

четверг, 22 ноября 2012 г.

Արի: Օճառաերջանկություն


Չէ, երջանկությունը չի կարող լինել անընդհատ, թե չէ էլ ի՞նչ երջանկություն է:
Երջանկությունը լինում է կարճատև՝ մի ակնթարաթ: Բայց այդ մի ակնթարաթն է հենց լիցքավորում մեզ այնպիսի էներգիայով, որ հերիքում է մի օր, շաբաթ, ամիս, տարի, երբեմն՝ տարիներ, մինչև հաջորդ այդպիսի ակնթարթը:
Երջանկությունը տևում է մի ակնթարաթ (ամենաշատը՝ երեք-չորս), բայց դա չէ տարօրինակ: Տարօրինակն այն է, որ երջանիկ կարող ես լինել այնպիսի մանրուքներից, որ հավատդ չի գալիս: Հետո ում էլ որ պատմես, չեն հավատա, կծիծաղեն, կամ կկարծեն, որ դու ես ծաղրում նրանց: Իզո՜ւր:
Մարդիկ, իսկ ի՞նչ գիտեք, որ երջանկության տեսակետից մի ակնթարթը դար չէ, իսկ մանրուքը՝ կյանքի կարևորագույն... ատրիբո՞ւտ... նպատա՞կ... նշանակե՞տ... Մի խոսքով կյանքը:
Կարո՞ղ է կյանքը մանրուքներում գտնել իմաստը: Ինչո՞ւ ոչ: Իսկ այդ մանրուքների՞ց չէ այն ձևավորված:
Կարո՞ղ է կյանքը լինել մանրուք: Ինչո՞ւ ոչ, բայց այդ դեպքում ի՞նչն է լինելու <<մանրուք>> այս մե՜ծ հասկացությունից դուրս:
Է՜հ, երջանկություն, դե արի ու հասկացի քեզ:
...Առհասարակ ինչո՞ւ եմ ես ամեն ինչ այսքան բարդացնում: Ու ոչ միայն ես, պետք է ասել:
Փիլիսոփայում եմ, փիլիսոփայում, իսկ ամեն ինչ այնքան պարզ ու հասարակ սկսվեց...
Օճառամանում օճառ կար:
Փաթեթավորված օճառ:
Դա զարմանալի է: Իրոք, ի՞նչ գործ ունի փաթեթավորված օճառը օճառամանի մեջ:
Փաստորեն ունի, չնայած այն դեռ չէին օգտագործել:
Ես հոտոտեցի այն...
Հետո նորից հոտոտեցի....
Հետո տվեցի եղբորս, որ հոտոտի, բայց և չտվեցի...
Նորից ինքս հոտոտեցի...
Երջանկության հոտ էր գալիս այդ օճառից: Իրոք, երջանկության հոտ: Ու այդ հոտից ես էլ երջանիկ դարձա: Երևի հենց դրա համար էլ չթողեցի, որ եղբայրս էլ հոտոտի. մենք այնքան խանդագին ենք մոտենում երջանկությանը, որը բնավ մերը չէ... կամ մեզ չի պատկանում... կամ պատկանում է ոչ միայն մեզ....
Մանրուք, որ տևեց ընդամենը մի ակնթարթ, ամենաերկարը՝ երեք-չորս...
Անցել է մի քանի օր, իսկ ես դեռ հիշում եմ այդ հոտը...
Դե հիմա ասեք. կա՞ն արդյոք կյանքում մանրուքներ, և կա՞րճ է արդյոք մի ակնթարթա ժամանակահատվածը, որ տրված է երջանկությանը՝ ապրելու համար:
...Օճառը մի փոքր ավելի երկարակյաց է: Մի քանի շաբաթ կմնա օճառամանում, ամենաշատը՝ մի ամիս: Եվ ամեն անգամ լվացարանին մոտենալիս ես գուցե նորից կհոտոտեմ այն ու նոր երջանկություն կծնվի ու կմահանա մի ակնթարթում՝ օճառաերջանկություն...

воскресенье, 2 сентября 2012 г.

Արի: Կարևոր չէ, որ անձրև է...


Անձրև էր, ու դա կարևոր էր...
Մենք չէինք ճանաչում իրար, այսինքն ծանոթ էինք շատ վաղուց: Հանդիպելիս միշտ խոսում էինք՝ առանց մի պահ լռելու, խոսում էինք այն բոլոր թեմաներից, որոնց շուրջ խոսում են բոլորը: Հետո հանկարծ բոլոր թեմաները վերջացան: Եվ մենք, մնալով մենակ, ստիպված լռեցինք...
...Ես կարոտել էի այդ լռությունը: Այդ անկեղծորեն ծանր ու ծանրորեն անկեղծ լռությունը, որը գալիս է այն ժամանակ, երբ ասելու շատ բան ունես, բայց չես ասում, որովհետև դրա կարիքը չկա...
...Նա նստեց պատուհանի մոտ, ինչպես միշտ: Երևի սիրում էր, ինչպես և ես, ինչպես շատերը, ինչպես համարյա բոլորը, ինչպես գուցե և բոլորը:
-Անձրև է գալիս, - ասաց նա:
Նա խախտեց լռությունը...
-Այո, - ասացի ես՝ որքան կարելի է սառն ու անտարբեր:
-Վատ եղանակ է, - ասաց նա:
Նա դարձյալ խախտեց լռությունը...
-Ինչո՞ւ մարդիկ, երբ խոսելու բան չունեն, եղանակից են խոսում, - բարկացա ես:
-Չգիտեմ, - զարմացավ նա՝ ուրախանալով, որ խոսելու թեմա է գտնվել:
-Իսկ ես գիտեմ:
Որովհետև մարդիկ վախենում են լռությունից: Որովհետև նրանց թվում է, որ եղանակը հետաքրքիր է բոլորին, և այն կգա ու կվռնդի լռությունը: Բայց նրանք չեն հասկանում, որ այդ լռությունը ամեն ինչ է: Եվ այն, որ երկինքը ամպամած է: Եվ այն, որ անձրև է գալիս: Եվ այն, որ Երկրի երեսին հիմա հարյուրավոր գույնզգույն անձրևանոցներ են բացվել, որոնցից ոմանք գուցե և սպիտակ, բայց անգույն չեն: Որովհետև սպիտակն էլ է գույն: Եվ սպիտակը բոլոր երազանքների գույնն է, նույնիսկ այն երազանքների, որ չեն իրականացել ու երբեք էլ չեն իրականանա:
Իսկ ինչո՞ւ են մարդիկ երազում: Որովհետև գիտեն, որ իրենց երզանքները չեն իրականանա: Որովհետև չեն ուզում, որ իրենց երազանքներն իրականանան: Որովհետև չեն ուզում, որ երազանքները իրականության մասը դառնան: Որովհետև ուզում են, որ երազանքները ուրիշ աշխարհում լինեն. ուր ապրում են միայն երազանքները, և անսահման լռություն է տիրում...
...Վերջապես մենք ճանաչում էինք իրար...
...Մենք լռում էինք...
...Կարևոր չէ, որ անձրև է...

суббота, 21 июля 2012 г.

Արի: Ես կորցրել եմ իմ հերոսին



Չէ, ոչինչ էլ չի փոխվել: Դու հենց այնպիսին ես, ինչպիսին միշտ ես եղել՝ անփույթ, մի քիչ կոպիտ, անհոգ: Պահվածքդ էլ չի փոխվել: Անում ես այն, ինչ միշտ ես անում:
Ես պառկած հետևում եմ քեզ: Նույնն ես: Ինչպես միշտ քո ամենօրյա ծեսն ես կատարում համակարգչի առջև, իսկ ես, ինչպես միշտ, պառկած հետևում եմ քեզ: Ինձ համար դա սովորական բան է, երբեմն նույնիսկ հաճելի: Բայց հիմա ինչ-որ բան փոխվել է.  ես զզվանքով եմ նայում քեզ ու նույնիսկ չեմ փորձում այն թաքցնել:
Վերնաշապիկդ, ինչպես միշտ, թարմ չէ, սանրվածքդ՝ անփույթ: Մատներդ արագ վազում են ստեղնաշարով, և ինչպես միշտ ստացվում է մի յուրահատուկ մեղեդի՝ բաղկացած <<չըխկ-թըխկ-չըխկ>> կրկնվող ձայներից: Չէ, ամեն ինչ նույնն է... ու ամեն ինչ փոխվել է:
Ինչպե՞ս դու չհասկացար, որ ամեն ինչ փոխվել է: Ինչպե՞ս չհասկացար, որ իրավունք չունես նույնը մնալ: Քո անհոգ ու անփույթ ժպիտը երեկ հաճելի էր, բայց այսօր արդեն ատելի է ինձ համար:
Երբեմն-երբեմն դու շրջվում ես իմ կողմը, ինչ-որ անիմաստ հարց տալիս կամ անեկդոտ պատմում: Ես պատասխանում եմ կոպիտ ու գրգռված: Դու չես ջղայնանում, հարցնում ես՝ ի՞նչ է պատահել: Ես պատասխանում եմ, որ տրամադրություն չունեմ, ու դու նորից շրջվում ես դեպի մոնիտորը՝ ինձ թողնելով մենակ իմ վատ տրամադրության հետ: Ու այդպես արդեն մի քանի օր....
Ամեն ինչ փոխվել է.... Ես եմ փոխվել... Ինձ թվում է, որ այլևս չեմ կարողանա հարգել քեզ: Քեզ համար դա միևնույն է, ես գիտեմ. է՜, հետո՞ ինչ, աշխարհում այնքան մարդ կա, ում ես չեմ հարգում: Բայց դու չես հասկանում: Քեզ ես ուզում եմ հարգել:
Մի ժամանակ դու գիտեիր դա, բայց հիմա մոռացել ես.... Ես կհիշեցնեմ:
Դու իմ հերոսն էիր: Մի շփոթիր, սիրո հետ դա ոչ մի կապ չունի: Սիրահարվում են թափառական ասպետներին՝ սպիտակ կամ սև նժույգներով: Բայց մինչև արքայադուստրը կհասնի ասպետին, պետք է սպանել վիշապին և ազատել խեղճ աղջկան: Իսկ վիշպներին սպանում են հերոսները:
Դու իմ հերոսն էիր: Ճիշտ է, իրական կյանքում դու մողես էլ չես սպանել, բայց հերոսությունը սպանության մեջ չէ: Պարզապես դու իմ հերոսն էիր, ու վերջ: Ինձ դա դուր էր գալիս: Քեզ էլ... Դու շատ գոհ էիր քո կարգավիճակից, քանի դեռ հիշում էիր դրա մասին: Բայց ցավոք այնքան շուտ մոռացար:
...Դու այդպես էլ չհասկացար, որ հերոս լինելը օրհնություն չէ, անեծք է: Եթե հերոս ես, պատասխանատու ես բոլոր նրանց համար, ում փրկել ես և ում դեռ չես հասցրել փրկել:
Հերոս լինել չի նշանակում անառիկ ամրոցում քեֆ անել: Հերոս՝ նշանակում է անվերջ պայքարել չարի դեմ: Բայց հիմա, երբ ժամանակն է վիշապին սպանել, դու հրաժարվում ես դրանից, անում ես այն, ինչ միշտ էիր անում՝ անհոգ ու անփույթ: Բայց մի՞թե չես հասկանում, որ երբ վիշապը այստեղ է, չի կարելի անհոգ քեֆ անել...
Դու դա չհասկացար: Ու ես հասկացա, որ այլևս հերոս չունեմ:
Չեմ վախենում վիշապից, ո՜չ: Վերջ ի վերջո բոլոր արքայադուստրերը երջանիկ են լինելու: Բայց հասկանալ, որ այս աշխարհում հերոս չկա.... Դա մի ուրիշ տառապանք է....
Հեքիաթը արդեն վաղուց հանգստի է գնացել՝ մեզ թողնելով դեմ-հանդիման իրական կյանքի հետ: Բայց,հասկացիր, իրական կյանքում նույնպես պետք է հերոս, իսկ ես այն չունեմ... Դեռ չսկսած՝ դու արդեն հոգնել ես չարի դեմ պայքարելուց և որոշել ես հերոս չլինել: Ու ես այլևս չեմ կարող քեզ հարգել...
Դու խլեցիր ինձանից իմ հերոսին, և ես դա քեզ երբեք չեմ ների:


пятница, 24 февраля 2012 г.

Ари. Седой город


Сегодня с самого утра шел снег... 
Зима....
 - Улицы завалило снегом, надо их очистить! 
Очистить? От чего? От самого чистого, что может быть на свете?
Худшее, что может сделать человек в своей жизни, - это привыкнуть к  чему-то плохому. Привык, и уже больше не надо бороться: так легче...
Руки этих молодых людей в синих комбинезонах с большими капюшонами уже давно привыкли к грубым лопатам: каждую зиму одно и то же. 
А снег медленно опускался им на плечи и неудобные капюшоны. И вот уже вчерашний мальчик превратился в седого старика.
Розовый город тоже седой. И маршрутка, которая несет меня домой, тоже седая. И даже окно, которое только что было призрачно молодым, тоже седое...
Когда это мы все успели так состариться?
Вот уже седые большие грузовые машины, которые вчера были как тридцатилетние здоровые мужчины. И розовые камни - стыдливые девушки в самосвалах тоже поседели...
Когда?
Еще вчера вы были детьми, юноши в синих капюшонах. У вас были большие наивные глаза, и вы красным карандашом отмечали первый день зимы: верили, что именно в этот день пойдет первый снег. А если он опаздывал, вы обижались: не пунктуальный - новое слово в вашем словаре, вы выучили именно зимой.
Не пунктуальные мальчики, вы говорили мамам, что уходите на пять минут, и часами пропадали во дворе. 
А еще вы слушались только маму, и то только если она сердится из-за морковки, которую вы украли из холодильника для снеговика.
А теперь выполняете приказы: очистить улицы от снега!
Очистить? От чего? От самого чистого, что может быть на свете?
 - Остановитесь здесь, пожалуйста.
Это не моя остановка, но я выхожу из седой маршрутки под снег. И вот я уже тоже седая. 
Интересно, а сколько мне лет? Может сто, а может и двести. 
Магазин канцелярских товаров напомнил мне о домашнем задании по... раз, два, три... четырем предметам! Как трудно жить на свете! Нет! Мне все-таки больше двухсот, может триста, а может и все девятьсот...
Какой-то седой юноша бросил догорающую сигарету на снег...
Интересно, сколько снежинок растаяло от пары догорающих углей на кончике сигареты?
А старики в синих капюшонах очищают улицы от самого чистого, что может быть на свете.  
Скажите, дедушка, вчерашний мальчик, ведь вокруг столько снега. Неужели Вам не хочется поиграть в снежки?
Столько снега! А там, где нет остановки, миллионы малюсеньких снежинок таят от двух углей на кончике догорающей сигареты...
Две остановки под снегом, потом холодная дверная ручка и темный коридор. 
Повесить пальто и шарф на расшатанный крючок, снять сапоги, пригладить влажные волосы и помыть руки. 
Помыть руки? Мои руки такие холодные... и еще... Я чувствую такую свежесть, будто только что умылась в холодном горном роднике. 
Не буду мыть руки!
А где-то снежинки тают от угольков на кончике догорающей сигареты, и седые юноши старательно очищают улицы от самого чистого, что может быть на свете... 
А когда-то седой город любил снег...

воскресенье, 8 января 2012 г.

Ари. Водолей ♒ Часть первая ♒






















Когда радуется Повелитель Вселенной? Тот, кто управляет всем? У кого все есть, и кто ни в чем не нуждается? Тот, кто правит всеми и не находит время, чтобы радоваться?






Когда видит своих детей...

















У Зодиака было одиннадцать сыновей и одна дочь - радость и утешение Отца. И вот наконец они все собрались вместе, чтобы поприветствовать Отца.





Да, они выросли. Стали прекраснее и, наверное, мудрее. Отец всегда хотел быть строгим с ними, но не мог. Ну как можно смотреть на них и не улыбаться? Невозможно!




Первым вошел старший Овен. Он был высоким и красивым юношей. Вместо ног у него было два копыта, а из курчавых волос выделялись два закрученных рога. Его лоб украсила Мудрость, а в глубоких зеленых глазах горел огонек. "Да, - подумал Отец, - он по праву предводитель и глава над остальными моими наследниками".
Следом за старшим братом вошел Телец. Он был на две головы выше старшего брата, почти вдвое шире в плечах и конечно же сильнее. Поэтому он считал, что только из-за какой-то нелепой ошибки он родился не первым, а вторым. Как и у старшего брата, вместо ног у него были копыта, одно из которых постоянно беспокойно рыло землю. Из длинных черных волос, падающих на глаза, торчали два коротких острых рога, а глаза были налиты кровью. Когда Телец ходил, он наклонялся вперед всем телом так, что постоянно глотал пыль из-под собственных копыт. Наверное поэтому он и был таким озлобленным. "Как хорошо, что он родился вторым", - невольно подумал Отец, увидев Тельца рядом со старшим братом.
Следующими были Близнецы. Это были красивые, высокие, стройные и легкие мальчики, похожие друг на друга, как две капли воды. Даже Отец не мог отличить их друг от друга. Но этого и не требовалось: братья всегда были вместе. Они были неразлучными друзьями в своих шумных и веселых играх. Но они были очень капризны и непостоянны, и это отражалось  в их лазурных глазах, чей взгляд не задерживался ни на чем дольше одной лишь секунды. "Да, они наделают бед, - подумал Отец. - Хорошо еще, что они всегда вместе".
За Близнецами вкатился Рак. Как говорят, в семье не без урода. Рак был маленьким, толстым и безобразным. Ноги его были необычайно коротки, а вместо рук - длинные клешни. Он двигался очень медленно, чтобы случайно не перевернуться на спину: это было бы очень смешно. Но в глазах этого маленького уродца было столько спокойствия, понимания и чего-то большего... Справедливости, наверное. "Нет, он еще всех удивит, - подумал Отец. - А пока..."
С рыком вбежал Лев. Он был еще совсем юным, но уже был ростом с Овна. У него была длинная огненная грива волос, большие блестящие глаза и красивая улыбка. Даже когда он рычал, получалась улыбка, поэтому его никто не боялся, хотя он мог потягаться силой даже с Тельцом. И хотя Лев был страшным драчуном, все равно  был очень добрым. А когда вечером он играл с сестрой, казалось, что это уже не лев, а котенок.
А вот и она - Дева, единственная и конечно же любимая дочь Отца. Она была прекрасна, как сама Красота. Длинные волосы доходили до пят и прикрывали обнаженное тело. Она была маленькой и хрупкой, но глаза ее были такими большими и глубокими, и столько любви и доброты в этих глазах. "Она прекрасна, - подумал Отец, - а Лев никому не позволит обидеть ее" - и Отец посмотрел на Тельца: средний сын давно хотел сделать сестру своей женой.
Весы даже не заметили, как вошли вслед за сестрой. У них всегда было много вопросов, а каждый вопрос предполагал только два ответа - "да" и "нет". Поэтому они не нашли ответа ни на один вопрос. Они много думали, но не становились умнее. Из-за нехватки ума они не понимали, что не становятся умнее и все думали и думали. "Замкнутый круг", - подумал Отец и вздохнул.
За Весами вошел Скорпион. Он был красив, хотя и невысокого роста. Весь покрытый блестящей зеленой чешуей, с длинным тонким хвостом и такими же тонкими клешнями вместо рук. Но в маленьких черных глазках было столько коварства и хитрости, что эти блестящие, как два черных бриллианта, глаза уродовали лицо Скорпиона: они выдавали его. "Надеюсь, что он изменится, когда вырастет", - подумал Отец и не поверил самому себе. - "Такие не меняются".
За Скорпионом влетел Стрелец. Он был быстрым, как ветер, нетерпеливым и горячим, как огонь. Вместо ног у него было четыре копыта, а за спиной лук и колчан со стрелами: он был отличным стрелком. Когда этот мальчик бегал, а бегал он всегда, из-под копыт его вылетали искры, длинные красные волосы развевались на ветру а блестящие глаза загорались нетерпеливым огнем. Стрелец никогда не думал, прежде чем что-то сказать, но говорил только правду. "Моя любимая головная боль", - подумал Отец и улыбнулся.
Вслед за Стрельцом вбежал Козерог. Как у Стрельца, у него тоже вместо ног было четыре копыта, но сравниться со старшим братом в скорости он не мог, хотя очень старался. Надо сказать, Козерог был очень упрямым и почти всегда добивался поставленной цели. Но из-за своего упрямства он не слушал никого и очень часто попадал во всякие истории. "Ничего, еще поумнеет", - подумал Отец.
За Козерогом вошли Рыбы. Они были самыми младшими братьями и считали, что так получилось, потому что они опоздали. Они были очень медлительными, поэтому все время опаздывали. Их водянистые глаза все время блуждали на лице, как будто они что-то искали, будто что-то потеряли или сами потерялись. "Ничего, скоро они поймут, что младших любят больше всех", - подумал Отец и понял, что это не так.
Отец встал со своего золотого трона и обвел глазами своих сыновей и дочь. Дева играла со Львом, стрелец и Козерог шепотом о чем-то спорили, Рыбы что-то искали глазами, Близнецы танцевали на месте, Телец рыл землю копытом, Весы решали очередную задачу, Скорпион криво улыбался, Рак спокойно следил за Отцом, Овен о чем-то думал. Все как всегда.
Овен нервно сглотнул. Отец знал, почему он нервничает.
 - А где Водолей?














четверг, 29 декабря 2011 г.

Արի: Հանկարծ...


Ամեն ինչ ինչպես միշտ:
Կինն արթնացրեց ամուսնուն, որ չուշանա աշխատանքից, հետո էլ գնաց` երեխաներին արթնացնելու, որ դպրոցից չուշանան: Թե չէ իրենց որ թողնես, մինչև կեսօր կքնեն. այս ընտանիքում միայն կինը չի ուշանում ամուսնուն և երեխաներին արթնացնելուց:
Ամուսինը մի-երկու րոպե պառկեց փակ աչքերով, հետո վեր կացավ և գնաց լողասենյակ, ինչպես միշտ: Նա հասցրես ավարտել իր առավոտյան ցնցուղը, իսկ կինը դեռ համոզում էր երեխաներին, որ պետք է շուտ արթնանալ, թե չէ դասից կուշանան: Վերջապես երեխաները արթնացան: Տղան, ինչպես միշտ, վայր ընկավ երկհարկանի մահճակալի երկրորդ հարկից, իսկ աղջիկը վազեց լողասենյակ: Ինչպես միշտ, տղան հասավ նրան, և սկսվեց թեժ պայքար, թե ով առաջինը պիտի մտնի լողասենյակ. եթե պարտվես պայքարում ու զիջես առաջինը ցնցուղ ընդունելու հնարավորությունը, իմացիր, որ հետո երկար ես սպասելու և ստիպված ես լինելու ցնցուղ ընդունել սառը ջրով: Ինչպես միշտ վեճը որոշեց հայրիկը. տղաները պետք է զիջեն աղջիկներին, աղջիկներն էլ, իրենց հերթին, պետք է հոգատար լինեն և այնպես անեն, որ տղաներին էլ տաք ջուր հասնի:
Ինչպես միշտ, տղային տաք ջուր չհասավ:
Ինչպես միշտ պետք է արագ հագնվել ու նախաճաշել. ժամանակ չկա, ինչպես միշտ ամբողջ ընտանիքով ուշանում են: Նախաճաշը իհարկե համեղ է, այլ կերպ լինել չէր կարող, և երեխաները չեն ուզում շուտ լքել սեղանը: Մայրիկը բարկանում է, և ինչպես միշտ հայրիկը ստիպված խառնվում է:
Ինչպես միշտ դպրոցի ավտոբուսն արդեն վաղուց գնացել է, այնպես որ պետք է երեխաներին մեքենայով դպրոց հասցնել: Երեխաները չեն ուզում, ուզում են ավտոբուսով գնալ, թե չէ դասարանում նրանց արդեն ծաղրում են, որ <<վախենում են ավտոբուսից>> ու <<առիթը բաց չեն թողնում պապայի մեքենայով պարծենալ>>: Ինչպես միշտ մայրիկին չի հաջողվում համոզել երեխաներին, որ խելոք նստեն մեքենան, և հայրիկը ուժով է նրանց նստեցնում: Քաղաքում ինչպես միշտ խցանումներ են, և երեխաները, ինչպես միշտ ուշանում են դասերից. ծնողներն արդեն չեն զարմանում, որ իրենց զավակները ամեն օր ստիպված են լինում լրացուցիչ տնային հանձնարարություններ կատարել ուշացման համար:
Ինչպես միշտ ամուսինը կնոջը տանում է եկեղեցի, իսկ ինքը գնում աշխատանքի, ինչպես միշտ աղոթելով, որ հանկարծ չուշանա, թե չէ լրացուցիչ տնային հանձնարարությունը փառք կթվա նրան:
Ինչպես միշտ չի ուշանում, և դա լավ է...
Կյանքը դադարեց լինել յուրահատուկ ամուսնությունից հետո: Ասենք, ամուսնությունից առաջ էլ ամեն ինչ միօրինակ էր ու նույնանման: Պարզապես այդ ժամանակ նա ժամանակ էր գտնում գոնե երբեմն ընկերների հետ հադիպելու, գիթար նվագելու և ընկերուհուն կինո տանելու համար: Ամուսնությունը մի յուրահատուկ բան էր նրա համար: Մի բան է ընկերուհի ունենալը, ուրիշ բան` կին: Նրա կինը, ինչպես և բոլոր <<իսկական>> կանայք, ամեն առավոտ եկեղեցի էր գնում, համեղ նախաճաշեր էր պատրաստում ու գեղեցիկ ժպիտ ուներ: Հարսանիքն էլ, ինչպես և բոլոր <<իսկական>> հարսանիքները, չանցավ առանց բազմաթիվ փորձերի, պատրաստությունների և երջանիկ ավարտի: Եվ նա, ինչպես բոլոր <<իսկական>> նորապսակները, դուրս եկավ` ձեռքերի վրա տանելով իր կնոջը: Այո, նրա հարսանիքը ոչնչով չէր տարբերվում մնացած բոլոր հարսանիքներից` հարյուրավոր հարսանիքներից: Բայց միևնույն է, նրա կյանքում դա մի արտառոց երևույթ էր: Հետո մեղրամիս, նոր տուն, ուր նոր ընտանիք պիտի ապրեր, և նոր մեքենա` զոքանչի նվերը: Ամեն ինչ այնքան արտասովոր էր, որ նա հանդգնեց երազել, որ իր կյանքը փոխվելու է ամուսնության հետ:
Բայց արի ու տես, որ ոչինչ էլ չփոխվեց: Ամեն ինչ նորից <<ինչպես միշտ>> էր, պարզապես արդեն մայրիկի փոխարեն կինն էր համեղ նախաճաշեր պատրաստում:
Նա չհասկացավ, որ ոչինչ չի փոխվել: Չափազանց զբաղված էր. աշխատանք էր փնտրում: Երբ գտավ, շատ ուրախացավ: Մի շաբաթ հպարտ-հպարտ համբուրում էր կնոջը ու աշխատանքի գնում: Բայց հետո դրան էլ սովորեց: Կյանքն ամենևին էլ չէր փոխվել:
Հետո ծնվեց առաջնեկը. տղա: Այ այստեղ կյանքն իսկապես փախվեց, դարձավ ավելի աղմկոտ ու ավելի երջանիկ: Բայց այդ աղմկոտ երջանկությունն էլ չափազանց շուտ սովորական դարձավ:
Հետո ծնվեց աղջիկը: Կյանքում նորից փոփոխություն եղավ. երկու երեխա` երկու անգամ շատ աղմուկ ու երջանկություն: Բայց դա էլ շատ շուտ <<ինչպես միշտ>> դարձավ:
Նա գաղտնի հույսեր էր փայփայում. գուցե կիինը երրորդ զավակին էլ պարգևի նրան: Բայց կինն ասաց, որ այլևս երեխա ունենալ չի կարող. այս երկուսն էլ մեծ դժվարությամբ ծնվեցին, երրորդի մասին մտածելն արդեն հիմարություն կլինի, պետք է բավարարվել նրանով, ինչ Աստված պարգևեց նրանց: Նա համաձայնեց կնոջ հետ և որոշեց սպասել, մինչև իր երեխաներից մեկն ու մեկը թոռնիկ պարգևի նրան. այ այդ ժամանակ հաստատ կյանքն այևս սովորական չի լինի: Եվ նա սպասում էր...
Նա արդեն չէր սիրում կնոջը այն խենթացնող սիրով, որը ստիպեց նրան ամուսնանալ: Բայց միևնույն է սիրում էր նրան, ուշադիր էր և հոգատար: Կինն էլ արդեն չէր խենթանում ամուսնու համար, բայց սիրում էր նրան, իրենց երեխաներին, տունը, <<իսկական>> կյանքը, նույնիսկ այն, որ իրենց կյանքում ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում:
Ամուսինը սպասում էր փոփոխությունների, իսկ կինը չգիտեր այդ բանի մասին...
Ամուսինը ինչպես միշտ սպասում էր... Եվ հանկարծ նրա կյանքում փոփոխություն եղավ: Հանկարծ նա սիրահարվեց:
Ո՞ ւմ, ինչպե՞ ս:
Շատ սովորական: Այդ աղջիկը ուներ կանաչ աչքեր և կարմիր գանգուր մազեր: Երիտասարդ էր, խելացի, կատակասեր, չարաճճի: Նա հաստատ այնպիսին չէր, ինչպիսին պետք է լինի <<իսկական>> կինը, եկեղեցի չէր գնում, չէր աղոթում ծնողների և ընկերների բարօրության համար, երեկոյան լուրերը չէր նայում, համեղ նախաճաշեր չէր պատրաստում և չէր կարեկցում ուրիշի դժբախտությանը. նա ծիծաղում էր ցանկացած դժբախտության երեսին, և դժբախտությունը վախենում էր ու հեռանում. թերևս դա ամենալավ կարեկցանքն էր:
Այդ աղջիկը արտասովոր էր: Արտասովոր էր իր գեղեցկությամբ, խելքով և բարձր ծիծաղով: Նա երբեք չէր ամաչում, եթե որևէ մեկը լսում էր, ինչպես է նա կծու կատակներ անում իր հասցեին: Երբեք չէր նեղանում, երբ որևէ մեկը ծաղրում էր իրեն, լավ կատակների վրա նույնիսկ ծիծաղում էր: Չէր վախենում ծիծաղելի թվալ ու առանց ամաչելու ծիծաղում էր ուրիշների վրա:
Երբ բաժնում որևէ երիտասարդ նրան սուրճի կամ թեյի էր հրավիրում, նա չէր կոտրտվում, այլ միշտ համաձայնում էր: Սակայն երիտասարդ երջանիկներից և ոչ մեկը չէր կարող պարծենալ, որ գրավել է այդ գեղեցկուհու սիրտը: Նա երբեք չէր համաձայնում ճաշի մնալ, բայց ինքը սիրով հրավիրում էր գործընկերներին: Շատ ընկերներ ու ծանոթներ ուներ, ու բոլորի համար ժամանակ էր գտնում:
Նա իդեալական չէր, և չէր ուզում այդպիսին թվալ: Չէր փորձում տարբերվել բոլորից, բայց միշտ տարբերվում էր:
Ու չէր վախենում նրանից, որ հանկարծ սիրահարվեց ամուսնացած մի տղամարդու, որը երկու երեխա ունի և հանկարծ իրեն է սիրահարվել:
...Ամուսինը, որն ունի հրշալի կին ու երկու երեխա և իրեն երջանիկ ընտանիքի առաջնորդ է համարում, չի կարող հանկարծ սիրահարվել ինչ-որ աղջկա, նույնիսկ եթե նա կանաչ աչքեր ունի և կարմիր մազեր: Բայց նա հանկարծ սիրահարվեց ու հանկարծ հասկացավ, որ իրեն էլ են սիրում:
Սա միակ փոփոխությունն էր նրա կյանում, մի փոփոխություն, որին այդքան երկար էր սպասել, իսկ երբ այն եկավ, չէր կարող ընդունել այն: Նա վախենում էր:
Դավաճանե՞ լ կնոջը, երբեք: Նա նույնիսկ սիրո խոստովանություն չի անի որևէ աղջկա, մինչև չխոսի կնոջ հետ:
Աղջիկը հասկացավ դա, հանկարծ մոտեցավ նրան ու շշնջաց. <<Ես կսպասեմ>>:
Ու հանկարծ նա հասկացավ, որ այլևս չի կարող սպասել:
Հենց այդ գիշեր, երբ երեխաները քնեցին, խոսեց կնոջ հետ...
...Այդ գիշեր, ինչպես միշտ տարվա այդ եղանակին, անձրև էր գալիս: Եվ նա առաջին անգամ վազում էր անձրևի տակ` առանց անձրևանոց, վազում էր իր հանկարծակի սիրո մոտ:

Կնոջ համար սովորական մի գիշեր, երբ, ինչպես միշտ, պետք է քնել, դարձավ մի դժոխք:
Ամուսինը չէր դավաճանել նրան, և դա էր ամենասարսափելին:
Լավ, եթե ընդունենք, որ ուրիշ կնոջը սիրելը և ընտանիքը լքելը դավաճանություն է, իսկ դա հաստատ դավաճանություն է, ապա ամեն ինչ պարզ է: Քանի~ անգամ էր նա այդ տեսել սերիալներում: Այդ դասը վաղուց էր սերտել: Հիմա պետք է ապտակել ամուսնուն, ասել նրան, որ նա խորտակել է իր լավագույն տարիները, որ նա արժանի չէր իր նման բարի, գեղեցիկ ու բարեպաշտ կնոջ, որ նա պղծել է այս օջախը, որ այլևս իրավունք չունի իր երեխաների հայրը կոչվել և այս տուն մտնել: Վերջում էլ պետք է վռնդել ամուսնուն ու ողջ գիշեր լաց լինել` վիրավորված ինքնասիրության և ստորացման համար: Ամեն ինչ, ինչպես բոլոր սերիալներում, ինչպես միշտ....
Բայց հանկարծ նրա մոտ չստացվեց: Նա հասկացավ, որ բոլորովին նման չէ այն լաչառ կանանց, որոնք բոլոր սերիալներում գլխավոր հերոսուհին են համարվում. թերևս այդ պատճառով էլ նա սերիալներում չի նկարահանվում: Հանկարծ նա ներեց ամուսնուն ու բաց թողեց նրան. ախր ներելն իսկապես հրաշք է:
Ներեց ամուսնուն: Ամուսինը վերջին անգամ համբուրեց նրան ու դուրս վազեց սենյակից: Վաղն առավոտյան անպայման կգա` երեխաներին դպրոց տանելու: Նա նրանց հայրն է, բայց այլևս իր կնոջ ամուսինը չէ:
Դե ի՞ նչ, ներեցի՞ ր: Դա իրոք հրաշք է: Որոշ սերաիլներում այդպես էլ է պատահում: Ամեն ինչ ճիշտ է: Իսկ հիմա պետք է որքան կարելի է շուտ մոռանալ նրան և պառկել` քնելու, թե չէ առավոտյան ո՞ վ է արթնացնելու երեխաներին, որ դպրոց գնան:
Նա անջատեց լույսը ու հանկարծ հասկացավ, որ սիրում է ամուսնուն...

суббота, 10 декабря 2011 г.

Արի: Բայց չէ՞ որ դու սիրում ես անձրևը


Առավոտյան դու, ինչպես միշտ, մոտենում ես հայելուն ու հիացած նայում..... ինքդ քեզ...
Ոչ, դա մեծամտություն չէ, ոչ էլ ինքնասիրահարվածություն: Պարզապես դու սիրում ես Գեղեցիկը: Պարզապես դու իսկապես գեղեցիկ ես:
Նայում ես աչքերիդ, երկար թարթիչներիդ, հետո բարակ քթին ու փոքրիկ բերանին: Երկար վիզ ու.... Մազերդ շատ գեղեցիկ են, այնքան փափուկ, շքեղ ալիքներով թափվում են բարակ ուսերիդ և հասնում մինչև թիակներդ: 
Նայեցի՞ր, հիացա՞ր... Բավական է:
Դու միացնում ես լույսը: Այս իբր թե բնական սառը լուսավորության տակ ամեն ինչ այնքան սովորական է, այնքան անշուք: Նույնիսկ քո Գեղեցկությունը:
Հերթական անգամ համոզվում ես, որ առանց <<Ֆոտոշոփ>>-ի այս կյանքում ոչինչ էլ գեղեցիկ չէ: Չես էլ հասկանում, որ մեղավորը այս սառը լուսավորությունն է, որը ստեղծված է հատուկ անձնագրային ապուշ ու անսիրտ լուսանկարների համար, որոնց նույնիսկ <<Ֆոտոշոփ>>-ը չի փրկի արդեն:
Ափսոս, որ չես հասկանում:
Սկսում ես <<ֆոտոշոփել>>:
Փափուկ թարթիչներդ <<կպցնում ես>> իրար և դարձնում ասեղների պես սուր:
Հետո մեծ աչքերիդ շուրջը նոր` ավելի մեծ աչքեր ես գծում: Ներկում ես, ներկում, մինչև չի մնում միայն քո այդ ներկը, իսկ աչքերդ այլևս չեն երևում:
Անգութ ձեռքերդ հասնում են շրթունքներիդ: Ասում են, աղջկա շուրթերին Համբույր կա: Դու չգիտես այդ առասպելը, կամ էլ պարզապես չես հավատում այդ հիմար հեքիաթին, այլապես երբեք չէիր թաղի քո Համբույրը շրթներկի շերտերի ըակ: Այնքան ես ներկում, մինչև չզգաս մի ահավոր ծանրություն բերանիդ վրա ու չհասկանաս, որ էլ ոչ մի համ չես առնի այսպիսի շուրթերով:
Հերթը հասնում է մազերին: Րոպե առաջ նրանք շատ գեղեցիկ էին: Բայց հիա նրանք անշուք են թվում քեզ: Դու սոսնձում ես նրանց, հետո մի լավ ձգում ու փաթաթում ծոծրակին` այնպես, որ ընդհանրապես չերևան: Բայց դա քեզ բավական չի թվում: Արձակում ես տանջված մազերդ, նորից ձգում, փաթաթում, ձգում ու էլի փաթաթում: Իսկ երբ համոզվում ես, որ էլ չես դիամանում ցավին, գոհունակ տանջված ժպիտով մազերդ կպցնում ես ծոծրակին: Համոզվում ես, որ գլխիդ վրա ամեն ինչ <<ձգած>> է ու փայլում է ու միայն այդ ժամանակ բարձրանում ես կրունկների վրա....
Հիշո՞ւմ ես` ինչքան էիր սիրում բոբիկ քայլել խոտի վրա: Իսկ հիմա քեզ խոտից բաժանում են մի քանի կիլոմետրանոց կրունկները. այդպիսի բարձրությունից հասնել խոտին իհարկե անհնար է: Դու քայլում ես ասֆալտով, միայն ասֆալտով: Երբեք էլ չես սիրել ասֆալտը և նրանից բաժանվելն այնքան էլ մեծ տառապանք չէր: Իսկ խո՞տը....
Չէ, դու արդեն վաղուց չես մտածում խոտի մասին. <<ֆոտոշոփած>> աշխարհում խոտի համար տեղ չկա:
Կաթ, կաթ....
Անձրև է գալիս:
Կա՞ քո շպարված աշխարհում տեղ անձրևի համար: Իհարկե ոչ: Ավաղ, անձրևը <<գալուց>> առաջ ոչ ոքի չի հարցնում` գա՞, թե՞ չգա:
Դու մի պահ վախեցած կանգ ես առնում:
Օ ո~չ, անձրևը <<կլղոզի աչքերդ>>, <<կջնջի մեծ-մեծ բերանդ>>, <<կազատի մազերդ>>: Ի՞նչ կմտածեն քո մասին այդ ժամանակ:
Ու հանկարծ հիշում ես` ինչքան էիր սիրում անձրևը: Մի ժամանակ, շա~տ վաղուց:
Այնքան վաղուց, որ այդ ժամանակ դեռ <<Ֆոտոշոփ>> չկար ու ժպիտները նկարված չէին:
Հիշո՞ւմ ես, ինչքան էիր ժպտում:
Նա էլ էր ժպտում, նա, ով հասկանում ու սիրում էր քեզ` այնպիսին, ինչպիսին դու կաս: Նա այնքան պինդ էր քեզ գրկում, նրա դեմքն այնքան էր մոտենում քո աչքերին, որ քո երկար փափուկ թարթիչները շոյում էին նրա այտերը... Իսկ հիմա քո թարթիչները ասեղի նման սուր են...
Մտածելու ժամանակ չկա, անձրևը ուժեղանում է: Դու թաքնվում ես նրանից ավտոբուսների կանգառում: Մի ավտոբուս է մոտենում կանգառին. 3 համարն է: Այս ավտոբուսով էիք դուք միշտ միասին գնում, ինքներդ էլ չգիտեիք` ուր. ախր այդ ժամանակ դա կարևոր չէր:
Դու որոշում ես ավտոբուսում թաքնվել անձրևից:
Ավտոբուսում քեզանից բացի ոչ ոք չկա: Շատ լավ է:
Հաջորդ կանգառում ավտոբուս են բարձրանում մի տղա ու մի աղջիկ: Աղջկա ձեռքին մի գեղեցիկ տիկնիկ է` մեծ աչքերով ու փոքրիկ բերանով:
Հիշում ես` ինչպես նա քեզ տիկնիկ նվիրեց: Ու դրանից հետո դու տիկնիկ դարձար` նկարած աչքերով ու բերանով:
Նա չհասկացավ, ինչո՞ւ էլ անձրև չի գալիս. երևի այն պատճառով, որ ամառ էր:
Միայն հիմա ես մտածում այնքան վաղուց անցած ու մոռացված այդ ամռան մասին:
Բայց չէ՞ որ ամառն էլ է անձրև գալիս:
Բայց չէ՞ որ դու սիրում ես անձրևը: Դու գիտես, որ նա այնտեղ է` 3 ավտոբուսի հաջորդ կանգառում: Նա սպասում է քեզ: Դուք նորից վազելու եք անձրևի տակ ու բարձր-բարձր ծիծաղելու եք: Ու նա նորից պին-պինդ կգրկի քեզ, ու նորից քո փափուկ թարթիչները կշոյեն նրա այտերը: Նա էլ երբեք քեզ տիկնիկ չի նվիրի, ու դու էլ չես լինի տիկնիկ: Ու դու էլ երբեք  չես թաքնվի անձրևից ձեր ավտոբուսում:
...Հիշում ես, որ այս ավտոբուսն այլևս ձերը չէ, որ նա քեզ էլ երբեք չի սպասելու, որ դու էլ երբեք տնից դուրս չես գա առանց անձրևանոց:: Ու որ այս կյանքում արդեն վաղուց կա <<Ֆոտոշոփ>>...
Ամեն ինչ պարզ է ու հասկանալի, ու միայն մի հարց է տանջում քեզ. բայց չէ՞ որ դու սիրում ես անձրևը:
                                                                         

пятница, 25 ноября 2011 г.

Արի: Ձյան հիվանդ


Դու մտնում ես սենյակ, հանում ես տաք մուշտակդ ու հասկանում ես, որ ցուրտ է:
Հասկանում ես նաև այն, որ երեխաներդ չկան: 
Դու ունես երկու անուշիկ բալիկ` տղա ու աղջիկ: Նրանք դեռ շատ փոքր են, ու դեռ չգիտեն ինչպես է պետք բացել դուռը, որ մայրիկը ներս մտնի: Բայց քանի որ փոքր են, ունեն մե~ծ սրտիկ: Նրանք ամբողջ օրը քեզ են սպասում, իսկ երբ գալիս է մայրիկի տուն վերադառնլու ժամանակը, նայում են լուսամուտից: Ահա այն, մայրիկի փափուկ գլխարկը: Վազում են դռան մոտ ու սպասում: Ահա աստիճաններով ինչ-որ մեկը բարձրանում է: Բայց դա մայրիկը չի. մայրիկի քայլերը նրանք չեն շփոթի աշխարհի ոչ մի քայլերի հետ: Իսկ սրանք մայրիկի քայլերն են: Նրանք պատրաստվում են թռիչքի: Բանալին պտտվում է կողպեքի մեջ: Եվ հայտնվում է մայրիկի տաք մուշտակը ու փայլող ժպիտը: Թռիչք, և նրանք արդեն քո գրկում են, քո երկու փոքրիկ բալիկները:
Իսկ այսօր շատ ցուրտ է, ու բալիկներդ չկան:
Պատշգամբից լսվում է նրանց ծիծաղը:
Ի՞նչ են անում այնտեղ, այն էլ այս ցրտին:
Դուրս ես գալիս պատշգամբ: 
Երեխաներդ հիացած նայում են երկնքից թափվող փաթիլներին: Նրանք բռնում են ձյունը կարմրած մատներով ու կուլ տալիս դրանք:
Ի՞նչ պատահեց քեզ:
Դու նրանց կողքին տեսար մի փոքրիկ աղջիկ` գզգզված հյուսիկներով ու աչքերին իջնող մեծ գլխարկով: Դու ես: Հիշում ես ձյան համը: Հիշում ես, ոնց էիր սիրում ձմեռը, ձյունը, փաթիլները: Հիշում ես, ոնց էին կարմրում քո մատները, երբ ձնեմարդ էիր պատրաստում: Դու երբեք ձեռնոց չէիր հագնում, ինչքան էլ ծնողներդ բարկանային: Դու դեռ հիշում ես ձյան հպումը: Հիշում ես, ինչքան մաքուր ու փափուկ է առաջին ձյունը: Ու ինչքան համով:
Մի պահ ժպտում ես: Դու հիշում ես, ոնց էիր լեզվի ծայրով բռնում փաթիլները, կուլ տալիս ու լպստում սառած շրթունքներդ: Այո, այդ ամենը եղելէ: Իսկ հիմա նրանց հերթն է` քո երեխաների: Նրանք առաջին անգամ են տեսնում ձյունը այսքան մոտիկ: Նախորդ ձմեռ չէին կարող պոկվել պատուհանից, այնքան էին նրանց գերել երկնքից թափվող փաթիլները: Իսկ հիմա նրանք առաջին անգամ բռնում են ձյան փաթիլները ու կուլ տալիս: Ձյան առաջին հպումը... առաջին համբույրը... Այո, դու հիշում ես դա ու չես կարող չժպտալ: Հիմա նրանց հերթն է սիրել ձյունը, սպասել փաթիլներին: Ձյան հիվանդ դառնալ...
Հիվանդ... Դու հիում ես դեռ քո մանկության առաջին դժբախտությունը: Հիշում ես, մայրիկդ որքան էր բարկանում, իսկ դու նրան չէիր լսում, լեզվի ծայրով բռնում էիր ձյան փաթիլները ու կուլ տալիս: Մայրիկդ քեզ հազիվ ներս բերեց պատշգամբից: Հետո ուզում էր ստիպել, որ տաք թեյ խմես: Բայց դու չլսեցիր նրան: Դու գիտեիր, որ եթե թեյ խմես ու տաքանաս, այլևս չես զգա այս մաքրող սառնությունը, որ մնում է ձյան համբույրից հետո: <<Հետհամբույր>>, այդպես էիր դու կոչում այդ տարօրինակ զգացողությունը: Դու չուզեցիր կորցնել <<հետհամբույրը>>: Առանց թեյդ խմելու` պառկեցիր:
Հաջորդ առավոտ դու հասկացար, որ կորցրել ես <<հետհամբույրը>>: Այնքան շոգ էր: Մայրիկդ բղավում էր, հետո հանկարծ նստեց կողքիդ ու սկսեց լաց լինել. այլևս չես ուզում ապրել, երբ բալիկդ հիվանդ է, այն էլ թոքաբորոբ:
Դու շատ դանդաղ էիր առողջանում: Դու համոզված էիր, որ այդ բժիշկներն են մեղավոր, նրանք քեզ սխալ են բուժում: Եթե քեզ թեյի փոխարեն մի քիչ ձյուն տային, դու հաստատ կառողջանայիր: Դու ասեցիր մայրիկիդ այդ մասին, բայց մայրիկդ միայն բարկացավ ու թեյ տվեց քեզ: Դու որոշեցիր, որ ինքդ քեզ կբուժես: Վեր կացար ու գնացիր դեպի պատշգամբի ապակե դուռը: Արդեն ուզում էիր բացել այն, երբ մայրիկդ ներս մտավ: Նա հարձակվեց քո վրա ու բանտարկեց վերմակի տակ: Դու սկսեցիր լաց լինել, ասել, որ ձյուն ես ուզում, ձյունը կբուժի քեզ: Ու հանկարծ...
-Էդ անտեր ձյան պատճառով էր, էլի, որ էսպես հիվանդացար:
Բոլոր երեխաներն էլ գիտեն, որ մայրիկը սուտ չի խոսում:
Ահա քո մանկության ամենամեծ տառապանքը: Հիվանդությունը չէր, չէ~: Դավաճանությունն էր: Ձյունը դավաճանել էր քեզ: Գերել էր իր սառը մաքրությամբ ու հետո դատապարտել տաք թեյի ու հաստ վերմակի: 
Դու այլևս երբեք չվերադարձար պատշգամբ: Տաք թեյ էիր խմում, հագնում տաք գուլպաներ ու ձեռնոցներ ու առանց գլխարկի տնից դուրս չէիր գալիս: Այսքան տարիների ընթացքում...
Հիմա նրանց հերթն է: Դառանալ ձյան... հիվանդ....
Դու սկսում ես բղավել: Երեխաներդ վախեցած քեզ են նայում. նրանք չգիտեին, որ մայրիկը կարող է այսպես բարկանալ: Հետո մեծ տղադ հասկացավ ինչու ես դու բարկանում. բարկանում ես, որ մենակ են ուտում ձյունը: Ու մի բուռ ձյուն քեզ առաջարկեց: 
Վերջ...
Սա առաջին ու վերջին անգամն է, երբ նրանք կզգան ձյան սառը մաքրությունը: Դու նույնիսկ թույլ չես տա նրանց <<հետհամբույրը>> հիշելու: Տաք թեյ, անպայման տաք թեյ:
Երեկոյան դու ավելի տաք վերմակներով ես ծածկում երեխաներիդ, համբուրում նրանց: Քո համբույրները տաք են ու քնքուշ: Դու ուզում ես, որ նրանք քո տաք համբույրները ավելի շատ սիրեն, քան ձյան մաքուր ու սառը համբույրները: Դու ուզում ես բուժել նրանց ձյան հիվանդությունից:
Բայց ինքդ դեռ չես բուժվել...
Գիշերը ինքդ ես գնում սենյակ, մոտենում պատշգամբի ապակե դռանը: Կարմրած-փայտացած մատներով շոյում ես ապակին, որին կպել են ձյան փաթիլները: Մի պահ տարակուսում ես, հետո քաշում ես սառը բռնակը ու դուրս գալիս պատշգամբ` բոբիկ ու առանց գլխարկի:
Ձյունը դանդաղ թափվում է մազերիդ ու ցրտից կուչ եկած ուսերիդ: Նա ուրախ է քեզ տեսնել: Նա համբուրում է կարմրած այտերդ ու քիթդ: Դու մի բուռ ձյուն ես վերցնում, մոտեցնում շրթունքներիդ: Հետո դնադաղ լեզվի ծայրով փաթիլները մեկ-մեկ կուլ ես տալիս: Սառը, մաքուր, սպասված... Հետո մի պահ մնում ես տեղում` քարացած հաճույքից. դու զգում ես ձյան <<հետհամբույրը>>:
Շատ ուշ ես հիշում, որ ցուրտ է: 
Կապտած ձեռքերով փակում ես պատշգամբի ապակե դուռը: Կապտած ոտքերով հազիվ հասնում անկողնուն ու թաղվում տաք վերմակների մեջ: Բայց դեռ զգում ես ձյան <<հետհամբույրը>>, ու հասկանում ես, որ ուզում ես ձյան տակ թաղվել, ոչ թե վերմակների այս <<ծերակույտի>>, որ այսքան տարի շարունակ դատապարտել էր քեզ տաք բանտի: 
Դու որոշում ես ըմբոստանալ: Ուզում ես վեր կենալ ու վերադառնալ պատշգամբ: 
Բայց հասկանում ես, որ չես կարող...
Առավոտյան կգա բժիշկը ու կասի, որ հիվանդ ես... Թոքաբորոբ...
Բայց դու լավ գիտես, որ Ձյան հիվանդ ես...

Արի: Հնազանգ աստվածներ


Դու չես կարող պարտվել, այն էլ ինձ:
Դու երիտասարդ ես, գեղեցիկ, խելացի: Ամեն ինչ հասկանում ես կայծակնային արագությամբ:
Ունես հավատարիմ ընկերներ, սիրող ամուսին և զվարճալի փոքրիկ:
Բոլորը քեզ հարգում են:
Դու վայելում ես բոլորի սերը:
Դա քեզ ուժ է տալիս:
Դու միշտ մտնում ես հաղթական քայլվածքով:
Դու գիտես, որ արդեն հաղթել ես, որովհետև նա, ով գիտի արժանավայել կերպով ընդունել իր պարտությունը, արդեն հաղթել է:
Թերևս դու դա արել ես միայն մի անգամ, երբ եկեղեցում քահանան հարցրեց քեզ, <<Հնազա՞նդ ես>>: Ամուսինդ քնքուշ հայացքով նայեց քեզ, կարծես համոզելով, որ գոնե այս անգամ հնազանդ լինես. չէ՞ որ դու միշտ <<տեր>> ես: Դու զիջեցիր նրան: Զիջեցիր գլուխդ բարձր, հպարտ ձայնով: <<Հնազանդ եմ>>: Ընդունեցիր քո պարտությունը ու հաղթող դուրս եկար: Դուրս եկար ամուսնուդ ձեռքերի վրա:
Դու սիրում ես ու սիրված ես:
Բայց նաև կարողանում ես դաժան լինել, երբ պետք է ինչ-որ մեկին իր տեղը ցույց տալ:
Դու ցույց տվեցիր ինձ իմ տեղը:
Ես արդեն հիսուն տարեկան եմ:
Ցածրահասակ եմ, գեր ու ճաղատ. թերևս վերջինից ամենաշատն եմ տառապում:
Ես ծիծաղելի ձայն ունեմ:
Անճոռնի եմ, ինչպես Անդերսենի ճուտիկը:
Իմ միակ որդին միշտ զբաղված է, և ես նրան չեմ տեսնում նույնիսկ տոն օրերին:
Կին չունեմ, ու երբեք էլ չեմ ունեցել: Իսկ իմ երեխայի մայրը ունի ամուսին, ավելին` սիրող ամուսին:
Ես ամենասկզբից պարտված էի, ու դու դա գիտեիր:
Բայց դու դաժան ես:
Դու ուզում էիր, որ ես ինքս հասկանամ իմ պարտությունը: Կարծես ես այն չէի հասկանում:
Այս բաժնում դու շրջապատված ես ընկերուհիներով: Իսկ ես նորեկ եմ:
Բացի այդ, ես միակ տղամարդն եմ բաժնում ու նաև մեկը, ով սուրճ է եփում բոլորի համար. թերևս դա ինձ մոտ լավ է ստացվում:
Ես գիտեմ, որ ոչնչություն եմ, բայց դու դա ինձ ևս մեկ անգամ ապացուցեցիր, ապացուցեցիր գիտականորեն, երբ ցույց տվեցիր, որ ամեն ինչում ինձնից առավել ես:
...Իմ գրասեղանը տեղադրեցին պատուհանի մոտ` հեռու բոլորից: Ես այնքան տհաճ էի ձեզ, որ ինձ աքսորեցիր այնտեղ:
Դուք ինձ բանի տեղ չէիք դնում: Առանց ամաչելու խոսում էիք ինձ մոտ նորաձև ներքնազգեստից, սիրո խենթ գիշերներից, ձեր տղամարդկանց բարեմասնություններից: Հակառակը, երբ պետք էր բաժնով մի կարևոր հարցի պատասխան տալ, ինչը սովորաբար արվում էր քվերակության միջոցով, դուք ինձ ուղարկում էիք լվանալու սրճոտված բաժակները: Այ քեզ տղամա~րդ:
Մոռացա ասել ամենակարևորը:
Դու բաժնի վարիչն ես, հետևաբար իմ անմիջական ղեկավարը: Դու իրավունք ունես որոշումներ կայացնել, իսկ ես պարտավոր եմ հնազանդվել քո հրամաններին:
Ես իրավունք չունեմ նույնիսկ զուգարան գնալ առանց քո թույլատվության, իսկ դու պարտավոր ես ինձ մերժել: Դու դա անում ես մեծ հաճույքով:
Դու սիրում ես խաղալ ինձ հետ, ինչպես կատուն մկան հետ է խաղում: Տալիս ես ինձ հույսեր, որ թույլ կտաս ինձ վերջապես ազատվել քո մատրիարխատիկ դաժանությունից, իսկ հետո հուսախաբ ես անում:
Դու սիրում ես ստորացնել ինձ ու սիրում ես, որ ես երբեք չեմ պատասխանում: Ես իրավունք չունեմ պատասխանել, իսկ եթե ունենայի, առավելևս չէի պատասխանի. կարևորը իրավունքը չէ, այլ համարձակությունը:
Դու վրեժ ես լուծում ինձանից ինքդ էլ չգիտես ինչի համար: Բայց ես գիտեմ...
...Դու ինչպես միշտ հաղթական քայլվածքով մտնում ես բաժին և ուղղվում դեպի քո սեղանը: Ինչպես միշտ լսվում է քո կրունկների հաղթական <<կըտ-կըտ-կըտ>>-ը: Դու էլի հաղթող ես: Բայց այսօր ինչ-որ բան այն չէ: Դու կարծես ծերացել ես: Երեկ միայն երիտասարդ էիր, գեղեցիկ ու խելացի: Իսկ այսօր արդեն ոչ գեղեցկությունդ է մնացել, ոչ էլ խելքը: Միայն այդ հաղթական քայլվածքը, որն արդեն երբեք չի փոխվի ստրկական անձայն քայլվածքի, ինչպիսին իմն է:
Ես լավ գիտեմ, ինչ է պատահել, բայց ինձ հիմարի տեղ եմ դնում: Առանց քո թույլատվության ես իրավունք չունեմ նույնիսկ  ինչ-որ բան նկատել: Իսկ դու իհարկե չես տա ինձ այդ իրավունքը:
Ես շարունակում եմ ինչ-որ տեքստ հավաքել համակարգչով, ինչպես միշտ կլանված, որովհետև այդ գործը չափազանց դժվար է տրվում ինձ:
Իսկ քեզ արդեն շրջապատել են քո ընկերուհիները:
-Ի՞նչ է պատահել:
-Մամային այսօր տեղափոխեցին վերակենդանացման բաժամունք:
Դու երկար, բարակ մատներով տրորում ես հոգնած աչքերդ:
-Ի՞նչ են ասում բժիշկները:
-Ի՞նչ կարող են ասել:
Դու ուզում ես հեգնորեն ծիծաղել, բայց նույնիսկ ծիծաղելու համար ուժ չունես:
-Ասում են, որ այսօր ամեն ինչ կորոշվի: Այս գիշերն որոշիչ է լինելու:
-Ամեն ինչ լավ է լինելու, այ կտեսնես:
Աշխատանքային օրը շարունակվում է: Նույնիսկ այս <<ծերացած>> վիճակում դու աշխատում ես արագ ու արդյունավետ: Պատկերացնում եմ, ինչ է կատարվում ձեր տանը, երբ դու տոների ես նախապատրաստվում: Երևի տունը եռում է թեյնիկի պես:
Օրվա վերջում բոորը սուս ու փուս տուն են գնում: Ոչ ոք չի համարձակվում մխիթարել քեզ, բայց դու լավ գիտես, որ նրանք բոլորը քեզ հետ են:
Բաժնում մնում ենք ես ու դու:
Դու հագնում ես վերարկուդ:
Ես դեռ աշխատում եմ տեքստի վրա:
Դու նայում ես պատուհանից դուրս` աստիճանաբար լուսավորվող քաղաքին:
-Հուսով եմ, ամեն ինչ լավ կլինի:
Դու դա ինձ չես ասում: Ես քեզ համար գոյություն չունեմ: Դու դա ասում ես իր լույսերը վառող հսկա քաղաքին և նրա անողոք աստծուն:
Ու գնում ես:
Ես վայրկենապես ավարտում եմ աշխատանքս և անջատում համակարգիչս: Հետո նորից եմ այն միացնում: Այս անգամ էկրանին չեն հայտնվում իմ անթիվ-անհամար Word փաստաթղթերը, որոնք ես ոչ մի կերպ չեմ կարողանում մի թղթապանակի մեջ գցել` Desktop-ը չաղտոտելու համար:
Տեսնենք, ինչ են ասում թվերը:
Դու իհարկե չգիտես դա, բայց թվերը աստվածներից զորավոր են:
<<...դեկտեմբերի 1-ին...>>:
Նայում եմ օրացույցին: Դեկտեմբերի 1-ն է: Ուրեմն նույնիսկ մինչև կեսգիշեր չի սպասի:
Ներիր, սիրելիս, այս անգամ ամեն ինչ լավ չի լինի:
...Այսօր դու պարտված ես մտնում բաժին: Դու դա չգիտես, բայց ես գիտեմ: Դու ամբողջ գիշեր աղոթում էիր:
Լսիր, դու ուզում էիր, որ ամեն ինչ լավ լինի: Այդպես էլ եղավ: Քո մայրիկի համար դա ամենալավ տարբերակն էր: Ի վերջո ինքն էր միշտ երազել մահանալ դեկտեմբերին, երբ ձյուն է գալու: Երեկ գիշերը եկավ առաջին ձյունը: Իսկ դու աղոթում էիր...
...Քեզ ժամանակ է պետք վերականգնվելու համար: Ցավոք քեզ ոչ ոք չի տա այդ ժամանակը: Ղեկավարությունը չափազանց հարգում է քեզ, որ խղճա և արձակուրդ տա: Իսկ դու չես խնդրում:
Քո վշտի մեջ դու ավելի գեղեցիկ ես, քան առաջ. հետո՞ ինչ, որ կարծես հարյուր տարի ծերացել ես:
Չկարծես, որ սիրահարվել եմ քեզ: Ոչ, ամենևին: Այս աշխարհում արդեն կա մեկը, ով խենթի պես սիրում է քեզ: Ու նաև հարգում: Չափազանց հարգում, որ խղճա:
-Ի՞նչ է պատահել:
Դու իհարկե լաց չես լինում, բայց կանայք աչքերի կարիքը չունեն` հասկանալու համար, որ կողքինը հոգում լաց է լինում: Իսկ ես... Ես իրավունք չունեմ որևէ բան նկատել, չնայած ամեն ինչ գիտեմ քեզնից էլ լավ:
-Ամուսնուս հետ եմ վիճել: Նա ուզում է բաժանվել:
-Ինչո՞ւ:
-Դուք այնքան լավ զույգ էիք:
-Նա պետք է հասկանա, որքան ծանր է հիմա քեզ համար:
-Նա պետք է քո կողքին լինի:
-Ես եմ մեղավոր... Ես վիրավորեցի նրան... Չգիտեմ, հիմա ի՞նչ եմ անելու...
Դու լավ գիտես, որ այսպիսի իրավիճակներից դուրս գալու համար մի կախարդական բառ կա` ներիր ինձ: Բայց դու նախընտրում ես բաժանվել, քան ընտրել այդ տարբերակը, որվհետև ներողություն է խնդրում պարտվողը:
Դու լավ գիտես, որ վերջում միևնույն է հաղթող ես դուրս գալու: Ընտանիքը մեծ հաղթանակ է: Բայց երկրորդ անգամ ասել <<Հնազանդ եմ>>, դա վեր է քո ուժերից:
...Մի քանի օր դու վրեժ ես լուծում ինձնից: Վրեժ ես լուծում բոլոր վիրավորված ամուսինների ու լքված կանանց համար: Իսկ ես, որ երբեք ոչ կին եմ ունեցել, ոչ էլ եղել եմ ամուսին, պատժվում եմ բոլորի ընտանեկան երջանկության հանցանքի համար:
Դու այլևս չես դիմանում: Այսօր արդեն ամուսինդ հավաքել է ճամպրուկները, իսկ վաղը կգնա ձեր փաստաբանի մոտ` ապահարզանի համար: Դրա մասին դու նույնիսկ ընկերուհիներիդ չես պատմել. դա կնշանակեր մեկընդմիշտ ընդունել պարտությունը:
-Ի՞նչ անեմ:
Այս անգամ դու ինձ ես ուղղում քո հարցը: Այն հնչում է որպես <<Ներողություն>> քո բոլոր չարությունների համար:
Ես չեմ պատասխանում քեզ: Դա իմ վրեժն է:
Դու ջղայնանում ես: Որոշում ես ինձ իմ տեղը ցույց տալ, առանց մի պահ մտածելու, որ ես գիտեմ իմ տեղը:
-Դուք երբևէ ամուսնացած եղե՞լ եք: - Դու սկսում ես գրոհը:
-Ոչ: - Ես ինքնակամ ընկնում եմ քո լարած թակարդը:
-Հասկանում եմ: - Դու անցնում ես հարձակման երկրորդ փուլին:
-Ո՞ւմ եք հասկանում: - Ես ինքնակամ ստորագրում եմ իմ մահավճիռը:
-Այն բոլոր կանանց, ովքեր չեն համաձայնել Ձեր կինը լինել: - Ահա և վերջ:
Դու վերցնում ես պայուսակդ ու հաղթական հեռանում:
Եթե միայն իմանայիր, ի~նչ ցավ դու ինձ պատճառեցիր:
Դու քայլում ես մութ փողոցով ու նայում քաղաքի հազարավոր լույսերին:
Ներքևից վերև ես նայում:
Դու հավատում ես, որ այդ լույսերը քաղաքի ամենազոր աստծո հազարավոր աչքերն են:
Իսկ ես մնում եմ մութ գրասենյակում: Ես տառապում եմ:
Հետո հանկարծ գցվում եմ համակարգչի մոտ ու միացնում այն:
Այսօր դու ներողություն կխնդրես նրանից, վերջնականապես կընդունես քո պարտությունը և հսկայական ռազմատուգանք կվճարես անկողնում: Իսկ առավոտյան հաղթական կմտնես գրասենյակ` իմ ռազմատուգանքն ընդունելու համար: Իսկ ես ինչպես միշտ հնազանդ կլինեմ: Ինչպես դու այս գիշեր...
Դու այդպես էլ չհասկացար, որ ես եմ մեծ քաղաքի այն ամենազոր Աստվածը, որին դու հավատում ես:
Դու քայլում ես փողոցով ու մտքում աղոթում: Ու չգիտես, որ ինձ ես աղոթում:
Գիտե՞ս, դու բարի ես: Ես եմ քեզ այդպիսին ստեղծել: Բայց երբեմն դու դաժան ես լինում: Դա արդեն քո ընտրությունն է: Դու ցավ պատճառեցիր ինձ, և դա էլ էր քո ընտրությունը:
Գիտե՞ս, ես կարող էի քեզ պատասխանել և հաղթող դուրս գալ այս մենամարտում: Բայց ես չարեցի այդ: Ես ընդունեցի տառապանքը, որպեսզի հետո իրավունք ունենամ ցավ պատճատռել մարդկանց: Ու նաև քեզ:
Դու չհասկացար, ինչու եմ ես այսքան հնազանդ քեզ:
Որ հետո հնազանդություն պահանջեմ քեզանից:
Գիտե՞ս, ես էլ եմ դաժան, բայց երբեմն բարի եմ լինում, ու դա իմ ընտրությունն է: Եվ այդ բարության օրենքով ես իրավունք չունեմ ոտնահարել մեկին, մինչև ինքս դեռ չեմ եղել ոտնահարված:
Երեկ դու ինձնից լուծեցիր բոլոր <<հնազանդ>> կանանց վրեժը, իսկ ես քեզնից` բոլոր հնազանդ աստվածների:
Այսօր դու արդեն հաղթող ես, իսկ ես դեռ ռազմատուգանք ունեմ վճարելու:
Դա անարդար է, որովհետև իրականում ես եմ հաղթել, և ոչ թե դու:
Բայց ես ինչպես միշտ հնազանդ եմ:
Դրա համար էլ ես միշտ հաղթող եմ դուրս գալիս մետրոյի 777 կայարան այն կողմ: Այնտեղ, ուր մարդիկ չեն եղել, և իմ որդին հավերժ տառապում է մարդկանց մեղքերի համար, իսկ ես հնազանդ եմ նրան:





воскресенье, 20 ноября 2011 г.

Արի: Ծաղկավաճառի կրպակը


Երթուղայինի ապակին կեղտոտ էր: Այնքան կեղտոտ, որ ուշադրություն դարձրեցի: 
Տարօրինակ է... Երբ ապակին մաքուր է ու գեղեցիկ, ոչ ոք նրա վրա ուշադրություն չի դարձնում, կարծես այն չկա, գույություն չունի: Եվ չկա այն մարդը, որը տանջվել-չարչարվել է ու ապակին այս մաքրության գագաթնակետին հասցրել: Չկա: Փոխարենը կա այն, ինչ ապակու հետևում է և շատ հստակ է երևում, որովհետև ապակին այնքան մաքուր է, որ նույնիսկ չես հասկանում, որ այն գոյություն ունի: Նա չի խանգարում: Իսկ եթե չի խանգարում, գոյություն չունի, կամ էլ միգուցե ունի, բայց դա ոչ ոքի չի հետաքրքրում, նույնիսկ եթե այս քաղաքում ինչ-որ մեկը մի քանի ժամ տանջվել է այն այսքան աննկատ դարձնելու համար: Ինչևէ, ապակին չկա: Կա այն, ինչն ապակուց այն կողմ է` փողոցներ, տներ, տներում ապրող մարդիկ, որոնք կամաց-կամաց դուրս են գալիս փողոց, խանութներ, որտեղ քնաթաթախ գիշերային աշխատողները սպասում են իրենց առավոտյան փոխարինողներին-փրկողներին, կանգառներ, որտեղ մարդիկ սպասում են, սպասում են ոչ թե ձեզ, կամ վարորդին, այլ պետքական համարի երթուղայինին, որովհետև երթուղայինն է կարևոր: Երթուղայինն է կարևոր, և ոչ վարորդը, ինչպես կարևոր չէ անէության աստիճան մաքրված ապակին: 
Եթե սա կսփոփի ձեզ, աշխարհի բոլոր անտեսված ապակիներ ու վարորդներ, ապա ասեմ, որ այդ փողոցներն ու խանութներն էլ չկան, թեև շատ լավ են երևում: Չկան, որովհետև բոլորի համար միևնույն է` կան նրանք, թե չկան: Եվ այս կանգառում սպասող մարդիկ էլ չեն հետաքրքրում ոչ ոքի, նույնիսկ վարորդի, որն իրականում ոչ թե նրանց համար է կանգնեցնում իր հազիվ-հազ քարշ եկող երթուղայինը, այլ նրանց մեկնած հարյուրդրամանոց մետղադրամների:
Այդպես է ամեն օր: Համենայն դեպս, այն օրերը, երբ ապակին մաքուր է:
Իսկ այդ օրը ապակին կեղտոտ էր, ու դա շատ լավ էր, որովհետև ես ուշադրություն դարձրեցի նրա վրա: Հասկացա, որ այն ինչ-որ մեկը, որ ամեն օր անէության աստիճանին էր հասցնում այս ապակին ու նաև իր իսկ գոյությունը, այդ խեղճը, որ յուղոտ մատնահետքերի հետ միասին մաքրում էր ինքն իրեն, նա հասկացել է այդ ու որոշել այլևս այդպես չանել: 
Ես նկատեցի ապակին: Հետո նկատեցի այն, ինչ ապակուց այն կողմ էր: Զարմանալի է, քանի~ անգամ եմ անցել այս նույն հետագծով, բայց չեմ տեսել այն, ինչ ապակուց այն կողմ էր ամեն օր: Չեմ տեսել նույնիսկ այն ժամանակ, երբ ապակին այնքան մաքուր էր, որ չէր խանգարում ինձ: Իսկ այսօր, երբ ապակին որոշել է հայտնել իր գոյության մասին, իրենց գոյության մասին սկսեցին ճչալ և այս բոլոր փողոցները, տները, խանութները, ցուցափեղկերը, մարդիկ...
Մեծ, դեղին, կլոր: Դեղինը տաք գույն է, նույնիսկ այսօր, երբ դուրսը ցուրտ է, և ես ստիպված եմ ականջներս բանտարկել գլխարկի տակ: Դեղինը ուրախ գույն է, նույնիսկ այսօր, երբ երկինքը ամպամած է, և երթուղայինի բոլոր մարդիկ մտահոգված դեմքեր են ընդունել, նույնիսկ ես, որ մտահոգվելու ոչ մի պատճառ չունեմ: Դեղինը լավ գույն է, նույնիսկ այսօր, երբ օրը ոչ մի լավ բան չի նախատեսում քաղաքի համար: Անէության աստիճանի <<արիելացված>> վերարկուիս թևով սրբում եմ մառախլապատ ապակին: Վերարկուիս վրա մնում է մի քիչ մառախուղ. ուրեմն այն նույնպես գոյություն ունի: Եվ գոյություն ունի այս ապակին, և այն, ինչ ապակուց այն կողմ է: Մեծ, դեղին, կլոր, տաք, ուրախ:
Ծաղկավաճառի կրպակն է: 
Ժպտում եմ: Հետո նայում երթուղայինում նստած մարդկանց. նրանցից ոչ ոք չի տեսել ոչ այս կոկորդը պատռող ապակին, ոչ էլ այս ուրախ ու տաք կրպակը: Նրանք տեսնում են միայն իրենց հոգսերը....
Մարդիկ, քանի՞ անգամ եք անցել այս հետագծով: Չէ՞ որ մեն օր անցնում եք այստեղով ու չեք նկատում այս կրպակը: Լավ, առաջ մաս-մաքուր ապակին էր մեղավոր, բայց չէ՞ որ այսօր ապակին վերջապես կեղտոտ է, և դուք կարող եք տեսնել այս կրպակը: 
Ուշադիր նայեք, մարդիկ: Այստեղ է ծաղկավաճառի կրպակը: Այստեղ են ծաղիկները, որոնց պոկել են թփերից ու խաբել: Նրանց խաբել են` ասելով, որ տանում են աշխարհի ամենաբարի և ուրախ մարդուն ուրախացնելու համար: Եվ հիմա նրանք սպասում են: Նրանք նայում են անտարբեր, արագ անցնող մարդկանց և փորձում են հասկանալ, ո՞վ է նրանցից աշխարհի ամենաբարի և ուրախ մարդը, մի՞թե նա չկա, ինչպես չկա մաքուր ապակին, ուշացած վարորդը և <<արիելացված>> վերարկուն: Մի՞թե նա կլինի միայն այն ժամանակ, երբ դառնա չար ու փնթփնթան, և մարդիկ կզզվեն նրանից. <<Նորից այս փնթփնթա~նը>>:
Իսկ ծաղկավաճա՞ռը: Այս մարդը, ով խաբել է ծաղիկներին, և ինքն էլ է խաբվել` կարծելով, որ այս քաղաքում դեռ կա մեկը, ով կուրախանա ծաղիկների համար: Չէ՞ որ նա էլ է մարդ, ունի իր հոգսերը, որոնք միշտ կեղտոտ են, դրա համար էլ հնարավոր չէ չնկատել նրանց: Իսկ հոգսերից այն կողմ երազանքներն են, որոնց նույնպես հնարավոր չէ չնկատել, բայց նաև հնարավոր չէ չանտեսել, որովհետև հոգսերն ավելի <<կարևոր են>>, ավելի կեղտոտ են: Այս մարդն էլ է երեկոյան սպասելու երթուղայինին ու իջնելիս կասի <<շնորհակալություն>> հարյուրդրամանոցին սպասող վարորդին, մտքում կասի այդ <<շնորհակալություն>>-ը:
Ուշադիր նայեք, մարդիկ: Նա այստեղ է, այդ խաբված ծաղկավաճառը, որն իր հերթին խաբել է ծաղիկներին: Ուշադիր նայեք, նրանք այստեղ են ու սպասում են ինչ-որ մեկին: Ուշադիր նայեք, թե չէ կգա մի երեկո, և դուք կորաշեք թատրոն գնալ: Եվ ծաղիկները օդ ու ջրի պես անհրաժեշտ կլինեն ձեզ, ինչպես օդն ու ջուրն է անհրաժեշտ ծաղիկներին, իսկ դուք` խաբված, մոլորված ծաղկավաճառին: Բայց դուք չեք գտնի իրար: Նա, որովհետև երբեք չեք նկատել նրան, դուք` այդ նույն հասարակ պատճառով: Դուք կփնտրեք այդ ծաղիկները հարևան փողոցում, չեք գտնի ու վերջապես կհամաձայնեք մի փունջ թոշնած մանուշակ գնել մեկից, ում երեսն էլ չեք նկատի, որովհետև դուք նրան չեք փնտրում, այլ ծաղիկները: Դուք կգնեք այդ ամոթալի ու ամոթխած ծաղկեփունջը ու չեք գնա թատրոն, որվհետև արդեն ուշացել եք, և թատրոնի փնթփնթան պահակը, որը գուցե եղել է աշխարհի ամենաուրախ և բարի մարդը, ձեզ հաստատ ներս չի թողնի: 
Իսկ այստեղ այս մեծ, կլոր, դեղին, ուրախ կրպակում իրենց վերջին հույսն են կորցնելու այս խաբված ծաղիկները: Եվ ծաղկավաճառը, որ պատրաստ էր ուրախացնել բոլորին, ով պատրաստ է ուրախանալ ծաղիկներին, կհանի իր դեղին գոգնոցը, կհագնի վերարկուն, ականջները կբանտարկի գլխարկի տակ ու կգնա կանգառ` սպասելու երթուղայինին, որտեղ նստած է հարյուրդրամանոց մետաղադրամին սպասող վարորդը և ապակին, որն արդեն լռել է. մութ է, և ոչ ոք չի նկատի` կեղտոտ է այն, թե մաքուր:

воскресенье, 13 ноября 2011 г.

Արի: Ես չէի կարող գիժ չծնվել

Այդպես պատահեց: Ես չէի կարող գիժ չծնվել: Գենետիկորեն չէի կարող: Ճիշտ է, ասում են երբեմն դաժան գենետիկան էլ է բացառություններ անում Ոմանց համար, բայց ես, փաստորեն, այդքան բախտավոր չեղա: Չէի կարող գիժ չծնվել, ու ծնվեցի գիժ:
Մայրիկս գիժ էր: Իսկական գիժ: Որովհետև ամբողջ օրը չէր զբաղվում իր եղունգներով և չէր փնովում ամուսնուն, որ քիչ փող է աշխատում և իրեն ինչպես հարկն է չի պահում: Գիժ էր, որովհետև երբեք չէր բամբասում, ներել գիտեր, նույնիսկ նրանց էր ներում, ովքեր բնավ ներման արժանի չէին: Գիժ էր, որովհետև դժվար պահերին չէր զարկում ծնկներին և գլխի մազերը չէր պոկում, այլ չգիտես որտեղից ուժ էր հավաքում և դառնում էր սյուն, որը պիտի պահեր ոչ միայն իրեն, այլև բոլորին-բոլորին: Գիժ էր, որովհետև երջանիկ էր` ունենալով երկու անուշիկ բալիկ և ուրիշ ոչինչ: Գիժ էր, որովհետև երբեք ոչ ոքի չէր նախանձում: Որովհետև բողոքում էր միայն նրա համար, որ սիրտը թեթևանա, և ոչ թե նրա համար, որ չգիտես որտեղից մի մե~ծ երջանկություն ընկնի իր գլխին: Գիժ էր, որովհետև շատ չէր ուզում, և միշտ ասում էր, որ եթե ինքը շատ ունենա, ուրեմն ինչ-որ մեկն ընդհանրապես չի ունենա: Իսկ նա չի ուզում, որ այդպես լինի:
Սիրելի հայրիկս էլ էր գիժ, խենթ ու խելառ: Գիժ էր, որովհետև չէր ծեծում կնոջն ու երեխաներին: Ու երբեք չէր խմում. այ սա իսկապես մտավոր հետամնացության ախտանիշ է: 
Պապիկս գիժ էր, և ուներ երկու գիժ եղբայր: Մեկն այնքան անխելք էր, որ իր կյանքը զոհեց` ուրիշին փրկելու համար: Իսկ իմ պապիկը ավելի հիմար դուրս եկավ: Այնքան հիմար, որ մնաց ապրելու, և ապրելու ազնիվ: Գիժ էր նա, որովհետև ոչինչ երբեք չգողացավ, որովհետև ոչինչ չթալանեց, որ իր թոռներն ու ծոռները արքայավայել ապրեին: Գիժ էր, որովհետև կյանքում ոչ մի պաշտոն չչարաշահեց: Ու նաև նրա համար էր գիժ, որ երբեք չասեց. <<Այս ի~նչ սերունդ է մեծանում... Այ մեր ժմանակներո~ւմ...>>:
Իմ տատիկն էլ էր գիժ: Որովհետև ամբողջ կյանքում կրկնում էր. <<Ես այս կյանքից ոչինչ չեմ ուզում, միայն թե թոռներս առաղջ լինեն, երջանիկ լինեն, լավը լինեն>>: Գիժ էր, որովհետև նա փնթնփնթան տատիկներից չէր, այլ այն տատիկներից, որոնք տաքուկ գուլպաներ են գործում, կախարդական հեքիաթներ են պատմում և միշտ գրպանում կոնֆետ ունեն թոռնիկի համար: Իսկ եթե չունեն, այնքան քաղցր են համբուրում, որ կոնֆետից էլ քացր է նրանց համբույրը:
Եղբայրս էլ էր գիժ: Որովհետև չէր հաշվում ունեցած և չունեցած ընկերուհիների քանակը, չէր ստուգում քրոջ կիսաշրջազգեստի երկարությունը և չէր խուսափում բանակից, չնայած առողջությունը թույլ չէր տալիս նրան ծառայել:
Ու եթե ես պիտի ծնվեի, ուրեմն հաստատ գիժ պիտի ծնվեի: Ու եթե ես ապրել եմ այս աշխարհում, ուրեմն գիժ եմ եղել: Մի աննոռմալ, որը ամեն մանրուքից լաց էր լինում և պինդ-պինդ գրկում էր նրան, ով լաց է լինում: 
Ինչ անեմ, ես մեղք չունեմ և չեմ ունեցել երբեք: Ես չէի կարող գիժ չծնվել:

понедельник, 31 октября 2011 г.

Արի: Տաթևիկի պատմությունը

Հեղինակ` Տաթև Բադոյան



Երեկո էր:
Մտածմունքներով տարված` քայլում էի լճի երկայնքով: Հայացքով ինչ-որ բան էի փնտրում: Նայում էի լճի մերձակայքում գտնվող պուրակին, ուր անցել էր ողջ մի կյանք: Կյանք` լեցուն ուրախությամբ, երջանկությամբ, սիրո բուրումով ու հավատարմության բազմաթիվ երդումներով: Նայում էի պուրակի կողմն ու վերհիշում ապրածս, որ այլևս չկար. այդ օրերից մնացել էր միայն մի քաղցր հուշ և սիրո ու սպասումի բազում չասված բառեր:
Հոգիս ու միտքս ճախրում էին մթին երկնքում, հյուսում իրենց երազները, ձուլվում երկնակամարում ու, ամպերի հետ տարածվելով, վեր բարձրանում: Սիրտս համակված էր սիրով, սպասումով, բայց այդ չասված բառերը…  Այ դրանք են առնետի նման կրծում սիրտս, խաթարում հոգուս քաղցր ու վաղեմի երազը, փոթորկում ալեհույզ մտքերս, տակնուվրա անում մեղսավոր հոգուս ամենանվիրական անկյուններում պահված սերը:
Ա~խ այդ բառերը… Այդ երկար սպասված ու չասված բառերը… Երբ հիշում եմ այդ սպասված ու չասված բառերը, փշաքաղվում եմ, աչքերս ողողվում են աղեխառն արցունքներով, դեմքս գունատվում է, մտքերս սկսում են ճախրել երկնքում` ամեն մեկը մի ծայրում: Եթե միայն լսեի, եթե միայն կարողանայի ասել, արտաբերել դողդոջուն շուրթերով սրտի տրոփյունի այդքան երկար սպասված ու չասված բառերը…
Օրերն անցնում էին: Սիրո նուրբ զգացումը իր արմատներն էր մխրճում սրտիս մեջ, հյուսում իր հեքիաթի տնակը, հոգուս թևեր տալիս` ճախրելու, հասնելու նրան, այն երանելիին, ում սերն ու նվիրումն էի վայելում, թեկուզ և հեռվից հեռու: Ինքս իմ ձեռքով կոտրել էի բյուրեղյա երազանքներս, խատարել հոգուս անդորրը, աչքերիս տվել անքնություն, այրել հույսի ու լույսի, վերդարձի կամուրջները: Վերադարձ չկար… Այդ գեղեցիկ ու հաճելի պահերից միայն հուշեր, շատ քաղցր ու թանկ հուշեր էին մնացել: Հուշեր` քաղցր ու այդժամ դառնաղի հուշեր… Հուշեր, որ կմնան սրտիս ամենանվիրական անկյուններում, սրտիս ամենանուրբ ծալքերում: Եթե միայն ասեի ու լսեի, եթե միայն համարձակությունս ներեր…
Պիտի ապրեմ` անցյալիս քաղցր հուշերի վրա կառուցելով ներկաս: Պիտի կերտեմ փայլուն ապագաս: Ուժ հավաքեմ, որպեսզի ասեմ չասվածը, սպասվածը, երկուսիս համար շատ թանկ բառերը:
Բայց չէ: Այլևս չեմ կարող ասել, չեմ կարող նրան ետ բերել:
Միգուցե ուրիշի՞ն ասեմ:
Բայց չէ: Նա է այս չասվածի միակ տերը, նրա համար են ծնված այս բառերը, նրա համար են շուրթերս աղոթք մրմնջացել, ու ձեռք էր պարզել Աստված: Նա է այդ բառերի, այդ աղոթքների ու անկատար երազանքներիս, փափագներիս ու խենթ ցանկություններիս միակ ու լիակատար տերը: Լացով անցկացրած օրերս, ամենուր նրան փնտրող աչքերս, տառապող հայացքս ու սրտիս մրմուռը վկան են այդ չասված բառերի:
Ի՞նչ է մնացել ինձ այդ օրերից:
Ոչինչ: Միայն քաղցր հուշեր… աննկարագրելի ու խենթ օրեր… սիրով լի սիրտ… կսկիծ… հոգու խորը ցավից արտասվող աչքեր… հախճապակե սիրուց մնացած բեկորներ ու միայն բազո~ւմ չասված բառեր……..


Մի քիչ նման է իմ կյանքին: Մի~ քի~չ........
Արի


воскресенье, 30 октября 2011 г.

Ari. Passion and love (Unknown author)





Passion is euphoria, love is calm. Passion is fast, love is enduring. Sudden passion is, love is progressive. Passion is aggressive, love is gentle. Passion is the wind, love is a breeze. Destroys passion, love builds. Passion for revenge, love forgives. Passion is a disease, love is health. Passion is pain, love is relief. Passion is doubt, love is sure. Passion is madness, love and healing.

Love makes us 

wanting to be, want to learn more to be able to exchange with those we love new life lessons. Love helps to overcome difficulties while passion creates obstacles. Passion is totally self-centered, passionate, scandalous. Love is caring, considerate and accomplice. He makes us believe that happiness is not in the hands of another person, but in our hands. We can only be happy with someone if we can be happy with ourselves.

Love is accepting what the other has defects, we are different, but we can live with these differences, because what attracts two people is exactly what one has and the other does not. Some believe it is necessary to live a blind passion as people today do not allow themselves to suffer. But who says he loves does not suffer, do not cry, do not miss, not jealous and does not disappoint at times.


Despite the passion to have more cons than pros about love I still think there is no life without a little passion. Therefore it is best to live life passionately so we can have a real love.

пятница, 28 октября 2011 г.

Ողջույն

                     
Ողջույն, իմ անունը Արի է: Այսինքն` դա իմ իսկական անունը չի, բայց ես սիրում եմ, որ ինձ այդպես են ասում, և իմ ընկերները չեն մերժում ինձ այս պարագայում: Ես շատ ընկերներ չունեմ, բայց իմ կարծիքով լավ ընկերները շատ չեն լինում, որովհետև եթե ինչ-որ մեկը ունի շատ լավ ընկերներ, ուրեմն ինչ-որ տեղ մեկ ուրիշը ընկեր ընդհանրապես չունի...
Ես չեմ սիրում աղմկոտ վայրերը: Սիրում եմ մենակ մնալ, սիրում եմ լռել: 
Սիրում եմ երթուղայինում նստել պատուհանի մոտ: Շատ եմ սիում ավտոբուսներ, նունիսկ ավելի շատ, քան երթուղայինները: Չեմ սիրում արագ տեղ հասնել: Սիրում եմ երկա~ր շրջել քաղաքով երթուղայինով կամ ավտոբուսով` նստած պատուհանի մոտ: Սիրում եմ քայլել, բայց չեմ սիրում մենակ քայլել: Սիրում եմ այն մարդկանց, ովքեր կարող են քայլել իմ հետ և լռել: 
Չեմ սիրում պատմել իմ մասին, բայց երբեմն մոռանում եմ այդ հանգամանքը և սկսում եմ ծավալվել, ինչպես, օրինակ, այսօր: Սիրում եմ պատմել իմ ընկերների մասին: Ընկերների մասին ես պատմում եմ միայն լավը, որովհետև չեմ սիրում,երբ ինչ-որ մեկը իմ ներկայությամբ դժգոհում է իմ ընկերներից. դրանով նա վիրավորում է նախ և առաջ ինձ: Այսօր մի քիչ տխուր եմ, ինքս էլ չգիտեմ ինչու, դրա համար էլ տխուր բաներն եմ հիշում: Չեմ սիրում հիշել տխուր բաները: Այնպես որ էլ չեմ շարունակի, կսպասեմ, մինչև տրամադրությունս բացվի, այդ ժամանակ էլ կգրեմ: Իսկ եթե չգրեմ, դա չի նշանակում, որ ես վերացել եմ, պարզապես ես սիրում եմ լռել, ու չեմ սիրում կարդալ իմ իսկ գրառումները: 
Դե, մնաք բարով:


Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"