вторник, 29 мая 2012 г.

Սոնա: Նյութ մտքերից՝ առանց համեմունքների











Եթե ընկերուհուս հարցնեք, ինչպես է նա նյութ գրում, նա կարճ ու կոնկրետ կպատասխանի. <<Ձեռքերով>>:

Ես նյութ գրելու իմ սեփական բաղադրատմսն ունեմ: Եթե հանկարծ շատ սովածանաք, իսկ սառնարանը դատարկ է և քաղաքի բոլոր խանութները հրաշքով անհետացել են, կարող եք փորձել այն: Չեմ  խոստանում, որ համով կլինի, բայց խոստանում եմ, որ կլինի: Իսկ այ թե ի՞նչ… կախված է միայն ձեզանից:
Բաղադրությունը
•    Միտք
•    Թուղթ ու գրիչ, կամ համակարգիչ (նախընտրելի է համակարգիչը. 21-րդ դարն է, վերջ ի վերջո)
•    Վերնագիր
•    Լավ խմբագիր
(Նյութը գրելուց առաջ չմոռանաք լվանալ ձեռքերը:)

1.    Քայլ առաջին. հենց այստեղ, հենց հիմա
Դուք չե՞ք նկատել, որ անընդհատ մտածում եք: Իրականում դա այդպես է:
Նույնիսկ եթե դուք մտածում եք տաք շաուրմայի և <<Պեպսիի>> մասին, դուք մտածում եք: Նույնիսկ եթե ամբողջ օրը մտքերով զբոսնում եք բուտիկներում, միևնույն է դուք մտածում եք: Փողոցում տեսած ցանկացած մանրուք, պատահաբար լսված ցանկացած բամբասանք կամ հեռուստացույցով տեսած ցանկացած անիմաստ գովազդ կարող է ստիպել ձեզ մտածել: Այդպես օրվա ընթացքում ձեր գլուխ են գալիս-գնում <<բյուր>> մտքեր: Նրանցից քչերն են մնում (եթե, իհարկե, մնում են), բայց եթե միտքը մնացել է ձեր գլխում, ուրեմն դուք հետաքրքրեցիք նրան, իսկ նա՝ ձեզ: Ուրեմն նա հայտնվեց ճիշտ ժամին ճիշտ գլխում, և դուք պետք է հենց այստեղ, հենց հիմա ֆիքսեք այն, որ չմոռանաք:
Ֆիքսելու համար կարող եք օգտագործել նոթատետրը (դասական մեթոդ), հեռախոսի <<Նշումներ>> գադջեթը (ժամանակակից մեթոդ), կամ պարզապես հիշողությունը (ճարահատյալ մեթոդ): Հիշողությունն օգտագործելիս մի քանի անգամ մտքում կամ բարձրաձայն կրկնեք միտքը, որպեսզի այն հասցնի ֆիքսվել գլխուղեղի կեղևին:

2.    Մտքապատվաստում
Հաճախ այնպես է լինում, որ ստիպված եք զարգացնել ուրիշի միտքը կամ նյութ գրել ուրիշի կողմից հուշած թեմայի շուրջ: Այդ դեպքւմ մի բողոքեք, որ <<կյանքը պատվերով համերգ է դարձել>> և ձեզ <<պատվաստում են մտքեր>>: Իրականում դա այդպես չէ:
Միտքը վակցինա չէ, որ այն պատվաստեն: Միտքը կենդանի էակ է, ունի իր զգացմունքները և բնավորությունը:
Եթե նա ձեր գլուխ է եկել <<ընդհանուր ծանոթի>> խորհրդով, դա դեռ չի նշանակում, որ ուրիշինն է, կամ օտար է: Սակայն <<ռեկոմենդացիայով>> եկած մտքի հետ պետք է կրկնակի զգույշ ու սիրալիր լինել: Ցույց տվեք ձեր հյուրընկալությունը, մի անտեսեք այն և անընդհատ մտածեք նրա շուրջ: Թե չէ միտքը կխռովի, կթողնի ձեզ և կգնա մեկ այլ՝ ավելի հյուրընկալ գլուխ (իսկ ո՞վ ասաց, որ ձեր <<ընդհանուր ծանոթը>> միայն ձեզ է լավ մտքեր <<պատվաստում>>):
Եթե, ընդհակառակը, ստացվի հյուր եկած մտքի <<սիրտը շահել>>, կարող եք մոռանալ, որ այն <<ընդհանուր ծանոթն>> է բերել: Միևնույն է, նյութ գրողը դուք եք լինելու:

3.    Քայլ երկրորդ. <<Յոթ չափիր, մեկ կտրիր>>
Դուք արդեն գտաք պետքական միտքը: Արդեն սկսել եք մտածել նրա շուրջ: Բայց դա դեռ չի նշանակում, որ ժամանակն է նյութ գրել: Շարունակեք մտածել՝ փողոցում, ավտոբուսի հետևից վազելիս, դպրոցի բուֆետում, բուլկի ուտելիս, տանը, FaceBook-ում <<չաթելիս>>: Փորձեք մտովի պատկերացնել յուրաքանչյուր պարբերությունը, մտովի կատարելության հասցնել յուրաքանչյուր նախադասությունը, ճիշտ տեղում դնել յուրաքանչյուր բառը: Եթե չի ստացվում (ոչինչ, պատահում է), միևնույն է մի շտապեք, փորձեք գոնե մոտավորապես պատկերացնել, ինչպես եք գրելու նյութը:
Սակայն սա դեռ չի նշանակում, որ նյութը գրելու ընթացքում չի կարելի <<շեղվել>> նախնական պլանից: Հիշեք, որ ստեղծագործ միտքը կենդանի էակ է, այն չի ենթարկում նախապես գծված կաղապարներին և շրջանակներին:

4.    Sorry, you're late, chico*

Երբեմն այնպես է պատահում, որ մինչև դուք մտածում եք, միտքը ձանձրանում է ու գնում: Դա նրանից է, որ դուք ուշացնում եք:
Մտածելը, իհարկե, լավ բան է, բայց պետք է գա ժամանակ, երբ ծրագրերը վերածվում են գործի: <<Յոթ չափիր, մեկ կտրիր>>, ոչ թե <<Ութ չափիր, բայց մի կտրիր>>:
Chico – իսպ., տվյալ կոնտեքստում նշանակում է՝ փոքրիկ:

5.    Format factory
Երբ արդեն որոշել եք, ինչի մասին եք գրելու, փորձեք որոշել, ինչպես եք անելու այդ: Հիշո՞ւմ եք. մտքում կատարելության հասցնել յուրաքանչյուր նախադասությունը: Դրա համար նախ և առաջ պետք է որոշել ձեր նյութի <<ֆորմատը>>:
Հիշեք, որ <<չոր ու ցամաք>> տեքստեր կարելի է կարդալ նույնիսկ մեր <<անտաղանդ>> դասագրքերում, իսկ զուտ տեղեկատվություն տարածելու համար համացանցում կան հազարավոր կայքեր և բլոգեր:
Մտածեք. ինչո՞վ է հետաքրքիր հենց ձեր նյութը: Գուցե ավելի լավ կլինի, եթե այն գրեք ձեր մենախոսությա՞ն տեսքով, կամ երկխոսությա՞ն, կամ նույնիսկ նամակագրությա՞ն: Աշխատեք, որ ձեր նյութը իրենից որոշակի, թեկուզ չնչին, գեղարվեստական արժեք ներկայացնի:
Երբ նյութը գրեցիք-վերջացրեցիք, այնպես կարող է պատահել, որ ինքներդ չհավանեք ձեր իսկ ընտրած <<ֆորմատը>>: Ոչինչ, մի ալարեք, նորից գրեք:
(Հիշեք, որ եթե վիդեո ֆայլերը լինեին միայն flv ֆորմատի, Movie Maker-ով աշխատեը շատ ավելի դժվար կլիներ:)

6.    Как вы яхту назовете, так она и поплывет
Խոսքը վերնագրի մասին է: Վերնագիրը նույնպես պետք է հետաքրքիր լինի, չէ՞ որ առաջինը ընթերցողը հենց վերնագիրն է կարդալու:
Վերնագիրը ընտրում են երկու եղանակով՝ նյութը գրելուց հետո (դասական եղանակ) և գրելուց առաջ (էքստրավագանտ եղանակ):
Երբեմն այնպես է պատահում, որ դեռ չեք որոշել, ինչպես եք գրելու ձեր նյութը, բայց վերնագիրը մղձավանջի պես հետապնդում է ձեզ: Այդ դեպքում նյութը գրելիս պետք է այնպես գրեք, որ համապատասխանի ձեր վերնագրին (парадокс). ասենք, եթե վերնագրում աղն ու բիբարը շատ են, նյութն էլ անալի չպիտի լինի:
Դասական տարբերակը ընտրելիս պետք է աշխատեք այնպիսի վերնագիր ընտրել, որը միաժամանակ և հետաքրքրի ընթերցողին, և համապատասխանի հոդվածին:
Ձեզ թվում է՝ դա հե՞շտ է: Ընդհակառակը, դա շատ դժվար է:
Ինչպե՞ս դա անել: Անկեղծ ասած, չգիտեմ…

7.    Գրքի գողը գող չի, իսկ գրի՞ գողը…
Վերջերս նոր մոդա է տարածվել. ռեֆերատներն ու կուրսայինները <<քաշել>> համացանցից կամ պատվիրել XEROX-PRINT հաստատություններում, որտեղ գները իսկապես մատչելի են:
Հիշեք, եթե դուք ուզում եք ընթերցողին ներկայանալ՝ որպես ստեղծագործող մարդ (Homo Lundes- բառացի՝ Մարդ Խաղացող), պիտի մոռանաք գրագողության և մտքագողության մասին: Այլապես նյութ գրելու իմաստ էլ չկա:

8.    Մեջբերում եմ…
Հիշո՞ւմ եք, երբ հինգերորդ դասարանում անցնում էիք ուրիշի ուղղակի խոսքը, դասագրքի հեղինակը ասում էր, որ խոսքը ավելի գեղեցիկ է, երբ այն <<համեմում>> ենք ասույթներով և թևավոր խոսքերով:
Գուցե նա իրավացի էր, բայց իրականում ցիտատներն ընտրելիս պետք է շատ ուշադիր լինել: Պետք չէ <<ցիտել ցիտելու համար>>. ձեր փայլուն գիտելիքները հետո էլ ցույց կտաք, իսկ նյութ գրելիս կարևորը հետաքրքիր նյութ գրելն է: Այնպես որ փայտե աթոռ տեսնելիս պետք չէ բացականչել. <<Ինչ բնական է, դա բարոյական է>> (օրինակը կյանքի փորձից եմ բերում):
Եթե ցիտատը այնքան էլ հայտնի չէ, կարելի է խոսքի մեջ կամ փակագծերում նշել հեղինակին: Ընդհակառակը, եթե ցիտատը նախակրթարանի սովորողին էլ է հայտնի , ավելորդ է գրել հեղինակին. հարգեք ընթերցողին:
Ցիտատի աղբյուրը նշելիս անպայման չէ նշել բոլոր մանրամասները (եթե, իհարկե, դուք մասնագիտական հոդվածի վրա չեք աշխատում, և դա անհրաժեշտ է):
Օրինակ՝ “Не мир принес, но меч” (Библия, Книга XXX, глава XXX, строфа XXX):

9.    Քայլ երրորդ. մոնտաժ
Նյութը մոնտաժել նշանակում է խմբագրել այն:
Իհարկե դա չի նշանակում, որ անթույլատրելի են թեմայից որոշակի շեղումները: Սակայն եթե տեսնում եք, որ որոշակի պարբերություններ շատ են շեղում ընթերցողին բուն թեմայից, կտրում են մտքի թելը, կարելի է պարզապես մոնտաժել դրանք:
Որոշակի պարբերություններ մոնտաժել չի նշանակում աղբամանը նետել դրանք: Դուք չեք հրաժարվում ձեր <<հանճարեղ մտքերից>>, պարզապես մի կողմ եք դնում, որ հետո զարգացնեք. իսկ ո՞վ ասա, որ մի նյութից մոնտաժված պարբերությունը չի կարող ուրիշ նյութի հիմք դառնալ:

10.    Քայլ չորրորդ. նվիրվում է…
Ում էլ նվիրեք ձեր հոդվածը, նյութը, բանաստեղությունը, վեպը, հիշեք, որ նախ և առաջ այն նվիրվում է ընթերցողին: Իհարկե, ոչ ոք նյութի սկզբում չի գրի. <<Նվիրվում է ընթերցողներին>>, բայց չէ՞ որ հարգանքը կարելի է և այլ կերպ դրսևորել:
Կոնկրետ իմ բաղադրատոմսում գրված է հետևյալը. աշխատեք գրել առանց սխալների: Մի ալարեք բացել դասագիրքը՝ մոռացված քերականությունը վերհիշելու համար:
Շատերը կասեն, որ դրա համար կան խմբագիրներ: Բայց մի մոռացեք, որ խմբագիրն էլ է մարդ, ու բացի այդ, հենց նա է ձեր առաջին ընթերցողը: Այնպես որ հարգեք խմբագիրներին:

Ավելացնում ենք աղ ու բիբար՝ ըստ ձեր ճաշակի: Մատուցում ենք տաք կամ սառը՝ ըստ հարմարության:
Ահա ձեր նյութը պատրաստ է: Բարի ախորժակ:


P.S. Ես զգուշացրել էի, որ համով չի լինելու:




пятница, 11 мая 2012 г.

Սոնա: Երբ ես հիասթափվում եմ, ո՞վ է մեղավոր...


Մեծացե՞լ եմ:
Գուցե:
Երևի...
Հաստատ:
Հաստատ մեծացել եմ, թե չէ ինչո՞ւ եմ ամեն անգամ մի նոր երազկոտ կամ ուտոպիական գաղափարներով արբած <<երեխայի>> տեսնելիս՝ մեծի ժպիտը շուրթերիս մտածում. <<Ափսո՜ս, մեկն էլ պիտի վերջ ի վերջո հիասթափվի>>:
Դա խաբեբայություն չէ, դա ճշմարտություն է. վաղ թե ուշ յուրաքանչյուրս հիասթափվելու ենք, նույնիսկ եթե ուզածը մեծ բան չի: Բայց դա ինչ-որ մեծական ճշմարտություն է՝ մեկի, որ դեռ չի կորցրել կյանքի համը (կարճ ասած՝ դեռ ծեր չի), բայց արդեն վաղո՜ւց չի հավատում հրաշքների: Մեծերն են այն անհավատները, ում մտքով անգամ չի անցնում՝ գուցե այս անգամ ամեն ինչ այլ կերպ կլինի, գուցե վարդագույն ակնոցը չկոտրվի այս անգամ ու չհայտնվի կյանքի մոխրագույն ասֆալտին:
...Վարդագույն ու մոխրագույն. այս գույները համադրելի են, երբեմն նույնիսկ զգեստներում...
Ինչո՞ւ  է այդպես... Շատ պարզ մի պատճառով: Մարդու մեծ կամ փոքր  լինելը պայմանավորված է նրա կյանքի փորձով և, իհարկե, այն դասերով, որ տվյալ մարդը քաղել է իր կյանքից:
Իսկ այս պարագայում ես կյանքի հարուստ փորձ ունեմ:
Հիասթափվե՞լ եմ:
Այո: Մի անգամ չէ, երկու անգամ չէ:
Ադյո՞ք դաս եմ քաղել իմ հետ պատահածից:
Գուցե:
Բայց հիմա, երբ հիասթափությունը հետևում է (ինչպես նաև առջևում՝ իսկ ո՞վ ասաց, որ էլ չեմ հիասթափվելու), փորձում եմ վերհիշել ինձ հետ կատարվածը ու պարզել՝ ո՞վ էր մեղավոր, երբ ես հիասթափվում էի:
Եվ ես պարզեցի, որ ես ինքս եմ մեղավոր դրանում:
Իրականում վարդագույն ակնոց են կրում բոլորը, կամ, համենայն դեպս, պահում են գրպանում: Մարդիկ ուզում են հանդիպել այնպիսի մեկին, ով կլինի իրենց իդեալը՝ իդեալ առաջնորդ, իդեալ ուսուցիչ, իդեալ ընկեր, ինչո՞ւ ոչ, նաև իդեալ սեր:
Երբ ահնդիպում ես մեկին, ով գոնե մի քիչ (թեկուզ աչքերի գույնով) նման է քո երազանքներում արդեն վաղուց գծված և հաշվարկած իդեալին, կամա թե ակամա սկսում ես նրան վերագրել քո իդեալի մնացած բոլոր հատկանիշները: Իսկ հետո, երբ պարզվում է, որ քո դիմաց նստած մարդը ամենևին էլ այնպիսին չէ, ինչպիսին դու էիր նրան նախագծել, նեղանում ես, որովհետև քեզ թվում է, որ նա քեզ դավաճանել է, որովհետև այնպիսին չի, ինչպիսին դու էիր նրան պատկերացնում: Ու միշտ մոռանում ես, որ մարդիկ պարտավոր չեն լինել այնպիսին, ինչպիսին դու ես տեսնում նրանց քո երազանքներում: Եվ ո՞վ է այս դեպքում մեղավոր...
Ահա և հիասթափությունը: Լավ է, եթե դա լինում է մեկ անգամ քո ողջ կյանքի ընթացքում, կամ երկու, բայց ոչ ավել: Ասենք, անցումնային տարիքդ անցավ, ու վերջ: Բայց եթե դա շարունակվում է ամբողջ կյանքի՞դ ընթացքում... Չես ուզում, բայց ստիպված մեծանում ես:
Աստվածաշնչյան պատվիրաններից ամենաշատը սիրում եմ <<Կուռք մի շինիր քեզ համար>>-ը: Ինձ այն բացատրել են այսպես.
-Դու պատասխանատու ես քո արած յուրաքանչյուր քայլի համար, իսկ երբ կուռք ես շինում քեզ համար, արդեն չես կարղ պատասխան տալ քո քայլերի համար, որովհետև նրանք ներշնչված են մեկ ուրիշի կողմից: Կամ էլ կարող ես մեղքդ բարդել կուռքի վրա և ազատվել պատասխանատվությունից:
Բայց ես այդ պատվիրանը այլ կերպ եմ հասկանում:
-Կուռք մի շինիր քեզ համար, թե չէ կհիասթափվես: Վաղ թե ուշ բոլոր կուռքերը չար ու անմիտ են թվալու քեզ, հատկապես եթե քո կուռքը ապրում է քո կողքին: 
Բացի այդ, քեզ համար կուռք շինելով, դու զրկում ես կուռք դարձած մարդուն մարդու ամենաառաջին իրավունքից՝ սխալական լինելու իրավունքից: Իսկ ո՞վ ասաց, որ դու իրավունք ունես որևէ մեկին զրկել այդ իրավունքից:
Այնպես որ եթե հիասթափվել ես, դա քո մեղքն է:
Մարդուն կարելի է սիրել ու հարգել, ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա: Կարելի է չընդունել նրա որոշակի հայացքներն ու բնավորության գծերը: Երբեմն կարելի է նույնիսկ կրկնօրինակել: Բայց <<կուռքացնե՞լ>>...
...Ես եմ մեղավոր, որ հիասթափվում եմ: Ու մեղավոր եմ միայն իմ առջև: Ինքս ինձ չեմ դատապարտում, չէ՞ որ ես էլ ունեմ սխալվելու կենսական իրավունքը: Պարզապես փորձում եմ դասեր քաղել իմ կյանքի փորձից ու մի քիչ էլ մեծանալ:
Իսկ գիտե՞ք, ինչ է լինում, երբ մեծերն են մեծանում:
Նրանք վերադառնում են փոքրերի փիլիսոփայությանը: Մի քիչ ձևափոխված, մի քիչ մասնագիտացած, բայց այդ նույն՝ փոքրերի փիլիսոփայությանը: Ու եթե արդեն մեծացել եք ու դուրս եկել այն տարիքից, երբ վարդագույն ակնոցը մոդայիկ էր, ձգտեք էլի մեծանալ՝ այդ տարիքին վերադառնալու համար:
Եվ ի՞նչ տարբերություն, մարդկանցից այլևս չհիասթափվելու կարողությունը կոչվում է անփորձությո՞ւն, թե՞ մարդասիրություն:

среда, 9 мая 2012 г.

Соня. Мыло. ("Сердцебиение")

  А я и не знала, что мой телефон так мерзко звонит. Раз... Два раза... Три... Ну сколько можно?! Вставать не хочется, а слушать это нет сил. Сначала подумала, что мама или брат возьмут, но потом поняла, что ни мама, ни брат не поднимутся в такую рань, чтобы заткнуть этот чертов аппарат: им-то что? они все равно крепко спят.
Лениво повернула голову, чтобы посмотреть на светящийся циферблат часов: 06:00. Господи, еще так рано!
Кое-как опрокинула себя с постели на пол так, чтобы приземлится "на все четыре лапы" и рыком оказалась у телефона.
-Алло, - сонно пропела я  трубку.
-Привет, - ответивший голос был необычайно бодрым.
Если бы это не был мой друг, послала бы его ко всем чертям. Но с друзьями так нельзя.
-Привет... А что случилось?
Не надо было задавать этого вопроса. На свете столько "безопасных" вопросов, например "Как дела?", а я задала именно этот. Может он и не хотел говорить, хотя позвонил в такую рань. Может передумал в последний момент... Но раз уж я сама спросила...
-Авария...
-Шутишь?
-Да нет, не шучу.... - Дальше какие-то ненужные подробности.
Не понимаю, почему? Почему именно с ним? Почему именно сегодня? Сегодня мы в троем собирались в наше место, место, которое может по глупости, а может из-за разгулявшейся фантазии, мы называли "Маленький Рай". Он что,поспешил, не подождал нас и решил сразу отправиться в Большой???? Не понимаю...
-Ну.... И потом... И.... А дальше.... Я позвонил...... - Кому нужны эти подробности?! - И теперь реанимация...
"Реанимация"! Вот спасительное слово. Значит не все еще потеряно! Конечно, сначала будет нелегко. Может даже он попадет в кому. Ну и что?! Главное, через пару дней он откроет глаза и скажет что-нибудь глупое, и мы поймем, что все снова встало на свои места. А если....
На другом конце провода он зевнул: еще слишком рано.
-Договорились?
О чем> Кажется главную часть разговора я прослушала. Но больше слушать нет сил.
-Ага...
И все. Кое-как доползла до стула. Думать, думать, думать! Что в сложившейся ситуации можно сделать? Конечно навестить, но слезами делу не поможешь. А что еще? Представляю, в каком состоянии сейчас его мама. Что ей сказать? Как утешить? Возможно ли это вообще?
Я и не заметила, как ко мне подошла мама: странно, я же вроде не шумела.
-Что случилось? - зевнула мама.
И тут меня вдруг осенило: а может мой друг шутил???!!!! Не было никакой аварии, он просто мне голову морочил!!! И правда, говорил он слишком спокойно, даже как-то безразлично!!! Это точно какая-то дурацкая шутка, и сейчас они вдвоем смеются надо мной. Вот идиоты!!! Правильно говорят, что все мужчины - сволочи!!!
Мама все еще ждала ответа, а не очень-то спешила.
Нет, не похоже на шутку. Сколько минут прошло, как я положила трубку? Одна, две, три? Они бы не выдержали столько. И откуда мне знать, каким был его голос, если я его почти не слушала, Попыталась вспомнить все, что я расслышала. Он зевнул, потом... А может он просто затаил дыхание, чтобы голос не очень дрожал, а мне показалось, что он зевнул?...
Маме показалось, что я забыла о ней.
-Что случилось?
-Авария...


 Если честно, этот парень мне не очень нравился. Но дети есть дети. Представляю, каково сейчас его маме...
Дочка раскачивается на стуле и что-то жует: она всегда жует, когда нервничает.
Сразу же представила себя, на месте его мамы... А если бы она сейчас была в реанимации, а он точно так же сидел у сежя дома, раскачивался на стуле и что-то жевал?...
Как хорошо, что он здесь, рядом со мной!
На секунду я вдруг засомневалась. А если это не она? А если ее здес нет, а у меня просто галлюцинации?Надо проверить...
Подошла к ней и обняла...
Нет, это она, она здесь, со мной, раскачивается на стуле. Как хорошо...

 Мы решили встретиться в полдень и навестить его.
Черт! Надо умыться и причесаться.
Ванная, умывальник, кран, мыльница, полотенце - все на месте.
Особенно тщательно намыливаю руки, рассматриваю белую пену, потом лениво подставляю руки под тонкую струйку воды.
Потом лицо. Мыло еще не полностью смылось и теперь щиплет глаза. На ресницах появляются противные, мыльные слезы - одна, две, три...
Нет, я не плачу, просто мыло попало в глаза. Я не плачу, и это правда. Не потому что мне все равно, а потому что еще там, на стуле, я решила, что слезами делу не поможешь, впрочем, я вообще не могу помочь. Два года назад я решила стать журналистом и забросила биологию и химию. Ну почему я не решила стать медсестрой?!
Ладно, уже поздно. Мне теперь ничем ему не помочь, остается только надеется...

 Я не хотела такого исхода! Честно! Зачем мне было сбивать незнакомого парня на улице!
Я совсем другого хотела! Хотела доказать всем этим напыщенным парням, что девушка тоже может сесть за руль! Что тут такого?! Я ведь не дура...
Ну откуда мне было знать, что все так кончится?!
Сначала все шло хорошо. Но он появился так внезапно. Если честно, он был виноват. Он перебежал дорогу на красный свет... Но сбила его я!!!
Именно я, а не кто-то другой. Ни один из этих пузатых мужиков у руля не сбил его... А именно я...
Какая-то женщина закричала: "Господи!"
Я не сразу опомнилась. Когда вышла из машины, его уже окружили другие шофера и люди, которые увидели это.
Парень... Моего возраста... Мне говорят, что у меня еще молоко на губах не обсохло, значит он тоже еще ребенок. Что же я натворила!!!
И вот мы в больнице - я, он и его родители.
Я одна в коридоре. Все медсестры заняты: кто у него, а кто в кабинете старшей сестры - пытается успокоить его маму. Разве ее сейчас можно успокоить?
Скоро придут его друзья. Друг и подруга...
Не девушка, а именно подруга. А это еще хуже. Если бы была девушка, закатила бы истерику, может набросилась бы на меня, ее бы оттащили и вкололи бы успокоительное. А подруга даже слова мне не скажет, просто посмотрит...
Надо спрятаться! Но где? Здесь можно спрятаться только в кабинке туалета...
Так и сделала. Минута, две, три... Это глупо!
Вышла из кабинки  и увидела ее: его подруга. Стоит у зеркала и что-то шепчет. Наверное думает, что сказать его маме. Хорошо, что она не знает, кто я такая. Вдруг в туалет вошел какой-то парень. Извиняющимися глазами посмотрел на меня (понятно, это же женский туалет), взял ее за руку и они вместе вышли. Она даже не посмотрела на мена, но так намного лучше.
Я подошла к зеркалу, у которого стояла она. Руки... Мои руки... Они показались мне какими-то грязными и липкими. Что это? Кровь? Но ведь я не запачкалась. Может я просто схожу с ума?
Не важно! Я нажала на кнопочку балона с жидким мылом, как следует намылила руки и подставила под струю теплой воды.
Нет! Этого не достаточно! Они все еще липкие.
Я опрокинула весь балон. Руки! Потом лицо! Затем и волосы!
Нет, это не поможет...
Я кое-как вытерлась бумажным полотенцем и вышла из туалета: все это глупо и напрасно.
Его друг сидел на белой скамеечке у стены. Она вышла из кабинета главной медсестры: была у его мамы.
-Ну что? - спросил он.
-Заснула, - тихо сказала она и села рядом с ним.
Он посмотрел на нее озабоченно.
-Ну и что будем делать? - Как будто они что-то могут.
Она подумала, прежде чем ответить.
Наконец прошептала:
-Надеется... При чем всем сердцем...
Это то, что могу и я.
Надеется всем сердцем. И если это помогает, значит он скоро будет с ними, а жидкое мыло в туалете больницы не будет так быстро кончаться...

понедельник, 7 мая 2012 г.

Սոֆի: Միամիտ էին աստվածները հին...

Միամիտ էին աստվածները հին,
Այնքան միամիտ,
Որ անմեղ էին 
Ու չէին ստում,
Մարդուն մարդ էին նրանք ասում,
Իսկ իրենց՝ աստված...
Իսկ պատմության մեջ կան ժամանակներ,
Երբ ով չի ստում,
Պիտի կործանվի...
Պարույր Սևակ

Եկեք խոսենք անկեղծությունից:
Անկեղծ ասած... այս ամենից ես հոգնել եմ... Մարդիկ կռիվ-պատերազմ են անում, ու ինչի՞ համար... Ճշմարտությա՞ն: Այնպիսի տպավորություն է, որ արդեն հայտնվել է Սևակի ասած Խաղալիք սարքողը, արդեն եկել է, <<ճշմարտություն է ծախում, սարքովի, ճշմարտությո՜ւն>>, ու մարդիկ չեն կարող այն կիսել իրար միջև:
Հենց սկզբից ասեմ՝ որքան մարդ, այնքան Համլետ, այնքան հավերժական՝ Լինե՞լ, թե՞ չլինել հարց, ու այնքան պատասխան: 
Հենց սկզբից ասեմ. ես ոչ մեկի հետ ճշմարտություն չեմ կիսելու: Ես ունեմ իմ սեփականը, որը միայն իմն է, ոչ մեկի չեմ տա ու չեմ էլ պատերազմելու դրա համար, որովհետև վիճում են միայն այն ժամանակ, երբ սխալ են, իսկ թերևս այս հարցում ես իրավացի եմ. իմն է, ու վերջ:
Հենց սկզբից ասեմ, ինձ համար բոլորդ էլ սխալական եք: Ոչ ոքի կողմնակիցը կամ երկրպագուն չեմ: Պարզապես կան մարդիկ, ովքեր ասում են այն, ինչ կա իրականում, որովհետև այդպես ավելի հեշտ է ապրել, և կան մարդիկ, ովքեր իրենք են խճճվել իրենց գաղափարներում, բայց չեն ուզում դա խոստովանել:
Լավ, իսկ հիմա թողնենք նախաբանները: Warning ու Dangerous ասեցի հենց ամենասկզբից, հիմա անցնենք բուն թեմային: 

Հին աստվածները շատ ավելի անկեղծ էին, քան չափից դուրս հանճարեղ Քրիստոսն ու մնացած մարգարեները, ում <<անձամբ չեմ ճանաչում>>:
Հեթանոս աստվածները ժլատ էին ու չէին թաքցնում դա, պահանջում էին տաճարներ, ոսկե արձաններ, զոհեր, նվերներ: <<Այ եթե չտաք, անձրև չի լինի: Սով կլինի, պատերազմ, որում ձեզ պարտություն ու գերեվարություն է սպասում>>: Հին հունական առասպելներում շատ հաճախ աստվածները բարկանում են ոչ թե մարդկանց անպարկեշտության, այլ անձամբ իրենց հասցրած վիրավորանքի վրա: Ասենք տաճարի ավիրումը և գանձերի թալանումը ավելի կարևոր էին Ապոլլոնի համար, քան այն, որ հելլենները պատերազմում են Տրոյայի դեմ և թափում իրենց եղբայրների արյունը այդ անիմաստ պատերազմում: Սա հիշեցնում է ավելի ուշ ի հայտ եկած հեքիաթները, որտեղ մարդիկ դևերին են տալիս իրենց գյուղի ամենագեղեցիկ աղջիկներին, որ դևը մի քանի ամսով իրենց հանգիստ թողնի, հետո ֆշշացնելով ու թշշացնելվ հետ գա ու մեկ ուրիշին պահանջի: Կարծես թե տան վարձն են տալիս մինչև հաջորդ ամիս, երբ տան տերը նորից է պահանջելու: 
Հին աստվածները արդյոք այդ <<տան վա՞րձը>> չէին պահանջում իրենց երկրպագողներից: <<Ստեղծել ենք այս երկիրը, դուք էլ այստեղ ապրում եք: Մենք ձեզ անձրև ենք տալիս, բերքառատ հող, արև, երկինք, արու զավակներ, որ կպաշտպանեն ձեր երկիրը և առողջ մայրեր, որ կծնեն ու կմեծացնեն այդ դյուցազուններին: Դուք էլ բարի եղեք տաճարներ կառուցեք, ոսկե արձաններ ձուլեք, զոհեր մատուցեք, որ մենք սոված չմնանաք: Որ արբենք <<պաղ շնչի մեջ ճենճահոտ ինչ-որ անմեղ մատաղի>>, որ բարի լինենք ու ձեզ նորից բերք ու բարիք տանք: Թե չէ ինչի՞ համար ենք ձեզ պահում>>: Այսքան բան: Բարոյականության մասին էլ խոսք չկա: Մարդիկ վախենում էին հին աստվածներից: Բայց միևնույն ժամանակ նրանք պարզ էին ու հասկանալի:
Երկնքում, ինչպես և երկրում, տիրում էր ամենաուժեղը, երկրպագում էին ամենագեղեցիկին և հաղթող էր դուրս գալիս ամենախորամանկը: 
Մարդիկ առաջին կենացն էին խմում ուժի համար, որովհետև գիտեին, որ ուժեղն է իրենց պահողը: 
Երկրորդ կենացը գեղեցկությանն էր, որովհետև անկախ ամեն ինչից մարդիկ սիրում են գեղեցիկը, ոչ թե տգեղը:
Աստվածները մարդկանց պես սիրահարվում են, <<աղջիկ փախցնում>>, ինչպես, օրինակ, արեց Հադեսը: Եվ ի՞նչ անհասկանալի կամ դատապարտելի բան կա դրանում: 
Աստվածները չէին ստում: Կարճ ու կոնկրետ ասում էին. <<Մարդիկ, կցանկանանք, կոչնչացնենք ձեզ: Կամ էլ այնպես կպատժենք, որ երանի՜ եք տալու արդեն հողի տակ անցածներին: Այնպես որ ձեզ խելոք պահեք, թե չէ տուժողը դուք եք լինելու, իսկ մենք կորցնելու բան չունենք>>: 
Աստվածներն ասում էին. <<Դուք մարդ եք, մահկանացու, թույլ ու տկար: Այնքա՜ն բան կա այս աշխարհում, որ կարող է ոչնչացնել ձեզ, մարդիկ: Բայց միևնույն ժամանակ դուք կապիկ չեք, կարող եք մտածել: Կարող եք աշխատել և ստեղծագործել, ու լինել երջանիկ, քանի որ այդ պահին եք մոռանում ձեր տկարության մասին: Դուք կապիկ չեք, և կարող եք հասկանալ, որ վերջ ի վերջո <<մարդու գործն է միշտ անմահ>>: Կարող եք փորձել անմահ լինել՝ ձեզանից հետո հետք թողնելով ձեր գալիք թոռների ու ծոռների գովերգերում: Դա էլ եք կարող, մարդիկ: Բայց միևնույն է՝ ստրուկ եք դուք: Որովհետև մի տարի բերք չլինի, ու դուք արդեն կմոռանաք ձեր վեհ գաղափարների մասին: Կդառնաք անմիտ անասուն ու կմտածեք միայն ստամոքսի մասին (...А когда желудок пуст, человеку не до чувств...): Իսկ մի տարին ի՞նչ է հավերժության կողքին: Մի տարվա երաշտը ի՞նչ է, որ չկարողանանք անել, եթե պետք լինի>>: Բարոյականության մասին խոսք անգամ չկար: 
Դրա համար էին մարդիկ գերեվարում, ստրկացնում իրենց նմաններին ու չէին տրտնջում, երբ իրենց էին ստրկացնում: Ով ազատ էր, գիտեր, որ ազատ է ժամանակավոր: Ով ստրուկ էր, գիտեր, որ դա էլ հավերժ չի լինելու: 
Իսկ ի՞նչ կատարվեց հետո: Մարդիկ հանկարծ մոռացան, որ կյանքը բարդ է միայն այն ժամանակ, երբ իրենք են այն բարդացնում:
Եկավ ուրիշ Աստված: Մեկը՝միակն ու անկրկնելին: Նա ստեղծեց մարդկանց ու հայտարարեց, որ մարդու ցանկացած միտք աստծո շնչով է ծնվում: Բայց չգիտես ինչու, հետո իրեն դուր չեկան իր իսկ շնչով ծնված մարդկանց մտքերը: Եվ  նա որոշեց ոչնչացնել մարդկությունը: Թերևս ամենաէֆֆեկտիվ մեթոդը ջրհեղեղը եղավ: Բայց վերջին պահին Նա հանկարծ փոշմանեց: Որոշեց ևս մեկ հնաավորություն տալ մարդկանց: Փրկեց Նոյին: Հետո դաշինք կնքեց նրա հետ, որ այլևս մարդկությունը ջրհեղեղով չի պատժի: 
Մի կողմից այնպիսի տպավորություն է, որ Աստված արդարանում է Նոյի առաջ, կարծես մի երեխա լին, որ ասում է. <<Էլ չարություն չեմ անի>>: Մյուս կողմից էլ այնպիսի դաշինք է կնքում, որ հետո հեշտ լինի դրժել: Ասենք ջրհեղեղով չի պատժի, հրդեհով կպատժի, ի՞նչ տարբերություն: 
Հետո ուղարկեց իր որդուն: Որդին եկավ, ասաց, որ Աստված սեր է: Հետո մտավ տաճարն ու ասաց. <<Էս ի՞նչ եք արել իմ Հոր տան հետ>>:
Բայց եթե մարդու յուրաքանչյուր միտք ներշնչված է Աստծո կողմից, էլ ինչպե՞ս են մարդիկ ապականել Աստծո տաճարը, ստացվում է, որ այդ միտքն էլ է նրանց Աստված ներշնչել: 
Հետո հանկարծ պարզվեց, որ մարդիկ ազատ են: Բայց միևնույն ժամանակ և ստրուկ են, որովհետև պիտի խոնարհ լինեն, պիտի շնորհակալ լինեն ամեն մի չնչին բանի համար: Պիտի սպանեն իրենց մեջ ցանկացած զգացմունք, ցանկություն, բնազդ, ու այդ ամենը կամավոր, բայց միևնույն ժամանակ այնպես է ստացվում, որ ոչ ոք չի հարցրել քո կամքը կամավոր հայտարարելուց առաջ:
Մի առանձին պատմություն է մեղքը: Սա էլ է մի նոր տերմին: Ընդ որում մեղքը բոլորովին էլ հանցանքը չէ, այլ մի ուրիշ, ավելի ունիվերսալ հասկացություն, որով մեղք է և խոսել, և ծիծաղել, և շատ ու շատ բաներ: 
Մեղք է նաև մեր պապիկի պապիկի պապիկի......... պապիկի՝ Ադամի արածը Եվա տատիկի հետ: Ընդ որում Եվան ավելի հանցավոր էր, ավելի ճիշտ մեղսագործ, այն պատճառով միայն, որ ինքը հետո ամբողջ մարդկության սկիզբը դրեց: Բայց մի՞թե մայրանալը մեղք է: Ուրիշ բան, որ դժվար է և <<թթու չի, թան չի, ամեն մարդու բան չի>>, բայց մե՞ղք:

Աստծո որդին էլ հստակ իր մտքերը չի ձևակերպում: Չեմ ասում վատն է, կամ ուրիշ բան: Բայց իմ կարծիքով նա ամենասկզբից պիտի հստակ ասեր՝ մա՞րդ է, թե՞ աստված: Որ հետո դարեր շորունակ մարդիկ չվիճեն ու իրար չկոտորեն այս հարցի պատճառով: Վերջ ի վերջո մարդ լինելու մեջ ոչ մի ստորացուցիչ բան չկա. դա նույնիսկ գոռոզ հին աստվածներն էին ընդունում: 
 

P.S. Ամենահանդուրժողը Տիրն էր: Ասում էր. <<Սովորեք, մարդիկ: Տգիտության մեջ ոչ մի լավ բան չկա>>: Իսկ անզուգական Աստվածն Ադամին ու Եվային վտարեց Դրախտից իմացության պտուղը ուտելու համար: Ուտելու, միայն ուտելու: Մարսելու մասին դեռ խոսք չկար...
Բայց ինձ համար մի բան հաստատ է. ես նախընտրում եմ գիտելիքը, քան <<տնային կենդանիների>> համար նախատեսված դրախտը: Այլապես էլ ի՞նչ մարդ եմ ես:


P.P.S. Ճշմարտությունը մեկը չէ: Ես ոչ մեկի հետ ճշմարտություն չեմ կիսելու: Հին աստվածների երկրպագուն չեմ, առավել ևս չեմ հավատում նրան, որ <<աստվածների դումման>> հանկարծ որոշեց մարդ ստեղծել ու ստեղծեց: Բայց միևնույն է սիրում եմ, երբ երեսիս են ասում. <<Այ մահկանացու>>, բայց չեն ասում, որ ես ծնվելով եմ մեղք գործել՝ պապիկիս.....պապիկի մեղքը: 

Իսկ ո՞վ ասաց, որ Ադամը իմ ազգականն էր....

пятница, 4 мая 2012 г.

Соня. Сладкоежка ("Сердцебиение")


Долгое время просто не могла понять, почему людям нравится оскорблять друг друга. Теперь понимаю. Просто люди отлично понимают свою мелочность. Они пытаются забыть о ней, вешают на стенку многочисленные дипломы и награды, которые пылятся, как обои. Разглагольствуют направо и налево о своих заслугах, увешивают грудь орденами и медалям, как елочными украшениями. Ищут в каждой улыбке обожание и восхищение. Но все же не могут забыть о своей мелочности.
Другое дело втоптать другого в грязь. Смотреть на подобного себе свысока, унижать и оскорблять его. Тогда тебе кажется, что ты лучше этого жалкого, забитого, почти уничтоженного и желающего полного уничтожения существа. Ты выше, чище и лучше. Ты не мелочный и не жалкий. Вот он, тот бедняга, который не нашел в себе смелости ответить тебе, вот он жалкий. А ты - нет. Ты просто прелесть. И теперь тебе не нужно обожание других, потому что ты сам смотришь на себя с неповторимым восторгом. Только в эти самые минуты забываешь о своей мелочности и том, какой ты на самом деле жалкий вид жизни на земле.
Иногда мне хочется быть лучше. Но я никогда не думала, что можно выставить другого на посмешище, только чтобы казаться лучше сежя самой. Зачем казаться, если можно быть.
Впрочем эти мои размышления никого не интересуют. Если от точки A до точки B просто дойти, зачем же идти до заветной точки C???
Все это я знала, но никогда не думала об этом. А думать все-таки надо, даже если речь идет о 2x2=4.
И вот теперь бреду по улице и думаю, что может не стоит больше ни о чем думать. Не надо думать, говорить, чувствовать. Самое прекрасное право жалкого человеческого существа в любой Конституции - право хранить молчание. Потому что каждое пророненное невзначай слово будет подхвачено жадными искателями обожания и будет использовано против тебя. И когда это случается, со слезами в сердце осознаешь, что тебе никогда не суждено стать лучше. И только от этой мысли понимаешь, до чего может довести сказанное возможно просто так, может заученное как раз для таких случаев слово какого-то демагога, который хочет казаться лучше.
Ну что же, моя дорогая, вы можете хранить молчание.
И вот я бреду по улице под мелким неприятным весенним дождем и постепенно до меня доходит ответ на мой же вековой вопрос: почему людям так нравится унижать друг друга?
Дождь становится нестерпимо противным. Выхода нет, придется заглянуть в первое попавшееся кафе. Gusto - как раз то, что надо.
Gusto - итальянское слово, означает "удовольствие". Хотя какое тут может быть удовольствие, когда ты потерял вкус жизни и вряд ли обретешь его в кафе, даже если у этого кафе самое приятное название в городе.
Как назло народу навалом. Но все-таки мне удается найти свободный столик в дальнем конце зала и занять его, пока блондинка у второго входа не заметила его.
Официанты шныряют взад и вперед по переполненному залу. Кажется они слишком заняты, чтобы заметить меня.
Теперь можно обнять голову руками и зарыться лицом в волосы. Можно немножко поплакать, пока не начали приставать со своими прозрачными бумажными пакетами и еще более прозрачными и ненужными утешениями. Хотя плакать сегодня что-то совсем не получается. Такое ощущение, что меня сейчас стошнит, хотя я не слышала, чтобы людей мутило от избытка чувств. Хотя может такое и случается...
-Gusto, - прозвучал голос прямо над моей головой.
Я резко вздернула голову и ударила затылком по чьему-то носу.
-Ах! - это был официант.
-Ой, извините, я не хотела, - я поспешно протягиваю ему салфетку, но она ему вряд ли поможет: слава богу кровь не идет.
-Gusto, - повторил он, потирая нос.
-Ах да, точно, название вашего кафе. Здесь так приветствуют? Gusto!
-Да нет, - засмеялся он, - это название нашего фирменного пирожного, в честь которого, собственно, и называется кафе.
-Правда? Очень интересно.
-Да, оно было очень вкусным.
-А почему было?
-Потому что его больше нет в меню. Но в особых случаях мы сами предлагаем его ничего не подозревающим клиентам.
-Что-то вроде 100-го клиента и так далее?
-Нет, просто я знаю, что вас сейчас больше ничего не заинтересует.
-Но...
-Давайте я принесу вам его, а можете потом не платить, если вам не понравится.
-Ладно, давайте.
Официант весело подмигнул и, все еще потирая нос, побежал на кухню. О том чтобы не платить не могло было быть и речи, и я стала рыться в сумке в поисках  чаевых за любезность.
-Пожалуйста, - официант появился слишком быстро. Интересно, сколько таких бонусных пирожных у них там припасено?
-Знаете, не хочется, - промямлила я. - Но я заплачу.
-Но вы даже не попробовали. - Он настойчиво поставил пирожное на стол и сел напротив меня: никогда не видела, чтобы официанты так делали.
Я посмотрела на пирожное и покорно принялась копаться ложечкой в мягком тесте. При этом я не поднимала глаз на официанта.
-Я понимаю, как вам сейчас плохо. Прямо тошно, да?
-Ага, - призналась я.
-Ничего, так бывает.
-Ага, - подтвердила я.
-А все потому, что вы - сладкоежка, - добродушно сказал он.
-Что? - я наконец подняла глаза и увидела его печальные глаза.
-Да, да, вы - сладкоежка. Вы любите сладкие слова, сладкие чувства, сладкие отношения, теплые, как в печке, когда там готовится что-то вкусненькое. Просто сегодня вам попался крайне неудачный повар. Наверное он переборщил с перцем.
-И не только, - мрачно призналась я.
-Наверное он был очень плохим поваром. - Он улыбнулся. - Но зато в нашем фирменном Gusto все на месте.
-Какая своеобразная реклама, - если бы мне не было так тошно, я бы наверное засмеялась.
-Это не рекама. Я просто хочу напомнить вам о пирожном, которое терпеливо ждет, когда вы его попробуете.
-Извините, не хочется, - я отодвинула тарелку.
-Но оно так долго ждало. один кусочек, так, из вежливости.
-Ладно, - он так забавно уговаривал, что на секунду мне показалось, что пирожное улыбается мне. - Один кусочек.
Чайная ложечка с маленьким кусочком мягкого теста потянулась к губам. И все... Я влюбилась в этот вкус...
Не понимаю, почему я вспоминаю чьи-то кислые лица и горькие слова, когда на свете столько вкусностей.
-Ну что? - спросил официант. - Полегчало?
-Спасло, - я ответила только тогда, когда на тарелке ничего не осталось.
-Хотите, я заверну еще одно вам с собой?
-А разве есть еще?
-Да, один господин отказался. Хотя оно наверное помогло бы ему.
-Наверное...
И вот я медленно иду по улице с маленькой красной коробочной в руках. Красной, такого же цвета, как и книга, в которую скоро занесут имена всех сладкоежек, таких, как я. Причем кждое имя, как отдельный подвид, потому что каждый человек на свете - единственный с своем роде.
Вот в чем разгадка. Люди! Вы единственные в своем роде. Единственные в своей мелочности, в своем ничтожестве, в своих жалких бедах и горестях, которые не стоят даже одного Gusto. Единственные в своей глупости. раз можете оставить свое спасение на кухне и искать его в своем ничтожестве.
Мир создан для каждого из нас в отдельности и всех вместе взятых. Каждому хватит и неба, и земли, и воздуха, и любви. Но мы вечно пытаемся отнять все это друг у друга. Нам кажется, что нам не хватит, если мы уничтожим ближнего, чтобы завладеть его долей любви. И делаем это лишь из страха, что кто-то уничтожит завтра нас, только из этого глупого страха.
А я не буду никого уничтожать, потому что меня уничтожить не возможно. Любовь, причитающаяся мне по праву существа, сердце которого еще бьется, она во мне эта любовь. И еще у меня есть красная коробочка со спасением, которое я отдам господину, который по собственной глупости отказался от него. Он наверняка где-то здесь, он не мог уйти далеко. Я его сразу же узнаю, потому что у него, наверное, слюнки текут...

среда, 2 мая 2012 г.

Արցախ աշխարհ: Քայլ առ քայլ


Քայլ առաջին: Հրաշք Արփա



 Քայլ երկրորդ: Գորիս՝ գույնզգույն վերմակ երկրի համար


Քայլ երրորդ: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին






 Քայլ չորրորդ: Ասկերանի ամրոցի բավիղները








 Քայլ հինգերորդ: Դեպի Վանքասար








 Քայլ վեցերորդ: Խորհրդավոր Գանձասար













Քայլ յոթերորդ: Խաչազարդ Դադիվանք









Քայլ ութերորդ: Ոսկու ագարակ








 Քայլ իններորդ: Լույսը բացվում է Գանձասարում




 Քայլ տասներորդ: Աթոռանիստ Ղազանչեցոց եկեղեցին







 Քայլ տասնմեկերորդ: Կանաչ ժամ










Քայլ տասներկուերորդ: Զբոսանք Շուշիի փողոցներով




Քայլ տասներեքերորդ: Անհայտ, բայց հյուրընկալ եկեղեցի





Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"