суббота, 10 марта 2012 г.

Էտյուդ: Խոսում եմ: /Նախաբան. Նրանք կասեն.../

 


Նրանք չեն լռի...
Այս կյանքում երբեք լռություն չի լինում: Միշտ էլ կլինեն կողմնակի շշուկներ, որոնք ոչ ոքի չեն խանգարում, ու հենց այդ պատճառով էլ երբեք չեն լռում: Այդ շշուկները դադարում են միայն այն ժամանակ, երբ հնչում է հուժկու մի ձայն` այն ձայնը, որ ասելիք ունի և չունի ժամանակ` լռելեւ համար: Երբ հայտնվում է այդ ձայնը, անհետանում են կողմնակի բոլոր շշուկները: Բայց էլ ի՞նչ լռություն, եթե ասելիք կա:
Եթե շարժում կա, կան ոտնաձայններ... Ուրեմն ինչ-որ մեկը ինչ-որ տեղ է շտապում: 
Ես գնում եմ նրանց մոտ, նրանց, ովքեր շշնջում են ու կարծում, որ ոչ ոքի չեն խանգարում: Գնում եմ, որովհետև լռելու համար ժամանակ այլևս չմնաց:
-Մի գնա, - ասում է ներքին ձայնը: - Ո՞ւր ես գնում, ինչո՞ւ, ինչո՞ւ...
-Գնում եմ, որովհետև ժամանակն է` ինչ-որ բան ասելու:
-Եվ ի՞նչ ես ասելու: 
-Ես կասեմ...
Ներքին ձայնն էլ ժամանակ չունի` ժամանակ չունի լսելու համար:
-Կարևոր չէ, ինչ կասես դու: Կարևոր է, ինչ կասեն նրանք, երբ դու ավարտես:
Պետք չէր դանդաղել: Հիմա ես արդեն երկմտում եմ, իսկ վայրկյանները գնո~ւմ են...
<<Եվ ի՞նչ կասեն>>, - ուզում եմ հարցնել ես, բայց ներքին ձայնը չի սպասում ինձ:
-Նրանք կասեն....
Նրանք կասեն, որ ես հիմար եմ:
Իհարկե, նրանց համար նորություն չէ իմ ասածը: Դա բոլորն էլ գիտեն, չնայած ոչ ոք չի ասել այդ բանի մասին: 
Իմանալ այն, ինչի մասին երբեք չի խոսվել, նշանակում է ոչինչ էլ չիմանալ:
Բոլորս էլ ապրում ենք, բայց ո՞վ գիտի` կյանքն ի՞նչ է:
Նրանք չեն լսի ինձ, իսկ եթե լսեն, չեն հասկանա: Բայց չեն էլ դատապարտի, կխղճան: Պարզապես կկարծեն, որ խելագարվել եմ:
-Ոչ, դու հիմար ես, - շարունակում է ներքին ձայնը: - Միայն հիմարը կասի այն, ինչ ոչ ոք չի հասկանա: Միայն հիմարը կանի այն, ինչի համար նրան լոկ կխղճան, բայց ամենևին էլ չեն հասկանա: Դե ընտրիր. հիմա՞ր ես, թե՞ իսկապես խելագար:
-Իսկ ո՞վ է խելացի այս կյանքում:
-Նրանք, ովքեր լռում են: Նրանք գիտեն, որ իրենց չեն լսի, չեն հասկանա, և լռում են: Ու դա շատ ճիշտ է:
-Էլ ո՞ւմ է պետք նրանց <<խելքը>>, եթե նրանք միայն լռում են: Հարցրու ինքդ քեզ, էլ ի՞նչ ձայն ես դու, նույնիսկ եթե ներքին ձայն ես, եթե պիտի լռես: Եթե չլռես, հիմար դուրս կգաս: Իսկ եթե լռես, չես լինի ձայն, չես լինի ոչինչ: 
-Ես ժամանակ չունեմ, հարցեր տալու, այն էլ ինքս ինձ:
Ժամանա~կ...
Վայրկյաննե~ր, անդարձ վայրկյաննե~ր:
-Ես պիտի գնամ, - ասում եմ ես ներքին ձայնին ու շտապ հեռանում:
...Եթե կան ոտնաձայններ, ուրեմն ինչ-որ մեկը շտապում է: Շշուկները դադարում են, որովհետև մարդիկ կարծում են, որ հենց այդ ոտնաձայններն են ինչ-որ բան ասելու իրենց: Բայց Ասելիքը դեռ չի հայտնվել բարձրախոսի մոտ, և օդից կախվում է մի արտասովոր սպսում: Սպասում - ոտնաձայններ. դարձյալ չկա լռություն...
-Բարև ձեզ, դուք եկա՞ք... Ներեցեք ուշացման համար, հուսով եմ երկար չե՞ք սպասում... Ո՞չ, շատ լավ... Այո՞... ներեցեք ուշացման համար...
Հասկանում եք, ես ասելու բան ունեմ: Գիտեմ, դուք ինձ կլսեք, բայց չեք հասկանա... Հետո գուցե կխղճաք... Կամ էլ կասեք, որ հիմարություններ եմ դուրս տալիս: Այդպես էլ է պատահում... Համաձայն եմ, հիմարություն է... 
Տեսնելով, ավելի ճիշտ` տեսնելուց, որ ինձ ուշադիր լսում են, ես ավելի համարձակ եմ դառնում:
-...Բայց խնդրում եմ, վերջում, երբ ես կավարտեմ, չասեք որ ես <<թատրոն եմ խաղում>>: Որովհետև ես <<թատրոն>> չեմ խաղում, ես խաղում եմ ներկայացում
Եվ այսպես, ներկայացումը սկսված է:
Երբ սկսվում է ներկայացումը, բեմում հայտնվում է դերասանը: Եվ դա տրամաբանական է: 
Բայց այս անգամ այլ կերպ է լինելու: Ներկայացումը սկսվել է, իսկ դերասանն անհայտանում է...


Կարևորն այն է, ինչ կասեն նրանք: Բայց նրանք ոչինչ չեն ասում. վերջապես լռություն է...

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"