Վերջերս շատ ենք հարցնում. <<Ո՞րն է ձեր սիրած գիրքը, գրական հերոսը, հեղինակը>>, <<Իսկ փոքր ժամանակ ի՞նչ էիք կարդում>>, <<Իսկ ի՞նչ սովորեցիք այդ գրքից>>:
Հարցնում ենք բոլորս` լրագրողներ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ: Այնպիսի տպավորություն է, որ մենք ժամանակ առ ժամանակ կարիքն ունենք համոզվելու, որ իսկապես կարդում ենք և ինչ-որ բան սովորում մեր իսկապես սիրված գրողներից: Իսկ եթե ո՞չ... Ախր այդպես չի կարող լինել:
Անկեղծ ասած, ես, որ շատ նույնօրինակ հարցեր եմ տվել և ավելի շատ հարցերի եմ պատասխանել, արդեն ունեմ անկեղծ կեղծելու իմ գաղտնիքը: Ես իմ մտքի գրադարանի մի անկյունում մի հատուկ պահարան եմ դրել: Այնտեղ են բոլոր այն գրքերը, որ գեղեցիկ շապիկ ունեն: Այդպիսի գրքերը ամոթ չէ ցույց տալ: Ինձ ճիշտ հասկացեք, ես ոչ ոքի չեմ խաբում: Պարզապես կարդում եմ ու սովորում, բայց ոչ ոք չի հավատում այդ հրաշքին, նույնիսկ ես ինքս: Պարզապես իրոք ուզում եմ հավատալ, որ կարդում եմ ու սովորում:
Մանուկ հասակում շատ եմ սիրել հանելուկներ: Երևի այդ պատճառով էլ վատ սովորություն ունեմ հանելուկներով խոսել: Համ էլ այդպես ավելի խելացի եմ երևում:
Բայց այսօր անկեղծության կարիք եմ զգում: Տարօրինակ է...
Այսօր ես կպատմեմ ձեզ մի գրքի մասին, որը բաժանեց իմ կյանքը երկու մասի` <<նրանից առաջ>> ու <<նրանից հետո>>: Չգիտեմ, ինչ եղավ այդ <<նրանից հետոյում>>, որ չկար <<նրանից առաջում>>, բայց զգում եմ, որ ինչ-որ բան փոխվեց:
Խոսքս Ամելի Նոթումբի <<Ահ ու սարսափ>> գրքի մասին է: Չեմ զարմանա, եթե ասեք, որ չեք կարդացել: Բոլորովին վերջերս է հայերեն թարգմանվել և հրատարակվել Երևանում:
Գիտե՞ք, այս գրքում <<ճոխ>> մենախոսություններ չկան, ոչ էլ <<մոդայիկ>> սիրո խոստովանություններ: Պարզապես կա խելացի միտք ու շատ բարի հոգի: Հանկարծ հասկանալի են դառնում աստվածաշնչյան <<Սիրիր քո թշնամուն>> տողերը: Ոչ, այս գիրքոը քրիստոնեական մարդասիրություն չի քարոզում, բայց բոլոր քարոզներից էլ ազդեցիկ է: Ձեզ ոչ ոք չի ստիպում բարի կամ ներողամիտ լինել, չի համոզում դառնալ վեհանձն կամ մեծահոգի: Ոչ էլ թաքուն ներշնչում են վերից վար նայել բոլորին: Պարզապես հետևելով գլխավոր հերոսուհուն և նրա աչքերով նայելով կյանքին` հասկանում ես, որ կարելի է արհամարհել բոլորի <<հեղինակավոր>> կարծիքը ու լինել բարի, բարկանալ, բայց ներել, հիանալ թշնամիով, ընդունել նրա գերազանցությունը, բայց արդյունքում հաղթող դուրս գալ:
Այս գրքից հետո ինչ-որ բան հաստատ փոխվել է, բայց այ թե ի՞նչ, չեմ կարող ասել:
Այս գիրքը իմ մտքի գրադարանի գրասեղանին է, այնտեղ, ուր միշտ կարող եմ նորից ու նորից այն կարդալ:
Եկեք այսպես պայմանավորվենք: Ես, <<կամավոր գովազդային դործակալություն>> աշխատելու փոխարեն, ձեզ խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը: Իսկ դուք կհետևեք իմ խորհրդին: Եվ ոչ այն պատճառով, որ այսքան հանելուկներից հետո ես մի փոքր ավելի խելացի եմ թվում ձեզ: Պարզապես վաղուց չեք հետևել անծանոթ մարդկանց խորհուրդներին: Պարզապես հոգու խորքում մտածում եք, գուցե այս գրքից հետո ինչ-որ բան փոխվի և ձե՞ր կյանքում: Գուցե վերջնականապես կհավատաք, որ մարդիկ դեռ կարդում են ու այլևս չեք տանջի ձեզ այն հարցով, որի պատասխանն արդեն վաղուց գիտեք. այո դեռ կարդում են, և դեռ հասկանում են` ինչու են կարդում:
Դե որ այդպես է, բարի ընթերցում:

դու 35 ում ես սովորել
ОтветитьУдалитьՉէ, ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, դրանից առաջ էլ՝ Պուշկինի թիվ 8 դպրոցում:
ОтветитьУдалить