пятница, 18 ноября 2011 г.

Սոնա: Ես դատապարտված եմ գողանալ...


Ինձ միշտ ասում էին, որ լուսանկարիչները, ֆոտոգրաֆները, ինչպես նախընտրում են մասնագետները, իրենց էությամբ գողեր են: Նրանք գողանում են կյանքից կադրեր, մոմենտներ, պանորամաներ, ֆոներ և այլն, մարդկանցից` հայացքներ, էմոցիաներ, դեմքի արտահայտություններ` <<դեմքեր>>, մի խոսքով ամեն-ամեն ինչ:
Ես չէի ուզում հավատալ այդ կարծիքին: Հենց չէի ուզում հավատալ, որովհետև այդպիսի <<կարծիքներին>> հենց հավատում են, ոչ թե համաձայնում, կամ ոչ, որովհետև այդպիսի <<կարծիքները>> կրոնի, ռելիգիայի, հավատքի պես մի բան են: Ես չէի հավատում... չէի ուզում հավատալ: 
Եթե այս կյանքում կան ինչ-որ <<մոմենտներ>>, մարդիկ, որոնք ունեն դեմքի արտահայտություններ, բնության գեղեցիկ տեսարաններ և մարդկային գործունեության տգեղ կողմեր, ուրեմն դրանք պատկանում են կյանքին և բոլոր ապրողներին: Ու եթե ես տեսնում եմ այդ ամենը, ուրեմն իրավունք ունեմ նաև լուսանկարել, <<հավերժացնել>>, ինչպես սիրում են հեգնել որոշ ցինիկներ: Այո, իրավունք ունեմ, որովհետև տեսնում եմ, այլապես իրավունք չէի ունենա և տեսնել: Իսկ եթե այս ամենը իմն է` ապրողինս, կյանքի մասնակիցներից մեկի, ուրեմն ես գողանում եմ ինքս ինձնից, այսինքն` չեմ գողանում: Железная логика.
Ես աթեիստ եմ: Դա հավատք չէ, ոչ էլ ապրելաձև: Դա բնավորություն է: Ես չեմ ուզում հավատալ ինչ-որ <<կարծիքների>>, որոնք դառնում են ռելիգիաներ, կրոններ, հավատքներ, հավատալիքներ. հոմանիշները շատ են: Այդպես ես չէի ուզում հավատալ մասնագետների այս <<գողական>> կրոնին:
Բայց հետո հասկացա, որ ես սխալ էի: Ես, որ այդքան համառ չէի ուզում հավատալ, ես, որ ինձ միշտ ճիշտ էի համարում, ես, որ համոզված էի, որ ճիշտ եմ, հավատում էի, որ ճիշտ եմ, ես սխալ էի: Ճիշտ էին նրանք` մասնագետները, որոնց պետք է լսել ոչ միայն կոմպոզիացիայի, դիաֆռագմայի և նման հարցերում, այլև ռելիգիաների հարցում: Նրանք մասնագետներ են, նրանք միշտ ճիշտ են:
Ես գող եմ, որովհետև լուսանկարիչ եմ, ֆոտոգրաֆ, ինչպես նախընտրում են մասնագետները: Ես էլ եմ թաքուն հետևում անմեղ մարդկանց` իմ զոհերին, հետևում եմ` ֆոտոխցիկով զինված, որպեսզի գողանամ նրանցից այն, ինչ պատկանում է նրանց և ինձ բնավ պետք չէ: Բայց պետք է...
Ինչպես հասկացա... Նորից ուսուցիչներն են մեղավոր: Միշտ ուսուցիչներն են մեղավոր, որ իրենց դժբախտ աշակերտները իմանում են այն, ինչ չպիտի իմանային: Օրինակ, ես իմացա, որ գող եմ:
Նա իմ թատրոնի առաջին ուսուցիչն է: Ամենասիրելի և ամենապաշտելի: Շատ բան էր սովորեցրել ինձ, այս մեկն էլ հայտնեց, թեև բնավ <<ռելիգիոզ>> ֆոտոգրաֆ չէր: Դերասանուհի էր...
Ոչինչ չասաց, ոչինչ չարեց, պարզապես անում էր իր <<աշխատանքը>>, իր արվեստը. խաղում էր բեմում: Այնտեղ, մի քանի քայլի հեռավորության վրա, նա ապրում էր, սիրում, տառապում ու... մահանում... 
Իսկ ես գողանում էի նրա արցունքներով լի աչքերը և վշտից դողացող շուրթերը... 
Հետո նա ընկավ...
Ընկածին պետք է օգնել, մանավանդ, երբ քո ուսուցիչն է, ամենասիրելի ուսուցիչը... Իսկ ես...
Սեղմում եմ լուսանկարելու կոճակը: Էկրանը մթնում է, գրվում է Занят... Մինչև էկրանը նորից չի լուսավորվել, ես մտքում աղոթում եմ. միայն թե ձեռքս չդողա, ֆոկուսը չփախնի, <<չլղոզի>> նկարը: Էկրանը նորից լուսավորվում է և ինձ ներկայացնում ուսուցչիս և իմ տառապանքի արդյունքը: Ֆոկուս չկա, <<փախել է>>: Նա լավ գիտի, որ ես գող եմ ու գողանում եմ ամենասիրելի մարդուց, նա չի ուզում ինձ օգնել: 
Մի քիչ սպասում եմ: Իմ միամիտ ուսուցիչը քարանում է մի պահ. նա չգիտի, ի~նչ օգնություն է դա ինձ համար: Նորից եմ սեղմում կոճակը: Էկրանը մթնում է, հետո նորից լուսավորվում: Ստացվեց: Գողացա...
Ես մեղավոր չեմ: 
Սա հիվանդություն է. լուսանկարել, ոչ թե նայել: Գիտես, որ լավ չես անում: Որ գողանում ես ուրիշինը: Բացի դրանից նաև չես կարողանում ոչինչ կարգին տեսնել և քեզ զրկում ես մե~ծ հաճույքից: Բայց սա հիվանդություն է: Հիվանդացել ես, ուրեմն դատապարտված ես: 
Ես դատապարտված եմ լուսանկարել:
Ես դատապարտված եմ գողանալ...



Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"