вторник, 25 июня 2013 г.

Սոնա: Ցպահանջ վախ


Պայքարը երկար էր ու տանջալի: 
Վերջապես կարողացա հաղթահարել մարմինս պատած վախկոտությունը:
Այո, հենց վախկոտությունը, ոչ թե վախը: Երբ վախենում ես պարզապես աչքերդ բացել, դա արդեն վախ չէ, դա վախկոտություն է, և սարսափելի վախկոտություն: Չնայած այստեղ իր մեղքի չափաբաժինը ունի և վախը՝ իսկական, լուրջ, արդարացված վախը, բայց միևնույն է, վախկոտությունը երբեք արդարացված չի լինում: Այդ իսկ պատճառով ինձ համար շատ կարևոր էր հաղթահարել այն:
Հաղթահարեցի:
Բացեցի աչքերս:
Իզուր. մութ է, բան չի երևում:
Ամենասարսափելին այն է, որ իմ այսքան ժամվա պայքարը՝ հոգնեցուցիչ և արյունաքամ պայքարը, իզուր էր: Ոչինչ չփոխվեց: 
Սարսափելի է, ու ես սարսափեցի, և դրանում նույնպես իր որոշ չափաբաժինն ուներ վախը:
-Վախենո՞ւմ ես, - լսվեց մութ ոչինչից:
Մարմինս փշաքաղվեց: Այդպիսի զգացում ես ունեցել եմ կյանքումս երկու անգամ. մի անգամ երբ եղբայրս ապակին մեխով քերծեց, մի անգամ էլ, երբ ստիպված էի փոխել պապիկիս տակդիրը: Սա երրորդն էր, ու ես չգիտեի՝ ինչի՞ց եմ փշաքաղվում, զզվանքի՞ց, ցավի՞ց, թե՞ նորից պիտի մեղադրեի վախը:
-Վախենո՞ւմ ես, - նորից փշաքաղվեցի, բայց այս անգամ մարմնիս բոլոր անդամները միաձայն ասեցին, որ ոչ մի տեղս չի ցավում: 
-Գիտե՞ս, այնքան էլ քաղաքավարի չէ քո կողմից համառորեն անտեսել իմ հարցը:
-Այո, վախենում եմ:
-Ինչի՞ց:
-Չգիտեմ:
-Ինչո՞ւ չգիտես:
-Չգիտեմ, չեմ մտածել այդ մասին:
-Ինչո՞ւ չես մտածել:
-Որովհետև ուղեղս կաթվածահար է եղել:
-Ինչո՞ւ:
-Վախից:
-Իսկ ինչի՞ց ես վախենում:
-Ասեցի, չէ՞, չգիտեմ:
-Իսկ ես գիտեմ: Ասե՞մ:
-Չէ:
-Ինչո՞ւ:
-Ես կվախենամ:
-Ինչի՞ց:
-Նրանից, ինչից վախենում եմ:
-Իսկ այսպես չե՞ս վախենում:
-Վախենում եմ:
-Այսպե՞ս է լավ, թե՞ եթե իմանաս՝ ինչից ես վախենում:
-Չգիտեմ, դեռ չեմ իմացել:
-Ուրեմն ես քեզ կասեմ, իսկ դու հետո կորոշես, որ դեպքում է ավելի հարմար վախենալը:
-Չէ, խնդրում եմ:
-Ինչո՞ւ:
-Իսկ ինչո՞ւ ես ուզում անպայման ասել՝ ինչից եմ վախենում:
-Գիտե՞ս, այնքան էլ քաղաքավարի չէ հարցին հարցով պատասխանել... Լավ, այսպես ասեմ, ես կպայթեմ, եթե քեզ հիմա չասեմ՝ ինչից ես վախենում: Համոզված եմ, քեզ էլ է հետաքրքիր:
-Այնքան էլ չէ:
-Խնդրում եմ, քեզ հաստատ կհետաքրքրի:
-Չէ:
-Ախր որ իմանաս, ինչ ստից բանից ես վախենում...
Ես համոզում էի նրան չասել ու զգում էի, որ որքան շատ եմ համոզում, այնքան քիչ եմ վախենում... նրանից և ընդհանրապես:
Կամաց-կամաց ուղեղս վերսկսեց մտածելու պրոցեսը: 
Այդ ընթացքում նա չհամբերեց ու սկսեց պատմել ինձ՝ ինչից եմ վախենում: 
Բայց ես նրան չէի լսում: Այնքան հաճելի էր նորից մտածելը...
Նա շատ կարճ ու կոնկրետ բացատևեց: Հետո իմացա, որ մի ժամից ավել պարզապես փիլիսոփայում էր, իսկ ամենակարևորը ասել էր հինգ րոպեի ընթացքում: Դե ինչ արած, միշտ էլ այդպես է, ամենակարևորն ասելը այնքան էլ շատ ժամանակ չի խլում:
Բայց ես չէի լսում նրան:
Ես մտածում էի: Վերջապես ինքս հասկացա ինչից եմ վախենում:
Անքաղաքավարի լինելուց:
Չժպտալուց:
Չքնելուց: 
Չհասցնելուց:
Վախենում եմ նրանից, որ ինչ-որ պահի սիպված եմ լինելու կոպտություն ցուցաբերել: Ես իհարկե գիտեմ, որ պատերազմը գենետիկորեն է փոխանցվում ամեն մարդում, բայց միևնույն է, հույս ունեմ, որ ստիպված չեմ լինելու կոպիտ լինել: Երբե՛ք:
Ամբոխից:
Ամբոխի մեջ լինելուց:
Նաև չլինելուց աբոխի մեջ:
Քննադատվելուց, իսկ ավելի շատ՝ քննադատելուց:
Սիրվողի և ոչ թե սիրողի դերում հայտնվելուց... նորից ու նորից:
Աննրբանկատությունից, մանավանդ երբ այն մշտական-պարբերական բնոյթ է կրում:
Տառապողի դերում հայտնվելուց, բայց ավելի շատ՝ այդ դերը կորցնելուց:
Պահեստայինների նստարանին հայտնվելուց:
Ու չհայտնվելուց այդ նստարանին:
Սեփական աշխարհում փակված մնալուց:
Ու զրկվելուց այդ աշխարհից:
Ընկերների համար լքվելուց՝ ցպահանջ;
Բայց ավելի շատ անպետք պահանջարկից:
Անհանգստացնելուց և նրանից, որ ինձ կանհանգստացնեն նորից:
Չդիմանալուց:
Բերանը բացելուց:
Խոստովանելուց... բոլորի առջև և բոլորից շատ... ինքս ինձ...

Վախն անցավ՝ ցպահանջ:

четверг, 20 июня 2013 г.

Սոֆի: Էս անգամ խնձոր չընկավ /իբր հեքիաթ/


Լինում է, չի լինում, կար չկար... Ավելի ճիշտ միշտ էլ կար ու միշտ էլ կլինի մի անտառ: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Բնապահպանության նախարարությունը որոշեց փոխել անտառի հատակագիծը: Ու այնպես ստացվեց, որ անտառի բնակիչները արթնացան ու չհասկացան, որ իրենց անտառը հիմնովին փոխվել է:
Այդ առավոտ Գայլը գայլի պես սոված էր: Իհարկե անտառում կուշտ ուտելու եկու տարբերակ կա. մեկ Կարմիր գլխարկի թոշակառու Տատիկն է, մեկ էլ էն երեք խոզերն են: Տատիկն էլ, խոզերն էլ շատ համով են, ու այս բարդ իրավիճակում ճակատագրական ընտրություն կատարելու համար Գայլը դիմեց իր վաղեմի ընկերոջը՝ կոպեկին:
Կոպեկն ասեց՝ գնա, Տատիկին տես, համ էլ մուրաբա կուտես:
Գայլը համաձայնեց ու գնաց: Շատ գնաց, թե քիչ գնաց, ինքն էլ չհասկացավ, որ մոլորվել է: Բայց դե մոլորվելիս էլ կարելի է մի տեղ հասնել, ու Գայլը հասավ ինչ-որ տնակի: Ու այ քեզ հրաշք, տնակն ամբողջությամբ քաղցր բլիթներից էր շինված: <<Այ թե Տատիկն էլ տանը լիներ>>, - մտածեց ուրախացած գայլը ու ներս մտավ:
Դու մի ասա, տնակում ապրում էր Չար կախարդը, ով այդ առավոտ Հենզելին ու Հրետելին էր սպասում:
Հենզելի ու Հրետելի համար անտառում մոլորվելը սովորական բան է, բայց այ Կարմիր գլխարկին Մայրիկը միշտ մանրամասն բացատրում է ճանապարհը և անտառային երթևեկության կանոնները: Այս անգամ չօգնեց. Գլխարկն էլ մոլորվեց անտառում: Շատ գնաց, թե քիչ, հանդիպեց Հենզելին ու Հրետելին: Արդեն ուզում էր լաց լինել, բայց Հենզելն ու Հրտելը հանգստացրին ընկերուհուն. իրենց փորձից գիտեին՝ անտառում միևնույն է մի տեղ կհասնես, պարզապես պետք է ճանապարհին սիտակ քարեր նետել կամ գոնե հացի փշուրներ, որ հետո հետդարձի ճանապարհը չկորցնես: Որոշեցին փշուր-փշուր անել Կարմիր գլխարկի կարկանդակները ու առաջ շարժվել:
Գնացին, գնացին, շատ գնացին, թե քիչ, հասան ամուր պարիսպներով ու բաաարձր աշտարակներով մի ամրոցի:
-Կանգնի՛ր, ո՞վ է գալիս, - հնչեց ջղային ձայնը: - Մենք հրացան ունենք:
Հրետելն ասաց.
-Ինձ թվում է՝ սա Նիֆ-Նիֆի ձայնն է:
-Տարօրինակ է, - ասաց Հենզելը, - այդ երբվանի՞ց են խոզուկները ամրոցում բնակվում ու հրացանից կրակում:
Դու մի ասա, Գայլի առաջին հարձակումից հետո երեք խոզուկները որոշեցին ամրոց կառուցել ու հրացան գնել որսորդներից: Դե գիտեք, ապահովությունը առաջին տեղում է:
Երբ Նիֆ-Նիֆը տեսավ, որ իր առջև ոչ թե Գայլն է, այլ Հենզելն ու Հրետելը և Կարմիր գլխարկը, շատ ուրախացավ: Երեխաներին ներս հրավիրեց՝ թեյ խմելու: Փառք աստծո, Գլխարկի զամբյուղում դեռ մնացել է մի քանի կարկանդակ: Իսկ հետո միասին կփորձեն գտնել ճանապարհը:
Դե ինչ, թողնենք մարդիկ հանգիստ թեյ խմեն, մենք էլ տեսենենք՝ ինչ էր անում այդ ընթացքում Կարմիր գլխարկի Տատիկը, ով առավոտվանից սպասում է իր թոռնիկին:
Սպասեց Տատիկը, սպասեց, բայց հետո չհամբերեց ու ոստիկանություն զանգեց: Ոստիկանությունում որոշեցին, որ Սուտլիկ որսկանը պիտի գնա ու գտնի Կարմիր գլխարկին:
Այդ ժամանակ Չար կախարդն էլ էր անհանգստանում: Չար կախարդին հիշո՞ւմ եք, չէ՞: Նա Հենզելին ու Հրետելին էր սպասում, բայց եկավ Գայլը: Մտածեց, որ այսօր կարելի է Գայլին ուտել: Բայց նախ և առաջ որոշեց Գայլի մազերը կտրել: Ասեց, որ ինքը հայտնի ֆրանսիական վարսավիր է, ու որ այսօր անվճար կսպասարկի Գայլին: Գայլն էլ հենց <<անվճար>> բառը լսեց, համաձայնեց:
Չար կախարդը վերցերց մկրատը ու արագ գործի անցավ: Երբ ավարտեց, Գայլը խնդրեց հայելի բերել: Կախարդը բերեց իր կախարդական Հայելին: Հայելին լայն ժպտաց ու ասաց Գայլին.
-Ամբողջ թագվորությունում դու ամենագեղեցիկ արքայադուստրն ես:
Գայլը չհավատաց, մոտեցավ սովորական մի հայելու, տեսավ ինքն իրեն, վախեցավ, փախավ:
Թարսի պես էլ իր փախուստի ճանապարհին Գայլը հանդիպեց Սուտլիկին: Սուտլիկը բարևեց Գայլին: Գայլը նեղացավ, ասեց.
-Ինչո՞ւ չես բղավում՝ գայլեր, գայլեր:
-Իսկ որտե՞ղ են գայլերը, - հարցրեց միամիտ Սուտլիկը. չճանաչեց Գայլին:
Գայլը հասկացավ, որ եթե այսպես շարունակվի, ինքը ամբողջ անտառով մեկ խայտառակ կլինի, ու որոշեց գտնել Կարմիր գլխարկին, որ Գլխարկը հաստատի, որ ինքը Գայլն է:
Այդ ժամանակ Կարմիր գլխարկի Տատիկի նյարդերը չդիմացան, ու որոշեց ինքը գտնի իր թոռնիկին: Դուրս եկավ իր տնակից, գնաց անտառով ու հանդիպեց Գայլին ու Սուտլիկին: Գայլն ասեց.
-Փառքդ շատ, գտանք մեկին, ով ինձ ճանաչում է: Հե՜յ, Տատիկ, դու ինձ գիտես, ասա, որ ես Գայլն եմ:
-Չգիտեմ, - կմկմաց Տատիկը: - Հասկանո՞ւմ ես, երբ Գայլը ինձ կերավ, ես չհասցրեցի կարգին տեսնել նրա դեմքը: Բայց եթե դու ինձ կուլ տաս, ես քեզ հաստատ կասեմ՝ Գայլն ես, թե ոչ:
Գայլը ուրախացավ, մտածեց. <<Ըհը, առավոտվանից նրան եմ փնտրում: Հիմա էլ համ փորս կլցնեմ, համ կապացուցեմ, որ ես Գայլն եմ>>:
Արդեն ուզում էր կուլ տալ Տատիկին, որբ վրա հասան Կարմիր գլխարկը, Հենզելը, Հրետելը, խոզուկները ու հրացանը:
-Գա՜յլը, - գոչեց Կարմիր գլխարկը, - կրակեք, նա հիմա կուտի իմ Տատիկին:
Նիֆ-Նիֆը կրակեց ու դիպավ Գայլի պոչին:
Գայլը ցավից, Սուտլիկ որսկանն էլ վախից փախան: Այսպես երկուսով հասան անտառային ոստիկանություն:
-Գայլե՜ր, - բղավեց Սուտլիկ որսկանը:
-Որտե՞ղ են, - քմծիծաղ տվեց Ոստիկանը: - Նորի՞ց սկսեցիր ստեր փչել: - Նա չճանաչեց Գայլին:
Գայլը վշտից չգիտեր, ինչ անի:
Նեղացավ, գնաց ոստկանությունից: Ճանապարհին հանդիպեց Հանս կոշկակարին: Նրանից մի զույգ երկարաճիտ կոշիկ գնեց ու դարձավ Կոշկավոր կատու:

Դե իսկ Կոշկավոր կատվի արկածների մասին արդեն գիտեք:

пятница, 7 июня 2013 г.

Սոնա: Ցնդաբանության փիլիսոփայություն: Նախաբան


Նախաբան
Էջ առաջին՝ պարզապես ինչ-որ տեղից սկսելու համար
<<Դե եթե հորինովի լինի, դա արդեն փիլիսոփայություն չի, դա արդեն ցնդաբանություն է>>, - ասում եք Դուք:
Շատ բարի, լսում եմ և հնազանդվում, այլապես Դուք նորից ինձ <<լաչառության մեջ>> կմեղադրեք:
Բայց ահա ինչումն է խնդիրը: Արդեն ասել եմ ու էլի եմ ասում. փիլիսոփայությունը ճշգրիտ գիտություն չի, սա մաթեմատիկա չի, որտեղ 2+2=4: Այն, ինչ Ձեզ համար տարրական է և ընդունելի, ինձ համար կարող է շատ անհասկանալի լինել, որովհետև փիլիսոփայությունը անքակտելի ճշմարտությունների թանգարան չի, այլ կասկածի, երկմտանքի և որոնումների անվերջ ճանապարհ: Ո՞ւր կբերի այդ ճանապարհը՝ անքակտելի ճշմարտության դո՞ւռը, թե՞ ֆինիշի փոխարեն կքցի Ձեզ ստարտի մոտ: Չգիտեմ: Համենայն դեպս եթե վախենում եք նույն տեղում դոփելուց, ավելի լավ է փիլիսոփա չդառնաք, կան շատ ավելի ճշգրիտ ու պրոդոկտիվ գիտություններ:
Ասածիցս չի հետևում, որ ես փիլիսոփա եմ, կամ ուզում եմ փիլիսոփա դառնալ: Բայց ես մարդ եմ: Շնչում եմ, ու օդում վտվտացող թթվածնի մասնիկները սնում են ուղեղս, իսկ արտաբերած ամեն մոլեկուլ ածխաթթու գազը իր հետ դուրս է  մղում մի մոլեկուլ միտք: Եվ իմ ամեն միտքը աշխարհին նայում է իմ աչքերով, և այդ հազարավոր աչքերից ձևավորվում է իմ աշախարհահայացքը: Սա քիմիա չէ, սա ես եմ: Եվ Դուք երբեք չեք ապացուցի ինձ, որ Պլատոնի աշխարհահայացքը իմ տեսակետից ավելի կատարյալ էր կամ ավելի ճիշտ, որովհետև, ուզում եք համաձայնեք, ուզում եք՝ ոչ, ճիշտ աշխարհահայացք աշխարհում չկա:
Չեմ ասում, որ Պլատոնից խելացի եմ, բայց գուցե շատ ու շատ հարցերում նա սխալվո՞ւմ էր: Ամեն դեպքում սխալ ասվածն էլ խիստ հարաբերական է, որովհետև, էլի եմ ասում, սա մաթեմատիկա չի:
Երկրաչափության քանի՞ տեսակ գիտեք: Միայն մե՞կը, Էվկլիդեսյա՞նը: Հասկանալի է: Ես գիտեմ ևս երկուսը: Արդյունքում՝ երեք:
Իսկ քանի՞ փիլիսոփայական դպրոց գիտեք:
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու են նրանք այդքան շատ:
Շատ պարզ պատճառով: Որովհետև <<որքան մարդ, այդքան Համլետ>>: Ստացվում է, որ այս պարագայում ճիշտ ու սխալ փնտրելը չափից դուրս անարդյունավետ է:


Էջ երկրորոդ, երբ արդեն մի տեղից սկսեցի
Իմ սիրելի Փիլիսոփա, ախր չեք էլ պատկերացնում՝ Ձեզ ինչքան եմ սիրում: Այլապես այդքան չէի մտածի Ձեր ասածների մասին:
(Ասում եմ՝ Փիլիսոփա, որ մի կերպ մեղքս քավեմ Ձեր առջև, թե չէ կարող է ինձ սխալ եք հասկացել, ու հիմա Ձեզ թվում է, որ կասկածում եմ Ձեր գիտելիքների վրա: Չեմ կասկածում, բայց դե հետո ի՞նչ, դրանից Ձեր գիտելիքները ո՛չ ավելացան, ո՛չ էլ պակասեցին:)
Ինչպես միշտ զրույցը սկսվում է խիստ դպրոցական մի թեմայից, ասենք՝ հայոց պատմությունից, ու դառնում իրար <<գլուխ քամելու>> անվերջ մրցապայքար: Ասում եմ՝ <<գլուխ քամելու>>, որովհետև հենց այդպիսի տպավրություն է ստեղծվել Ձեզ մոտ:
Ես իհարկե փիլիսոփայություն չեմ ուսումնասիրել, բայց փոխարենը տասներկու տարեկանում Սիրանո դե Բերժերակ եմ կարդացել, այնպես որ գիտեմ՝ ինչպես կարելի է մի լավ ձեռ առնել փիլիսոփաներին:
Դուք սկսում եք Ձեր գիտելիքների ծանր պաշարից: Մեկ ժամվա ընթացքում մի տարվա փիլիսոփայության լեկցիա եք թափում գլխիս, ու սպասում եք, որ ուղեղս պիտի մարսի այդ ամենը, ավելի ճիշտ պիտի խեղդվի այդքան ինֆորմացիայից, ու ես պիտի գլուխ խոնարհեմ Ձեր անքակտելի հեղինակության առջև:
Ձեզ չե՞մ ասել, որ իմ ուղեղը ֆիլտրում է ստացվելիք ցանկացած ինֆորմացիա:
Ասենք, ինձ հետաքրքիր չի՝ աշխարհում քանի փիլիսոփայական դպրոց կա: Եթե հետաքրքիր լիներ, ես կբացեի հաստափոր գրքերը ու կկարդայի դրանք: Ես հո գիտեմ, որ Ձեր ասածները այդ գրքերից և նրանց հեղինակների հեղինակությունից են գալիս:  Բայց չեմ կարդացել, չէ՞, ոչ էլ պատրաստվում եմ մոտակա մի ամսվա ընթացքում: Իհրակե գլուխ չեմ գովում, որ ինչ-որ բան չեմ կարդացել, պարզապես ուզում եմ ասել, որ այս պարագայում ինձ շատ ավելի հետաքրքիր է իմ սիրելի Փիլիսոփայի կարծիքը, քան Պլատոնինը, Արիստոտելինը ու չգիտեմ էլի ումը:
Երբ ես Ձեզ դաս եմ պատասխանում, ասենք՝ հայոց պատմություն, թութակի պես կրկնում եմ դասագրքի հեղինակի հեղինակավոր կարծիքը: Բայց ինքս տունը մտածում եմ. <<Լավ, բա ես ինքս ի՞նչ եմ մտածում այս ամենի մասին: Ինչպե՞ս եմ վերբերվում այս արքային, կամ այն իշխանին: Իսկ եթե չունեմ իմ սեփական կարծիքը, ինչի՞ց է դա: Գուցե սա այդքան էլ հետաքրքիր չէ՞, համենայն դեպս ինձ համար>>:
Գիտե՞ք այս վերջին նախադասության ամենակարևոր բառը ո՞րն էր: <<Ինձ>>-ը:
Եսասիրություն թող թվա, բայց ինձ համար աշխարհում ամենակարևոր մարդը ես եմ: Գիտեմ, որ աշխարհում առնվազն վեց միլիարդ մարդ կա, ում ընդհանրապես չի հետաքրքրում իմ գոյությունը: Բայց հո ինձ հետաքրքրում է: Ու բոլոր այն մարդիկ, ում ես սիրում եմ, թանկ են ինձ համար, որովհետև հենց ԵՍ եմ նրանց սիրում, ոչ թե հարևանի տղայի բաջանաղի ընկերուհու հորաքրոջ աղջիկը:
Եվ ահա Դուք նստած եք իմ առջև, ու ինձ ընդհանրապես չի հետաքրքրում՝ քանի խելացի գիրք եք դուք կարդացել: Ձեզ էլ ընդհանրապես չի հետաքրքրում՝ ինչ եմ մտածում ես Ձեր մասին (չնայած եթե մտածում էլ եմ, միայն լավ բաներ եմ մտածում, թեկուզ հենց նրա համար, որ ինձ մինչև հիմա հանդուրժում եք): Եվ ահա մենք երկուսս էլ խոսում ենք բաների մասին, որոնցից գաղափար անգամ չունենք (համենայն դեպս ես չունեմ): Ու խոսում ենք շատ կրքոտ, կարծես մեր ասածից ինչ-որ բան կփոխվի աշխարհում:
Գաղտնիք բացեմ. չի փոխվի: Բայց դե մեզ դա չի հետաքրքրում: Մենք երկուսս էլ կրքոտ, եսակենտրոն, սեփական իրավացիության մեջ համոզված, փառասեր էակներ ենք (համենայն դեպս իմ պարագայում այս ամենը ճիշտ է): Ու միակ բանը, ինչին ձգտում ենք, դիմացինին համոզելն է: Այստեղ և հիմա: Բայց դե ի տարբերություն Ձեզ, ես զինված չեմ աշխարհի փիլիսոփաների հազարամյա փորձով: Իմ դաողությունները հազիվ երկու վայրկյան կյանք ունեն, դրա համար էլ Դուք առանց խղճի խայթի իմ դատողությունները ցնդաբանություն եք անվանում:
Չեմ հակաճառում: Բայց դե այնպես է ստացվել, որ ես հիմա՝ ամռան այս շոգին փիլիսոփայում եմ Ձեզ հետ: Ակամայից փիլիսոփա եմ դարձել, ու Դուք երբեք ինձ չեք համոզի, որ Սպինոզան ինձանից խելացի էր:  Կամ որ ես իրավացի չեմ, որովհետև Սպինոզան համաձայն չէ ինձ հետ: Որովհետև այդ դեպքում դա արդեն Ձեր և Սպինոզայի խնդիրն է:
Ամեն դեպքում ես սուբյեկտ եմ, ու աշխարհը, այդ թվում և Ձեզ, և բոլոր փիլիսոփաներին, ընկալում եմ իմ սեփական սուբյեկտիվ տեսակետից, որը ոչ ճիշտ է, ոչ էլ սխալ, պարզապես ընդունելի կամ անընդունելի է որոշ այլ սուբյեկտների համար, իսկ դրանից նա ոչ ճիշտ է դառնում, ոչ էլ սխալ: Կարող եք չհամաձայնել ինձ հետ, բայց խորհուրդ չեմ տա, որովհետև այդ դեպքում ես էլի երեք էջ կգրեմ, որ ապացուցեմ այն, որ իմ ասածը տրամաբանությունից զուրկ չէ:
Իսկ եթե համաձայն եք, ուրեմն ստացվում է, որ ինձ էլ կարելի է ընկալել՝ որպես փիլիսոփա: Այնպես որ փիլիսոփայությունը խիստ սուբյեկտիվ գիտություն է, և այս կամ այն հարցին <<փիլիսոփայորեն>> մոտենալիս անիմաստ է անքակտելի ճշմարտություն փնտրելը: Սա մաթեմատիկա չի, ու փառք փիլիսոփաներին դրա համար, այլապես ես այսօր ասելու բան չէի ունենա:

Եզրակացություն
Փիլիսոփայությունը սուբյեկիվ գիտություն է: Ավելին, իր թատերաբեմում չափից դուրս շատ Համլետներ ունենալով, այն անընդհատ նորի կարիքն ունի: Այնպես որ Ձեր ստերեոտիպներն ու խելացի քեռիների գծագրերը թողեք խելացի գրքերում: Ինձ հետաքրքրում է կենդանի զրույցը՝ այստեղ և հիմա:  Տեսնենք՝ օգնո՞ւմ են ուրիշի մտքերը սեփական կարծիք կազմելիս, թե՞ միայն խճճում են, այսպես ասած՝ արջի ծառայություն մատուցում:

Հա, ու ասեմ, որ երկար եմ վիճելու: <<Պռտելու>>, սկորները լվանալու հարցում իմ նմանը չկա, մանավանդ երբ գիշեր է ու ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է թվում, քան կա իրականում, ու ամեն ինչ սկսում ես սրտիդ մոտ ընդունել:

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"