понедельник, 7 мая 2012 г.

Սոֆի: Միամիտ էին աստվածները հին...

Միամիտ էին աստվածները հին,
Այնքան միամիտ,
Որ անմեղ էին 
Ու չէին ստում,
Մարդուն մարդ էին նրանք ասում,
Իսկ իրենց՝ աստված...
Իսկ պատմության մեջ կան ժամանակներ,
Երբ ով չի ստում,
Պիտի կործանվի...
Պարույր Սևակ

Եկեք խոսենք անկեղծությունից:
Անկեղծ ասած... այս ամենից ես հոգնել եմ... Մարդիկ կռիվ-պատերազմ են անում, ու ինչի՞ համար... Ճշմարտությա՞ն: Այնպիսի տպավորություն է, որ արդեն հայտնվել է Սևակի ասած Խաղալիք սարքողը, արդեն եկել է, <<ճշմարտություն է ծախում, սարքովի, ճշմարտությո՜ւն>>, ու մարդիկ չեն կարող այն կիսել իրար միջև:
Հենց սկզբից ասեմ՝ որքան մարդ, այնքան Համլետ, այնքան հավերժական՝ Լինե՞լ, թե՞ չլինել հարց, ու այնքան պատասխան: 
Հենց սկզբից ասեմ. ես ոչ մեկի հետ ճշմարտություն չեմ կիսելու: Ես ունեմ իմ սեփականը, որը միայն իմն է, ոչ մեկի չեմ տա ու չեմ էլ պատերազմելու դրա համար, որովհետև վիճում են միայն այն ժամանակ, երբ սխալ են, իսկ թերևս այս հարցում ես իրավացի եմ. իմն է, ու վերջ:
Հենց սկզբից ասեմ, ինձ համար բոլորդ էլ սխալական եք: Ոչ ոքի կողմնակիցը կամ երկրպագուն չեմ: Պարզապես կան մարդիկ, ովքեր ասում են այն, ինչ կա իրականում, որովհետև այդպես ավելի հեշտ է ապրել, և կան մարդիկ, ովքեր իրենք են խճճվել իրենց գաղափարներում, բայց չեն ուզում դա խոստովանել:
Լավ, իսկ հիմա թողնենք նախաբանները: Warning ու Dangerous ասեցի հենց ամենասկզբից, հիմա անցնենք բուն թեմային: 

Հին աստվածները շատ ավելի անկեղծ էին, քան չափից դուրս հանճարեղ Քրիստոսն ու մնացած մարգարեները, ում <<անձամբ չեմ ճանաչում>>:
Հեթանոս աստվածները ժլատ էին ու չէին թաքցնում դա, պահանջում էին տաճարներ, ոսկե արձաններ, զոհեր, նվերներ: <<Այ եթե չտաք, անձրև չի լինի: Սով կլինի, պատերազմ, որում ձեզ պարտություն ու գերեվարություն է սպասում>>: Հին հունական առասպելներում շատ հաճախ աստվածները բարկանում են ոչ թե մարդկանց անպարկեշտության, այլ անձամբ իրենց հասցրած վիրավորանքի վրա: Ասենք տաճարի ավիրումը և գանձերի թալանումը ավելի կարևոր էին Ապոլլոնի համար, քան այն, որ հելլենները պատերազմում են Տրոյայի դեմ և թափում իրենց եղբայրների արյունը այդ անիմաստ պատերազմում: Սա հիշեցնում է ավելի ուշ ի հայտ եկած հեքիաթները, որտեղ մարդիկ դևերին են տալիս իրենց գյուղի ամենագեղեցիկ աղջիկներին, որ դևը մի քանի ամսով իրենց հանգիստ թողնի, հետո ֆշշացնելով ու թշշացնելվ հետ գա ու մեկ ուրիշին պահանջի: Կարծես թե տան վարձն են տալիս մինչև հաջորդ ամիս, երբ տան տերը նորից է պահանջելու: 
Հին աստվածները արդյոք այդ <<տան վա՞րձը>> չէին պահանջում իրենց երկրպագողներից: <<Ստեղծել ենք այս երկիրը, դուք էլ այստեղ ապրում եք: Մենք ձեզ անձրև ենք տալիս, բերքառատ հող, արև, երկինք, արու զավակներ, որ կպաշտպանեն ձեր երկիրը և առողջ մայրեր, որ կծնեն ու կմեծացնեն այդ դյուցազուններին: Դուք էլ բարի եղեք տաճարներ կառուցեք, ոսկե արձաններ ձուլեք, զոհեր մատուցեք, որ մենք սոված չմնանաք: Որ արբենք <<պաղ շնչի մեջ ճենճահոտ ինչ-որ անմեղ մատաղի>>, որ բարի լինենք ու ձեզ նորից բերք ու բարիք տանք: Թե չէ ինչի՞ համար ենք ձեզ պահում>>: Այսքան բան: Բարոյականության մասին էլ խոսք չկա: Մարդիկ վախենում էին հին աստվածներից: Բայց միևնույն ժամանակ նրանք պարզ էին ու հասկանալի:
Երկնքում, ինչպես և երկրում, տիրում էր ամենաուժեղը, երկրպագում էին ամենագեղեցիկին և հաղթող էր դուրս գալիս ամենախորամանկը: 
Մարդիկ առաջին կենացն էին խմում ուժի համար, որովհետև գիտեին, որ ուժեղն է իրենց պահողը: 
Երկրորդ կենացը գեղեցկությանն էր, որովհետև անկախ ամեն ինչից մարդիկ սիրում են գեղեցիկը, ոչ թե տգեղը:
Աստվածները մարդկանց պես սիրահարվում են, <<աղջիկ փախցնում>>, ինչպես, օրինակ, արեց Հադեսը: Եվ ի՞նչ անհասկանալի կամ դատապարտելի բան կա դրանում: 
Աստվածները չէին ստում: Կարճ ու կոնկրետ ասում էին. <<Մարդիկ, կցանկանանք, կոչնչացնենք ձեզ: Կամ էլ այնպես կպատժենք, որ երանի՜ եք տալու արդեն հողի տակ անցածներին: Այնպես որ ձեզ խելոք պահեք, թե չէ տուժողը դուք եք լինելու, իսկ մենք կորցնելու բան չունենք>>: 
Աստվածներն ասում էին. <<Դուք մարդ եք, մահկանացու, թույլ ու տկար: Այնքա՜ն բան կա այս աշխարհում, որ կարող է ոչնչացնել ձեզ, մարդիկ: Բայց միևնույն ժամանակ դուք կապիկ չեք, կարող եք մտածել: Կարող եք աշխատել և ստեղծագործել, ու լինել երջանիկ, քանի որ այդ պահին եք մոռանում ձեր տկարության մասին: Դուք կապիկ չեք, և կարող եք հասկանալ, որ վերջ ի վերջո <<մարդու գործն է միշտ անմահ>>: Կարող եք փորձել անմահ լինել՝ ձեզանից հետո հետք թողնելով ձեր գալիք թոռների ու ծոռների գովերգերում: Դա էլ եք կարող, մարդիկ: Բայց միևնույն է՝ ստրուկ եք դուք: Որովհետև մի տարի բերք չլինի, ու դուք արդեն կմոռանաք ձեր վեհ գաղափարների մասին: Կդառնաք անմիտ անասուն ու կմտածեք միայն ստամոքսի մասին (...А когда желудок пуст, человеку не до чувств...): Իսկ մի տարին ի՞նչ է հավերժության կողքին: Մի տարվա երաշտը ի՞նչ է, որ չկարողանանք անել, եթե պետք լինի>>: Բարոյականության մասին խոսք անգամ չկար: 
Դրա համար էին մարդիկ գերեվարում, ստրկացնում իրենց նմաններին ու չէին տրտնջում, երբ իրենց էին ստրկացնում: Ով ազատ էր, գիտեր, որ ազատ է ժամանակավոր: Ով ստրուկ էր, գիտեր, որ դա էլ հավերժ չի լինելու: 
Իսկ ի՞նչ կատարվեց հետո: Մարդիկ հանկարծ մոռացան, որ կյանքը բարդ է միայն այն ժամանակ, երբ իրենք են այն բարդացնում:
Եկավ ուրիշ Աստված: Մեկը՝միակն ու անկրկնելին: Նա ստեղծեց մարդկանց ու հայտարարեց, որ մարդու ցանկացած միտք աստծո շնչով է ծնվում: Բայց չգիտես ինչու, հետո իրեն դուր չեկան իր իսկ շնչով ծնված մարդկանց մտքերը: Եվ  նա որոշեց ոչնչացնել մարդկությունը: Թերևս ամենաէֆֆեկտիվ մեթոդը ջրհեղեղը եղավ: Բայց վերջին պահին Նա հանկարծ փոշմանեց: Որոշեց ևս մեկ հնաավորություն տալ մարդկանց: Փրկեց Նոյին: Հետո դաշինք կնքեց նրա հետ, որ այլևս մարդկությունը ջրհեղեղով չի պատժի: 
Մի կողմից այնպիսի տպավորություն է, որ Աստված արդարանում է Նոյի առաջ, կարծես մի երեխա լին, որ ասում է. <<Էլ չարություն չեմ անի>>: Մյուս կողմից էլ այնպիսի դաշինք է կնքում, որ հետո հեշտ լինի դրժել: Ասենք ջրհեղեղով չի պատժի, հրդեհով կպատժի, ի՞նչ տարբերություն: 
Հետո ուղարկեց իր որդուն: Որդին եկավ, ասաց, որ Աստված սեր է: Հետո մտավ տաճարն ու ասաց. <<Էս ի՞նչ եք արել իմ Հոր տան հետ>>:
Բայց եթե մարդու յուրաքանչյուր միտք ներշնչված է Աստծո կողմից, էլ ինչպե՞ս են մարդիկ ապականել Աստծո տաճարը, ստացվում է, որ այդ միտքն էլ է նրանց Աստված ներշնչել: 
Հետո հանկարծ պարզվեց, որ մարդիկ ազատ են: Բայց միևնույն ժամանակ և ստրուկ են, որովհետև պիտի խոնարհ լինեն, պիտի շնորհակալ լինեն ամեն մի չնչին բանի համար: Պիտի սպանեն իրենց մեջ ցանկացած զգացմունք, ցանկություն, բնազդ, ու այդ ամենը կամավոր, բայց միևնույն ժամանակ այնպես է ստացվում, որ ոչ ոք չի հարցրել քո կամքը կամավոր հայտարարելուց առաջ:
Մի առանձին պատմություն է մեղքը: Սա էլ է մի նոր տերմին: Ընդ որում մեղքը բոլորովին էլ հանցանքը չէ, այլ մի ուրիշ, ավելի ունիվերսալ հասկացություն, որով մեղք է և խոսել, և ծիծաղել, և շատ ու շատ բաներ: 
Մեղք է նաև մեր պապիկի պապիկի պապիկի......... պապիկի՝ Ադամի արածը Եվա տատիկի հետ: Ընդ որում Եվան ավելի հանցավոր էր, ավելի ճիշտ մեղսագործ, այն պատճառով միայն, որ ինքը հետո ամբողջ մարդկության սկիզբը դրեց: Բայց մի՞թե մայրանալը մեղք է: Ուրիշ բան, որ դժվար է և <<թթու չի, թան չի, ամեն մարդու բան չի>>, բայց մե՞ղք:

Աստծո որդին էլ հստակ իր մտքերը չի ձևակերպում: Չեմ ասում վատն է, կամ ուրիշ բան: Բայց իմ կարծիքով նա ամենասկզբից պիտի հստակ ասեր՝ մա՞րդ է, թե՞ աստված: Որ հետո դարեր շորունակ մարդիկ չվիճեն ու իրար չկոտորեն այս հարցի պատճառով: Վերջ ի վերջո մարդ լինելու մեջ ոչ մի ստորացուցիչ բան չկա. դա նույնիսկ գոռոզ հին աստվածներն էին ընդունում: 
 

P.S. Ամենահանդուրժողը Տիրն էր: Ասում էր. <<Սովորեք, մարդիկ: Տգիտության մեջ ոչ մի լավ բան չկա>>: Իսկ անզուգական Աստվածն Ադամին ու Եվային վտարեց Դրախտից իմացության պտուղը ուտելու համար: Ուտելու, միայն ուտելու: Մարսելու մասին դեռ խոսք չկար...
Բայց ինձ համար մի բան հաստատ է. ես նախընտրում եմ գիտելիքը, քան <<տնային կենդանիների>> համար նախատեսված դրախտը: Այլապես էլ ի՞նչ մարդ եմ ես:


P.P.S. Ճշմարտությունը մեկը չէ: Ես ոչ մեկի հետ ճշմարտություն չեմ կիսելու: Հին աստվածների երկրպագուն չեմ, առավել ևս չեմ հավատում նրան, որ <<աստվածների դումման>> հանկարծ որոշեց մարդ ստեղծել ու ստեղծեց: Բայց միևնույն է սիրում եմ, երբ երեսիս են ասում. <<Այ մահկանացու>>, բայց չեն ասում, որ ես ծնվելով եմ մեղք գործել՝ պապիկիս.....պապիկի մեղքը: 

Իսկ ո՞վ ասաց, որ Ադամը իմ ազգականն էր....

2 комментария:

  1. Շնորհավորում եմ Ձեզ:Ճիշտ եք մտածում, մեկն եք միլիարդից, Կարդացեք կամ նայեք վիդեոներ Անունակների մասին, շումերների մասին, Захария Ситчин -i գրքերը կարդացեք, ինտերնեըում կան և youtube-um annunaki

    ОтветитьУдалить
  2. Շատ շնորհակալ եմ խորհրդի համար: Անպայման կնայեմ:

    ОтветитьУдалить

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"