Ներել....
Չմոռանալ, բայց ներել...
Պայթել վրեժխնդրության զգացումից, բայց ներել...
Ասել. <<Ներում եմ>>, բայց մտածել. <<Գրո~ղը քեզ տանի>>....
Քո կարծիքով` դա թուլությո՞ւն է` ներելը: Գիտես, համամիտ եմ քեզ հետ: Անընդհատ ներել, զոհաբերել սեփական արժանապատվությունը, զգացմունքները, սեփական ամեն ինչը, և հանուն ինչի՞... Նրա, որ նորի՞ց կրկնվի, որ նորից ցա՞վ պատճառեն քեզ, որ նորից ստիպեն հեծկլտալ զայրույթից և հոգու խորքում աղի արցունքնե՞ր կուլ տալ: Իսկ առերես ժպտալ տխուր ու լուսավոր մի ժպիտով, որ միայն պոետներին է սազում, ու կմկմալ. <<Ոչինչ, ներում եմ>>: Հետո նորից.
- Ներում եմ...
- Ոչինչ...
- Անցած լինի...
- Մոռացիր, ես արդեն վաղուց մոռացել եմ...
Եվ այդպես շարունակ, մինչև քեզ ցավ պատճառողը մոռանա նույնիսկ ներողություն խնդրել ու քեզ զրկի ներելու այդ չնչին ու կասկածելի հաճույքից: Ու դու մնում ես քո վրեժխնդրության հետ մեն-մենակ....
Ախր ինչի՞ համար: Ի՞նչ ես ուզում ապացուցել: Որ մարդասիրության ճանապարհո՞վ ես գնում: Սիրելիս, այսպես դու մարդասիրության չես հասնի, ավելին ասեմ, նույնիսկ մի տարրական եսասիրության չես հասնի, որին արդեն վաղուց հասել են բոլորը:
Դե կուլ տուր արցունքներդ, խեղդիր ինքդ քեզ բարձով, որ ծնողները հարևան սենյակում չլսեն քո անեծքները: Այսպես լավ է, չէ՞: Ներել ու նորից ոտնատակ արվել: Հասկացիր, էլ ինչո՞ւ պետք է քեզանից ներողություն խնդրեն, եթե նախօրոք գիտեն, որ ներելու ես:
Վրեժ լուծիր նրանից, ով ցավ պատճառեց քեզ:
Արցո՞ւնք ես կուլ տալիս, թող նա էլ նույն <<ճաշը>> ուտի:
Շնչահե՞ղձ ես լինում. ինչո՞ւ դու, ոչ թե նա:
Բայց մի փորձիր հակառակվել ինքդ քեզ, որովհետև այդ դեպքում ինքդ քեզ երբեք չես ների ու չես էլ հանդգնի ինքդ քեզնից ներողություն խնդրել: Նախ հարցրու քո եսասիրությանը. <<Կարո՞ղ եմ ներել>>: Ու երբ նա ասի` ոչ, իսկ վրեժխնդրությունը կողքից սկսի աղաղակել ցավի ու արցունքի մասին, նայիր նրան, ում ամենից առաջ պետք է լսես` ԻՆՔԴ ՔԵԶ: Ու ինքդ քեզ ասա. <<Դու միայն փորձիր չներես, տես ո~նց եմ խռովելու քեզնից>>: Եվ այդ ժամանակ ասա ինքդ քեզ. <<Դու ստիպում ես ինձ, ու ես ստիպված եմ ներել>>:
Այս գիշեր հանգիստ կքնես, բայց առավոտյան շատ կարևոր գործ ես ունենալու: Եթե չանես այն, վրեժխնդրությունը քեզ կյանում չի ների, իսկ նրա հետ հաշտվելը շատ ավելի դժվար է, քան ցանկացած որևէ մեկի:
Եկար, կանգնեցիր նրա առաջ, ով բազմիցս ցավ է պատճառել քեզ: Նա նայում է քո դեմքին ու չի հասկանում, ի՞նչ ես ուզում նրանից:
Տես, ուր ես հասել. քո դժկամ հայացքից նույնիսկ չեն շփոթվում: Բայց ոչինչ, դու միևնույն է շարունակիր:
- Գիտե՞ս, դու երեկ ինձ ցավ պատճառեցիր ու նույնիսկ չբարեհաճեցիր ներողություն խնդրել: Բայց ես առանց քո խնդրելու էլ ներում եմ քեզ: Ասեմ, իմանաս, ստիպված եմ քեզ ներել: Ինձ որ մնար, կսպանեի քեզ էլ քո նման բոլոր խոզերին էլ, որ թքում են մարդու հոգու մեջ ու նույնիսկ չեն մտածում այդ կեղտը մաքրելու մասին: Ներված ես, գնա:
Թող ինչ ուզում է, մտածի: Թող մտածի, որ ցնորվել ես, թող մտածի, որ հիմար ես, նույնիսկ` հիստերիկ: Քե՞զ ինչ: Եթե քեզ հետաքրքրում էր նրա կարծիքը, ուրեմն պիտի լռեիր, ինչպես անում էիր միշտ: Եթե բերանդ բացեցիր, ուրեմն չպիտի նայես նրա կարծիքին:
Շատ հնարավոր է, որ հաջորդ օրը այդ մասին իմանան ձեր բոլոր ընդհանուր ծանոթները: Ոմանք կդատապարտեն քեզ, ոմանք էլ քո կողմը կբռնեն, կասեն. <<Դե բավական է, էլի~, ինչքա՞ն կարելի է մարդուն անտեսել: Հետո՞ ինչ, որ նրբանկատ է ու շատ բաներ չի ասում>>:
Ու անպայման կգտնվի մեկը, հավանաբար կին կամ աղջիկ /աղջիկները ավելի լավ են ցավ պատճառում, քան տղաները/, ով կգա քեզ մոտ, քմծիծաղ կտա ու հեգնական ժպիտը դեմքին կասի. <<Միևնույն է, ոչինչ չի փոխվել: Չէ՞ որ քեզ կարելի է ստիպել, որ նույնիսկ ներես: Տեսնո՞ւմ ես, որքան թույլ ես դու>>:
Իմացիր, այս դեպքում էլ հաղթողը դու ես: Ո՞վ է ստիպել քեզ ներել: Դու ինքդ, հիշո՞ւմ ես:
Այ այս ժամանակ է, որ պիտի հասկանաս, որ քեզ հրահանգներ տվողը միայն մեկը պիտի լինի` ԴՈՒ ԻՆՔԴ: Ու ներում ես դու ոչ թե սուտ մարդասիրությունից դրդված, կամ էլ վրեժխնդիր լինելու անկարողությունից, այլ պարզապես դու այդպես ես ուզում:
Մի բան էլ ասեմ ու հանգիստ թողնեմ քեզ: Ներելը թուլություն չէ: Շատ դժվար է ներել, և թույլ մարդիկ հորինեցին այս սուտը, որ չներեն: Քեզ այսպես ասեմ, չե՞ս կարող ներել` մի ների: Կներես այն ժամանակ, երբ կարողանաս: Իսկ քանի դեռ չես կարող, ստիպիր քեզ ներել ու հասկացիր, որ դու ես քեզ ստիպել, ուրիշ ոչ ոք...

Комментариев нет:
Отправить комментарий