суббота, 4 февраля 2012 г.

Էտյուդ: Նուռ, ծաղիկ, հրացան

 Մի սպանիր...
Սառո՞ւյց... Չէ, սա սառույց չէ... Ի՞նչ է: Իմ մատներն են... Նրանք սառույց են դարձել... Ես դարձել եմ սառույց... Սառը... Սառը, ինչպես, սառույց, սառույց, սառույց...
Այս <<սառույց>> բառն այնքան սառն է, որ շուրթերս սկսում են դողալ: Ինչ լավ է, որ դողում են, թե չէ հիմա կասեին...
Չէ, խոսել չի կարելի... Չի կարելի ժամանակ կորցնել... Պետք է շարժվել, պետք է մի բան անել, թե չէ ես կսառեմ...
Շնչում եմ մատներիս վրա, որ գոնե մի քիչ տաքանան... Ինչ սառն են, ինչպես... Սառույց... Չէ~, դիա~կ...
Ասեցին... Դողացող շուրթերս ի վերջո ասեցին այդ բառը...
<<Դիակ>>...
Աստված իմ, ես կգժվեմ...
Պետք է մի բան անել, պետք է մի բան անել, թե չէ ես կգժվեմ... Մի բան ասա: Մի բան ասա, թեկուզ ինքդ քեզ...
Ինչ-որ հասարակ մի բան:
Բարև:
Նա միշտ ասում էր ինձ <<Բարև>>, նույնիսկ երբ մենք հրաժեշտ էինք տալիս իրար: Ես հարցնում էի. <<Ինչո՞ւ` բարև: Պետք է ասել` ցտեսություն>>: Իսկ նա ասում էր. <<Ամեն անգամ, երբ հրաժեշտ եմ տալիս քեզ, նորից հանդիպում եմ իմ երազներում: Ախր ես առանց քեզ չեմ կարող:>> <<Ես էլ առանց քեզ չեմ կարող>>, - մտածում էի ես, բայց ոչինչ չէի ասում: Աստված իմ, ինչո՞ւ չէի ասում: Հիմա արդեն շատ ուշ է:
Դու ուրիշ բան չէ՞իր կարող անել: Մնում էր միայն նրան հիշեիր: Ուզում ես վերջնականապես գժվե՞լ:
Ախր ես արդեն գժվել եմ: Գժվել եմ, որովհետև խոսում եմ ինքս ինձ հետ:
Դա ոչինչ: Միայն թե պետք է մի բան ասել, թե չէ ես կսառցակալեմ:
Ի՞նչ, ի՞նչ, ի՞նչ... Ինչ-որ մի տաք բան.... Տաք թեյ... բուխարի... խարույկ... կրակ.... ծուխ... վառոդ... ատրճանակ... կրակոց... սպանություն.... 
Չէ, չէ, չէ, չէէէէէէէէէէէէէէէէէէէ....
Ի՞նչ ես խոսում, ի՞նչ... Ջերմություն... տաք թեյ, չէ, կապուչինո, մենք երկուսով միշտ կապուչինո էինք խմում: Չէ, տաք թեյ: Տաք թեյ... գոլորշի... ծուխ... վառոդ... կրակոց... ատրճանակ... սպա... Չէ, ծուխ, վառոդ... հրացան: Նա սիրում էր որսի գնալ: 
Եվ ո՞վ ասաց, որ կրակոցը անպայման սպանության նշան է: Կրակոցը որս է: 
Նույնիսկ եթե դա որս է մարդկանց հետևից, մարդորս:
Սպանություն... դիակ...
Չէ, չէ, ու հազար անգամ չէ:
Ուրիշ բան: Ի՞նչ են անում մարդիկ, երբ խելագարվում են: 
Աղոթում են: Բայց ախր ես ոչ մի աղոթք չգիտեմ: Մի ժամանակ գիտեի տասը պատվիրան. որոնցից հիմա միայն մեկն եմ հիշում` <<Մի սպանիր>>:
Սպանություն... դիակ...
Չէ, չէ, մի սպանիր...
Կարմիր.... Արյուն չէ, արյուն չէ... Իսկ ի՞նչ է: Նե՞րկ... հյո՞ւթ... գինի՞...
Նուռ... կարմիր նուռ... հասած նուռ... Նուռ, թե՞...
Արյուն... Չէ, գինի... Նռան գինի... նռան գինի, որը նման է... արյան...
Չէ, չէ, մի սպանիր... Ուրիշ...
Նռան գինի... նուռ ու շաքար... շաքարի ու նռան քաղցր հոտը... հոտ... վառոդի հոտ... գնդակ... կրակոց... սպանություն...
Բայց ո՞վ ասաց, որ աշխարհում միայն վառոդի հոտ կա...
Բույր... Օծանելիքի՞... Չէ, նա ալերգիա ուներ օծանելիքից....
Ծաղիկ... Ծաղիկների բույր... Նա ինձ միշտ ծաղիկներ էր նվիրում: Կարմիր վարդեր... Կարմիր, ինչպես... արյո՞ւն... Չէ, նուռ, նռան գինի... 
Նուռն ընկավ... Ընկավ, կոտրվեց... Հատիկները հատիկ-հատիկ գլորվեցին... Ու հյութը... Նռան հյութը թափվեց... ինչպես... արյուն
Չէ, չէ, մի սպանիր... սպանիր...
Արյուն... Վառոդի հոտ... Ատրճանակ...
Սպանիր...
Մի սպանիր...
Նուռ, ծաղիկ, հրացան....
Կարմիր նուռ... Միայն արյունը չէ, որ կարմիր է...
Ծաղիկի բույր... Աշխարհում վառոդի հոտից բացի ուրիշ բույրեր էլ կան, օրինակ, օծանելիքի հոտը, որից նա ալերգիա ուներ...
Հրացան... Կրակոց չի նշանակում սպանություն: Գուցե դա որս է... Միայն որս...
Հետո՞ ինչ, որ անմարդկային մարդորս է...
Մի սպանիր...
Նուռ, ծաղիկ, հրացան... Մի սպանիր... Նուռ... Ծաղիկ... Հրացան... Մի սպանիր... Նուռ... ծաղիկ... Հրացան... Մի... Սպանի՛ր...

2 комментария:

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"