воскресенье, 6 ноября 2011 г.

Սոնա: Երևի մենք գժվել էինք



 Մենք ուշացանք….
Երիտասարդ բնապահպաններն արդեն <<ազատել էին>> ջրվեժը, չէին սպասել մեզ: Բայց դա չէ կարևորը: Կարևորն այն է, որ մենք միևնույն է եկանք: Եկանք` արդեն հաղթանակած ջրվեժին շնորհավորելու, աչքալուսանք տալու: Շատ էինք շտապում, որովհետև շա~տ էինք ուզում շուտ տեղ հասնել: Գուցե ջրվեժն էլ էր սրտատրոփ սպասում մեզ, առավոտվանից <<չէր քնել>>, վախենում էր, որ չենք գա: Գուցե… Ինչևէ, չեմ փորձում թափանցել ջրվեժի հոգին` գրքի պես այն կարդալու համար, պարզապես պատմում եմ չոր փաստեր:
Չո՞ր: Ո~չ, ամենևին: Ես կասեի նույնիսկ թաց:  :)
Ճանապարհը երկար էր, շա~տ երկար: Չկարծեք, որ ձանձրալի է ուսումնասիրել պատուհանից դուրս եղած տեսարանը: Նունիսկ տարվա այս եղանակին, երբ դաշտերում ոչ տերև է մնացել, ոչ էլ խոտ, Հայաստանի ճանապարհները միևնույն է ունեն իրենց յուրահատուկ, ուրույն հմայքը: Մեր երկրի բնությունը, ինչպես և մեր ժողովուրդը, լեզուն, ճարտարապետությունը, մշակույթը, եկեղեցին, նունիսկ մաշտոցյան այբուբենը, ունի գեղեցկության իր սեփական տեսակը: Ամեն ինչ ստեղծված է խստագույն ճշգրտությամբ ու գեղեցկությամբ, ոչ մի ավելորդ դետալ, ոչ մի <<զիզի-բիզի>> ավելորդություն: Ամեն քար, ամեն ավազահատիկ հենց այնպիսին է, ինչպիսին պիտի լինի, և հենց այնտեղ է, որտեղ պիտի լինի: Մեր երկրում ամենափոքրիկ գետակի ափին թափված քարերն անգամ ստեղծում են քարե <<սիմֆոնիա>>: Այդպիսին է և Թռչկանի ջրվեժը:
Երևի անտեսանելի ինչ-որ մեկը հուշել էր մեզ, որ այն չքնաղ է, դրա համար էինք մենք այդպես շտապում` անտեսելով մեզ շրջապատող գեղեցկությունը…
Երբ տեղ հասանք, մեր համբերությունն արդեն հազար անգամ մահացել էր և փյունիկի պես նորից հառնել մոխրից: Բայց երբ իջանք ավտոբուսից, լսվեց թափվող ջրի ձայնը: Ջրվեժը չէր երևում, հեռվում միայն նշմարվում էր բարակ մի գետ: Բայց թափվող ջրի ձայնն արդեն բավական էր, այդ ձայնը լցրեց առանց այդ էլ լցված համբերության բաժակը, և ես չնակտեցի, ինչպես ոտքերս ինձ առաջ տարան:
Պատահակն չէ, որ Թռչկանի ջրվեժն անվանում են <<Հայաստանի թաքնված գեղեցկուհի>>: Այն իսկապես թաքնված է մարդկանցից, և այն տեսնելու համար պետք է անցնել բավականին բարդ ճանապարհ: Ո~չ, ջրվեժը չի ամաչում, ոչ էլ վախենում է: Պարզապես մարդը պիտի հաղթի քարն ու ջուրը, չվախենա և չնահանջի,  միայն այդ դեպքում է նա արժանի տեսնել այս գեղեցկությունը: Ափին կանգնածը միայն լսում է ջրի ձայնը, որը կանչում է իրեն, խելքահան անում, ստիպում նույնիսկ ամենավախկոտին մոռանալ վախը և կյանքում մի անգամ, մի վայրկյանով դառնալ քաջ ասպետ, որը եկել է` գրավելու ամրոցը և տանելու <<Հայստանի թաքնված գեղեցկուհուն>>:   
Ճանապարհի կեսից արդեն ջրվեժը ցույց տվեց իր դեմքը: Թվում է թե վերջ: Ջրվեժն երևաց, էլ ինչի՞ համար շարունակես ճանապարհը, որը գնալով ավելի ու ավելի է բարդանում: Բայց հենց այստեղ է սկսվում հրաշքը:
…Իրականում գեղեցկությունը թմրանյութից էլ ուժեղ է: Երբ մի անգամ տեսնում ես, ուզում ես տեսնել նորից ու նորից: Ինչպե՞ս կարելի է բավարարվել ջրվեժի հեռվից երևացող պատկերով միայն: Ինչպե՞ս կարելի է դիմանալ ու չմոտենալ ջրվեժին, չգնալ այնտեղ, ուր միայն ջուր է և թափվող ջրի <<աժդահա>> ձայնը: 
Հենց ջրվեժի մոտ կա փոքրիկ մի քարայր, որի <<մուտքի մոտ>> կա մի մեծ քար` շատ հարմար նստելու համար: Երևի իդեալական վայր է ճգնավորների համար. նստել այս քարին ու ձուլվել այս լռության հետ: Այո, լռության: Հենց այսպիսին պիտի լինի իսկական լռությունը: Այն չպիտի լինի ո՛չ չարագուշակ, ինչպես դագաղում, ո՛չ էլ քնացնող, ինչպես ծորակից կաթիլ-կաթիլ թափվող ջրի կտկտոցը: Այն պիտի լինի հենց այսպիսին` լցված ջրվեժի ուժեղ ձայնով: Միայն այսպիսի լռության մեջ են ծնվում հանճարեղ մտքերը:
Մի խումբ ընկերներվ առաջ վազեցինք: Իրար օգնելով ու ձայն տալով` հասանք ջրվեժին: Մոռացել էինք, որ այնտեղ` գետի ափին, մեզ են սպասում մեր ուսուցիչները, որոնք անհանգստանում են մեզ համար:
…Երևի մենք գժվել էինք, բայց ո՞վ չէր գժվի մեր փոխորեն… Ես գողացա մի քիչ ջրվեժի գեղեցկությունից, տարա իմ սրտում… 

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"