понедельник, 12 августа 2013 г.

Սակուրայի օրագիրը



Օր առաջին
Բարև, սիրելի օարգիր:
Արդեն երեք ամիս է, ինչ Սասկե-կունը փախել է մեր գյուղից ու գնացել Օրոչիմարուի մոտ: Մենք բոլորս շատ տխրեցինք, հատկապես ես: Կակաշի սենսեյը վշտից ցրեց մեր թիմը ու խորացավ իր խուժան գրքերի մեջ: Նարուտոն էլ գնաց Ջիրայայի մոտ պարապելու, այնպես որ ես մնացի մենակ: Սկզբում որոշել էի գնալ Ցունադեի մոտ, բայց այդ տարօրինակ պառավը օր ու գիշեր Շիզունեի հետ փակվում է իր առանձնասենյակում, ու ինչ-որ բանի մասին են փսփսում:
Այս միայնությունը ինձ սպանում է: Իսկ ամենավատն այն է, որ անելու բան չկա: Սկզբում  Տենտենի ու  Հինատայի հետ ուզում էինք աղջկական թիմ ստեղծել՝ Կուրենայ սենսեյի գլխավորությամբ, բայց չստացվեց, Նեջին հասցրեց Հինատայի հոր ականջին, իսկ նա շատ խիստ է...
Հա՜, ինչի՞ համար եմ այս ամենը պատմում: Ուզում եմ ասել, սիրելի օրագիր, որ ես լիքը ազատ ժամանակ ունեմ և հիմա սովորում եմ հայերեն:
Շատ դժվար լեզու է: Ու շատ ծիծաղելի: Ճապոնական բոլոր անունները հայերեն շատ տարօրինակ են հնչում: Ասենք իմ անունը հայերեն հնչում է Սակուռա: Չնայած, ուրիշ տարբերակ էլ կա՝ Սակուրա: Հայերը երկու տեսակ ռ ունեն՝ մեկը կոպիտ, մյուսը՝ փափուկ: Այդ փափուկ ռ-ն իմ անունը շատ կանացի է դարձնում: Բայց մի վատ բան կա: Հայերենում շեշտը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա: Հիմա ի՞նչ է ստացվում՝ Սակուրա՛, Սասկե՛, Նարուտո՛, Կակաշի՛, Նեջի՛:
Նեջիի անունը որ շատ ծիծաղելի է հնչում: Ոնց որ հրամայական եղանակի բայ լինի: Չնայած դրան հասնում է, շատ է քիթը ցցում: 

Օր երկրորդ
Բարև, սիրելի օրագիր:
Պարզվում է հայերենում էլ հատուկ ածանց կա, որ ավելացնում են անուններին, ինչպես մեր -կունը, -սանը, -չանը: Ի դեպ այդ ածանցը շատ նման է մեր -չանին: Բայց հնչում է այսպես՝ ջան: Այն գրվում է անունից հետո ու անջատ, ոչ թե գծիկով: Ու այդ ածանցը ավելացնում են միայն սիրելի մարդկանց անուններից հետո: Որ գնամ Սասկե-կունին տեսակցության, կասեմ՝ Սասկե ջան: Տեսնես ի՞նչ կմտածի:
Հալվում եմ այդ մտքից: Երևի դեռ սիրում եմ նրան: Չգիտեմ: Ամեն դեպքում Սասկե ջան լավ է հնչում: 

Օր երրորդ
Առանց բարևի:
Էս Նարուտոն զահլաս տարավ: Անընդհատ գալիս է, ինչ-որ բաներ փսփսում, վերջում էլ ասում <<դա տեբայո>> ու գնում: Էնքան ասեց, որ ես էլ սկսեցի ամեն երկրորդ բառից հետո <<դա տեբայո>> ասել: Փորձեցի թարգմանել հայերեն, չստացվեց: Չէ, ամեն դեպքում պետք է Նարուտոյից հարցնել, ի՞նչ է այդ գրողի տարած բառը նշանակում, թե չէ ասում-ասում է, բայց  ինքն էլ երևի չի հասկանում, ինչ է ասում:
Ի դեպ Նարուտոյի անունն էլ այդ փափուկ ռ-ով ուրիշ կերպ է հնչում: Նրան նույնիսկ գեղեցկացնում է այդ փափուկ ռ-ն: Գնամ, ասեմ՝ Նարուտո ջան, տեսնեմ ի՞նչ կասի:

Մի քանի ժամ հետո
Ապուշը իսկի չհասկացավ, որ հայերեն ասեցի: Տգետ, տխմար, իմաստակ, անգրագետ, էլ ի՞նչ բառ գիտեմ հայերեն, որ դրան ասեմ: Դեբի՜լ: Դեբիլը մտածեց, որ լեզուս կծել եմ, դրա համար եմ չանի փոխարեն ջան ասում:

Օր չորրորդ
Բարև, օրագիր ջան: Դեմ չես, չէ՞, որ քեզ էդպես դիմեմ:
Այսօր թերթում էի հայերեն-ճապոներեն բառարանը: Մի քանի նոր բառ սովորեցի: Ու էդ նոր բառերից հետո... մի քիչ ամաչում եմ Կակաշի սենսեյին անունով դիմել: Որ իմանաս հայերենում ինչ բառ կա, որ գրեթե համահունչ է մեր սենսեյի անվանը, ու այդ բառը ինչ է նշանակում, կհասկանաս ինձ: Լավ, ես լուսանցքում կգրեմ, բայց դու ոչ ոքի չասես, հա՞: Ամոթ է:
Իսկ ամենավատն այն է, որ չգիտեմ, ինչ անեմ, հո խեղճ սենսեյից չեմ թաքնվելու: Ճիշտ է, մենք հիմա համարյա չենք շփվում, բայց միևնույն է, պետք է մի բան մտածել, թե չէ կհանդիպենք փողոցում, իսկ ես նույնիսկ չեմ կարողանա մարդավարի բարևել:
Լավ, իմացա: Նրան սենսեյ ջան կասեմ: Հաստատ դուրը կգա:




Օր հինգերորդ
Բարև, օրագիր ջան:
Այսօր այդ տխմար Նարուտոն էր եկել: Ասեց՝ գնում ենք Ջիրայայի հետ Օրոչիմարուի որջը՝ Սասկե-կունին տեսնենք: Էնքան խնդրեցի, որ ինձ էլ տանեն, բայց չտարան: Զզվում եմ էդ Նարուտոյից: Մինչև վերադառնա, մի երկու հայհոյանք կսովորեմ հայերեն, որ հենց գա, ասեմ: Չնայած էդ անգրագետը միևնույն է ոչինչ չի հասկանում:

Օր վեցերորդ
Օրագիիիիիիիր:
Չես հավատա: Սասկե-կունից նամակ եմ ստացել: Վերջապեեեեեես:
Չգիտեմ որտեղից, իմացել է, որ հայերեն եմ սովորում: Մի քանի բառ է ուղարկել, խնդրել է թարգմանել: Տարօրինակ բառեր է ուղարկել Սասկե-կունը: Նրա ծնողները որ ողջ լինեին ու իմանային, որ իրենց տղան այդպիսի բառեր է օգտագործում, հաստատ մի լավ կքոթակեին վզին, որ իմանար: Է՜հ, Իտաչի-սանը ինչ էր մտածում, որ եղբորը թողեց-գնաց: Չնայած, երևի Օրոչիմարուից է սովորել:Այդ ճգնավորները բոլորն էլ այդպիսին են, ես հո գիտե՜մ:
Հա, ամենակարևորը չասեցի: Սասկե-կունը ասում է, որ իրենց մոտ հյուրեր են եկել, ու ինքը ուզում է հայերեն մի երկու քաղցր խոսք ասել նրանց: Տեսնես էդ ո՞վքեր են եկել իրենց հյուր:  Չլինի՞ Նարուտոն է իր խուժան սենսեյի հետ: Եթե այդպես է, սիրով կթարգմանեմ: Չնայած էդ երկու տխմարենրը հաստատ ոչինչ չեն հասկանա: Իրենք ո՜ւր, հայերենի պես դժվար լեզուն ո՜ւր:

Օր յոթերորդ
Սիրելի օրագիր ջան:
Չես պատկերացնի, ինչքան ձանձրալի է մեր Կոնոխայում: Սենսեյ ջանը իր գրքերից դուրս չի գալիս: Բոլոր ընկերներս գաղտնի հանձնարարություններ են ստացել: Նարուտոն մինչև հիմա չի վերադարձել: Այնպես որ ես բոլորովին մենակ եմ ու պարապ-սարապ հեռուստացույց եմ նայում:
Որոշել եմ սովորել խոսակցական հայերենը: Մի ֆիլմ եմ վերցրել սկավառակների խանութից, կոչվում է <<Աննա>>: Կամ չէ, ճիշտ կլինի կարդալ այսպես՝ <<Աննա՛>>: Շաաատ երկար ֆիլմ է: Այդքան երկար ֆիլմ դեռ չէի տեսել:
Տեսնեմ ինչի՞ մասին է: Ասում են՝ հայկական ֆիլմերը շատ հուզիչ են: Իսկ ինձ իմ տխուր վիճակում հենց դա է պետք:

Մի ամիս հետո
Սիրելի օրագիր ջան:
Կներես, որ այսքան ժամանակ ոչինչ չէի գրում: <<Աննա՛ն>> էի նայում: Իրոք հուզիչ է, մանավանդ գլխավոր հերոսուհին: Նա այնքան դժբախտ է, այնքան դժբա՜խտ: Որ տեսնում եմ, ինչքան է տառապում խեղճը, ինձ թվում է, որ իմ սեփական տանջանքը պարզապես մանկական խաղալիք է:
Երբեմն Աննա՛ն այնքան վշտացած է լինում, որ ինքն էլ չի նկատում, որ մի բանը հազար անգամ կրկնում է: Դե գիտես, հուզված մարդիկ այդպես են: Ես էլ, որ Սասկե-կունը նոր էր փախել Կոնոխայից, անընդհատ միայն մի բան էի կրկնում՝ Սասկե-կուն, Սասկե-կուն: Բայց հետո անցավ: Իսկ Աննա՛յի մոտ չի անցնում: Ո՜նց է երևում, որ շատ դժբախտ է: Էստեղ են ասել՝ հայի բախտ: Խե՜ղճ աղջիկ:
Ի դեպ, ես վերջապես իմացա, ինչ մասին էին բամբասում Ցունադեն ու Շիզունեն: Նրանք էլ են նայում <<Աննա՛ն>> ու անընդհատ քննարկում են: Բայց նրանք ճապոներեն կրկնօրինակումն են նայում, հայերեն չգիտեն: Այնքան էլ հաջող կրկնօրինակում չէ, գլխավոր հերոսուհու սեյուն այնքան անտարբեր է խոսում, կարծես էկրանին խխունջների կյանքից դոկումենտալ ֆիլմ են ցույց տալիս:
Երբ Ցունադեն իմացավ, որ ես հայերեն գիտեմ, շատ ուրախացավ: Այնպես որ հիմա Շիզունեի հետ երեքով երկրորդ եթերաշրջանն ենք նայում: Դե գիտես՝ կան հարցեր, որոնք պատասխաններ են պահանջում:
Կհանդիպենք երկրորդ եթերաշրջանից հետո, օրագիր ջան-սան-չան-կուն: )))

2 комментария:

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"