вторник, 14 августа 2012 г.

Սոնա: Սպանել, կենդանացնել, ներել...


Այդ սրճարանը շատ հարմար էր: Նախ շատ էժան էր, երկրորդ՝ գտնվում էր այգու խորքում, այստեղ քիչ մարդ էր գալիս, ու կարող էիր վստահ լինել, որ ոչ ոք ականջ չի դնում քո խոսակցությանը:
Բագը շատ հոգնած էր երևում: Դանդաղ խմում էր գարեջուրը ու անընդհատ քորում դունչը: Երևում էր, որ ուզում է շուտ տուն հասնել, սափրվել, ցնցուղ ընդունել, մարդավարի տեսք ստանալ: Բայց ինձ տեսնել ավելի շատ է ուզում, դրա համար էլ եկել է:
Մի ամիս Բագին չէի տեսել: Որտե՞ղ էր: Մեկուսարանում, ահա թե որտեղ: Խուլիգանության համար մի ամիս պատիժ էր կրում: Այսինքն մի ամիս չէ, ընդհամենը տասնհինգ օր: Բայց <<օրինակելի>> վարքի համար պահեցին մի ամիս: Բայց թե ուզում եք անկեղծ ասեմ, ինձ որ մնար, էլի մի ամիս կպահեի: Ախր աչքերից էր երևում, որ դեռ չի հանգստացել:
-Հը՞, ո՞նց են, - վերջապես հարցրեց նա:
-Վատ են, Բագ, վատ են: Տղան, որին դու ծեծեցիր, արդեն մի ամիս է հիվանդանոցում է: Մայրը անընդհատ լաց է լինում, իսկ հայրը... Սա արդեն դատարանների դռներն է թակում:
-Թող թակի, թքած ունեմ:
-Բագ, տղան մի ամիս է հիվանդանոցում է, ասում եմ:
-Գիտեմ ես դրա հիվանդանոցը: Ամեն մի փոքրիկ վերքի համար բժիշկ են կանչում: Փսլնքոտ... Գնացե՞լ ես նրա մոտ:
-Մի անգամ, ամենասկզբում: Բայց ինձ ասեցին, որ էլ չերևամ էդ կողմերում... Ես էլ չերևացի...
-Քեզ չասեցի՞ չգնաս: Չես լսում, երբեք չես լսում:
-Բագ...
-Լավ: Թող այդ: Ես ուրշ բան էի հարցնում: Ո՞նց են:
-Ովքե՞ր:
-Մաման-պապան:
-Պապադ աեց, որ հենց վերադառնաս, քեզ ռազմական ուսումնարան է ուղարկելու: Ինչ-որ ծանոթ էլ ունի, գեներալ է, կամ նման մի բան: Մամադ համոզում է, որ հոգևոր ճեմարան ուղարկեն քեզ, քահանայություն սովորես: Բայց քեզ հազիվ ընդունեն:
-Էդ ամեն ինչը ես վաղուց գիտեմ: Մաման ամեն օր զանգում էր: Ոստիկանությունում արդեն բոլորը ծիծաղում էին, ասում՝ մամայի բալա: Էնքան զանգեց, մինչև արգելեցին: Բայց էդպես նույնիսկ ավելի լավ էր: Բայց ես քո ծնողներից եմ հարցնում:
-Ի՞մ մաման-պապան:
-Հա: Ո՞նց են: Ի՞նչ են ասում:
-Ի՞նչ պիտի ասեն:
-Չե՞ն ասում՝ էլ չշփվես Բագի հետ:
-Ասում են:
-Ո՞ւ...
-Ի՞նչ՝ ու:
-Ու դու...
-Լսող չկա: Ճիշտ է, աչքիցս ընկար, բայց էնքան չէ, որ չշփվեմ քեզ հետ:
-Աչքիցդ ընկա՞:
-Կներես, Բագ, դու էն հազվադեպ մարդկանցից ես, ում պետք չի խաբել: Դրա համար առիթը բաց չեմ թողնում ասել ճշմարտությունը: Հա, աչքիցս ընկար:
Բագը տխուր գարեջուր խմեց: Ես միայն ձողիկն էի ծամում, իսկ հյութս մնաց անձեռնմխելի:
-Ուրեմն աչքիցդ ընկա՞:
-Բագ, վերջացրու:
-Չէ, ասա, ես ուզում եմ լսել:
-Իսկ ես չեմ ուզում ոչինչ ասել: Ի՞նչ ես անելու հիմա:
-Գնալու եմ տուն, ցայվեմ ու մարդավարի քնեմ:
-Չհասկացար: Այդ տղայի հետ ի՞նչ ես անելու:
-Անունը Ռուբո էր:
-Ինձ համար միևնույն է: Ի՞նչ ես անելու նրա հետ:
-Կսպասեմ՝ հիվանդանոցից դուրս գա, եթե, իհարկե, դուրս գա, հետո հարցերը կլուծեմ:
-Բագ, էլի՞:
-Բա հո կիսատ չեմ թողնելու գործս: Ինձ փակեցին <<մարդուն ծեծելու>> համար: Բայց առաջինը՝ ինքը մարդ չի, երկրորդ՝ ես նրան չէի ծեծել, ընդամենը մի-երկու չափալախ էի տվել: Իսկ հիմա կանեմ:
-Բագ, երկու չափալախից մարդը չորս վիրահատություն չի տանում:
-Չորս չէր, մի վիրահատություն էր, հաստատ եմ ասում, համ էլ սովորական պլաստիկա էր: Ուղղակի տղային թվում էր, որ էդպես կապիկից գոնե մի քիչ կտարբերվի:
-Բագ...
-Չէ, Սոն, ինքը հաստատ խելք չի հավաքել:
-Ի՞նչ գիտես:
-Մարկն էր եկել: Ասում էր, էլի էր նույն բաները ասում: Ու առհասարակ, ինքը հիվանդանոցում ոնց որ հանգստյան տանը լինի. երբ ուզում պառկում, երբ ուզում՝ գնում: Երևում է քիչ էր երկու չափալախը:
-Բագ, էսպիսի մի բառ կա, եթե գիտես, <<ներել>>:
-Քո սիրած բառն է, չէ՞: Չէ՜, ես չեմ ներելու, ներելու բան չի:
-Դե որ քեզ լսես, էս աշխարհում ներելու բան չկա: Ամեն մի մանրուքի համար պիտի իրար միս ուտենք:
-Մանրո՞ւք:
-Հա, հենց մանրուք: Քեզ թվում է, դու առաջի՞նն ես նրա ցուցակում: Սխալվում ես: Նույնը ասում էր և Ատոմի մասին, և Հայկի, և Կարոյի, և իմ:
-Ի՞նչ:
-Հա, հենց էդպես: Հիմա ի՞նչ անեի, գնայի ատամները հատ-հատ հանեի՞, թե՞ մազերը պոկեի: Անիմաստ ժամանակի կորուստ: Ու Կարոն էլ էր նույնը ասում, ասում էր ամեն մի հիմարի խելքին չի ընկնի: Հայկն էլ, Ատոմն էլ:
-Ինչո՞ւ ինձ չէիր ասում:
-Հենց դրա համար էլ չէի ասում:
-Ինչի՞ համար:
-Նրա համար, որ դու առաջնայինը երկրորդականից չես տարբերում: Ամեն մի մանրուքից բորբոքվում ես, ու չես հասկանում, որ մեկ-մեկ էլ պետք է ներել: Կամ աչք փակել, արհամարհել: Դու էդքանը չես հասկանում: Նույնիսկ հիմա, երբ մի ամիս փակի տակ ես մնացել: Դրա համար եմ ասում՝ աչքիցս ընկար: Որովհետև չես սովորում, ո՛չ մաթեմատիկա, ո՛չ էլ կյանք: Ո՛չ ուրիշի սխալների վրա ես սովորում, ո՛չ էլ քո:
Լռեցինք: Մատուցողը մոտեցավ ու հարցրեց՝ էլի ինչ-որ բան կուզե՞նք: Բագը գլխով արեց՝ չէ, ոչինչ չենք ուզում: Նա դանդաղ խմում էր գարեջուրըմ իսկ ես ձողիկն էի ծամում:
-Իբր դու ես սովորում:
-Ի՞նչ:
-Ասում եմ, դու էլ չես սովորում: Բայց հակառակ կողմից:
Բագը չարացած ինձ էր նայում:
-Այսի՞նքն:
-Դու էլ սպանեցիր-թողեցիր քո ներելով:
-Ախ այդպե՜ս: Ո՞ւմ սպանեցի, չլինի՞ ասես:
-Քեզ, Սոնչկա, քեզ սպանեցիր:
-Իսկապե՞ս:
-Այո: Դու չգիտես, բայց դու ինձնից լավը չես:
Ես մի կողմ հրեցի բաժակը և թեքվեցի դեպի Բագը:
-Այդպե՜ս ուրեմն: Ասա, ասա տեսնեմ, ի՞նչը ես չեմ սովորել կյանքում:
Բագն էլ հրեց գարեջրի բաժակը ու թեքվեց դեպի ինձ:
-Ոչինչ էլ չես սովորել: Քեզ օգտագործում են, հետո հանգիստ մոռանում քո մասին, ու դու ներում ես: Հետո հանկարծ էլի են հիշում, գալիս, օգնություն խնդրում, դու էլի օգնում ես: Քեզ շնորհակալություն էլ չեն ասի, բայց դու էլի կօգնես: Քեզ վիրավորում են, դու աչքերդ փակում ես, քեզ հիմարի տեղ դնում: Հետո ասում, որ ներում ես: Ախր դու չես ներում, դու ուղղակի հիմարություն ես անում: Քո դեմքի արտահայտությունից երբեք չես ասի՝ քեզ այսինչ բանը դո՞ւր է գալիս, թե՞ զզվում ես դրանից: Որովհետև դու միշտ ժպտում ես, քեզ համար ամեն ինչը՝ խնդիր չկա, մինչդեռ խնդիր կա, ու էդ խնդիրը հենց քո մեջ է: Անընդհատ նույն տոնը, նույն ժպիտը, նույն խնդիր չկան, ու մի անգամ չեղավ, որ ասես՝ չէ, չեմ ներում, շատ եղավ: Չես էլ պատկերացնում, ինչքան եմ ես կատաղում դրանից: Տղա լինեիր, արդեն վաղուց նախշել էի մռութդ, բայց որ աղջիկ ես... Ինչ-որ տեղ քեզ դա նույնիսկ սազում է... Բայց ես էլի կատաղում եմ, երբ դու ասում ես՝ խնդիր չկա, ոչինչ, անցավ-գնաց, ու ինձ էլ ես փորձում սովորեցնել՝ ոնց ես ներում:
Ես ապշած նրան էի նայում: Հետո հանգստացա, մոտեցրի բաժակը ու նորից սկսեցի ծամել ձողիկը:
Նա սպսում էր իմ պատասխանին, բայց երբ տեսավ, որ միայն ձողիկն եմ ծամում, քմծիծաղ տվեց ու ասեց.
-Հը՞, չե՞ս կարող պատասխանել:
-Կարող եմ: Բայց չեմ ուզում:
-Պատասխանի: Ես ուզում եմ լսել:
Որոշեցի փորձել հյութը: Չափից դուրս քաղցր էր: Չէ, ճիշտ էի անում, որ միայն ձողիկն էի ծամում:
-Լավ, կպատասխանեմ:
Լսիր, իսկ ո՞ ասեց, որ ես էդքան հեշտ եմ ներում: Չէ՜: Ներելու համար էլ պետք է որոշակիորեն նախապատրաստվել: Ինչպես մարզիկներն են պատրաստվում: Երբեմն դրա վրա շատ ավելի ժամանակ եմ ծախսում, քան ասելու համար՝ խնդիր չկա:
Դա իմ գաղտնիքն էր, ես չէի ուզում այն բացահայտել: Բայց երևի քեզ էլ այն պետք կգա:
Կարծում ես չե՞մ ոզում երբմեն բղավել, հայհոյել, նույնիսկ ծեծել: Ախր ես հիմար չեմ, ես լավ գիտեմ, երբ են ինձ շահագործում, երբ են ստորություն անում իմ հանդեպ: Կարծում ես՝ չե՞մ ուզում ոռնալ: Է՜հ, էդ բոլորն են ուզում: Բայց քչերը գիտեն, որ սրիկայի մակարդակի իջնելու փոխարեն ուրիշ՝ շատ ավելի լավ ու արդյունավետ մեթոդ կա:
Վիրավորո՞ւմ ես ինձ: Շատ բարի: Իսկ ես քեզ կսպանեմ: Կյանքում չէ, ես հո մարդասպան չեմ: Բայց մտովի կանեմ այն, ինչ ուզում եմ:
Ես գիտեմ, որ իրավունք չունեմ ոչ ոքի սպանել: Եվ հարցը Սահմանադրությունը չէ կամ այլ քրեական օրենսգիրք: Դու իրավացի ես, խնդիր կա, ու խնդիրը նրանում է, որ եթե հիմա ես քեզ սպանեմ, հետո էլ երբեք չեմ կարողանա ուղղել սխալս: Սպանել բոլորս էլ կարող ենք, իսկ քանի՞ մարդ կա, որ կարողանում է կենդանացնել դիակներ:
Չեմ կարող... Կյանքում չեմ կարող: Իսկ մտովի՜...  Ես հոյակապ մարդասպան եմ: Իմ մեթոդները քարերով ու բռուցքներով չեն սահմանափակվում, չէ՜: Ես սիրում եմ դանդաղ ու նվաստացուցիչ մահը: Ու ցավոտ, շատ ցավոտ: Մտքում կարող եմ քեզ սպանել, հետո կենդանացել, ու նորից սպանել: Ու նորից, ու նորից. սպանել-կենդանցնել-սպանել: Ամեն անգամ ավելի ու ավելի դանդաղ, ավելի ու ավելի ցավոտ, ավելի ու ավելի գեղեցիկ: Սապնությունն էլ է արվեստ, թատրոնի պես մի բան է: Իմ թատերաբեմում ամեն ինչ պետք է հաշվարկված լինի, գեղեցիկ ու կոկիկ:
Բայց հետո հանկարծ հոգնում եմ: Հասկանում եմ, որ չափից շատ ժամանակ եմ կորցնում մի սրիկայի պատճառով, ով անգամ ներողություն խնդրել չի կարող: Է՜հ, ինձ ի՞նչ, ի՞նչ եմ անելու նրա գնացքի տակ ընկած ներողությունը: Երբ արյան ծարավս հագեցնում եմ, էլ չեմ ոզում նրան վիրավորել, ներելը հեշտ է դառնում ու պարտադիր, որովհետև, ի՞նչ իմանաս, եթե հիմա չներես, չօգնես, գուցե հետո այնպիսի մի բան լինի, որ չկարողանաս ուղղել: (Քո երազանքներում ամենակարող տիրակալ ես, բայց իրականում ոչ ժամանակն է քո հրամանին սպասելու, ոչ էլ ճակատագիրը:)
Գիտե՞ս, ցանկացած հրեշտակ մի քիչ էլ հրեշ է: Բայց հենց այդ ներքին հրեշն էլ օգնում է հրեշտակին լինել բարի: Մարդիկ էլ ներքին հրեշ ունեն, բայց չգիտեն, որ ներքին հրեշը ընդամենը նրա համար է, որ նրանք կարողանան կյանքում հրեշտակ լինել: Ավելի վատ մեզ համար, որ չենք ահսկանում այդ:
Դու ասում ես՝ խնդիր կա: Խնդիր կա, և խնդիրը հետևյալն է. ներելը շատ ավելի դժվար է, քան մարդու քիթը ջարդելը: Ներելու համար բավականին երևակայություն է պետք ունենալ, թե չէ քարկոծել բոլորն էլ կարող են, նույնիսկ կապիկները:
Բագը շշմած ինձ էր նայում: Հետո գլուխը թափ տվեց, ժպտաց ու հարցրեց.
-Ինձ է՞լ էիր սպանում:
-Քեզ հենց հիմա կախաղան եմ բարձրացնում: Պարանն էլ քո մազերից է: Մի զարմացիր, իմ երևակայության մեջ դու երկա՜ր մազեր ունես: Ես նայում եմ ոնց ես դու տանջվում ցավից, ու փորձում եմ հասկանալ՝ խեղդոցի՞ց են աչքերդ այսքան դժբախտ արտահայտություն ստացել, թե՞ նրանից, որ ինքդ քո մազերն ես քաշում: Վախենամ վերջում դու համ խեղդվես, համ էլ քաչալ մնաս:
-Սադի՜ստ, - ծիծաղեց Բագը:
-Բա տեսնո՞ւմ ես: Իսկ հիմա ասա. քո կարծիքով ես քեզ կներե՞մ:
-Սպասիր: Ես արդեն մեռե՞լ եմ:
-Հա:
-Քաչա՞լ եմ:
-Հա՜:
-Ուրեմն կներես: Լավ, գնանք արդեն: Մի ամիս է կարգին օճառ չեմ տեսել:

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"