понедельник, 13 августа 2012 г.

Սոֆի: Եվ դո՞ւ, Բրութոսսսս


-Ասա, դու համաձա՞յն ես:
-Սիրելիս, դու լավ գիտես, որ ես միայն այդ եմ ուզում: Բայց...
-Ի՞նչ բայց:
-Համաձա՞յն կլինի արդյոք Նա:
-Նրան ես կհամոզեմ:
-Վախենում եմ:
-Ինչի՞ց ես վախենում:
-Վախենում եմ, որ դու Նրան կընտրես:
-Դե, վերջացրու: Դու արդեն հիմարություններ ես ասում: Ավելի լավ է բերանդ համբույրով փակեմ:
-Սիրում եմ քեզ:
-Ես էլ քեզ, հավերժ...
Այս պահին ես արդեն պիտի նրան համբուրեի, երբ հեռվից լսվես.
-Տեեեեեե՜ր իիիիի՜մ:
Վերջ:  Ես կորցրեցի պահը: Ամենահետաքրքիր պահին ինչ-որ մեկը մեզ նորից խանգարեց: Աղջիկը կարմրեց ու թաքնվեց վարդի թփերի հետևում, իսկ ես ստիպված էի երկնքից ցած իջնել և ընդունել անկոչ հյուրին:
-Այդ դո՞ւ ես, Կլավդիուս: Ի՞նչ է պատահել:
-Տեր Բրութոս, Կեսարը հույժ գաղտնի ժողով է հրավիրում Սյունազարդ սրահում: Ձեր ներկայությունը պարտադիր է:
-Ե՞րբ, Կլավդիուս:
-Արդեն տասը րոպեից, տեր իմ:
-Սպանիր ինձ, Յուպիտեր: Ու դու միայն հիմա՞ ես ինձ այդ մասին ասում:
-Ես փնտրում էի ձեզ, տեր իմ:
-Օ՜ ամենակարող աստվածներ: Դու հասկանո՞ւմ ես, որ ես կուշանամ:
-Դրա համար, տեր իմ, պետք է վազել, ոչ թե հանդիմանել ինձ:
-Բայց...
Ես նայեցի վարդի թփերի կողմը. նա արդեն գնացել էր; Լավ, ժամանակ չկա, Կլավդիուսը իրավացի է, պետք է վազել, ոչ թե ժամանակ կորցնել:

Սյունազարդ սրահը Կեսարի ամառանոցի ամենահեռավոր սրահներից մեկն է. իսկ Կեսարի ամառանոցը բլրի գագաթին է՝ հենց Յուպիտերի տաճարի դիմաց: Կեսարնը միշտ այդ առումով կատակում էր, թե Յուպիտերն ամեն առավոտ աղոթում է իրեն՝ Կեսարին: Ի՞նչ ասեմ, հիմար կատակ է, բայց Կեսարին սազում է:
-Ավե Կեսարին:
-Չէ, չէ, տղաներ, այդպես չեղավ: Պետք է ասել. <<Ավե Մեծն Կեսարին>>: Նորից, երեք, չորս:
-Ավե Մեծն Կեսարին:
-Այ, այդպես: Ավե ինձ:
-Ավե Մեծն Կեսարին:
Ես ուշացել էի, բայց ժողովը դեռ չէր սկսվել. երևում է, ինձնից բացի էլի ուշացողներ կային:
Կեսարը նայեց ինձ պառաված գիշանգղի հայացքով և փաթաթվելով կեսարական կարմիր թիկնոցի մեջ՝ ասաց.
-Եվ դո՞ւ, Բրութոսսսսս...
Օ ո՜չ: Միայն թե ոչ այդ անտանելի <<Բրութոսսսսսսս>>-ը: Ամեն անգամ, երբ նա այդպես էր ասում, ես ուզում էի դանակահարվել, կախվել, սովից մեռնել ու պատերազմում զոհվել միաժամանակ: Կեսարն անընդհատ այդպես էր ասում՝ <<Բրութոսսսսսս>>: Այդ անվերջ սսսսս-ն ինձ պարզապես հունից հանում է: Ախր իմ անունը կազմված է ընամենը երկու վանկից և վեց տառից, ի՞նչ պարտադիր է երկու-երեք անգամ ավելի երկար դարձնել այն: Պալատում ադրեն անեկդոտներ էին պատմում իմ մասին, ասում. <<Բրութոս, անունդ քանի՞ ս-ով է գրվում՝ վե՞ց, թե՞ ութ>>: Դե արի ու ամեն անգամ բացատրի, որ քո անունը ընդամենը մի անիծյալ ս-ով է գրվում:
-Եվ ես, Կեսար... - Ես ապուշ կտրած նայում էի Կեսարին: - Ներեցեք, Կեսար, ի՞նչը՝ և ես:
-Դու էլ ես ուշանում, այդ էի ուզում ասել:
Եվ Կեսարը արհամարհական ժեստով շրջվեց դեպի այլ պալատականները: Ես ինձ այնքան նվաստացած էի զգում, որ հանդգնեցի արդարանալ:
-Բայց, Կեսար, ինձ ընդամենը տասը րոպե առաջ տեղեկացրին, որ դուք ժողով եք հրավիրում:
Կեսարը դեպի ինձ շրջվեց ու նորից նայեց ինձ պառաված գիշանգղի հայացքով: Այնպիսի տպավորություն էր, որ երկընտրանքի առջև է՝ բաբախող սի՞րտս կրծքից հանի, թե՞ կտուցով տա գլխիս, սպասի մինչև կսառեմ, ու լեշս խժռի:
-Կարծում եմ, տասը րոպեն բավական է սիրասուն Կեսարի մոտ հասնելու համար:
-Սիրասո՞ւն: Չէ հա:
Սեպտիմիլիուսն էր, Կեսարի առաջին խորհրդականը: Նա սուր միտք ուներ, վիթխարի գիտելիքներ ու չափից դուրս երկար լեզու:
Կեսարը մի պահ լռեց, զյրույթից չգիտեր, ինչ ասի: Հետո որոշեց արհամարհել բոլորին բացի, իհարկե, սեփական անձից, ու բոլորիս հրավիրեց սրահի կենտրոն՝ սեղանի մոտ: Սեղանին ինչ-որ տարօրինակ կառույցի հատակագիծ էր ներկայացված:
-Սա ի՞նչ է, Կեսար, - Սեպտիմիլիուսը այնքան ցածր էր կռացել հատակագծի վրա, որ թվում էր, թե նա հոտոտում է ինչ-որ բան հատակագծի ներսում:
-Սա, - Կեսարը հաղթական հայացքով զննեց բոլորիս դեմքերը, - մեր պալատի նոր հատակագիծն է:
-Այսի՞նքն, - հարցրեցինք բլորս միաբերան:
-Այսինքն ես ուզում եմ ձևափոխել պալատը և ամառանոցը: Սա, օրիանկ, հենց Սյունազարդ սրահի տեղում է լինելու, - և Կեսարը մատնացույց արեց մի տձև հրապարակ առավել անճոռնի շատրվանով:
-Ի՞նչ, - գոչեց Սեպտիմիլիուսը, - սա լինելու է Սյունազարդ սրահի փոխարե՞ն: Դա պարզապես խայտառակություն է, Կեսար: Պլուտոնը ստրգետնյա աշխարհում յոթ անգամ իր գահից ընկավ: Եթե մենք ավիրենք պալատը ու դրա փոխարեն կառուցենք սա, աստվածները կծաղրեն մեզ երկնքում, իսկ մարդիկ՝ երկրում: Ո՞վ է այն հիմարը, ով նախագծել է այս: Ցույց տվեք ինձ դրան: Ես կհրամայեմ մտրակել նրան այնքան, մինչև մեկընդմիշտ համոզվի, որ մուսաների համար չի ծնվել:
Կեսարը ձեռքերը խաչեց կրծքին ու ջղային նայեց Սեպտիմիլիուսին:
-Սեպտիմիլիուս, ինչպե՞ս ես հանդգնում: Ես եմ ճարտարապետը: Ինձ է՞լ ես մտրակելու:
Սեպտիմիլիուսը մի պահ ապշած նայեց Կեսարին, հետո հանկարծ սկսեց հռհռալ:
-Ծիծաղո՞ւմ ես, - Կեսարն ավելի զայրացավ:
-Կեսա՜ր.... Դո՞ւ ք եք ճարտարապետը: Ուրեմն կարող ենք հենց հիմա դեն նետել այս մուսաների անարգանքը և գնալ ճաշելու: Այնքան ծիծաղեցի, որ ախորժակս բացվեց: Ձեր կատակը պարզապես հիասքանչ էր, Կեսար:
-Ի՞նչ կատակ, ի՞նչ ես ասում, ցնդե՞լ ես, ի՞նչ է, - Կեսարը արդեն չգիտեր, հրամայեր քառատե՞լ Սեպտիմիլիուսին, թե՞ պարզապես հոգեբուժարան ուղարկեր:
-Ասում եմ, որ ճարտարապետությունը ճարտարապետներին թողնեք, սիրելի տիրակալ, ձեր ի՞նչ գործն է ճարտարապետությունը: Դուք քաջարի զինվոր եք, ձեր գործը հայրենիքը պաշտպանելն է: Իսկ ճարտարապետությունը թողեք նրանց, ովքեր գոնե մի քիչ գլուխ են հանում դրանից:
-Ի՞նչ, - Կեսարը խարույկի վրա թողած կաթսայի պես եռում էր: - Ախ դու հանդո՜ւգն: Ափսոս, որ մահամերձ հորդ երդվել էի չգլխատել քեզ, թե չէ արդեն վաղուց գլուխդ կզարդարեր իմ նիզակը:
-Իսկ ձեր կարծիքով ինչո՞ւ եմ ես այսքան քաջ, - քմծիծաղ տվեց Սեպտիմիլիուսը՝ դիմելով բոլորին:
-Լռիր, գարշելի, դու ամեն ինչ արեցիր ինձ զայրացնելու համար: Իսկ դուք ի՞նչ կասեք, պալատական այրեր: Անճոռնի՞ է իմ նոր պալատը:
-Այո, - միաբերան ասեցին բոլոր պալատականները. բոլորն էլ համամիտ էին Սեպտիմիլիուսի հետ, պարզապես սպաում էին, որ նա առաջինը ջղայնացնի Կեսարին:
Հետո Կեսարը շրջվեց դեպի ինձ.
-Եվ դո՞ւ, Բրութոսսսս...
Ոտքերս թուլացան. նորից այդ գիշատիչ հայացքը, այդ անտանելի <<Բրութոսսսս>>-ը: Ես չեմ դիմանա:
-Ի՞նչ՝ և ես, Կեսար, - կմկմացի ես:
-Դու է՞լ ես այդպես կարծում:
Ի՞նչ ասեի, ասեի, որ նախագիծը հիասքա՞նչ է, ախր ես դա ինձ չէի ների: Բայց մյուս կողմից, եթե հիմա բարկացնեի նրան, նա կարգելեր իմ հարսանիքը: Ի՞նչ անեի:
-Ես... ես... ես... ես...
-Ես այդպես էլ գիտեի, - աչքերը կկոցեց Կեսարը: - Թուլամորթ: - Հետո նա դիմեց մնացած պալատականներին. - Իմացեք, անկախ ամեն ինչից շինարարությունը կսկիսվի վաղն արևածագին: Ես ադպես ասեցի: Ավե ինձ: - Ու հաղթական քայլվածքով հեռացավ:
-Մեզ այդ էր մնում միայն պակաս, - դժգոհեց փնթփնթան Սիկելիուսը և ուշադիր նայեց հատակագծին: - Տեսեք, ինչ է ստացվում, - հանկարծ գոչեց նա, - ըստ հատակագծի իմ սենյակի տեղում կառուցվելու է արտաքնոց: Դա պարզապես սարսափելի է:
-Իսկ իմ սենյակի փոխարեն՝ գրադարա՞ն, - զարմացավ ծերուկ Միլենիուսը: - Դե ասա, ինչի՞ն է Կեսարին պետք գրադարանը: Ախր նա իր ողջ կյանքի ընթացքում միայն իր մեմուարներն է կարդացել:
-Մեր Կեսարն այդպիսին է, - ծաղրեց Սեպտիմիլիուսը, - նա միշտ ասում է. <<Եկա, տեսա, հաղթեցի>>: Իսկ ես ուղղում եմ նրան. <<Եկա, տեսա, փչացրեցի>>:
-Շատ ճիշտ ես ասում, - բռունցքը սեղանին տվեց հաղթանդամ Պարիմիոսը:
Ես նայեցի հատակագծին. վարդերով պարտեզի փոխարեն պիտի կառուցվեր բանջարանոց: Կեսարն ուզում էր, որ իր սիրած վարունգները աճացնեին հենց իր պալատում: Այս նոր պալատում վարդերի համար տեղ չկար:
Սրահ մտավ Կլավդիուսը:
-Ինչպե՞ս են գործերը, - նա դանդաղ մոտեցավ մեզ:
-Սա պարզապես հրեշավոր է, - գլուխն օրորեց Սեպտիմիլիուսը, հետո ծիծաղելով ավելացրեց, - Կլավդիուս, քո սենյակի փոխարեն մեծ պատշգամբ են կառուցելու:
-Ահ, այդ նոր հատակագիծն եք զննում, - հորանջեց Կլավդիուսը:
-Դու որտեղի՞ց գիտես, - զարմացավ Պարիմիոսը:
-Բոլորն էլ գիտեն: Հույժ գաղտնի ժողովների մասին ծառաներն իմանում են այն ժամանակ, երբ իմաստուն այրերը դեռ չեն էլ հավաքվել: Իսկ եթե գիտեն ծառաները, բոլորն էլ կիմանան, - բացատրեց Կլավդիուսը:
-Իսկ դու գիտե՞ս, որ շինարարությունը սկսվելու է վաղն արևածագին, - հարցրեց Սիկելիուսը:
-Ոչ, տեր իմ, Կեսարը փոխել է որոշումը, - ժպտաց Կլավդիուսը, - շինարարությունը կսկսվի այսօր կեսգիշերին:
-Այդ ե՞րբ հասցրեց ծեր մակաբույծը, - վեր թռավ Սեպտիմիլիուսը:
-Հենց նոր, - ուսերը թոթվեց Կլավդիուսը: - Նրա մոտից եմ գալիս: Ձեզ է կանչում, տեր Բրութոս:
-Արդեն գնում եմ, - ես արդեն ուզում էի գնալ, բայց Սեպտիմիլիուսը կանգնեցրեց ինձ:
-Բրութոս, մենք կարծում ենք, որ այս խնդիրը շատ պարզ լուծում ունի:
-Ի՞նչ լուծում:
-Չկա Կեսարը, չկա խնդիրը: Մենք ուզում ենք դավադրություն կազմակերպել ու սպանել նրան:
-Այդ ե՞րբ հասցրեցիք որոշել, - աչքերս թռան ճակատս:
-Է՜հ, միամիտ, դու չգիտե՞ս, որ նախարարները կարողանում են միմյանց մտքերը կարդալ: Թե չէ որ ամեն դավադրություն Կեսարի պես <<գաղտնի>> ժողովներում քննարկեինք, հեղաշրջում չէր լինի:
-Հաստատ, - հաստատեց Կլավդիուսը: - Ցանկացած պալատում էլ ծառաներ կան, ուրեմն գաղտնի ժողով լինել չի կարող:
-Հիմա ասա ինձ, Բրութոս, - շշնջաց Սեպտիմիլիուսը, - դու մեզ հե՞տ ես:
-Գժվե՞լ եք, ի՞նչ է, - բղավեցի ես:
-Այսինքն՝ այո՞:
-Իհրակե ո՛չ: Ինչպե՞ս կարող եմ ես դավաճանել մեկին, ով հոր պես սիրում է ինձ:
-Սիրում է քե՞զ, - բլորը սկսեցին անճոռնի հռհռալ: - Միամիտ տղա, այդ պառավ ագռավը միայն իրեն է սիրում: Իսկ քեզ վրա թքած ունի, Բրութոսսսսս...
Ես չդիմացա: Կեսարն, իհարկե, սրիկա էր, բայց չէ՞ որ նա էր ինձ դաստիարակել:
-Վերջացրեք, ես չեմ ուզում ոչինչ լսել: Թող ինձ, ծերուկ, ես գնում եմ, Կեսարը սպասում է ինձ:
-Լավ, գնա, - Սեպտիմիլիուսը բաց թողեց ինձ, - բայց ոչինչ չասես նրան, տղա: Իսկ եթե ասես, նա միևնույն է քեզ չի հավատա: Նրա մտքովն անգամ չի անցնում, որ ինչ-որ մեկը կարող է սպանել ցանկանալ <<սիրասուն>> Կեսարին:
Ես դուրս վազեցի սրահից: Իհարկե, Կեսարը ինձ չէր հավատա, բայց միևնույն է պետք է զգուշացնեի նրան:
-Կեսա՜ր:
-Դե վերջապես, Բրութոսսսս: Ինձ քո օգնությունն է պետք:
-Ի՞նչ է պատահել:
-Կարմի՞ր թիկնոցը, թե՞ ձիթապտղագույնը:
-Ի՞նչ:
Կեսարը կանգնած էր զգեստապահարանի առաջ ու նայում էր մեկ կարմիր տոնական թիկնոցին, մեկ գարշելի ձիթապտղագույնին, նրա սիրած թիկնոցն էր:
-Ես էլ եմ կարծում, որ ձիթապտղագույնն ավելի լավն է, - վերջապես որոշեց նա:
-Ինչ-որ տո՞ն է լինելու, - հարցրեցի ես:
-Չգիտե՞ս, իմ հարսանիքն է:
-Ե՞րբ, Կեսար:
-Վաղը:
-Բայց վաղը սկսվում է շինարարությունը:
-Է՜, հետո՞ ինչ, մեկը մյուսին չի խանգարում:
-Իսկ ո՞վ է հարսնացուն:
-Անունը չգիտեմ: Բայց այսօր տեսա, ինչպես էիք դուք զբոսնում այգում, ու որոշեցի ամուսնանալ նրա հետ:
-Օ պերճալի Վեներա, այդ ի՞նչ ես ասում: Պետք է զգուշացնել նրան:
-Այո, գնա ու ասա, որ պատրաստվի, ժամանակ չմնաց:

Ինչպե՞ս նա կարող էր այդպես վարվել ինձ հետ: Ախր տեսել էր, ինչպես ենք զբոսնում միասին, երևի գիտեր, որ սիրահարված եմ, ինչո՞ւ որոշեց ամուսնանալ հենց նրա հետ: Ինչպե՞ս կարող էր այդպես վարվել: Հանկարծ հիշեցի Սեպտիմիլիուսի խոսքերը, որ Կեսարը իրենցի բացի ոչ մեկին չի սիրում: Մի՞թե չարախոս ծերուկն իրավացի էր:
-Սիրելի՜ս...
Շնչակտուր վազում եմ նրա սենյակը:
-Սիրելիս, Կեսարը ուզում է ամուսնանալ քեզ հետ... Այս ի՞նչ ես անում:
-Ես չեմ կարող այդպես ապրել, Բրութոս: Ես գիտեմ, որ Կեսարը որոշեց սպանել ինձ: Ես չեմ սապսի հարսանիքին, հենց հիմա դաշույնը սիրտս կխրեմ:
-Դու որտեղի՞ց գիտես:
-Բոլորն էլ գիտեն: Մայրիկս արդեն գնացել է դերձակի մոտ զգեստի հետևից: Երբ նա վրեդառնա, մահվան աստվածը արդեն  իմ հոգին Պլուտոնի թագավորությունը կտանի: Հուսով եմ, գոնե ստորգետնյա աշխարհի տիրակալը մի քիչ ավել գթասիրտ կլինի իմ հանդեպ:
-Գժվե՞լ ես, ի՞նչ է, քեզ թվում է, որ ես թույլ կտամ, որ դու այսպես մահանա՞ս:
-Բա ի՞նչ ես անելու: Չէ՜, ես միշտ էլ գիտեի, որ դու նրան կընտրես: Հեռու գնա, մի խանգարի ինձ:

Պալատականները հավաքվել էին Ջահերով սրահում: Սեպտիմիլիուսը առաջնորդում էր ժողովը:
-Սեպտիմիլիուս, ես միանում եմ ձեզ, միայն թե շուտ արեք, ինչ անում եք:
-Բրութո՞ս, - բոլորը զարմացած ինձ նայեցին: - Ինչո՞ւ հանկարծ որոշեցիր...
-Ի՞նչ տարբերություն, ես ուզում եմ սպանել Կեսարին, և դա է կարևորը:
-Լավ, արի, նստիր: Նա հիմա կգա: Կլավդիուսը գնաց, որ կանչի նրան գաղտնի ժողովի:
-Բայց միայն Կեսարն է նշանակում գաղտնի ժողովները:
-Այո, դրա համար Կլավդիուսը կասի, որ ինքն է նշանակել, և մենք սպասում ենք: Ի՞նչ պիտի հիշի, որ ոչ մի ժողով էլ չի նշանակել: Նա հիմա չափազանց զբաղված է, շուտով նրա հարսանիքն է:
-Գիտեմ...
Կեսարը շատ շուտ եկավ. նա չէր սիրում ուշանալ և տանել չէր կարողանում ուշացողներին:
Բայց այն մի քանի րոպեների ընթացքում, երբ բլորը լռում էին ու սպսում նրան, ես մտածում էի: Ինչո՞ւ, ինչո՞ւ էր ինձ դաստիարակում, սովորեցնում, կրթում, մեծացնում, եթե այդպես պիտի վարվեր ինձ հետ: Միշտ դժգոհ էր, ստորացնում էր ինձ, ասում, որ հիասթափված է: Բայց ինչպե՞ս կարող ես հիասթափվել, եթե երբեք էլ գոհ չես եղել: Ու միշտ այդ անտանելի <<Եվ դո՞ւ, Բրութոսսսսսսսս>>-ը: Չէ, ես հաստատ ճիշտ եմ վարվում: Եթե այդպես չանեմ, պարզապես կխելագարվեմ: Ավելի լավ է դավաճան ու հայրասպան լինեմ, քան մի թուլամորթ, ով պատրաստ է անվերջ ու անվերջ ստորանալ մեկի առջև, ով բնավ դրա կարիքը չունի:
Երբ Կեսարը մահանա, հաստատ Սեպտիմիլիուսը և մնացած բոլորը կսկսեն պատերազմել գահի համար: Ամեն մեկը մի բան կպահանջի: Ամեն մեկը կփորձի ազատվել մյուսից: Ես այդ ամենը շատ լավ գիտեմ: Ինձ էլ կհարցնեն, ինչ եմ ուզում: Իսկ ես միայն մի բան եմ ուզում: Որ քերականության մեջ նոր կանոն մտցնեն. բառավերջում մի ս-ից ավելի գրելն ու արտասանելը արգելվում է: Եվ թող դա կոպիտ քերականական և ուղղագրական սխալ համարվի, այնքան կոպիտ, ինչպես, ասենք, սեփական անունը փոքրատառով գրելը: Այդ ժամանակ ոչ ոք էլ չի խեղաթյուրի իմ բազմաչարչար անունը, որը գրվում է ընդամենը մի ս-ով:

Երբ ես հարվածեցի նրան, նա աչքերը չռեց ու արյունը թքելով հազիվ ասաց.
-Եվ դո՞ւ, Բրութոսսսսսս...
-Հատկապես ես, ծերուկ: Հա, ու իմիջի այլոց, իմ անունը գրվում է մի ս-ով: Իսկ դու պարզապես սրիկա ես, որ որոշեցիր ինձնից խլել իմ սերը: Եվ պարզապես հիմար ես, եթե կարծում էիր, որ ես հանգիստ կթողնեմ քեզ անել այն, ինչ ուզում ես:

Դարեր հետո կասեն, որ ես դավաճանեցի մեծն Կեսարին: Բայց ես հո լավ գիտեմ, որ ամեն ինչ ճիշտ էի արել: Պաշտպանեցի արժանապատվությունս, պաշտպանեցի անունս, պաշտպանեցի սիրելիիս: Իսկ մնացածը կարևոր չէ:
Հա, ու մի բան էլ, քերականության այն կանոնը, որն այնքան շատ էի ուզում, արդեն ընդունել են: Դե թող մեկն էլ փորձի ասել <<Բրութոսսսսսսսս>>.... 


Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"