пятница, 16 августа 2013 г.

Սասկեի օրագիրը


Օր առաջին
Օրագիր
Արդեն երեք ամիս է, ինչ նոր կյանք եմ սկսել Օրոչիմարուի ու Կաբուտոյի հետ (ինձ սխալ չհասկանաս): Կոնոխայում մնացած իրերիցս միայն քեզ եմ վերցրել, որ շարունակեմ գրառումներս: Չնայած, հին էջերը բոլորն էլ արդեն վաղուց ճղել եմ ու վառել: Ես վերջնականապես որոշել եմ մոռանալ անցյալը և նոր կյանք սկսել:
Երբեմն մտածում եմ, որ հին կյանքս այնքան էլ վատը չէր, մանավանդ ճաշի ժամերին եմ այդպես մտածում: Մեր խոհարարը Կաբուտոն է, իսկ նրա եփածը հեչ բանի պետք չի: Էլ չեմ խոսում նրա մասին, որ Կոնոխայում ռամեն ուտելուց միշտ կարելի էր մի օյին բերել Նարուտոյի գլխին ու մի լավ ծիծաղել: Իսկ էստեղ Օրոչիմարուն պահանջում է, որ ճաշի ժամանակ քար լռություն լինի: Երևի նրա ստամոքսն էլ մի առանձին ուղեղ ունի ու պիտի մի լավ կենտրոնանա մարսելուց առաջ: Նարուտոն էլ էր ասում, որ ուտելուց պետք է կենտրոնանալ: Մի անգամ էլ ես...
Չէ, չեմ հիշելու Նարուտոյին, որոշել եմ, չէ՞, նոր կյանք սկսել: Բայց այ քյաֆթար Իչեռակուի ռամենը հաճախ կհիշեմ, մանավանդ ճաշից հետո:

Օր երկրորդ
Օրագիր
Դու չես պատկերացնի, ինչքան ձանձրալի է այստեղ: Օրոչիմարուն ինձ ամեն ինչ թույլ է տալիս, ասենք, երբ ուզենամ, որտեղ ուզենամ, կարող եմ պարապել, պայթացնել, ավիրել, քանդել: Բայց ինքը իմ հետ համարյա չի պարապում: Միայն ասում է, որ գրադարանից այս կամ այն գիրքը վերցնեմ (մեկ-մեկ էլ էն այլասերված Ջիրայայի գրքերից է տալիս, միայն թե ձայնս կտրեմ ու հանգիստ թողնեմ նրան): Իսկ Կաբուտոն...
Նա շատ տարօրինակն է, այդ Կաբուտոն: Անընդհատ փակվում է դիահերձարանում, օրվա մեծ մասը այնտեղ է անցկացնում: Ես նույնիսկ կասկածում եմ, որ ինքը լպստում է դիակներին, որովհետև Օրոչիմարուն, երբ նրանից հետո մտնում է այնտեղ, միշտ գոռում է, որ անձեռոցիկ կամ զուգարանի թուղթ բերեմ: Էս Կաբուտոն միայն դիակներին չի լպստում, նա ամեն ինչ է լպստում: Հիմնականում այն, ինչ իրենն է համարում: Ու քանի որ այս որջում ինքը ամեն ինչն էլ իրենն է համարում, ամեն ինչ էլ լպստում է, նույնիսկ իմ սյուրիկենները: Այնպես որ ես ստիպված եմ լինում ամեն անգամ պարապելուց առաջ մի լավ զուգարանի թղթով սրբել դրանք: Ամեն օր գնում եմ հարևան խանութ՝ զուգարանի թղթի համար: Տեսնես վաճառողը ի՞նչ է մտածում: Չնայած էդ պառավը բութ է, առհասարակ չի մտածում:

Օր երրորդ
Օրագիր
Փորձում եմ սառնասիրտ լինել, ինչպես իսկական նինձյա, բայց չի ստացվում:
Ես վերջապես իմացա, Կաբուտոն ումից է սովորել ամեն ինչ լպստել:
Ասե՞մ:
Օրոչիմարույից, բա էլ ումից պիտի սովորեր. մենք այստեղ երեքով ենք: Մնացած խամաճիկները ապրում են գոմում, ու դա ճիշտ է, դրանք լրիվ անասուն են:
Ամեն դեպքում հիմա, երբ իմացա, որ Օրորչիմարուն էլ է այդ լպստելու մանիայով ատառապում, երկու անգամ ավելի շատ զուգարանի թուղթ եմ գնում: Ու ինձ թվում է, որ այն բութ վաճառողի մտքում վերջապես ինչ-որ բան ծագել է, որովհետև երեկ շատ տարօրինակ կերպով նայեց ինձ, իսկ երբ դուրս եկա խանութից, սկսեց հռհռալ:
Ամեն դեպքում ես ինձ խղճում եմ: Երբեմն մտածում եմ, մի՞թե եղբորիցս վրեժ լուծելու գաղափարը այնքան լավն էր, որ դրա համար պիտի էսքան չարչարվեմ:
Էհ, զայրույթս զսպելու համար լուսանցքում հայհոյանքներ եմ գրում: Չնեղանաս, քեզ չեն ուղղված:

Օր չորրորդ
Օրագիր
Վերջապես իսկական նինձյա եմ դարձել՝ սառնասիրտ ու դաժան: Գիտե՞ս, որտեղից իմացա:
Այսօր առավոտյան Կաբուտոյին ասեցի, որ եթե մի կարգին զբաղմունք չգտնի իմ համար կամ Օրոչիմարուին չհամոզի, որ հետս ավելի շատ պարապի, ես էլ կսկսեմ լպստել ամեն ինչ, ու կտեսնենք, ով ավելի արագ կլինի: Դե, Կաբուտոն արդեն այնքան էլ ջահել չի, չնայած ամեն ինչ անում է, որ ոչ ոք գլխի չընկնի: Չգիտեի՞ր, նա մազերը ներկում է: Չնայած ես չեմ հասկանում, ի՞նչ իմաստ ունի մի փոքր ճերմակած մազերը սպիտակ ներկել: Էսպես պապիկիս է նմանվում, կամ իր պապիկին: Ինչևէ, Կաբուտոն վախեցավ ու ինձ մի գիրք տվեց:
Հայերենի ինքնուսույց է: Ասեց, որ թեկուզ պայթեմ-տրաքվեմ, չեմ կարող սովորել: Ես էլ ասեցի, որ իմ անունը Կաբուտո չի, այլ Սասկե է՝ Ուչիհա Սասկե:
Լավ եմ արել, չէ՞:
Արդեն սկսել եմ հայերն սովորել: Այնքան էլ դժվար չի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այս առնետաբնում ինձնից բացի ոչ ոք այդ լեզուն չգիտի ու ոչ ոք չի կարող բացահայտել սխալներս:

Օր հինգերորդ
Օրագիր
Կատաղությունից չգիտեմ, ինչ անեմ:
Հազիվ էի մտքիցս հանել Կոնոխան ու հին կյանքս, երբ այսօր նամակ ստացա այդ տխմար Նարուտոյից: Որտեղից է իմացել հասցես, չգիտեմ, բայց ես մի օր կսպանեմ նրան դրա համար:
Մի տեսնես՝ ինչ է գրում: Լիքը անհետաքրքիր մանրամասներ իր տխմար կյանքից: Բայց մի բան ինձ հետաքրքրեց:
Նարուտոն ասում է, որ Սակուրան կծել էր լեզուն ու իրեն ասել Նարուտո ջան, Նարուտո-չանի փոխարեն: Նարուտոն իհարկե անգրագետ է, բայց ես հո միանգամից հասկացա, որ Սակուրան էլ է հայերեն սովորում: Դա լավ է, մենք իրար հայերեն նամակներ կգրենք, այնպես որ անելու բան կունենամ:
Հա, մեկ էլ էդ զզվելի Նարուտոն ասում է, որ իր ապուշ սենսեյի հետ գալու է մեզ հյուր:
Բա գիտե՞ս ով է նրա սենսեյը: Չես հավատա: Էն այլասերված Ջիրայան է, դե, որ ես պատմում էի:
Օրոչիմարուն որ իմացավ, որ գալու են, էնպես ուրախացավ: Կաբուտոյին ուղարկեց խանութ, որ տորթ ու կոնյակ բերի (իզուր, հազիվ թե նույնիսկ Նարուտոյի նման ապուշը կուզենա լպստած տորթ ուտել): Կաբուտոյի բերած կոնյակն էլ հայկական է: Ասում են, ամենալավ կոնյակն է աշխարհում: Նույնիսկ ափսոսում եմ, որ էդ գյոզալական խմիքչը Նարուտոյի ու Ջրայայի նման անշնորհքներն են լակելու:
Սպասիր, մտքովս մի լավ բան անացավ: Եթե Նարուտոն որոշել է հիշեցնել ինձ իր անիմաստ գոյության մասին, ես էլ նրան հին օրերը կհիշեցնեմ:

Օր վեցերորդ
Օրագիր
Նարուտոյի տխամարությունը պարզապես սպանում է: Հայերեն հայհոյանքները նա, իհարկե, չհասկացավ (Սակուրան էր թարգմանել ինձ համար): Բայց նա ոչինչ չհասկացավ, նույնիսկ երբ ճապոներեն թարգմանեցի ասածներս:
Բա էդ Ջիրայային տեսնեիր: Վարտիքից հանեց մի փոքրիկ ծոցատետր ու ծամած-կերած մի մատիտ ու սկսեց գրանցել ասածներս: Երևի իր հաջորդ աննորմալ գրքում կօգտագործի դրանք: Վատն էլ այն է, որ մեռնի, չի նշի ինձ որպես համահեղինակ: Արդար չի:
Հա, մոռացա ասել: Նարուտոն ուզում է ինձ հետ մնալ: Ջիրայան էլ դեմ չի: Դե պարզ է դեմ չի, ինքն էլ է ուզում մնալ Օրոչիմարուի հետ: Փառք շարինգանիս, Օրոչիմարուին մի տխմար տեսիլք ցույց տվեցի, իբր Նարուտոն էլ է լպստում մեր որջի եղած-չեղածը, այնպես որ նա վռնդեց նրանց: Երևի վիրավորվել է, որ Նարուտոն իր մոտ չի սովորել լպստելը, բայց իրեն այդքան անբռնազբոս կերպով է պահում, այն էլ ուրիշի տանը, եթե իհարկե մեր կիսագոմը կարելի է տուն անվանել:



Օր յոթերորդ
Օրագիր
Ես հասկացա, որ իմ նոր կյանքը իսկի կյանք չի: Ես որոշել եմ փախչել այստեղից:
Ասե՞մ՝ ուր:
Հայաստան:
Իսկ ի՞նչ, լեզուն արագ եմ սովորում, ինքնուսույցն էլ հետս կվերցնեմ: Մի երկու բառարան էլ կթռցնեմ Օրոչիմարուի գրադարանից ու կգնամ Հայաստան: Չնայած, ասում են, Հայաստանում համարյա հայ չի մնացել: Բոլորը գնացել են մի ուրիշ երկիր, որը նրանք Խոպան են անվանում: Չգիտեմ, այդ բառը հայերեն ինչ է նշանակում, բայց կարելի է Սակուրայից հարցնել:
Վերջ: Ժամանակն է հրաժեշտ տալ լպստած սյուրիկեններին ու զուգարանի թղթի անվերջ փաթեթներին: Ոչ մի գարշահոտ ճաշ, ոչ մի տխմար Կաբուտո, ոչ մի այլասերված Օրոչիմարու՝ իր մանկության ընկերներով ու իրենց դեբիլ աշակերտներով: Վերջ, ժամանակն է մտածել սեփական կյանքի մասին:
Հա, քեզ հետս չեմ տանի: Ավելին, հենց հիմա կայրեմ, որ Օրոչիմարուն չկարդա էս վերջին գրառումս:
Դե ի՞նչ ասեմ: Այսքան չարչարվելուց հետո վերջապես իսկական նինձյա եմ դարձել՝ սառնասիրտ ու դաժան: Մնաս արով, տխմար օրագիր:

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"