Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ...

Տեսարան առաջին

Տիրուհի. -Ծնվածս օրվանից ակնոց եմ կրում: Կարճատես եմ: Երբ փոքր էի, բոլորը ինձ ծաղրում էին, երբ մեծացա, ակնոցի պատճառով ինձ ուշադրություն չէին դարձնում տղաները: Չդիմացա, հանեցի ակնոցը: Ու հասկացա, որ աշխարհը շատ անկայուն մի բան է: Երբ կարճատես ես ու ակնոց չես կրում, ավելի հեշտ է ոչինչ չնկատել, ավելի հեշտ է անտարբեր անցնել անպետք մարդկանց կողքով: Բայց և ավելի դժվար է տեսադաշտում պահել նրանց, ովքեր իրոք թանկ են քեզ համար:
Ամեն առավոտ ես ուղղում էի նրա վերնաշապիկի օձիքը: Հետո ամբողջ օրը հիշում էի նրա օծանելիքի բույրը, նոր սափրած մաշկի և երկնագույն մետաքսյա վերնաշապիկի փափկությունը, ու սպասում նրան: Ու երբ հեռվում, դարպասի մոտ տեսնում էի մի երկնագույն կետ, վազում էի նրա մոտ, կախվում վզից ու նորից զգում նոր սափրած մաշկի թարմությունն ու օծանելիքի արդեն ցնդած բույրը: Երբեք չէի սխալվում: Ախր նա ինձ հետ էր, և ինձ էլ պետք չէր տեսնել նրան: Եթե ուզենայի նրան տեսնել, կմոռանայի բոլորին ու ակնոց կդնեի: Գուցե այդ ժամանակ հիշեի նրա դեմքը, տպեի այն հիշողությանս մեջ ու հավերժ պահեի ինձ, թե չէ հիմա, երբ նա էլ չկա, ես ոչինչ չունեմ: Ոչինչ: Վերջին հաշվով ես նրան երբեք էլ չեմ տեսել: Իսկ հիմա արդեն ուշ է… ո՜ւշ է…. ո՞ւշ է…
/Հեռախոսազանգ – Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ:/

Տեսարան երկրորդ

Ռեժիսորի օգնական. -Աղջիկ ջան, օբյեկտիվին մատերով չեն կպնում: Քեզ ի՞նչ է, չե՞ն սովորեցրել:
Տիր. -Չէ, ինձ ոչինչ չեն սովորեցրել:
Ռեժ. -Դո՞ւ ես միացրել: Դու ո՞վ ես:
Տիր. -Ես Տիրուհին եմ: Ինձ ասեցին, որ ես անցել եմ ֆոտոփորձը:
Ռեժ. -Տիրուհի Իզա՞ուրան:
Տիր. -Ստրկուհի: Ֆիլմում ստրկուհի էր:
Ռեժ.  -Ես ռեժիսոր եմ, ի՞նձ ես սովորեցնում:
Տիր. -Կներեք:
Ռեժ.  -Տիրուհի, Տիրուհի… Սա դո՞ւ ես: /Ցույց է տալիս նկարը:/
Տիր. -Ե՞ս:
Ռեժ.  -Դու ես, դու ես: Կտրվել ես, չէ՞, թատերականի քննություններից:
Տիր. -Դա դեռ ոչինչ չի նշանակում:
Ռեժ.  -Դե իհարկե:
Տիր. -Հիմա փորձելո՞ւ եք ինձ, թե գնամ:
Ռեժ.  -Չէ, ինչո՞ւ: Էս դու, էս տեսախցիկը: Տեքստը կարդացե՞լ ես:
Տիր. -Անգիր գիտեմ:
Ռեժ.  -Հա՜: Դե լավ: Տեսարան առաջին, դուբլ առաջին:
Տիր. - Ծնվածս օրվանից ակնոց եմ կրում: Կարճատես եմ: Երբ փոքր էի, բոլորը ինձ ծաղրում էին, երբ մեծացա, ակնոցի պատճառով ինձ ուշադրություն չէին դարձնում տղաները: Չդիմացա, հանեցի ակնոցը: Ու հասկացա, որ աշխարհը շատ անկայուն մի բան է: Երբ կարճատես ես ու ակնոց չես կրում… Խանգարո՛ւմ եք:
Ռեժ.  -Ինչի՞ն, տառեր արտաբերելուն: Ես չեմ կասկածում, որ դու կարդալ գիտես, բայց դու պիտի խաղաս, ոչ թե կարդաս: Տեսարան առաջին, դուբլ երկրորդ:
Տիր. - Ծնվածս օրվանից ակնոց եմ կրում: Կարճատես եմ: Երբ փոքր էի, բոլորը ինձ ծաղրում էին, երբ մեծացա…
Ռեժ.  -Ստո՛պ: Եթե դու ուզում ես արագախոսության ռեկորդ սահմանել, պիտի դիմես պարոն Գինեսին: Հիմա հասկանում եմ, ինչու քեզ թատերական չվերցրեցին:
Տիր. -Եկեք ընդմիջում անենք:
Ռեժ.  -Դու ուզում ես այստեղ ծերանա՞լ:
Տիր. -Իսկ դուք ձեր ֆիլմերը մի օրո՞ւմ եք նկարում: Եթե այո, կարող եմ պատկերացնել դրանք ինչ ֆիլմեր են:
Ռեժ.  -Լավ, ընդմիջում:

Տեսարան  երրորդ

Ռեժ.  -Ուզո՞ւմ ես ֆիլմում խաղալ:
Տիր. -Շատ:
Ռեժ.  -Դե ուրեմն հավաքվիր: Գիտե՞ս, փորձին կարևորը քիչ դուբլեր անելն է: Ռեժիսորները չեն սիրում այն դերասաններին, որոնք արդյունքի են հասնում միայն քառասունհինգերորդ դուբլից հետո:
Տիր. -Բայց դերասանին ժամանակ է պետք:
Ռեժ.  -Իսկ օպերատորին, օպերատորի օգնականին ու մնացած բոլորին պետք է վճարել ամեն դուբլի համար: Լավ, անցանք: Իհարկե դու ճիշտ ես, դերասանին ժամանակ է պետք: Բա քեզ ինչո՞ւ թատերական չընդունեցին:
Տիր. -Եկեք շարունակենք:
Ռեժ.  -Արդե՞ն:
Տիր. -Իսկ դու ուզում ես այստեղ ծերանա՞լ:
Ռեժ.  -Լավ, տեսարան քսանհինգերորդ, դուբլ առաջին:

Տեսարան չորրորդ

Տիր. -Այս աշխարհում ես ապրել եմ ընդամենը տասնութ տարի, ունեմ մեկ մետր վաթսուներկու սանտիմետր բոյ և հիսուներկու կիլոգրամ քարշ: Ըստ ամենայնի՝ փոքրիկ, անօգնական արարած եմ: Ու հիմա ինձ մնում է միայն զարմանալ, թե ինչպես է այս փոքրիկ, ոչ տարողունակ արարածն այսքան շատ չարություն իր մեջ պահում ու չի պայթում:
Այդ հարցը պիտի բոլորիդ տանջի: Փորձեք հաշվել այն ողջ էներգիան, որը դուք ծախսում եք բամբասելու, ուրիշին վատություն անելու, վրեժ լուծելու, պատերազմ հրահրելու, դիմացինին ստորացնելու համար: Հաշվեցի՞ք: Իսկ հիմա դրան գումարեք այն ողջ էներգիան, որը դուք ծախսում եք այդ ամենի մասին մտածելու, ծրագրելու, մինչև վերջին մանրամասնը պատկերացնելու համար: Ի՞նչ ստացվեց: Դե հիմա այդ թիվը բազմապատկեք վեց միլիարդով: Այո, այո, հենց վեց միալիարդով, առանց զեղչերի: Որովհետև արդեն ծնված մարդկանցից հազիվ թե մեկը գտնվի, ով իր ավանդը չունի համաշխարհային նեգատիվի պաշարների բազմապատկման վեհ գործում:
Ես այս աշխարհում տասնութ տարի եմ ապրել միայն: Աֆրիկայում աճող հսկա բաոբաբների համար դա տարիք չէ, զավեշտ է: Բայց ես հո գիտեմ, որ իմ արդեն իսկ կուտակած չարությունը բավական է մեր ողջ մոլորակը պայթեցնելու համար: Մարդը ռումբից էլ վատն է, դրա համար է կարողացել ռումբ ստեղծել, դրա համար էլ նրա ձեռքը չի չորանում ուրիշի ընտանիքների  վրա ռումբ քցելիս: Զարմանալի է, որ ես կտոր-կտոր չեմ լինում այն չարությունից ու կատաղությունից, որը կարող է ոչնչացնել մի մոլորակ, որին ես մի փոշեհատիկի տեղ էլ չեմ զբաղեցնում: Ընդամենը մեկ քառակուսի մետր, որի վրա կանգնած եմ ես, ու այդքան մահացու էներգիա:
Ռեժ.  -Ստո՛պ:

Տեսարան հինգերորդ

Տիր. -Հը՞…
Ռեժ.  -Գիտես, էսպես կողքից քեզ շատ հետաքրքիր է նայել: Բայց կինոյում դա չի նայվի;
Տիր. -Ինչո՞ւ:
Ռեժ.  -Որովհետև էս ամեն ինչը թատրոնինն է, կինոյինը չի:
Տիր. -Ինչո՞ւ:
Ռեժ.  -Որովհետև կինոյում դա շատ կեղծ կլինի:
Տիր. -Ինչո՞ւ:
Ռեժ.  -Երևում է, որ դու իսնտիտուտ չընդունվեցիր: Լավ, տես: Թատրոնում մարդիկ բեմից հեռու են նստած, դրա համար են դերասանները մի քիչ ավելի բարձր խոսում, մի քիչ ավելի էմոցիոնալ են խաղում, քան կանեին իրական կյանքում: Որ էն վերջին հանդիսատեսն էլ հանդիսատեսնի: Հասկանո՞ւմ ես:
Տիր. -Ահա: Իսկ կինոյո՞ւմ:
-Իսկ կինոյում դու առանց այդ էլ շատ լավ ես երևում: Այ այս օբյեկտիվը մանրադիտակի պես  է աշխատում: Կինոդիտողը քո դեմքի վերջին պզուկն էլ կտեսնի:
Տիր. -Պզո՞ւկը:
Ռեժ.  Ուզում եմ ասել, մաքսիմալ ճշգրիտ ու բնական է պետք խաղալ, ոչ թե կոտորտվել: Ուզո՞ւմ ես մի քիչ հանգստանալ:
Տիր. -Ըհը:
……
Տիր. -Թատրոնում ավելի լավ է...
Ռեժ.  -Ինչո՞ւ:
Տիր. -Որովհետև էնտեղ ուրիշ մթնոլորտ է: Էնտեղ դու անընդհատ փորձում ես, փորձում ես, փորձում ես: Մեկ էլ հանկարծ՝ ստացվեց, ու դու արդեն ուրիշ մարդ ես, ու քեզ հավատում են: Իսկ կինոյում ոնց որ ռոբոտ լինես: Դուբլ մեկ, դուբլ երկու, դուբլ երեք:
Ռեժ.  -Ըհը, ու հետո հանդիսատեսը լաց է լինում էկրանի մոտ: Հեշտ բան չի, գիտես:
Տիր. -Թատրոնն էլ խաղ ու պար չի: Այսինքն խաղ է, բայց դա ուրիշ խաղ է:
Ռեժ.  -Լսի, դու որտեղի՞ց գիտես: Խաղացե՞լ ես թատրոնում:
Տիր. -Չէ՜, բայց մեր ընտանքում բոլորը դերասաններ են: Ես էլ փոքր տարիքից փրոձերն էի նայում:
Ռեժ.  -Նախանձում եմ…
Տիր. -Դրանից լավ բան չկա: Իսկ գիտես, ի՞նչ էտյուդ էի պատրաստել քննության համար: Պապայի ռեժիսյորը տեսավ, ասեց, որ ինձ հաջորդ ներկայացման մեջ ինձ դեր կտա:
Ռեժ.  -Հա՜: Լսի, մի բան հարցնեմ, բայց չնեղանաս: Ո՞նց եղավ, որ դու քննությունից կտրվեցիր:
Տիր. -Ես… հանձնաժողովի անդամներից մեկին ասեցի, որ չեմ հավանում նրա ֆիլմերը:
Ռեժ.  -Ո՞ւմ:
Տիր. -Պարոն Զարմանյանին:
Ռեժ.  -Դու էլ մարդ գտար: Լյումիեր եղբայրներն էլ երկնքից իջնեն, ասեն՝ ընկերս, քո ֆիլմերը վատն են, ինքը չի լսի: Գոնե գնահատականդ դնեին, նոր ասեիր:
Տիր. -Դե չդիմացա: Հետո էլ ես չգիտեի, ով է Չարլի Չապլինը:
Ռեժ.  -Մամա ջան: Ախր ոնց կարելի է: Ախր Չապլինը…
Տիր. -Հիմա գիտեմ:
Ռեժ.  -Մդաաա: Հիմա եմ հասկանում, որ միայն տաղանդը բավական չի:
Տիր. -Իսկ ի՞նչ ես կարծում, ես տաղանդ ունե՞մ:
Ռեժ.  -Դե երևի, էլի: Դա ես չպիտի ասեմ, դու պիտի իմանաս:
Տիր. -Գիտես, ես դրա համար եմ ուզում անպայման կինոյում խաղալ, որ ցույց տամ նրանց, որ առանց իրենց իստիտուտի էլ կարող եմ խաղալ:
Ռեժ.  -Մեծամտությունը լավ բան չի:
Տիր. -Իսկ հուսահատությո՞ւնը:
Ռեժ.  -Ավելի վատ: Լավ, էսպես նստելով կինո չես նկարի: Վեր կաց: Անում ես նույնը, բայց առանց քո հիստերիկ միմիկաների: Բնական ու որքան կարելի է թունավոր:
Տիր. -Ըհը:
Ռեժ.  -Տեսարան քսանհինգերորդ: Դուբլ երկրորդ:

Տեսարան վեցերորդբնական խաղ

Տիր. -Այս աշխարհում ես ապրել եմ ընդամենը տասնութ տարի, ունեմ մեկ մետր վաթսուներկու սանտիմետր բոյ և հիսուներկու կիլոգրամ քարշ: Ըստ ամենայնի՝ փոքրիկ, անօգնական արարած եմ: Ու հիմա ինձ մնում է միայն զարմանալ, թե ինչպես է այս փոքրիկ, ոչ տարողունակ արարածն այսքան շատ չարություն իր մեջ պահում ու չի պայթում:
Այդ հարցը պիտի բոլորիդ տանջի:
Աֆրիկայում աճող հսկա բաոբաբների համար տասնութը տարիք չէ, զավեշտ է: Բայց ես հո գիտեմ, որ իմ արդեն իսկ կուտակած չարությունը բավական է մեր ողջ մոլորակը պայթեցնելու համար: Ընդամենը մեկ քառակուսի մետր, որի վրա կանգնած եմ ես, ու այդքան մահացու էներգիա:
/Հեռախոսազանգ – Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ:/
Ռեժ.  -Հա, մենք փորձում ենք: Մի աղջիկ է եկել, Տիրուհի է անունը: Չեք հավատա, էնքան լավ է խաղում: Ես հենց հիմա իրեն կհաստատեի: Տիրուհի: Ինքը համար երեք հարյուր երեսունմեկն է: Անցել է ֆոտոփորձը: Համար երեք հարյուր երեսունմեկ: Հա: Անունը՝ Տիրուհի: Շատ լավ է խաղում: Ի՞նչ: Ո՞նց: Բայց…. Հա… Ցտեսություն: Տարօրինակ բան է: Ասեցին, որ դու չես անցել ֆոտոփորձը: Սխալվել են երևի: Անցանք: Արի մի անգամ էլ: Տեսարան քսանհինգ, դուբլ երրորդ:
Տիր. -Ճիշտ են, չեմ անցել: Ինձ ասեցին, որ հերոսուհին պիտի մեկ մետր վաթսուներկու սանտիմետր բոյ ունենա, իսկ ես միայն մետր-վաթսուն եմ:
Ռեժ.  -Հը՜մ….
Տիր. -Հիմա ի՞նչ: Ես գնա՞մ:
Ռեժ.  -Չէ: Քանի մարդ չկա, մենք կփորձենք: Էնքան, մինչև քեզ հաստատեն: Շարունակում ենք: Առաջ ենք անցնում: Տեսարան երեսունյոթերորդ: Դուբլ առաջին:

Տեսարան յոթերորդ

Տիր. -Կոշիկներիս հաստ ներբանների տակ չեմ էլ զգում մահացած փայտը, որը հիմա հատակ է կոչվում: Ձեզանից մեկը, գուցե, բոբիկ ոտքերով հիմա խոտ է ճզմում, իսկ մյուսը երկար-բարակ կրւոնկները մխրճում է ասֆալտապատած, շունչը կտրած հողի մեջ: Մեկն էլ հաստատ փորում է, փորում:
Ռեժ.  -Դուբլ երկրորդ:
Տիր. -Փորում է, ու չի հասկանում է, որ ցավում է: Որ մոլորակն էլ է ցավ զգում: Որ նա գնդակ չի, ոչ էլ փուչիկ, որ ծակես, թսկի, գցես աղբամանը, ու անցավ-գնաց:
Ռեժ.  -Դուբլ երրորդ:
Տիր. -Չնայած փուչիկն էլ է ցավ զգում: Երբ ծիծաղելի ձայնով պտուտաձև թռչում է ձեր գլխի վերևում՝ ընկնելուն պատրաստ, իրականում ցավից է գալարվում:
Ռեժ.  -Դուբլ չորրորդ:
Տիր. -Հիմա ծիծաղում եք ինձ վրա: Ասում եք՝ ինչ ես ուզում, էէէ, քեզ համար ապրիր էլի: Բայց ես չեմ կարող, որովհետև իմ ներսում էլ մի փուչիկ կա, որը պտուտաձև թռչում է՝ ուր որ է կընկնի, ու ցավում է: Իսկ երբ էնտեղ՝ ներսում ցավում է, կամ պիտի ուրիշների ցավն էլ հասկանաս, ոռնաս, գոռաս, մինչև քեզ լսեն, կամ էլ պիտի մեջդ փակվես, ինքդ քեզ խղճաս ու գանգատվես, որ քեզ ոչ ոք չի լսում ու չի լսի: Չնայած, վերջին հաշվով երկուսն էլ պարտություն կնշանակի՝ մեկը չափից դուրս բարձրաձայն, մյուսը՝ անձայն ու անտեսանելի:
Ռեժ.  -Դուբլ հինգերորդ:
Տիր. - Մեկը չափից դուրս բարձրաձայն, մյուսը՝ անձայն ու անտեսանելի:
Ռեժ.  -Դուբլ վեցերորդ:
Տիր. -Սիրելիս: Հիմա երբ ներսումս ցավում է, ես միայն մի բանի համար եմ ցավում: Որ մեր հանդիպումների ժամանակ մի անգամ գլխի չընկա ակնոցս հագնել ու նայել դեմքիդ: Հիմա այն չեմ հանում: Գիտե՞ս, թերթերում հազարավոր մարդկանց պատմություններ եմ կարդում, լուսանկարներ նայում: Բայց չգիտեմ, որ մեկն ես դու, ինչ եղավ հենց քեզ հետ: Չգիտեմ, մեղադրեմ քեզ, թե խղճամ, բայց ասա, որ երկու դեպքերն էլ քեզ ձեռք չեն տալիս: Արդարանալը հաճելի չի, իսկ առանց արդարանալու խղճահարության առարկա, կներես՝ անձ, դառնալը ավելի վատ է:
Ռեժ.  -Դուբլ յոթերորդ:
Տիր. -Իսկ կանանց մասին թերթերում կարդալը ավելի հետաքրքիր է: Որովհետև նրանք կամ լռում են հավերժ, կամ էլ մի հետաքրքիր, էլեգանտ վրեժ են մտածում նրանց համար, ովքեր իրենց ցավ են պատճառել: Այդ տղամարդիկ են անընդհատ նվնվում, բողոքում: Ձանձրալի է ձեր մասին կարդալը:
Ռեժ.  -Դուբլ ութերորդ:
Տիր. -Չնայած, վերջին հաշվով, ինչ տարբերություն՝ կին է, տղամարդ: Կարևորը ցավում է, ու նա մի բան պիտի անի՝ վրեժ լուծի, լաց լինի, բողոքի, կամ լռի: Ամեն դեպքում մարդիկ պարտվողի դերում են, որովհետև իրենք իրենցից փախչելու վնասակար սովորություն ունեն: Դու ինձնից չէիր փախչում, դու քեզնից էիր փախչում: Դրա համար ես առանց որևէ արդարությունների կխղճամ քեզ, իսկ դու ներսումդ թսկած փուչիկի դատարկություն կզգաս՝ առանց իմանալու, որ ես չգիտեմ անգամ, թե թերթերում գանգատվող  տղամարդկանցից որ մեկն ես դու:
Ռեժ.  -Ստո՛պ:

Տեսարան ութերորդ

Տիր. -Հը՞
Ռեժ.  -Ապրես:
Տիր. -Ու վե՞րջ:
Ռեժ.  -Ապրե՜ս:
Տիր. -Դու ինձ հաստատո՞ւմ ես: Ես խաղալո՞ւ եմ: Դու ինձ հաստատո՞ւմ ես:
Ռեժ.  -Դե, քեզ ռեժիսորը պիտի հաստատի:
Տիր. -Բայց դու ես ռեժիսորը:
Ռեժ.  -Չէ: Ես ռեժիսորի օգնականն եմ:
Տիր. -Ո՞նց: Իսկ ռեժիսորը ո՞վ է:
Ռեժ.  -Բլբուլյանը:
Տիր. -Ինքն էլ կար հանձնաժողովում
Ռեժ.  -Դու չգիտեի՞ր: Որ գալիս ես փորձի, չե՞ս ուզում իմանալ, ում ֆիլմն է, ինչ է:
Տիր. -Ի՞նչ տարբերություն, ես չեմ անցել ֆոտոփորձը:
Ռեժ.  -Նեղացած տեսք չընդունես: Ես քեզ չեմ խղճալու:
Տիր. -Ես չեմ էլ ուզում, որ դու ինձ խղճաս:
Ռեժ.  -Ավելի լավ:
Տիր. -…Լսիր, ո՞նց որոշեցիր ռեժիսոր դառնալ:
Ռեժ.  -Չգիտեմ: Պատահական ստացվեց: Մինչև ընդունվելը չգիտեի էլ դա ինչ բան է: Հետո, երբ հասկացա, մտածելու ժամանա չկար: Գիշերը նկարահանումներ, ցերեկը դասեր: Երազելու ժամանակ էլ չի մնում:
Տիր. -Բա ծնողներդ բան չասեցի՞ն:
Ռեժ.  -Ասեցին: Հենց ամենասկզբից:
Տիր. -Ի՞նչ ասեցին:
Ռեժ.  -Բա դա աղջկա գործ է՞:
Տիր. -Ի՞նչ տարբերություն՝ աղջիկ-տղա:
Ռեժ.  -Դե: Նկարահանումները ուշ են վերջանում, տուն ես գալիս գիշերվա հազարին, կամ չես գալիս: Անընդհատ անծանոթ տղաներ են զանգում: Ի՞նչ կասեն հարևանները:
Տիր. -Ի՞նչ տարբերություն:
Ռեժ.  -Վա՜յ: Ի՞նչ ես ասում, հարևանների կարծիքը սուրբ է: Հետո ասում են, միևնույն է չես աշխատելու, ամուսնանալու ես, դիպլոմդ օժիտ ես տանելու: Ու հետո, շուբիզնեսում բոլոր հարցերը անկողնում են լուծում: Ո՞նց կարելի:
Տիր. -Սո՛ւտ ես ասում:
Ռեժ.  -Ես չեմ ասում:
Տիր. -Բա դու ի՞նչ ես ասում:
Ռեժ.  -Ես հետո կասեմ: Ես հիմա ֆիլմ եմ նկարում: Իմ ֆիլմը: Ու եթե ծնողներս այն տեսնեն, հաստատ իրենց կարծիքը կփոխեն:
Տիր. -Հարևաններին էլ ցույց կտաս:
Ռեժ.  -Անպայման:
Տիր. -Լսիր, բա հիմա, որ արդենո՞ր կուրս ես:
Ռեժ.  -Երրորդ:
Տիր. -Արդեն երկու տարի սովորել ես: Չե՞ս մտածել, որ սխալ մասնագիտություն ես ընտրել:
Ռեժ.  -Մտածել եմ: Հետո մտածել եմ, որ էս գործը իմը չի, որ անտաղանդ եմ, որ մարդկանց հետ լեզու չեմ գտնում, որ շատ բաներից վախենում եմ, որ հիմա ֆիլմս կնկարեմ ու ոչ ոքի ցույց չեմ տա, կվախենամ: Իսկ եթե ցույց տամ, մեկը մի թարս բան ասի, կկոտրվեմ: Հազար անգամ եմ մտածել: Ասում էի՝ ուրիշ բան ընտրեմ, մի բան, որ հանգիստ լինի, որ կարողանամ ինքս իմ մեջ փակվել, իմ գործը անել ու չմտածել, որ ոչ մի բանի պիտանի չեմ:
Տիր. -Բա ինչո՞ւ չփոխվեցիր ուրիշ տեղ:
Ռեժ.  -Գիտես, ամեն անգամ մի նոր մտահղացում էի ունենում, դրանով էի զբաղվում, ու կասկածելու ժամանակ չէր մնում: Իսկ հիմա արդեն ուշ է: Ես մտածում եմ, որ առհասարակ շատ մտածելը լավ բան չի: Պիտի մտածես քո արդեն արածի ու ավելի շատ անելիքի մասին, ոչ թե դնես, ինքդ քեզ ուտես, ինքդ քեզ խղճաս: Դրանից ժամանակատար բան չկա, հաստատ իմացիր:
/Հեռախոսազանգ – Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ:/ Հա, էստեղ եմ: Տիրուհի՞ն: Գնաց: Ես բանալի ունեմ, կբացեմ դուռը: Հասնեք, զանգեք:
Տիր. -Ես երևի գնամ: Թե չէ հիմա ռեժիսորդ կգա: Չնայած չեմ ուզում քեզ մենակ թողնել:
Ռեժ.  -Ինքը շուտ չի գա: Մնա:
Տիր. -Ուրեմն կարելի՞ է մի տեսարան էլ փորձենք:
Ռեժ.  -Ինչի՞ համար:
Տիր. -Չեմ ուզում տխուր տեսարանով վերջացնել:  
Ռեժ.  -Լավ: Ո՞ր մեկն ես ուզում:
Տիր. -Ամենալավատեսը:
Ռեժ.  -Ըըըը… <<Արդեն ուշ է՝ վատատես լինելու համա՞ր>>:
Տիր. -Ըհը:
Ռեժ.  -Լավ: Տեարանա լավատեսական: Դուբլ մեկ:

Տեսարան իններորդ

Տիր. -Արդեն ուշ է վատատես լինելու համար: Ես կարճատես եմ, մանկուց ակնոց եմ կրում, ու եթե մի բան ինձ դուր չգա, ակնոցս կհանեմ ու իմ կարճատես աչքերով կնայեմ աշխարհին: Այդ ժամանակ ես հասկանում, որ աշխարհը շատ անկայուն մի բան է, ու որ ամեն ինչ էլ  անկայուն է. եթե երջանկությունը անցողիկ է, փորձություները նամանավանդ մի օր կգնան:
Ես ինքս իմ վրա եմ զարմանում: Մտքերով գնում եմ հեռո՜ւ- հեռու, աչքերով՝ քթիցս այն կողմ ոչինչ չեմ տեսնում: Ծիծաղելի արարածներ ենք մենք՝ մարդիկ: Ծիծաղելու պատճառ հաստատ ունենք, գոնե ինքներս մեզ վրա: Բայց քիչ ենք ծիծաղում: Որովհետև մեզ թվում է, որ այն, ինչ ունենք այսօր, միշտ ենք ունենալու: Իսկ հավերժությունը լրջություն է պահանջում: Զավեշտալի լրջություն հավերժության, որը հորինել են անկայուն արարածներ: Եթե բոլորը կարճատես լինեին, մարդիկ երևի ավելի շատ կծիծաղեին իրենց վատատես լրջության վրա:
Ես հիմա ծիծաղելու եմ, ու դուք էլ ծիծաղեք: Բայց ոչ թե ինձ վրա, այլ ինձ հետ: /Ծիծաղում է:/  Հասկանում եմ, դուք այդպես սովոր չեք: Եկեք միասին, երեք հաշվով: Մեկ, երկու, երեք: /Ծիծաղում է:/
/Լույսը մարում է:/

Տեսարան տասներորդ - վերջին

Տիր. -Ի՞նչ եղավ:
Ռեժ.  -Լույսը գնաց: Պատահում է:
Տիր. -Բա ի՞նչ ենք անելու:
Ռեժ.  -Մի քիչ սպասի, հիմա կտան:
/Լույսը միանում է:/
Ռեժ.  -Ըհը, տեսար:
Տիր. -Լավ աշխատեցինք էսօր:
Ռեժ.  -Շատ: /Հանում է բլիթ, առաջարկում Տիրուհուն/Հը՞
Տիր. -Ըհը
Ռեժ.  -Էս մեկն էլ Բլբուլյանին:
Տիր. -Լա՞վ է ինստիտուտում:
Ռեժ.  -Դեէնքան ավելորդ առարկա կա:
Տիր. -Օրինա՞կ:
Ռեժ.  -Օրինակ, վալեոլոգիա, սեքսոլոգիա:
Տիր. -Ինչների՞դ է պետք:
Ռեժ.  -Ասե՞մ:
Տիր. -Ճիշտ են ասում, էլի, աղջկա գործ չի:
Ռեժ.  -Դիպլոմդ օժիտ կտանես:
Տիր. -Դերասանուհու դիպլո՞մ: Բա հարևանները ի՞նչ կասեն:
Ռեժ.  -Հա էլի: … Բայց ինձ որ լսես, էս ֆիլմում չես նկարվի:
Տիր. -Ինչո՞ւ:
Ռեժ.  -Որովհետև Բլբուլյանը սերիալներից բացի ուրիշ բան նկարել չգիտի:
Տիր. -Ես ֆոտոփորձը չեմ անցել:
Ռեժ.  -Լավ ես արել:
Տիր. -Այ որ դու դառնաս իսկական ռեժիսոր, ես էլ դերասանուհի լինեմ, մենք միասին շատ-շատ կինոներ կնկարենք:
Ռեժ.  -Ըհը:
Տիր. -Բայց ես քո անունն էլ չիմացա:
Ռեժ.  -Ես…. /Հեռախոսազանգ – Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ: /  Ալո: Հասա՞ք: Գալիս եմ:
Տիր. -Շարունակելի:
/Խլոպուշկա:/
.......
Տիր. -Հասկանում եմ, դուք այդպես սովոր չեք: Եկեք միասին, երեք հաշվով: Մեկ, երկու, երեք: /Խոնարհվում են:/








1 комментарий:

  1. Սա ֆիլմ է ֆիլմ նկարելու մասին?sargissaratikyan@gmail.com գրեք այս սցենարը կարելի է կամաց կամաց կյանքի կոչել:ճիղտ է տարիքով փոքր եմ բայց հասկանում եմ որ ընտրված է բարդ թեմա:Սակայն հիանալի սցենար է պետք է կյանքի կոչվի

    ОтветитьУдалить

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"