вторник, 6 марта 2012 г.

Սոնա: Տո~ւր ինծի, Տեր /դպրոցական շարադրություն/


Բարև, Տեր:
Ինչպե՞ս ես:
Ես լավ եմ: Դու քեզնից պատմիր:
Գլո՞ւխդ է ցավում: Ինչո՞ւ:
<<Ասկոֆեն>> խմիր: 
Չէ~, բժիշկ չեմ, բայց ասում են, օգնում է:
Գիտե՞ս, ես երբեք դեղեր չեմ ընդունում: Բայց երբեմն, երբ շատ հիվանդ եմ լինում, դառնում եմ փոքրոգի ու ակամայից նայում եմ մայրիկիս պահարանին դրված դեղերով սպիտակ տուփին: Եվ այդ <<շատ հիվանդ եմ>> կոչվում է գլխացավ:
Հասկանում եմ, որ շատ հոգնած ես, գլուխդ է ցավում, բայց ներիր, եկել եմ, ուրեմն պիտի ասեմ: 
Հասկանո՞ւմ ես, դպրոցում մեզ շարադրություն են հանձնարարել <<Տուր ինծի, Տեր>> վերնագրով: Այո, այո, դու միանգամայն իրավացի ես. գրականությունից Միսաք Մեծարենց ենք անցնում:
Պարզից էլ պարզ է, որ այս շարադրությամբ մենք ինչ-որ բան պիտի խնդրենք Տիրոջից, այսինքն` քեզնից: 
Դու գիտես, որ ես առհասարակ չեմ սիրում խնդրել, այն էլ քեզնից: Ես ինքնավստահ եմ, մի քիչ էլ գոռոզ, չգիտես ինչու ինձ միշտ թվում է, որ ցանկացած խնդիր ինքնուրույն կարող եմ լուծել: Համ էլ լավ ընկերներ ունեմ, որոնք միշտ օգնում են ինձ: Էլ ի՞նչ է հարկավոր մարդուն, որ այլևս ոչինչ չխնդրի կյանքից:
Բայց հասկանո՞ւմ ես, շարադրությունը մնում է շարադրություն: Եթե չգրեմ, ցածր գնահատական կստանամ: Հետո խնդիրներ կունենամ քառորդի վերջում: Մայրիկս դպրոց 
 կգա, կվիճի ուսուցիչների հետ: Նույնիսկ եթե չվիճի, հաստատ կնյարդայնանա: Հետո նրա գլուխն էլ կցավի: Իսկ երբ իմ մայրիկի գլուխն է ցավում, իմ սիրտն է ցավում, իսկ դրանից <<Ասկոֆենը>> չի օգնում: 
Դպրոցում շարադրություն հանձնարարելուց առաջ ուսուցիչները չեն մտածում, որ ես այսօր, գուցե, պարապունքի եմ: Արդեն գիշեր է: Պարապունքս ուշ վերջացրեցի, շատ ուշ հասա քեզ մոտ: Դու հոգնած ես, գլուխդ էլ ցավում է: Էլ ի՞նչ <<շարադրությունային>> խնդրանքներ լսելու ժամանակն է, մանավանդ մի մարդուց, որ սովոր չէ խնդրել:
Արի այսպես անենք: Ես մի երկու բան կհորինեմ շարադրության համար, իսկ դու խնդրանքներս մի կատարի: 
Կարո՞ղ եմ սկսել:
Եվ այսպես... Սկասեմ, ինչպես Մեծարենցը:
Հա~, Միսաքին կբարևես: 
Չէ~, դա չէ իմ շարադրության խնդրանքը, պարզապես մի քիչ հուզվում եմ և հիմարություններ եմ դուրս տալիս:
Լավ, սկսեմ, թե չէ արդեն ուշ է, իսկ քո գլուխը ցավում է:
Տուր ինծի, Տե~ր... Չէ, շատ բան չեմ խնդրի: Պարզապես տուր ինձ այնքան բարություն, որ երբեք չչարանամ: Բայց բարության հետ տուր ինձ այնքան չարություն, որ ոչ ոք երբեք չօգտվի իմ այդ բարությունից:
Հա~, քիչ էր մնում մոռանայի: Մի քիչ էլ համբերություն տուր: Ես գիտեմ, որ համբերությունը քեզ ես պահել, որ կարողանաս դիմանալ մեր նման դժգոհ ու փնթփնթան արարածներին: Բայց խնդրում եմ, մի քիչ էլ ինձ տուր, որ կարողանամ շարադրությունս ավարտել: Թե չէ կստանամ ցածր գնահատական, քառորդի վերջում խնդիրներ կունենամ, իսկ <<Ասկոֆենը>> սրտի ցավից չի օգնում...
Չէ, լավ եմ, պարզապես մի քիչ հուզվում եմ, դրա համար էլ հիմարություններ եմ դուրս տալիս:
Դե, ես գնամ: 
Մի բան էլ... Պետք չէ այս խնդրանքները կատարել: Բայց եթե հանկարծ գլխացավդ մի քիչ թեթևանա, գուցե դու կարողանայիր անել այն, ինչ խնդրեցի քեզ: Իսկ ես խոստանում եմ, որ քիչ թե շատ <<կարգին>> գնահատական կստանամ, որ հետո քեզ նորից չանհանգստացնեմ նման դատարկ <<շարադրությունային>> հարցերով:
Լավ, բարի գիշեր: <<Ասկոֆենն>> էլ չմոռանաս խմել: Ասում են օգնում է, բայց ոչ սրտի ցավից...

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"