понедельник, 23 декабря 2013 г.

Սոֆի: Ագռավները


-Քըշ էստեղից, լսո՞ւմ եք, քըըըըըշ:
Ագռավների երամը նահանջում է դեպի երկինք, ու ես վեջապես տեսնում եմ սև փետուրների տակ մնացած աղջկան:
-Էլի սկսեցի՞ր, - բարկանում եմ, չեմ ուզում նստել նրա կողքը. թող իմանա, որ բարկանում եմ:
Նա չի պատասխանում:
-Ե՞րբ ես հասկանալու, որ դա վտանգավոր է: Ագռավ են, հո ճնճղուկ չեն:
Էլի չի պատասխանում:
-Մի օր քեզ հում-հում կուտեն, կիմանաս: Ասեցի՝ քըըըշ այստեղից, - ու ագռավների երամը, բարձր ու դժգոհ կռկռալով, նորից բարձրանում է այնտեղ, որտեղ ես նրան չեմ հասնի:
-Սիրում եմ ագռավներին, - նա ինձ չի նայում, լուսնոտի հայացքով ուսումնասիրում է իր սև կեդերի չափից դուրս սպիտակ կապիչները: Դանդաղ է խոսում, տառերը հատ-հատ արտասանելով, բայց ոչ մի բառ առանձնապես չշեշտելով, ու ինչպես միշտ ցածրաձայն:
-Նրանք էլ քեզ են սիրում: Հատկապես ճաշի ժամին, - խայթեցի ես:
-Քեզ էլ եմ սիրում, - ու ես չդիմացա ու նստեցի նրա կողքին:
-Քեզ ագռավներից շատ եմ սիրում:
-Շոյվեցի:
Ու լռություն... Նման դեպքերում ինքը թաղվում էր իր մտքերի խորխորատը, իսկ ես մտածում էի, էլ ինչ կարող եմ ասել, որ մեր խոսակցությունը չկտրվի առանց սկսվելու:
-Ինձ ագռավներից շա՞տ ես սիրում, - հարցրեցի:
Բան չասեց, միայն գլխով արեց:
-Իսկ ո՞ր ագռավների:
-Չհասկացա, - վերջապես նայեց ինձ:
-Ագռավները տարբեր են լինում: Ասենք գիշերը քո պատուհանի մոտով անցնող սև ագռավից շա՞տ ես սիրում ինձ:
-Իսկ ո՞վ է այդ սև ագռավը, որ անցնում է գիշերը պատուհանիս մոտով: Ու ի՞նչ գիտես, որ այնտեղ ագռավ կա, եթե նա սև է, իսկ դրսում գիշեր է, մութ է:
-Այդ ագռավը հենց գիշերն է: Դու սիրում ես գիշերը:
-Քեզ ավելի շատ եմ սիրում:
-Իսկ քո սև մազերին թառած ագռավի՞ն, ինձնից շա՞տ ես սիրում:
-Դա ո՞վ է:
-Քո մտքերն են: Դու պետք է սիրես քո մտքերը, թե չէ չես կարողանա մտածել:
-Մտքերը սիրել-չսիրելուն չեն նայում: Գալիս են ու գնում, առանց հարցնելու: Նույնիսկ ամենասիրելի միտքը կարող է մի ակնթարթում թողնել-գնալ, ու վերջ, դու չես էլ հասցնի հրաժեշտ տալ նրան: Քեզ ավելի շատ եմ սիրում:
-Իսկ քո սև աչքերում բնակվող երկու սև ագռավիկներին չե՞ս սիրում:
-Ովքե՞ր են:
-Քո... զգացմունքները:
-Զգացմունքները սիրելու կարիք չկա: Այդ նրանք պետք է սիրեն կամ ատեն, ու նրանց ընդհանրապես չի հետաքրքրում՝ դա փոխադարձ է, թե ոչ: Չէ, քեզ ավելի շատ եմ սիրում:
-Իսկ...
-Իսկ դու ինձ ագռավներից շա՞տ ես սիրում, - հանկարծ հարցրեց նա, ու ես շփոթվեցի:
-Ես ագռավներին չեմ սիրում:
-Նույնիսկ եթե քո թշնամու գերեզմանի՞ն են թառել ու կռում:
-Դե գիտես ի՞նչ կա, - վեր թռա տեղիցս, - միայն դու կարող էիր նման հիմարություն ասել:
-Սիրո՞ւմ ես քո թշնամիներին:
-Չէ:
-Բա ինչո՞ւ թես սիրում ագռավներին, որոնք կտցահարում են քո թշնամիներին:
-Որովհետև...
-Ճիշտ է, որովհետև մի օր կարող են քեզ կտցահարել, կամ ինձ... Հենց դրա համար էլ չես սիրում եմ ագռավներին:
Թող կտցահարեն, ինչքան ուզում են: Ես սպասում եմ նրանց հարվածներին: Այդ ժամանակ ես ինձ հանգիստ կզգամ: Կարծես ինչ-որ մեծ պարտք ունեմ այս աշխարհի առջև ու այդպես պիտի այն տամ: Թող կտցահարեն, որ ազատվեմ իմ պարտքից: Դրա համար ես միայն շնորհակալ կլինեմ նրանց ու ավելի շատ կսիրեմ:
Մեկ էլ մի մեծ սև ագռավ եմ սիրում, որը կարծես հիմա կթռչի-կգնա ինձնից: Այդ ագռվը իմ հանգստությունն է, որը էդպես էլ չունեցա:
...Մի գնա, մնա: Ես քեզ թշնամիներին ու ինձ կտցահարող ագռավներից շատ եմ սիրում:

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"