вторник, 13 августа 2013 г.

Էտյուդ: Նոյան տապան


Դըմփ-դըմփ-դըմփ...
Նրանք կգան... Կխանգարեն... Նրանք միայն խանգարում են... ուրիշ ոչինչ անել չգիտեն...
Չէ՜, ինձ արդեն չեն կանգնեցնի: Միակ բանը, որ կարող է...
Միացրե՛ք: Միացր՛ք այդ անտերը:
-Եթերում եղանակի տեսությունն է: Երկիր մոլորակում այսօր արևոտ օր է սպասվում: Անամպ երկինք, մի քիչ շոգ կեսօր, մի խոսքով ամեն ինչ իդեալական բարբիքյույի համար:
Գրո՛ղը տանի ձեզ էլ, ձեր բարբիքյուն էլ, ձեր արևոտ եղանակն էլ: Արևն էլ թող գրողը տանի: Լսում ես, անիծված լինես դո՜ւ: Դու արդեն վաղուց լուռ վկայից դարձել ես հանցակից, հանցակի՜ց:
Բայց ոչինչ, կգա մի օր, որ այս նույն տխմար ձայնը կասի.
-Բարբիքյուն հետքձգվում է: Սպասվում է հորդառատ անձրև:
Այո, ոչ մի բարբիքյու, ոչ հիմա, ոչ վաղը, ոչ էլ երբևէ: Երկիր մոլորակում սպասվում է ջրհեղե՜ղ...
Վերջ, վերջ, գործի անցիր: Պետք է արդեն այս րոպեից պատրաստ լինել:
Ես տապան եմ կառուցում:  Այն արդեն համարյա պատրաստ է... Քիչ բան է մնացել: Բայց ամենակարևորը, ամենակարևորը, ամենադժվարը... Պետք է որոշել հրավիրվածների ցուցակը:
Ավանդույթի համաձայն՝ զույգ-զույգ ամեն տեսակ անասունից: Զույգ-զույգ, որ նոր աշխարհում ոչ մի կենդանի շունչ չպակասի: Ոչ մի...
Դըմփ-դըմփ-դըմփ...
Բայց ի՞նչ պարտադիր է, բոլորին հրավիրեմ: Նոր աշխարհը մեր այս կաթսայից ավելի լավը պիտի լինի: Ասենք, ի՞նչ գործ ունեն նոր աշխարհում ուտիճները՝ այդ զզվելի արարածները: Նրանցից ոչ մի օգուտ չկա, միայն վազում են մի անկյունից մյուսը և այնպես անում, որ առանց այդ էլ զզվելի աշխարհից նորից ու նորից զզվես: Խավարասերներ...
Չէ՜: Ես չպիտի դատեմ: Ուտիճներին էլ կվերցնեմ: Թող իրենք որոշեն իրենց ճակատագիրը նոր աշխարհում: Գուցե նրանց տրորեն փղերը, կամ աղվեսները ուտեն, բայց դա թող լինի ոչ իմ կամքով: Բոլորն էլ շնչում են, ուրմեն ոչ ոք իրավունք չունի ուրիշին դատել...
Դըմփ-դըմփ-դըմփ...
Հա՜, մոռացա ասեմ: Անասուններից ամենից զզվելին ասունն է...
Մարդուն չեմ վերցնի...
Կամ չէ՛. կվերցնեմ: Բայց միայն մեկին: Թող տեսնի նոր աշխարհը, թող ծերանա՝ անկարող զավակ ծնելու: Թող հասկանա, որ այս աշխարհում վերջինն է, և որ իրենից հետո մարդկություն էլ չի լինի: Թող կառչի կյանքից և ամեն օր աղաչի երկնքին.
-Մի ժամ էլ, խնդրում եմ, թող մարդկությունը գոյատևի մի ժամ էլ...
Թող փտելիս անգամ փորձի բացել աչքերը: Թող տանջվի՝ չկարողանալով անգամ հանգիստ մեռնել: Ու վերջին րոպեին թող երանի տա նախկին կյանքին և մազերը պոկի, որ հին աշխարհում չկարողացավ լինել իմաստուն... Չկարողացան... բոլորը... և ոչ ոք չկարողացավ...
Դըմփ-դըմփ-դըմփ...
Կապիկներին էլ չեմ վերցնի: Ի՞նչ իմանաս, գուցե այն կոստյումավոր պարոնն իրավացի էր, և կապիկներից կառաջանա մի նոր մարդկություն: Չե՛մ ուզում, չի՛ լինի:
Ինչու եմ դատո՞ւմ: Նոր չէ՞ի ասում, որ չի կարելի դատել...
Չի կարելի, երբ չես հասկանում՝ ինչու: Իսկ ես մարդ եմ, ես հասկանում եմ: Մարդիկ «ինչու» չեն ճանաչում: Մարդկանց գոյատևման շարժիչ ուժը անկուշտ ցանկությունն է՝ կյանքից հետո էլ մի բան պոկելու, տանելու, թաքցնելու, փայփայելու: Իսկ թե ինչներին է պետք, իրենք էլ չգիտեն: Դամբարաններ են կառուցում, սևահողը վերածում գերեզմանոցի, որ մոլախոտից բացի այնտեղ էլ ոչինչ չկանաչի: Մի տեսակ մանկապարտեզային նեղացկոտություն կա բոլոր մահացածների շիրմաքարերին. <<Աստ հանգչում է>>... Ես հանգչում եմ այստեղ, դե ուրեմն թող էլ ոչինչ այստեղ չկանաչի, չաճի, չապրի, թող միայն հանգչի, որ ես մխիթարվեմ նրանով, որ միակը չեմ:
Եթե չհասկանայի այս ամենը, երբեք չէի դատի: Բայց որ հասկանում եմ... Ախր ես էլ եմ մարդ, ու նույն հիվանդությամբ ես էլ եմ տառապում:
Դըմփ-դըմփ-դըմփ...
Ես չեմ նստի այդ անիծյալ տապանը: Թող մեկ ուրիշը լինի վերջինը՝ այն գիտակցությամբ, որ առաջինը էլ երբեք չի՛ լինի: Թող մեկ ուրիշը անիծի աշխարհը իմ չարության համար: Ես չեմ ուզում: Ես գիտեմ, որ համաշխարհային օվկիանոսի հատակին իմ մարմինը հանգիստ չի հանգչի, ու մանկապարտեզային նեղացկոտությամբ կկրծոտի շուրթերը, որ իր դիակի շուրջը շարժ կա, շունչ կա, կյանք կա... Իսկ ինքը հանգչում է, և բոլորն են հանգչում՝ իր պատճառով: Չե՛մ ուզում: Պատասխանատվություն չեմ ուզում՝ վաղվա օրվա համար: Ես ո՜ւր, վաղն ո՜ւր, ինձ հետ այն ոչ մի կապ չունի: Թող նա՛ մտածի, որ վերջինն է մնալու՝ միակը, մենակը...
Ինձ էլ արդեն չես կանգնեցնի, եթե միայն...
Միացրե՛ք, միացրե՛ք:
-Եթերում եղանակի տեսությունն է: Բարբիքյուն հետաձգվում է: Երկիր մոլորակում սպասվում են հորդառատ անձրևներ: Այսօր, վաղը,...
Միշտ....

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"