Ես սիրում եմ շոկոլադ և ժպտացող մարդկանց: Եվ չեմ սիրում այն մարդկանց, ովքեր բարկացնում են ինձ: 
Ուզում եմ մարդկանց մասին լավը մտածել, բայց չեմ ուզում, որ մարդիկ, առանց ինձ ճանաչելու, միանգամից բնութագրեն ինձ: 
Չեմ սիրում, երբ որևէ մեկը <<չափազանց շատ>> բան գիտի իմ մասին: Չեմ սիրում, երբ մարդիկ ասում են, որ հասկանում են ինձ, բայց իրականում չեն հասկանում: Չեմ սիրում, երբ ինձ չեն հասկանում: Բայց և չեմ սիրում, երբ <<չափից շատ են հասկանում>>: 
Հաճախ հակասում եմ ինքս ինձ, և կարծում եմ, որ միայն այդպես կարելի է հասնել իսկական ճշամրտության: 
Շատ եմ խոսում, որովհետև վախենում եմ, որ լռությունը ավելի շատ բան ասի իմ մասին: Սիրում եմ խոնավ հողի հոտը, ժամացույցի կտկտոցը ու տատիկիս փափուկ վերմակը: 
Չեմ սիրում, երբ մեջքիս հետևից կարդում են իմ նամակները, մանավանդ այն նամակները, որ ես եմ գրում: Սիրում եմ նամակ գրել և սիրում եմ ստանալ նամակներ: Չեմ սիրում սոցկայքերի անկապ <<քոմենտները>>: 
Չեմ սիրում պաթետիկ խոսքեր, և աբստրակտ նկրիչներին: Սիրում եմ համեստ նկարիչներին, հետո՞ ինչ, որ աբստրակտ արվեստն են սիրում: Սիրում եմ աբստրակտ մտածելակերպ: Չեմ սիրում, որ ինձ հետ հանելուկներով են խոսում: Չեմ սիրում այն զգացողությունը, որ ես ինչ-որ բան չեմ հասկացել: 
Բայց ավելի շատ չեմ սիրում այն զգացողությունը, որ ես մեղավոր եմ... 
Չեն սիրում դառը դեղեր, թթու մածուն, բայց ավելի շատ չեմ սիրում դառը ու թթու մարդկանց: Սիրում եմ կրկնել. <<Պետք չի հոգին թթու դնել, դրա կարիքը չկա>>: 
Չեմ սիրում հասկանալ որ <<չափից շատ>> պատմեցի իմ մասին: 
Արդեն հասկացել եմ այդ: 
Չափից շատ պատմեցի իմ մասին: 
Ցտեսություն:

 


Комментариев нет:
Отправить комментарий