вторник, 1 июля 2014 г.

Սոնա: Ջոննի


















Վանդակի դռնակը բաց էր, բայց նա դեռ վանդակում էր:
Հոգնել էր: Հոգնել էր ազատությունից, արագությունից, Երկնքից, թռիչքից, ու ի վերջո նրանից էր հոգնել, որ ճայերը չէին հոգնում նրան հետապնդելուց՝ կամ կտոր-կտոր անելու մռայլ նպատակով, կամ էլ թևերը համբուրելու հիստերիկ պատրաստակամությամբ: Իսկ ինչի՞ց էր ամեն ինչ սկսվել: Ավելին իմանալու, ավելին կարողանալու ցանկությյունից, երկար աշխատանքից ու մեծ հավատից, որ արժանի է, որ բոլորն են արժանի, որ կյանքը միայն ափից ափ սավառնելը չէ: Եվ ինչի՞ համար էր այդ ամենը, եթե պիտի վերջանար վանդակից երբեք դուրս չգալու դառը ցանկությամբ:
Վանդակը անփույթ դրված էր սեղանի ամենածայրին, բայց ամենևին էլ մոռացված չէր: Մի զույգ խոշոր կանաչ աչքեր առաստաղի տակից նայում էին նրան ու ժպտոււմ: Անընդհատ՝ նայում ու ժպտում: Երբեմն-երբեմն աչքերի տերը սկսում էր ծիծաղել, և դա հաճելի էր:
Տարօրինակ մարդիկ էին: Ջոնը գիտեր, որ մարդիկ առհասարակ տարօրինակ արարածներ են, բայց սրանք երևի մյուսներից էլ էին տարբերվում:
Նրան գնեցին ծովափին՝ իր կողքին նստած մի ծերուկից: Ջոնը չհասկացավ՝ ինչո՞ւ մարդկանց խելքին փչեց, որ ինքն այդ կաշվի և ոսկորների շատախոս պարկին է պատկանում: Ծերուկն էլ չհասկացավ: Բայց փողը միշտ էլ փող է՝ ուզում է ծովափին լինի, ուզում է՝ գինետանը: Նրան վերցրեցին հենց ավազուտ ափից ու դրեցին վանդակը: Հետո բերեցին այստեղ ու ասեցին խոշոր աչքերով այն արարածին, որ նվեր է՝ ծննդյան, թե Սուրբ Ծննդյան առիթով: Ջոնի համար նույն բանն էր, նա հո չգիտեր, որ մարդիկ, ովքեր սուրբ չեն, մեծ ակնածանքով են հիշում իրենց սեփական ծննդյան օրը:
Աղջիկը դրեց վանդակը սեղանի ծայրին, բացեց դռնակը: Ասեց.
-Արի միասին թռչենք:
Ու վերջ: Այդ օրվանից Ջոնը վանդակից դուրս չի եկել, իսկ աղջիկը կախված է մնացել առաստաղից՝ սպասելով, որ Ջոնն ուր որ է պիտի միտքը փոխի: Ուր որ է արդեն երկու շաբաթ:
Նրանց խոսակցությունը օդից կախված էր մնացել: Վանդակի դռնակը բացվելու միայն հաջորդ օրը Ջոնաթանը պատասխանեց.
-Չեմ թռչելու:
Իսկ հաջորդ օրը աղջիկը հարցրեց.
-Ինչո՞ւ:
Մյուս օրը Ջոնը ոչինչ չասեց: Ասելու համար պատճառ էր պետք: Եվ նա երկու շաբաթ նայում էր առաստաղի տակ կախված մնացած աղջկան ու խոսակցության թելին ու փորձում մի բան պատասխանել:
Աղջկա անունը Մեգգի էր: Նա էլ էր թռչում: Պարզապես մի օր բացեց իր խոշոր կանաչ աչքերը ու տեսավ, որ առաստաղին է կպել: Առաջին բանը, որ արեց, ժպտաց և օդում գիշերանոցի ծայրերը բռնելով, կոկիկ ռևերանս անելով,  քաղաքավարի ասեց՝.
-Իմ անունը Մեգգի է: Շատ հաճելի է:
Բայց առաստաղը չպատասխանեց: Երևի նրան այնքան էլ հաճելի չէր: Բայց Մեգգին երջանիկ էր ու ինքը հորինեց առաստաղի անունը: Բենիամին: Ընկերների համար՝ Բեն: Ու հիմա ամեն անգամ, երբ Մեգգին մի դժվար լուծվող խնդրի շուրջ էր մտածում, հայացքը վերև էր գցում ու մտահոգ ասում.
-Հը՞, ի՞նչ կասես, Բեն:
Բենը միշտ լռում էր: Բայց նրան դա ներելի էր: Իսկ Ջոնին ոչ այնքան:
-Հոգնել եմ ,- երկու շաբաթ անց վերջապես պատասխանեց Ջոնը:
Մեգգին սավառնեց դեպի սեղանը, աչքերը մոտեցրեց վանդակի դռնակին, ժպտաց:
-Անունդ ի՞նչ է, - հարցրեց ու առանց պատասխանի սպասելու ավելացրեց. - Մեգգի, շատ հաճելի է:
-Ջոն... Ջոնաթան: Ջոնաթան Լիվինգստոն:
-Շատ գեղեցիկ անուն ունես, Ջոննի, - ծիծաղեց Մեգգին:
-Ինձ այդպես ոչ ոք չի դիմում, - նեղացավ Ջոնը: - Ես ճայ եմ: Իսկ դա շան անուն է՝ Ջոննի:
-Բայց ես սիրում եմ բոլորին կարճ դիմել, այդպես ավելի ջերմ է, - ծիծաղեցին Մեգգիի աչքերը:
-Ես ոչ մի ջերմ բան չեմ տեսնում դրանում, Մեգան:
-Մեգգի: Ես ուրիշ անուն չունեմ:
-Ես էլ չունեմ:
-Չէ, դու երեք անուն ունես՝ Ջոն, Ջոնաթան ու Ջոնաթան Լիվինգստոն: Ու ճայ ես: Դա լավ է:
-Ի՞նչն է լավ:
-Լավ է, որ թութակ չես:
Ջոնաթանի մի աչքը ժպտաց, մյուսը զարմացավ:
-Ծնողներս խոստացել էին, որ ծննդյանս օրվա առթիվ թութակ են նվիրելու ինձ, - բացատրեց Մեգգին: - Ինչ լավ էր, որ նրանք երբեք իրենց խոսքի տերը չեն լինում:
Հիմա Ջոնաթանի երկու աչքերն էլ ժպտացին:
-Դու թռչում ես:
-Ահա, - չարաճճի ասաց Մեգգին:
-Իսկ ես հոգնել եմ թռչելուց:
-Ինչո՞ւ:
-Երկար պատմություն է: Ու շատ գրքային: Ասում են, իմ մասին նույնիսկ գիրք են գրել: Մի ոմն պարոն, ով միաժամանակ և կոմպոզիտոր է, և գրող: Դա երևի հրաշալի է, երբ դու և կոմպոզիտոր ես, և գրող, բայց այ գրքի հերոս լինելը վերջաբանից հետո արդեն հոգնեցուցիչ է դառնում:
-Չգիտեմ, ես գրքեր չեմ կարդում, Ջոննի:
-Ես էլ: Հազար տարվա ընթացքում ճայերը հազիվ սովորեցին երկնքին նայել, էլի հազար տարի պահանջվեց՝ թռչել սովորելու համար: Այսպիսի հաշվարկով կարդալ երբեք չենք սովորի: Կամ կսովորենք, երբ արդեն կարդալու բան էլ չի լինի:
-Մարդիկ էլ ասում էին, որ միայն աստվածները կարող են թռչել:  Բայց ես հո աստված չեմ:
-Ես էլ թռչող մարդ չեմ տեսել: Ինչպե՞ս ես դա անում:
-Չգիտեմ, Ջոննի: Պարզապես մի օր արթնացա մե՜ծ երջանկությունից: Հետո տեսա, որ թռչում եմ:
-Իսկ ես երևի հենց դրա համար էլ չեմ թռչում, որովհետև երջանիկ չեմ:
-Ինչո՞ւ:
-Չգիտեմ: - Ճայը հառաչեց. ճայերն էլ են երբեմն հառաչում, բայց շատ հազվադեպ: - Չէ, երևի թե կարելի է կտրել տարածությունն ու ժամաակը ու հասնել հենց այն կետին, երբ ես արդեն երջանիկ կլինեմ, բայց ես չգիտեմ, որտեղ է այդ կետը:
-Տարօրինակ ես: Դու կարող ես կտրել տարածությունն ու ժամանակը, բայց նստած ես վանդակո՞ւմ:
-Ի՞նչ տրաբերություն՝ որտեղ ես դժբախտ:
-Դպրոցի հոգեբանը կասեր, որ դու ուժեղ դեպռռեսիա ունես, - ծիծաղեց Մեգգին:
-Ի՞նչ է դա:
-Չգիտեմ: Բայց ասում է, ես էլ դրանից ունեմ: Վախենալու չի, չի ցավում ու կարևորը՝ չեն սրսկում:
Լռեցին: Բենը համբերատար պահում էր օդում խոսակցության թելը:
-Մարդիկ հետաքրքիր են, - վերջապես ասաց Ջոնաթանը:
-Մարդիկ պարզապե հրաշալի են, - ոգևորվեց Մեգգին ու հայացքը վերև ձգեց. - Չէ՞, Բեն: Երևի թե ես միակ մարդն եմ, ով այդպես է կարծում: Հայրիկը միշտ ասում է, ո սրիկաները շատացել են: Իբրև այստեղ մոտիկ մի տեղ հատուկ ֆերմա կա, ուր սրիկաներ են բուծում և ուղարկում քաղաքներ: Բայց ես դեռ ոչ մեկին չեմ տեսել:
-Ինչի՞ համար են սրիկաներ բուծում: Մի լավ բան չե՞ն կարող անել, - լուրջ հարցրեց Ջոնը:
-Չգիտեմ: Երևի մի տեղ գրված է, որ աշխարհում լավ ու վատ մարդկանց քանակը պիտի հավասար լինի: Բայց լավ մարդիկ շատ են, դրա համար են բուծում: Երևի...
Գիտե՞ս, ինչու եմ սիրում մարդկանց, Ջոննի: Նրանք չգիտեն: Նրանք չգիտեն՝ ինչը չեն կարող: Բոլորը շատ լավ գիտեն՝ ինչ են կարող: Բայց այն, ինչ դուրս է մնացել այդ ցուցակից, չի համարվում անհասանելի: Ես արթնացա մի օր ու տեսա, որ թռչում եմ: Բայց ինձանից շատ տարիներ առաջ արդեն մարդիկ թռչում էին:
-Ես ոչ մի թռչող մարդ չեմ տեսել, - առարկեց Ջոնը:
-Ու չես տեսնի: Որովհետև նրանք թռչում են հատուկ սարքերով, հատուկ մեքենաներով: Բայց թռչում են: Ու դա հրաշալի է:
Ջոնը ոչինչ չպատասխանեց: Խոսակության թելը նորից հանձնվեց Բենի հոգածությանը:
Հաջորդ օրը Ջոնն ասաց.
-Իսկ ճայերին որտե՞ղ են բուծում:
Ու Մեգգին պատասխանեց.
-Չգիտեմ:
Իսկ հետո Ջոնը նորից հառաչեց.
-Հոգնել եմ:
Ու Մեգգին հարցրեց.
-Ինչո՞ւ, Ջոննի:
Եվ Ջոնաանի հերթն էր ասել.
-Չգիտեմ...


понедельник, 19 мая 2014 г.

Սոֆի: Բանաստեղծը և զուգարանի թուղթը

Հոգու խորքում նա բանաստեղծ էր: Ընթերցող չուներ՝ ոչ մի հատիկ, ոչ էլ քննադատներն էին նրա մասին խոսում. ու դա զարմանալի չէր, չէ՞ որ ընդամենը տասնհինգ տարեկան էր: Ոչ ոք չգիտեր նրա գոյության մասին, բացի, իհարկե, հայրիկից, մայրիկից, ավագ քրոջից ու իր ընտանիքի չորսթաթանի անդամից՝ Գանգստեր բարի ու դաստիարակված շնիկից: Հայրիկն ու մայրիկը ամբողջ օրը աշխատում էին, քույրիկը անընդհատ դաշնամուր էր նվագում, կամ հեռախոսով խոսում իր բոյֆրենդի հետ, Գանգստերն էլ կարդալ չգիտեր, թե չէ հաստատ կգնահատեր նրա պոետական շնորհքը: Բայց դե, ինչպես ասացի, Գանգստերը կարդալ չգիտեր, հայրիկն ու մայրիկը տանը չէին լինում, իսկ քույրիկը բոյֆրենդ ուներ, այնպես որ ոչ ոք չգիտեր, որ նա հոգու խորքում բանաստեղծ է:
Իսկ այ նրա ստեղծած պերսոնաժները գիտեին:
Նրա գրչատուփում շատ գրիչներ կային, ու ամեն մեկը իր առաքելությունն ուներ, այսպես ասված, միսսիան: Բարակ գրող գրիչը ուսուցչի համար էր պահում, որ մատյանում ստորագրի: Հաստ գրողով տնայիններն էր անում, գեղցիկով գրում ստուգողականները: Եվ միայն մի գրիչ կար, որով բանաստեղծություններ էր գրում: Զզվելի գրիչ էր, հաստ էր գրում ու շատ դանդաղ: Երբեմն-երբեմն այդ ճարպակալած գրիչի շունչը կտրվում էր, ու սկսում էր այլևս չգրել՝ ստիպելով տիրոջը անիմաստ օդում խզբզել ու կորցնել թանկագին վայրկյանները: Բայց գեր գրիչը շատ լավ գիտեր, որ հենց այդ վայրկյաններին է ծնվում բանաստեղծությունը, ու հանգիստ շունչ էր քաշում:
Նրանք երկուսով՝ գրիչը ու տերը, այնքան պերսոնաժների հանեցին չեղած աշխարհից, որ աղջկա պայուսակում թթու դրած հաշվիչն էլ չէր հաշվի: Նրանք լավ պերսոնաժներ էին՝ մեկ բարի, մեկ չար, բայց բոլորն էլ հետաքրքիր: Չար պերսոնաժները չարություն անելիս չէին արդարանում, բարիները անընդհատ ներելու հատկություն ունեին, բայց դրա մասին չէին բարձրաձայնում: Բացի այդ բոլոր պերսոնաժները մի չգրված օրենք ունեին՝ սիրո մասին  չէին խոսում, սիրելիներին չէին դավաճանում: Ու հենց դա էր նրանց տարբերում հեռուստացույցով անընդհատ գովազդվող օճառային օպերաների արհեստական հերոսներից: Այս պերսոնաժները հերոս չէին, չնայած նրանցից ոմանք բավականին քաջ էին, ոմանք էլ՝ անձնազոհ: Բայց նրանք հերոս չէին, պարզապես ուզում էին ապրել, ինչպես և բոլորը, ովքեր չեղած աշխարհից են գալիս ու ուզում են լինել:
Նա իր պերսոնաժներին շատ էր սիրում: Նրանց մասին պպատմում էր երգեցիկ, հոսող բանաստեղծությամբ՝ այնքան հեշտ հիշվող, որ եթե այն դպրոցում անգիր հանձնարարեին, աշակերտները տանը սերտելու կարիք չէին ունենա: Բայց դպրոցում չգիտեին նրա շնորհքի մասին, և ոչ ոք չգիտեր, միայն պերսոնաժները, որ բանաստեղծության պես իրական էին ու թեթև ու շատ էին ուզում ապրել:
Բայց նա տարօրինակ մի սովորություն ուներ: Իր պոեմները գրում էր զուգարանի թղթին, ու թողնում այն պետքարանում:
Երբ մայրիկն ու հայրիկը վերադառնում էին աշխատանքից, իսկ քույրիկը փակում էր դաշանմուրի կափարիչը, բոլորը նստում էին ճաշելու: Մայրիկը համով էր պատրաստում, ու բոլորը ինքնամոռաց ուտում էին: Հետո հերթով գնում զուգարան: Եվ ամեն անգամ, երբ լսվում էր խողովակներով գահավիժող ջրի ձայնը, նա մտովի պատկերացնում էր, թե որ հերոսի հատվածն են այսօր պոկել զուգարանի թղթի փաթեթից... ու լաց էր լինում:
Նրան ոչ ոք չէր հասկանում, նույնիսկ իր ստեղծած պերսոնաժները, որոնք շատ էին ուզում արպրել: Ճարպակալած գրիչն էլ չէր հասկանում ու հաճախ բարկանում էր նրա վրա, սկսում էր չգրել ու անվերջ խզբզել օդում:
Իսկ նա լաց էր լինում, որովհետև ընտանիքի անդամներից ոչ ոք չէր սանձում իր աղիքները ու չէր կարդում զուգարանի թղթին գրված պոեմները:
Իսկ նա շատ հասարակ մի բան էր ուզում: Ուզում էր, որ աղիքներին գոհացնելուց առաջ տնեցիներից գոնե մեկը կարդա իր գրածը: Ախր եթե այստեղ, տան ամենապետքական անկյունում դրված բանաստեղծությունը չեն կարդում, ի՞նչ են անելու, երբ սկսի հաստ տետրերում գրել ու պահել սեղանի դարակներում:
Եվ ամեն անգամ, երբ ընտանիքի անդամներից մեկը գոհ ու երջանիկ փակում էր տան ամենափոքր սենյակի դուռը, նա մտովի հրաժեշտ էր տալիս իր հերոսներից մեկին, ով հաստատ անհետացած կլիներ կոյուղու խորքում: Ու լաց էր լինում:
Մի անգամ էլ հայրիկը չդիմացավ ու սպիտակ թուղթ բերեց նրան: Մաքուր սպիտակ թղթերով մի հաստ կապոց: Եվ դա նշանակում էր՝ բանաստեղծություններդ քեզ պահիր:
Այդ երեկո ճարպակալած հաստ գրող գրիչը կորավ: Նա այլևս ոչ մի տող չգրեց: Ավարտեց դպրոցը, համալսարան ընդունվեց, ամուսնացավ, ճանաչված բժիշկ կամ ուսուցիչ դրաձավ, հարգված էր, սիրված, նվիրված:
Իսկ նրա պերսոնաժները ապրել էին ուզում...

понедельник, 28 апреля 2014 г.

Սոնա: չԳրողը


Ես նստած եմ իմ թղթե բանտում և մի անիմաստ, անսկիզբ-անվերջ երգ եմ երգում:
Դու դանդաղ բացում ես թղթե ճռճռան դուռը ու ներս հրում արդեն սառած ապուրով ափսեն:
Կես ժամը մեկ ճաշ ես բերում ինձ, որ հինգ րոպե հետո նորից տանես խոհանոց այդ գրողի տարած ափսեն, որին ես մատով չեմ կպել ու չեմ կպնի:
Չէ, մի անհանգստացիր, ես չեմ զայրանում: Չէ՞ որ դու իմ Առլեկինն ես.. Իմ տխուր Առլեկինը...
Դու ոչ Ծաղրածու ես, ոչ Պիեռո, այլ հենց տխուր Առլիկին, ում զանգուլակները վաղուց արդեն թափվել են գլխով շատ թափահարելուց:
Դու այլևս չես զնգզնգում, դրա համար էլ տխուր ես...
Բայց երբեմն-երբեմն ժպտում ես քո կարմիր, առլեկինային ժպիտով: Ես քո քայլող ժպիտն եմ: Դու նայում ես ինձ ու ժպտում, ու ես ուրախ եմ, որ կարող եմ գոնե կես ժամով երջանկացնել որևէ մեկին:
Բայց հիմա դու զարմանալիորեն դաժան ես վարվում ինձ հետ: Դու խլել ես ինձնից իմ ընկերներին, գրքերը, թատրոնը, դու խլել ես ինձնից իմ աղմուկ-աղաղակը, տեմպո-ռիթմը, իմ կյանքը, ինձ էլ իմ կյանքից ես խլել, պարզապես անհայտացրել ես ինձ իմ խելագար աշխարհից, որտեղ ես հողմապտույտ տեմպով դանդաղ-դանդաղ գժվում էի: Դու փակել ես ինձ այս թղթե զնդանում ու ասում ես՝ Գրի՛ր:
-Գրիր, որ կարդամ, որ դու էլ իմ գրածը կարդաս, որ ծիծաղես ինձ վրա, ասես, որ խելքս թռցրել եմ, ասես, որ վաղուց գիտես, որ խելքս թռցրել եմ, ես էլ ասեմ, որ դու լացկան, ռոմանտիկ աղջիկ ես, դու սուտ նեղանաս ինձնից, ու այդ նեղացկոտությունից թշերիդ փոսիկներ առաջանան, ու ես ծիծաղեմ: Հասկացիր, ես պիտի ծիծաղեմ, ես Առլեկին եմ, ես պիտի ծիծաղեմ:
Բայց ես... Ես չեմ գրում: Ոչ մի տող: Թեև իմ բանտը թղթե է, այստեղ ամենուր կարելի է գրել՝ պատերին, հատակին, առաստաղին, չեղած պատուհանի չեղած պատուհանագոգին. գրիր ամեն տեղ՝ամեն ինչի մասին: Բայց ես չեմ գրում:
Դու կես ժամը մեկ ինձ սառած ապուր ես բերում ու աչքի պոչով ստուգում պատերի սպիտակությունը:
Իսկ ես ժպտում եմ քեզ, իմ կարմիր Առլեկին: Ես քո առլեկինային կարմիր շրթներկն եմ քսում իմ կոպերին, ու ժպտում քեզ իմ անկոպ շուրթերով:
Դու չգիտես ու չպիտի իմանաս: Ես ջախջախված եմ: Ոչնչացված: Տապալված: Ու դա ինձ դուր է գալիս: Այս ծուղակը, որի մեջ ընկել եմ, գրելու այս անհրաժեշտությունն ու անկարողությունը, հիվանդագին, գժված կյանքից պոկվելու ստիպվծությունը մի տեսակ հանգստություն են ներշնչում ինձ: Կյանքումս առաջին անգամ հանգիստ եմ: Ու դա մահվան պես է՝ սառը ու փափուկ:
Ես ջախջախված եմ, ու ոչինչ չեմ անում՝ այս վիճակից ազատվելու, դուրս պրծնելու համար:
Դրա համար էլ ոչինչ չեմ գրում:
Բայց դու չպիտի իմանաս այդ մասին: Ես պատասխանատու եմ քեզ համար: Դու բանտարկել ես ինձ, նշանակում է՝ սիրում ես, կամ գոնե ընտելացել ես, իսկ ես, ուզած թե չուզած, պատասխանատու եմ նրանց համար, ում ընտելացրել եմ:
Դա ես չեմ ասել: Դա շատ ավելի խելացի մարդ է ասել, ում ես շատ եմ սիրում ու մի քիչ էլ ընտելացել եմ: Ափսոս, նա չգիտի այդ մասին, թե չէ ստիպված կլիներ պատասխանատու լինել ինձ համար:
Արի գրեմ պատին, քո այս կարմիր շրթներկով գրեմ: Գրեմ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ: Ու դու ինձ բաց թողնես: Ու դու ծիծաղես ինձ վրա: Ու ես լուռ ժպտալով թողնեմ-հեռանամ՝ առանց փորձելու իմ ջախջախվածությունը հերքել:
Ես դանդաղ դուրս եմ սողում խաղի քո կանոններից ու հողմապտույտ արագությամբ վերադառնում հանապազօրյա գժությանը: Ես մահանում եմ, մահանում եմ ավելի արագ, քան ինձ թվում էր առաջ: Բայց այդ մահվան մեջ մի նոր կյանք կա՝ կյանք, որտեղ դու ես բանտարկված իմ այդ թղթե զնդանում, իսկ ես քեզ հետ եմ՝ ինքնակամ գերի, ու մենք գրում ենք պատերին քո այդ կարմիր շրթներկով, ու դու արդեն Առլեկին չես ու պարտավոր չես ծիծաղել, ես էլ պատախանատու չեմ ոչ քեզ համար, ոչ էլ իմ...

понедельник, 3 февраля 2014 г.

Սոնա: Երջանկությունը պետք է պաշտպանել հասարակությունից


Հասարակական կարծիքի նկատմամբ ունեցած վախը բարոյականության հիմքն է:
Օսկար Ուայլդ

Այնպես է պատահում, որ մենք՝ ես, դու, մյուսը, հանկարծ դադարում ենք վախենալ հասարակական կարծիքից: Գուցե ընկերներդ ասեն, որ այդպես ես ասում հենց վախից՝ որպես ինքնապաշտպանություն: Դե ինչ, այդպես էլ է լինում, ու իմ ընկերները ինձ դա արդեն ասել են: Բայց հավատա, կարող է և այնպես պատահաել, որ իրո՛ք դադարես վախենալ հասարակական կարրծիքից: Չգիտեմ՝ ինչու, գուցե հանկարծ շատ քաջ դառնաս, գուցե իմ նման հոգնես սրան-նրան լսելուց, գուցե պարզապես այնքան հիմար լինես, կամ այնքան խելացի, որ չհասկանաս, ինչ է քո մասին կարծում կասկածելի հասարակությունը: Ինչևէ: Փաստը մնում է փաստ. դու այլևս չես վախենում:
Գի՞ժ ես: Չէ, մի անհանգստացիր, բժշկի կարիք չունես: Պարզապես դու անբարոյական ես: Դա հաստատված փաստ է, ու դու այլևս ոչինչ չես կարող անել այդ փաստի հետ, միայն անտեսել այն, եթե կարող ես, կամ հաշվի նստել դրա հետ, եթե այլ ելք չի մնում: 
Անբարոյական հռչակվելը (հռչակվելը, ոչ թե լինելը) իր դրական կողմերը ունի: Այսինքն միայն մի դրական կողմ, այն է՝ դու այլևս կորցնելու բան չունես: Շատերը ինձ հետ չեն համաձայնի ու արդեն իսկ չեն համաձայնում: Բայց արի մի պահ չլսենք այդ <<շատերին>> ու փորձենք ինքներս մտածել: Ի՞նչ ունենք կորցնելու մենք՝ ես, դու, այն մյուսը, ում երեկ կամ երեկ չէ առաջին օրը անբարոյական հռչակեցին: Ի՞նչ: Կյանքը, հարգանքը, երջանկությունը... Ասում են, այս ցուցակը չափից դուրս երկար է թվարկելու համար, բայց մենք չենք շտապում: Փորձենք գոնե հասկանալ, արդյո՞ք մենք կորցնում ենք այն երեք վերոնշյալ արժեքավոր կամ ոչ այնքան <<իրերը>>, երբ դադարում ենք հասարակական կարծիքի հետևից ընկնել:
Կյա՞նքը... Կյանքը, վաղ թե ուշ, կորցնելու են բոլորը: Մահը չի հարցնելու՝ որքան հարգված էիր դու քո կյանքում: Նա պարզապես կգա ու կասի՝ բարև: Իսկ քեզ ոչինչ չի մնա, քան թե ասել բոլորին, այդ թվում և նրանց, ովքեր քեզ իրոք հարգում էին՝ ցտեսություն:
Հարգա՞նքը... Նախ և առաջ այդ հարգանք ասվածը շատ կասկածելի բան է, մանավանդ այն մարդկանց պարագայում, ովքեր քեզ չեն ճանաչում և պարզապես իրենց գլխաքանակով ապահովում են անդեմ հասարակության գոյատևումը: Բայց նույնիսկ եթե մի պահ ենթադրենք, որ հասարակությունը իրոք կարող է ինչ-որ մեկին հարգել, մի՞թե դու հույս ունես, որ անբարոյական հռչակվելուց հետո քեզ հարգելու են: Մարդիկ հարգում են դիմացինին միայն իրենց հարգելու համար: Իսկ եթե դու հաշվի չես նստում նրանց <<հեղինակավոր>> մասսայական կարծիքի հետ, էլ ի՞նչ հարգանքի մասին կարող  լինել խոսքը: Այնպես որ սա դու արդեն կորցրել ես ու չես կարող այլևս նորից կորցնել:
Մնաց երջանկությունը... Սա իրոք կարևոր է, ու երջանկության համար հաստատ արժի պայքարել: Բայց... Բանը նրանում է, որ բարոյականության ստերեոտիպ սահմանից դուրս գալուց հետո դու կարող ես երջանիկ լինել միայն երկու դեպքում: Առաջին, վերադառնալ ուրիշի մորալի սահմանը, մեղա գալ ու համբերատար դիմանալ, մինչև բոլորը սպառեն իրենց սրամտության ու փիլիսոփայական մտածելակերպի անսպառ պաշարները ու քեզ վերջապես հանգիստ թողնեն: Կամ էլ պիտի գլուխդ բարձր առաջ գնաս, որքան հնարավոր է հեռանալով հասարակության գծած օղակից ու կրծքով պաշտպանելով քո երջանիկ լինելու իրավունքը՝ անկախ ուրիշների բարդույթներից, որոնք այլ կերպ հասարակական կարծիք են կոչվում: Երկուսն էլ դժվար ճանապարհներ են, իսկ ընտրություն անելու արտոնությունը միմիայն քեզ է պատկանում:
Իսկ հիմա մտածիր՝ ուզո՞ւմ ես վերդառնալ նրանց մոտ: Եթե այո, ուրեմն իրականում երբեք էլ դուրս չէիր եկել նրանց մորալի սահմանից: Ուրեմն քեզ միայն թվում էր, որ դուրս ես եկել: Իսկ եթե չես ուզում, ստիպված ես լինելու պաշտպանել քո երջանկության իրավունքը, որը թեև ամրագրված է Սահմանադրությամբ, բայց այս պարագայում ոչ մի օրենսդրություն քեզ չի օգնի, որովհետև քո երջանկությունը կարող ես պաշտպանել միայն դու: 
Երջանիկ լինելու համար շատ բան պետք չի: 
  • Չվախենալ ուրիշի քննադատական խոսքից:
  • Կարողանալ պատասխանել սեփական մեղադրանքներին:
  • Որոշել սեփական մորալը:
  • Հիշել, որ նախորդ երեք կանոններից չի կարելի հրաժարվել;
  • Հիշել, որ ամեն դեպքում, ինչ էլ որ ընտրես, դու չես կարող միայնակ լինել:

Այժմ դու գիտես ինչպես դա անել: Կարող ես գործի անցնել, եթե կարող ես...

четверг, 23 января 2014 г.

Էտյուդ: Պարող Երկրագնդիկը


-Իմ գնդիկները պարում են: Պարում են քեզ համար: Չնայած դու նրանց չես նայում: Ուզում ես ցույց տալ, որ ո՛չ ես, ո՛չ էլ գնդիկներս քեզ հետաքրքիր չեն: Իսկ նրանք պարում են ու պարում: Պարում են ինձ համար: Որ ես, նրանց հետևելով, աչքի պոչով կարողանամ նայել և քեզ, ոտքից գլուխ չափել քեզ և նորից ու նորից հասկանալ, որ ես իսկապես սիրում եմ քեզ: Ասում են՝ մեր տարիքում դա միանգամայն սովորական երևույթ է: Բայց ինձ համար անսովոր է, որովհետև առաջին անգամ է, որ գնդիկներին հետևելու փոխարեն ես քեզ եմ նայում: Ու գնդիկներս ընկնում են: Իսկ ես շարունակում եմ նայել քեզ, որովհետև հիմա դա կարևոր չէ: Պատկերացրու մի տղա, որ գնդիկներ է պարեցնում ու սիրում է մի աղջկա: Թվում է, թե սովորական մի պատմություն է, բայց գուցե քեզ համար այն մի փոքր տարօրինակ է: Դու մի՛ վախեցիր: Դու ստիպված չես լինի կիսել ինձ գնդիկների հետ: Ինչ-որ տեղ դու նրանց ես նման: Մի՛ նեղացիր: Ես պարզապես ուզում եմ ասել, որ դու էլ նրանց պես փխրուն ես ու կարող ես այդպես պարել…
Նրանք պարում են քեզ համար: Որ դու մի պահ մոռանաս աղջկական քո բոլոր խաղերը ու շշմած նրանց նայես: Իսկ հետո գնդիկների հետևում հանկարծ տեսնես իմ սիրահարված աչքերը: Պատկերացնո՞ւմ ես, այս գնդիկների հետևում մարդ է կանգնած: Գուցե դա շատ սովորական ու հասկանալի մի բան է, բայց մեզ համար այն հանկարծակի բացահայտված գաղտնիքի պես է: Ես ԿԱՄ, ես գնդիկների հետևում եմ, ու դու նայում ես ոչ թե իմ գնդիկներին, որոնք իրականում պարում են միայն քեզ համար, այլ ԻՆՁ ես նայում: Ու այդ պահին ես երջանիկ եմ: Ես պատրաստ եմ քեզ համար Երկրագնդիկը պարեցնել: Դու մի զարմացիր: Ինձ համար Երկիրը այս գնդիկների չափ մի բան է, նույնիսկ ավելի փոքր. չէ՞ որ ես կարողացա կտրել ամենամեծ հեռավորությունը՝ քո սուտ խաղի ու ինձ բացահայտելու անկեղծ զարմանքի տարածությունը: Հիմա դու գիտես, որ կա մեկը, ով քեզ համար պատրաստ է դառնալ առյուծներ վարժեցնող, նույնիսկ լարախաղաց: Չնայած մեր երկուսից դու ես վարժեցնողը. չէ՞ որ վաղուց ընտելացրել ես ինձ ու դու ես լարախաղացը, որովհետև խաղում ես իմ ջղերի լարերով: Իսկ ես…

Ես մի սովորական ծաղրածու եմ, ով պատրաստ է անվերջ դիմանալ ցանկացած ծաղրի Երկրագնդի բնակչության հինգ միլիարդ  ինը հարյուր իննսունինը միլիոն ինը հարյուր իննսունինը հազար ինը հարյուր իննսունինը մադկանց կողմից, միայն թե նրանց հետ չլինի վեցմիլիարդերորդը՝ այն միակը, ով կարող է երջանկացնել ծաղրածուին: Դու նրանց հետ չես: Ու ես երջանիկ եմ: Ու պտտում եմ քեզ համար ասեղի գլխիկի չափ դարձած Երկրագնդիկը՝ իր համարյա վեց միլիարդ բնակչությամբ: Երկու հոգի պակասում են: Մենք նրանց հետ չենք: Ու ես երջանիկ եմ: Իսկ դո՞ւ…

пятница, 27 декабря 2013 г.

Соня. Наши проблемы, или самоучитель оптимизма



Когда нужно говорить о чем-то своем, люди почему-то охотнее всего говорят либо о деньгах, либо о своих проблемах, ну, или же о проблемах с деньгами. Я о деньгах говорить не буду – их у меня нет. Так что мне остается говорить о проблемах. 
На самом деле я хочу вам доказать, что у нас с вами нет проблем. Честно, единственная проблема, с которой я могу столкнуться в своей жизни – это если я отдам свою любимую ручку преподавателю, чтобы он расписался в журнале, а он ее не вернет. Вот это действительно безвыходное положение. Преподавателю ведь не скажешь: “Дорогой, верни ручку, она у меня одна такая”. Вот, собственно, и все, что может меня огорчить.
Вы не согласны со мной, я это знаю, поэтому давайте рассмотрим каждый случай в отдельности. О безответной любви пока говорить не будем, хотя всех, конечно же, в первую очередь интересует именно это.
Самое худшее, что может случиться с чловеком,  - это потеря дорогого ему человека. Но если разобраться, в нашей жизни очень мало людей, которые действительно дороги нам. Все остальные – друзья, знакомые, коллеги, друзья друзей и коллеги коллег – это бонус, помогающий нам жить комфортно. Я не говорю, что мы их не ценим, нет, мы очень даже благодарны им за их мирное существование где-то рядом. Однако в большинстве случаев мы годами не вспоминаем о людях, которые вроде бы нам дороги, и понимаем, что все это время они тоже жили, думали и чувствовали, как и мы, только когда они уходят из нашей с вами жизни. И тогда нам становится плохо. Почему? Мы волнуемся за них? Боимся, что там, в этом сомнительном загробном бытие им будет хуже, чем здесь, в нашем проблемном мире? Как бы не так. В 99-и случаях из 100-а наши слезы – плод нашего всепоглощающего эгоизма. Просто мы привыкли к нашим знакомым, привязались к ним, нам было с ними комфортно и удобно, вот мы и плачем, потому что занем, что из нашего мира исчез один бонус. С другой стороны смерть близкого или не очень близкого человека вырывает нас из рутины каждодневных забот и напоминает о собственной смертности. И тогда нам становится страшно. На секунду, потому что на большее нас просто не хватает. Вот и все. Все остальное – рвать волосы на голове, причитать или сдержанно сочувствовать, время от времени раздавая оплеухи заистреившимся кумушкам – все это не что иное, как обязанности, наложенные на нас пресловутыми этикетами и всем таким прочим.
Не боюсь показаться вам сухой. Я точно знаю, сколько времени проплачу над каждой новой потерей. Близкий друг – три дня. Дальний родственник – максимум день. Случайный знакомый – не более получаса. Больно, знаю, но в конечном итоге мне жаль только и только себя, потому что жить-то с этим мне, а не тому, кто ушел. Так что я точно знаю, сколько я буду себя жалеть в том или ином случае. И кодга в первый день своего слезного траура я понимаю, что плакать мне осталось всего лишь два дня, мне уже не так страшно. Ничего, два дня можно потерпеть. А потом все снова пойдет своим чередом. Жизнь, знаете, такая штука, она сама налаживется, причем очень быстро. При таком раскладе нам самим даже делать ничего не надо, просто не падать духом.
(Единственное исключение из этого правила – смерть ребенка. Детей особенно жалко, главным образом потому, что за свою коротенькую жизнь они не успели никому напакостить. И сразу вспоминается всленская несправедливость и все такое прочее. В этом случае можно послать оптимизм ко всем чертям и наглотаться таблеток, потом перерезать себе вены, предварительно открутив винтель газа и удобно поместив шею в петле. Но только в этом случае!)
Что еще может с нами случиться. Сразу скажу, я не беру такие катастрофы, как война, геноцид, стихийные бедствия. Это все такие аномалии, против которых, извините, за выражение, просто не попрешь. Я беру средние проблемы среднего  человека, мои, ваши, чьи-то еще. Ну, давайте подумаем, что с нами может случиться?  
Несчастный случай, болезнь, потеря четырех конечностей из пяти – голова это тоже конечность, причем жизненно важная. Да, это все ужасно. Но жизнь показывает, что именно в таких ситуациях люди становятся намного сильнее и разумнее. В них вдруг просыпается такая сила воли, которой раньше у них и впомине не было.  Так что если задаться таким одиновским вопросом, глаз, или мудрость, ответ очевиден – нет худа без добра, и в любом случае человек остается в выигрыше (чего не скажешь о современных казино, между прочим). 
Вот еще такая проблема – безответная любовь. Это конечно неприятно, потому что в первую очередь бьет по самолюбию. Начинаешь думать: “Чего же мне не хватает?” И этот вопрос не дает покоя, потому что нам всегда казалось, что мы совершенны, а оказывается не очень. Я все понимаю, это больно и все такое. Но давайте не будем путать настоящую любовь с родимым эгоизмом. Любовь – это когда вас интересует только его или ее счастье, независимо от ваших душевных мук. А эгоизм – это когда вас мало интересует его или ее мнение, и вам кажется, что вашей любви в кавычках хватит на двоих. Теперь, когда мы разобрались, давайте подумаем вот еще о чем. Если это любовь, для счастья хватит и единой улыбки. Если это эгоизм, за него бороться особо не стоит. Он и так даст о себе знать. Поймите наконец, что в мире кроме вас и вашего больного эго есть много  чего интересного – и для вас, и для того, кто вас не любит. Он или она  уж точно переживет.  А вы можете погибнуть, если вам так льстит эта идея, а можете заняться чем-то более интересным. Хватит потакать своему селфиш “я”. Оно никогда не поумнеет. Но вам-то надо взрослеть наконец.
Еще одна проблема – предательство. Не важно кого – жены, делового  партнера или лучшего друга. Это больно особенно потому, что такого удара обычно не ждешь. Да, понимаю, это уж совсем неприятно, так и тянет напакостить обидчику. Но подумайте вот о чем: стоит ли? Если мстить, так уж вбить осиновый кол в сердце, пустить серебряную пулю прямо в глаз, отрубить голову и набить рот чесноком, отплясать зажигательную самбу на гробу предателя, и со словами “Hasta la vista, baby”, поджечь его бренные останки и дьвольским хохотом проводить на тот свет. Подумайте, согласны ли вы на все это? Если да – флаг в руки. Если нет, то плюньте с высокой горки на человека, не стоящего вашей злобы, и продолжайте жить в свое удовольствие. Это бесит обидчиков больше всего, так что в данном случае вы даже совместите приятно с полезным.
Что еще с нами может случиться?
На флешку с моей новой гениальной книгой пробрался злой вирус и все уничтожил? Да ради бога, напишу новую.
Проводила мобильник под колеса черного бумера? Черт с ним, отдохну от ненужных звонков
Кто-то украл мой проект. Да пошел он, сделаю новый, еще лучше. Ну, или в крайнем случае, башку оторву.
Кто-то флудит у меня на форуме? Забаню к чертовой бабушке.
Обокрали квартиру – избавили от ненужного хлама. Да, даже если это компьютер.
Сплошные ликвиды – значит стоит лучше заниматься, или же просто сменить факультет.
Нет карьерного роста – имеет смысл проявить инициативу.
Нет денег – может все-таки найти работу?
Коллеги демонстративно отворачиваются от меня на работе – дают передышку от своих дурацких разговоров.
Кто-то болтает за моей спиной – зато я могу сказать ему все, что думаю, прямо в лицо, и безо всяких предисловий. А еще я могу не обращать на него внимания.
В любом случае я знаю одно. У меня нет проблем, потому что я в них не верю. Я верю в себя, и во всех, кто дочитал “самоучитель” до конца. И еще я точно знаю, что Мир становится черным, белым или розовым и пушистым только в нашей голове.  На самом деле он разноцветный, в нем есть оттенки на любой вкус. А если  у вас все плохо, значит у вас проблемы со вкусом и вы выбираете не то. Вот так-то…

А ручку все-таки верните…  

понедельник, 23 декабря 2013 г.

Սոֆի: Ագռավները


-Քըշ էստեղից, լսո՞ւմ եք, քըըըըըշ:
Ագռավների երամը նահանջում է դեպի երկինք, ու ես վեջապես տեսնում եմ սև փետուրների տակ մնացած աղջկան:
-Էլի սկսեցի՞ր, - բարկանում եմ, չեմ ուզում նստել նրա կողքը. թող իմանա, որ բարկանում եմ:
Նա չի պատասխանում:
-Ե՞րբ ես հասկանալու, որ դա վտանգավոր է: Ագռավ են, հո ճնճղուկ չեն:
Էլի չի պատասխանում:
-Մի օր քեզ հում-հում կուտեն, կիմանաս: Ասեցի՝ քըըըշ այստեղից, - ու ագռավների երամը, բարձր ու դժգոհ կռկռալով, նորից բարձրանում է այնտեղ, որտեղ ես նրան չեմ հասնի:
-Սիրում եմ ագռավներին, - նա ինձ չի նայում, լուսնոտի հայացքով ուսումնասիրում է իր սև կեդերի չափից դուրս սպիտակ կապիչները: Դանդաղ է խոսում, տառերը հատ-հատ արտասանելով, բայց ոչ մի բառ առանձնապես չշեշտելով, ու ինչպես միշտ ցածրաձայն:
-Նրանք էլ քեզ են սիրում: Հատկապես ճաշի ժամին, - խայթեցի ես:
-Քեզ էլ եմ սիրում, - ու ես չդիմացա ու նստեցի նրա կողքին:
-Քեզ ագռավներից շատ եմ սիրում:
-Շոյվեցի:
Ու լռություն... Նման դեպքերում ինքը թաղվում էր իր մտքերի խորխորատը, իսկ ես մտածում էի, էլ ինչ կարող եմ ասել, որ մեր խոսակցությունը չկտրվի առանց սկսվելու:
-Ինձ ագռավներից շա՞տ ես սիրում, - հարցրեցի:
Բան չասեց, միայն գլխով արեց:
-Իսկ ո՞ր ագռավների:
-Չհասկացա, - վերջապես նայեց ինձ:
-Ագռավները տարբեր են լինում: Ասենք գիշերը քո պատուհանի մոտով անցնող սև ագռավից շա՞տ ես սիրում ինձ:
-Իսկ ո՞վ է այդ սև ագռավը, որ անցնում է գիշերը պատուհանիս մոտով: Ու ի՞նչ գիտես, որ այնտեղ ագռավ կա, եթե նա սև է, իսկ դրսում գիշեր է, մութ է:
-Այդ ագռավը հենց գիշերն է: Դու սիրում ես գիշերը:
-Քեզ ավելի շատ եմ սիրում:
-Իսկ քո սև մազերին թառած ագռավի՞ն, ինձնից շա՞տ ես սիրում:
-Դա ո՞վ է:
-Քո մտքերն են: Դու պետք է սիրես քո մտքերը, թե չէ չես կարողանա մտածել:
-Մտքերը սիրել-չսիրելուն չեն նայում: Գալիս են ու գնում, առանց հարցնելու: Նույնիսկ ամենասիրելի միտքը կարող է մի ակնթարթում թողնել-գնալ, ու վերջ, դու չես էլ հասցնի հրաժեշտ տալ նրան: Քեզ ավելի շատ եմ սիրում:
-Իսկ քո սև աչքերում բնակվող երկու սև ագռավիկներին չե՞ս սիրում:
-Ովքե՞ր են:
-Քո... զգացմունքները:
-Զգացմունքները սիրելու կարիք չկա: Այդ նրանք պետք է սիրեն կամ ատեն, ու նրանց ընդհանրապես չի հետաքրքրում՝ դա փոխադարձ է, թե ոչ: Չէ, քեզ ավելի շատ եմ սիրում:
-Իսկ...
-Իսկ դու ինձ ագռավներից շա՞տ ես սիրում, - հանկարծ հարցրեց նա, ու ես շփոթվեցի:
-Ես ագռավներին չեմ սիրում:
-Նույնիսկ եթե քո թշնամու գերեզմանի՞ն են թառել ու կռում:
-Դե գիտես ի՞նչ կա, - վեր թռա տեղիցս, - միայն դու կարող էիր նման հիմարություն ասել:
-Սիրո՞ւմ ես քո թշնամիներին:
-Չէ:
-Բա ինչո՞ւ թես սիրում ագռավներին, որոնք կտցահարում են քո թշնամիներին:
-Որովհետև...
-Ճիշտ է, որովհետև մի օր կարող են քեզ կտցահարել, կամ ինձ... Հենց դրա համար էլ չես սիրում եմ ագռավներին:
Թող կտցահարեն, ինչքան ուզում են: Ես սպասում եմ նրանց հարվածներին: Այդ ժամանակ ես ինձ հանգիստ կզգամ: Կարծես ինչ-որ մեծ պարտք ունեմ այս աշխարհի առջև ու այդպես պիտի այն տամ: Թող կտցահարեն, որ ազատվեմ իմ պարտքից: Դրա համար ես միայն շնորհակալ կլինեմ նրանց ու ավելի շատ կսիրեմ:
Մեկ էլ մի մեծ սև ագռավ եմ սիրում, որը կարծես հիմա կթռչի-կգնա ինձնից: Այդ ագռվը իմ հանգստությունն է, որը էդպես էլ չունեցա:
...Մի գնա, մնա: Ես քեզ թշնամիներին ու ինձ կտցահարող ագռավներից շատ եմ սիրում:

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"