«Աշունն արդեն ավարտվել է, և բոլոր տերևներս վաղուց քամին քշել-տարել է, ու դա բնական է,- մտածում էր դպրոցի բակի ծեր ծառերից մեկը:-Բայց ինչո՞ւ է թափվում իմ կեղևը, կարծես այն նույնպես տերև է: Մի՞թե ես արդեն մահանում եմ: Ճիշտ է, ես արդեն մատղաշ տնկի չեմ, բայց երբեք չէի մտածել, որ այսքան շուտ պիտի… Ինչ անտանելի բառ է… մահանալ: Չեմ ուզում: Ապրել եմ ուզում, ուզում եմ ապրել: Չէ՞ որ ես դպրոցի բակում եմ աճում: Այստեղ միշտ այնքա՜ն շատ մարդիկ կան: Մի՞թե նրանք ինձ չեն օգնի, մի՞թե կթողնեն, որ ես փտեմ… Բայց ես չեմ ուզում փտել, ես փթթել եմ ուզում: Օգնե՛ք ինձ, մարդիկ, մի՛ թողեք, որ մահանամ: Իմ կեղևն այրելով դուք շատ ջերմություն չեք ստանա: Բայց ձեր ձեռքերից ես այնքան ջերմություն կստանամ, ինչքան ինձ Արևն էլ չի տվել իմ ողջ կյանքի ընթացքում: Փրկեք ինձ, մարդիկ, խնդրում եմ…»
Ծեր ծառն արդեն «արմատներ է ձգել» մեր դպրոցի պատին և շուտով կուրախացնի բոլորին: Իսկ ինքն արդեն ուրախ է, մենք փրկեցինք նրան:
Ծեր ծառն արդեն «արմատներ է ձգել» մեր դպրոցի պատին և շուտով կուրախացնի բոլորին: Իսկ ինքն արդեն ուրախ է, մենք փրկեցինք նրան:
Комментариев нет:
Отправить комментарий