пятница, 7 июня 2013 г.

Սոնա: Ցնդաբանության փիլիսոփայություն: Նախաբան


Նախաբան
Էջ առաջին՝ պարզապես ինչ-որ տեղից սկսելու համար
<<Դե եթե հորինովի լինի, դա արդեն փիլիսոփայություն չի, դա արդեն ցնդաբանություն է>>, - ասում եք Դուք:
Շատ բարի, լսում եմ և հնազանդվում, այլապես Դուք նորից ինձ <<լաչառության մեջ>> կմեղադրեք:
Բայց ահա ինչումն է խնդիրը: Արդեն ասել եմ ու էլի եմ ասում. փիլիսոփայությունը ճշգրիտ գիտություն չի, սա մաթեմատիկա չի, որտեղ 2+2=4: Այն, ինչ Ձեզ համար տարրական է և ընդունելի, ինձ համար կարող է շատ անհասկանալի լինել, որովհետև փիլիսոփայությունը անքակտելի ճշմարտությունների թանգարան չի, այլ կասկածի, երկմտանքի և որոնումների անվերջ ճանապարհ: Ո՞ւր կբերի այդ ճանապարհը՝ անքակտելի ճշմարտության դո՞ւռը, թե՞ ֆինիշի փոխարեն կքցի Ձեզ ստարտի մոտ: Չգիտեմ: Համենայն դեպս եթե վախենում եք նույն տեղում դոփելուց, ավելի լավ է փիլիսոփա չդառնաք, կան շատ ավելի ճշգրիտ ու պրոդոկտիվ գիտություններ:
Ասածիցս չի հետևում, որ ես փիլիսոփա եմ, կամ ուզում եմ փիլիսոփա դառնալ: Բայց ես մարդ եմ: Շնչում եմ, ու օդում վտվտացող թթվածնի մասնիկները սնում են ուղեղս, իսկ արտաբերած ամեն մոլեկուլ ածխաթթու գազը իր հետ դուրս է  մղում մի մոլեկուլ միտք: Եվ իմ ամեն միտքը աշխարհին նայում է իմ աչքերով, և այդ հազարավոր աչքերից ձևավորվում է իմ աշախարհահայացքը: Սա քիմիա չէ, սա ես եմ: Եվ Դուք երբեք չեք ապացուցի ինձ, որ Պլատոնի աշխարհահայացքը իմ տեսակետից ավելի կատարյալ էր կամ ավելի ճիշտ, որովհետև, ուզում եք համաձայնեք, ուզում եք՝ ոչ, ճիշտ աշխարհահայացք աշխարհում չկա:
Չեմ ասում, որ Պլատոնից խելացի եմ, բայց գուցե շատ ու շատ հարցերում նա սխալվո՞ւմ էր: Ամեն դեպքում սխալ ասվածն էլ խիստ հարաբերական է, որովհետև, էլի եմ ասում, սա մաթեմատիկա չի:
Երկրաչափության քանի՞ տեսակ գիտեք: Միայն մե՞կը, Էվկլիդեսյա՞նը: Հասկանալի է: Ես գիտեմ ևս երկուսը: Արդյունքում՝ երեք:
Իսկ քանի՞ փիլիսոփայական դպրոց գիտեք:
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու են նրանք այդքան շատ:
Շատ պարզ պատճառով: Որովհետև <<որքան մարդ, այդքան Համլետ>>: Ստացվում է, որ այս պարագայում ճիշտ ու սխալ փնտրելը չափից դուրս անարդյունավետ է:


Էջ երկրորոդ, երբ արդեն մի տեղից սկսեցի
Իմ սիրելի Փիլիսոփա, ախր չեք էլ պատկերացնում՝ Ձեզ ինչքան եմ սիրում: Այլապես այդքան չէի մտածի Ձեր ասածների մասին:
(Ասում եմ՝ Փիլիսոփա, որ մի կերպ մեղքս քավեմ Ձեր առջև, թե չէ կարող է ինձ սխալ եք հասկացել, ու հիմա Ձեզ թվում է, որ կասկածում եմ Ձեր գիտելիքների վրա: Չեմ կասկածում, բայց դե հետո ի՞նչ, դրանից Ձեր գիտելիքները ո՛չ ավելացան, ո՛չ էլ պակասեցին:)
Ինչպես միշտ զրույցը սկսվում է խիստ դպրոցական մի թեմայից, ասենք՝ հայոց պատմությունից, ու դառնում իրար <<գլուխ քամելու>> անվերջ մրցապայքար: Ասում եմ՝ <<գլուխ քամելու>>, որովհետև հենց այդպիսի տպավրություն է ստեղծվել Ձեզ մոտ:
Ես իհարկե փիլիսոփայություն չեմ ուսումնասիրել, բայց փոխարենը տասներկու տարեկանում Սիրանո դե Բերժերակ եմ կարդացել, այնպես որ գիտեմ՝ ինչպես կարելի է մի լավ ձեռ առնել փիլիսոփաներին:
Դուք սկսում եք Ձեր գիտելիքների ծանր պաշարից: Մեկ ժամվա ընթացքում մի տարվա փիլիսոփայության լեկցիա եք թափում գլխիս, ու սպասում եք, որ ուղեղս պիտի մարսի այդ ամենը, ավելի ճիշտ պիտի խեղդվի այդքան ինֆորմացիայից, ու ես պիտի գլուխ խոնարհեմ Ձեր անքակտելի հեղինակության առջև:
Ձեզ չե՞մ ասել, որ իմ ուղեղը ֆիլտրում է ստացվելիք ցանկացած ինֆորմացիա:
Ասենք, ինձ հետաքրքիր չի՝ աշխարհում քանի փիլիսոփայական դպրոց կա: Եթե հետաքրքիր լիներ, ես կբացեի հաստափոր գրքերը ու կկարդայի դրանք: Ես հո գիտեմ, որ Ձեր ասածները այդ գրքերից և նրանց հեղինակների հեղինակությունից են գալիս:  Բայց չեմ կարդացել, չէ՞, ոչ էլ պատրաստվում եմ մոտակա մի ամսվա ընթացքում: Իհրակե գլուխ չեմ գովում, որ ինչ-որ բան չեմ կարդացել, պարզապես ուզում եմ ասել, որ այս պարագայում ինձ շատ ավելի հետաքրքիր է իմ սիրելի Փիլիսոփայի կարծիքը, քան Պլատոնինը, Արիստոտելինը ու չգիտեմ էլի ումը:
Երբ ես Ձեզ դաս եմ պատասխանում, ասենք՝ հայոց պատմություն, թութակի պես կրկնում եմ դասագրքի հեղինակի հեղինակավոր կարծիքը: Բայց ինքս տունը մտածում եմ. <<Լավ, բա ես ինքս ի՞նչ եմ մտածում այս ամենի մասին: Ինչպե՞ս եմ վերբերվում այս արքային, կամ այն իշխանին: Իսկ եթե չունեմ իմ սեփական կարծիքը, ինչի՞ց է դա: Գուցե սա այդքան էլ հետաքրքիր չէ՞, համենայն դեպս ինձ համար>>:
Գիտե՞ք այս վերջին նախադասության ամենակարևոր բառը ո՞րն էր: <<Ինձ>>-ը:
Եսասիրություն թող թվա, բայց ինձ համար աշխարհում ամենակարևոր մարդը ես եմ: Գիտեմ, որ աշխարհում առնվազն վեց միլիարդ մարդ կա, ում ընդհանրապես չի հետաքրքրում իմ գոյությունը: Բայց հո ինձ հետաքրքրում է: Ու բոլոր այն մարդիկ, ում ես սիրում եմ, թանկ են ինձ համար, որովհետև հենց ԵՍ եմ նրանց սիրում, ոչ թե հարևանի տղայի բաջանաղի ընկերուհու հորաքրոջ աղջիկը:
Եվ ահա Դուք նստած եք իմ առջև, ու ինձ ընդհանրապես չի հետաքրքրում՝ քանի խելացի գիրք եք դուք կարդացել: Ձեզ էլ ընդհանրապես չի հետաքրքրում՝ ինչ եմ մտածում ես Ձեր մասին (չնայած եթե մտածում էլ եմ, միայն լավ բաներ եմ մտածում, թեկուզ հենց նրա համար, որ ինձ մինչև հիմա հանդուրժում եք): Եվ ահա մենք երկուսս էլ խոսում ենք բաների մասին, որոնցից գաղափար անգամ չունենք (համենայն դեպս ես չունեմ): Ու խոսում ենք շատ կրքոտ, կարծես մեր ասածից ինչ-որ բան կփոխվի աշխարհում:
Գաղտնիք բացեմ. չի փոխվի: Բայց դե մեզ դա չի հետաքրքրում: Մենք երկուսս էլ կրքոտ, եսակենտրոն, սեփական իրավացիության մեջ համոզված, փառասեր էակներ ենք (համենայն դեպս իմ պարագայում այս ամենը ճիշտ է): Ու միակ բանը, ինչին ձգտում ենք, դիմացինին համոզելն է: Այստեղ և հիմա: Բայց դե ի տարբերություն Ձեզ, ես զինված չեմ աշխարհի փիլիսոփաների հազարամյա փորձով: Իմ դաողությունները հազիվ երկու վայրկյան կյանք ունեն, դրա համար էլ Դուք առանց խղճի խայթի իմ դատողությունները ցնդաբանություն եք անվանում:
Չեմ հակաճառում: Բայց դե այնպես է ստացվել, որ ես հիմա՝ ամռան այս շոգին փիլիսոփայում եմ Ձեզ հետ: Ակամայից փիլիսոփա եմ դարձել, ու Դուք երբեք ինձ չեք համոզի, որ Սպինոզան ինձանից խելացի էր:  Կամ որ ես իրավացի չեմ, որովհետև Սպինոզան համաձայն չէ ինձ հետ: Որովհետև այդ դեպքում դա արդեն Ձեր և Սպինոզայի խնդիրն է:
Ամեն դեպքում ես սուբյեկտ եմ, ու աշխարհը, այդ թվում և Ձեզ, և բոլոր փիլիսոփաներին, ընկալում եմ իմ սեփական սուբյեկտիվ տեսակետից, որը ոչ ճիշտ է, ոչ էլ սխալ, պարզապես ընդունելի կամ անընդունելի է որոշ այլ սուբյեկտների համար, իսկ դրանից նա ոչ ճիշտ է դառնում, ոչ էլ սխալ: Կարող եք չհամաձայնել ինձ հետ, բայց խորհուրդ չեմ տա, որովհետև այդ դեպքում ես էլի երեք էջ կգրեմ, որ ապացուցեմ այն, որ իմ ասածը տրամաբանությունից զուրկ չէ:
Իսկ եթե համաձայն եք, ուրեմն ստացվում է, որ ինձ էլ կարելի է ընկալել՝ որպես փիլիսոփա: Այնպես որ փիլիսոփայությունը խիստ սուբյեկտիվ գիտություն է, և այս կամ այն հարցին <<փիլիսոփայորեն>> մոտենալիս անիմաստ է անքակտելի ճշմարտություն փնտրելը: Սա մաթեմատիկա չի, ու փառք փիլիսոփաներին դրա համար, այլապես ես այսօր ասելու բան չէի ունենա:

Եզրակացություն
Փիլիսոփայությունը սուբյեկիվ գիտություն է: Ավելին, իր թատերաբեմում չափից դուրս շատ Համլետներ ունենալով, այն անընդհատ նորի կարիքն ունի: Այնպես որ Ձեր ստերեոտիպներն ու խելացի քեռիների գծագրերը թողեք խելացի գրքերում: Ինձ հետաքրքրում է կենդանի զրույցը՝ այստեղ և հիմա:  Տեսնենք՝ օգնո՞ւմ են ուրիշի մտքերը սեփական կարծիք կազմելիս, թե՞ միայն խճճում են, այսպես ասած՝ արջի ծառայություն մատուցում:

Հա, ու ասեմ, որ երկար եմ վիճելու: <<Պռտելու>>, սկորները լվանալու հարցում իմ նմանը չկա, մանավանդ երբ գիշեր է ու ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է թվում, քան կա իրականում, ու ամեն ինչ սկսում ես սրտիդ մոտ ընդունել:

2 комментария:

  1. Իմ կրքոտ, եսակենտրոն, սեփական իրավացիության մեջ համոզված, փառասեր էակ, եթե դու հիմա իմ դիմաց կանգնած լինեիր, քեզ գրկելու ու համբուրելու ցանկությունը չէի զսպի, որովհետև նման մի կրքոտ ու եսակենտրոն գոյ էլ ես եմ: Չես զարմացնի ինձ, սուբյեկտ ջան: Ոչ մեկին էլ չես զարմացնի: Հիմա աշխարհիս ցնդած փիլիսոփաներ ու կործանված միստիկներ պետք չեն: Իմ սիրելի Ռատատուիկ, մենք աշխարհին պետք չենք:
    Նախ ինչ-որ մեկի ոսկորները լվանալու համար պետք ա էդ ինչ-որ մեկը գոնե մի փոքր չափով պարունակի էդ ոսկորները, պիտի պռտվելուն արժանի ու կարող լինի, իսկ հիմա էնքան քիչ են ողնաշարավոր ու ոսկրահյութով լի անձնավորությունները: Պռտիր ինձ, եթե կարող ես: Ես սիրով կրավորականի դերում կհայտնվեմ:
    Ասածս ինչ ա՝ գնա քննություններդ պարապիր, իմ պարապ էակ:

    ОтветитьУдалить
  2. Սիրելի նմանաեսակենտրոն գոյ, ես էլ քեզ կգրկեմ-բաց չեմ թողնի: Բայց, ինչպես տեսնում ես, քննություններն էլ ինձ չեն վախեցնում, էլի շարունակում եմ ցնդաբանություններով զբաղվել:
    Գիտե՞ս, ինձ թվում է, որ նման ցնդաբանական գիտությունից ավելի շատ վախենում են նրանք, ովքեր իրոք ողնուղեղանման մի բան ունեն իրենց ներսում: Որովհետև եթե չունես, էլ ավելորդ չես լարվում, չունեմ՝ չունեմ, ինչ տրված չի, չկա: Իսկ ով ունի, վախենում է, որ մի օր կգա պահը, ու ինքը ստիպված կլինի ապացուցելու, ինչքան պինդ են նրա ոսկորները: Նման դեպքում ուրիշի գանգատուփի հետևում թաքնվելը և ուրիշի մտքերը կրկնելը շատ հարմար է, իսկ կարևորը՝ մատչելի:
    Որպես հ. գ.՝ դու էլ գնա, քննություններին պատրաստվի, փոխանակ բլոգամանիայիդ երես տաս :)

    ОтветитьУдалить

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"