Սեռական փոքրամասնություններից խոսելիս, չգիտես ինչու, բոլորը
<<խառնում են>> Աստվածաշունչն ու եկեղեցին: Մինչդեռ Հայ
Առաքելական եկեղեցին DIY-ում կատարվածից հետո էլ չհայտնեց իր
կողմնորոշումը: Ոչ ասեց, որ իրար <<միս ուտելը>> վատ է, ոչ էլ
ասեց, որ միասեռականները <<ատելի են Աստծո համար>>:
Իսկ ահա Արևմուտքում մի շարք եկեղեցիներ արդեն ունեն իրենց հստակ դիրքորորշումը: Շվեցիայի Լութերական Եկեղեցին պսակադրում է նույնասեռ անձանց ու նույնիսկ ձեռնադրում է միասեռականներին: Լութերական մի շարք եկեղեցիներ նույնպես օրհնում են միասեռական զույգերին:
Թվում էր, դրանում զարմանալի ոչինչ չկա: Մի շարք երկրներում միասեռականները հանգիստ գրանցվում են զագսում և համարվում օրինական ամուսիններ: Էլ ինչո՞ւ եկեղեցին <<հետ ընկնի>>: Բայց քանի որ հասարակությունը հիմա սիրում է իր կողմնորոշումն արտահայտել միայն <<Կողմ>> եմ ու <<Դեմ>> եմ պատասխաններով, ես էլ կբացատրեմ, ինչին եմ կողմ, ինչին՝ դեմ:
Ես դեմ եմ միասեռականների պսակադրությանը: Եկեղեցին հենց այն խարիսխն է, որ չի թողնում մարդկությանը շարժվել ոչ առաջ և ոչ էլ հետ: Եկեղեցին ավանդույթների պահապանն է: Ուրեմն ո՞նց կարելի է, դեմ գնալով մեր նախնիների դարավոր ավանդույթներին, պսակել միասեռականներին: Բացի այդ պսակադրությունը, ինչպես և ցանկացած եկեղեցական ծիսակատարություն, ունի իր խորհուրդը, որը պարզապես անհետանում է, երբ պսակվում են միասեռականները:
Պսակադրությունը, նախ և առաջ, ունի սերունդը շարունակելու առաքելությունը: Այսինքն, առաջին հերթին կարևոր է մարդու վերարտադրողականությունը, ինչն անհնար է միասեռական զույգերի համար:
Լուսանկարում Նորավանքի գմբեթն է:
Լուսանկարի հեղինակ՝ Սոնա Արսենյան
Երկրորդ: Երբեք չե՞ք մտածել, ինչո՞ւ են տղամարդուն եկեղեցում հարց տալիս՝ <<Տե՞ր ես>>, իսկ կնոջը՝ <<Հնազա՞նդ ես>>:Ճիշտն ասած այնքան էլ չեմ սիրում այս խորհուրդը, բայց որ այն կա, ստիպված եմ այս էլ արձանագրել:
Պսակադրությունը կարգավորում է կնոջ և ամուսնու հարաբերությունները՝ դրանք համեմատելով Քրիստոս-Եկեղեցի հարաբերությունների հետ: Այսինքն, ինչպես Քրիստոսն է եկեղեցու առաջնորդը, այնպես էլ տղամարդն է իր կնոջ առաջնորդը: Նա պարտավոր է պաշտպանել իր կնոջը, լինել հոգատար և հավատարիմ, սիրել կնոջն այնպես, ինչպես Քրիստոսն է սիրում մարդկանց: Իսկ կինը պարտավոր է հնազանդվել իր ամուսնուն և հետևել նրան այնպես, ինչպես Եկեղեցին է հետևում Քրիստոսի ուսմունքին՝ քրիստոնեությանը:
Իսկ հիմա պատկերացնենք, որ քահանայի առաջ հավատարմության երդում են տալիս երկու տղամարդ: Ո՞վ է տերը, և ո՞վ է հնազանդ: Ո՞ւմ է հնազանդ: Ո՞ւմ տերն է: Միանգամից խախտվում է խորհուրդը: Ֆեմինիաստները, գուցե, և ասեն, որ այսպիսով վերականգնվում է հավասարությունը կնոջ և տղամարդու միջև: Սակայն այդպես չի: Երբ պսակվում են երկու տղամարդ, հավասարություն կա միայն տղամարդկանց միջև, որն առանց այդ էլ եղել է ու կա: Իսկ ահա ծեսի խորհուրդը կործանվում է:
Այսպիսով, ես դեմ եմ միասեռականների պսակադրությանը:
Ես կողմ եմ միասեռականների գրանցմանը զագսում:
Առհասարակ հայերենում <<զագս>> բառ չկա: <<Զագս>>-ը գալիս է ռուսերենից: Загс - սա ինքնուրույն բառ չէ, այլ հապավում, որը բացվում է այսպես՝ Зарегестрирование актов гражданского состояния: Հայերեն սա կհնչի մոտավորապես այսպես՝ Քաղաքցիական ակտերի գրանցման սենյակ:
Քաղաքացիական: Այսինքն զագսը մի կառույց է, որտեղ բոլոր քաղաքացիները կարող են օգտվել իրենց որոշակի իրավունքներից (ի միջի այլոց, զագսում միայն զույգերին չեն գրանցում, այլ շատ ու շատ ուրիշ հարցեր են կարգավորում): Ես ընդունում են միասեռականներին՝ որպես հասրակության լիարժեք անդմաներ և պետության լիիրավ քաղաքացիներ: Իսկ զագսը պետական հաստատություն է՝ ստեղծված քաղաքցիների համար:
Երբեք պետք չէ շփոթել եկեղեցին և պետոթյունը Ճիշտ է, եկեղեցին կարևոր դեր ունի պետական թատերաբեմում և հասարակության կարևորագույն օղակներից մեկն է, բայց միևնույն է, եկեղեցին մնում է եկեղեցի՝ ավանդույթների պահապան, իսկ պետությունը մնում է պետություն՝ մարդու իրավունքների երաշխիք:

Комментариев нет:
Отправить комментарий