четверг, 24 ноября 2011 г.

Սոնա: Նա կզղջա, որ չի կարող զղջալ


Երբ մարդ լաց է լինում, պետք է նրան հանգստացնել: Հանգստացնելու տարբեր ձևեր կան: Կարելի է ասել, որ ամոթ է, որ արցունք թափելը թուլության նշան է: Կարելի է ասել շաբլոն դարձած. <<Կյանք է, պատահում է>>:  Մոդայիկ են նաև <<Չարժե ամեն մի մանրուքից լացել>> բառերը: Այս դեպքում դուք ուզում եք սթափեցնել մարդուն, ասել նրան, որ պետք է ուժեղ լինել, իսկ դրա համար պետք է դադարեցնել լացուկոծը: Դա իհարկե մի քիչ կոպիտ մեթոդ է, բայց շատ արդյունավետ: Սակայն մարդիկ չեն սիրում, երբ նրանց <<ստիպում են>> ուժեղ լինել իրենց թուլության պահին: Կարելի է հակառակը անել: Նստել մարդու կողքին ու լաց լինել: Բայց դա էլ է սխալ: Այստեղ ճիշտ պատասխան չկա, որովհետև բոլորն էլ միաժամանակ և ճիշտ են, և սխալ: Կարելի է ասել. <<Ոչինչ, կանցնի, կգնա>>, կամ <<Ես քեզ հասկանում եմ>>/չնայած չեմ հասկանում/: Կարելի է պարզապես ձեռքը դնել մարդու ուսին ու լռել: Դու ուզում ես ասել <<Մի լացի, ինչ էլ որ լինի ես քո կողքին եմ, դու մենակ չես>>, իսկ դրա համար խոսեր պետք չեն...
Ճիշտն ասած շատ եմ մխիթարվել ու մխիթարել: Կարելի է ասել <<աշխատանքային փորձ>> ունեմ: Բայց այս անգամ ինձ նորեկի` դիլետանտի պես պահեցի:
Դու լաց եղար, իսկ ես նույնիս չհասկացա, որ լաց ես լինում: Հետո շուռ եկա ու տեսա քո կարմրած, ուռած աչքերը: Այն ժամանակ միակ բանը, ինչ կարողացա ասել. <<Մի նեղվիր>>: Այսինքն` <<Կյանք է, կպատահի>>, կամ <<Ոչինչ, կանցնի, կգնա>>: Բառեր, որոնք բնավ չեն մխիթարում:
Հիմա ուզում եմ ասել այն, ինչ չասեցի այն ժամանակ, երբ շշմած քեզ էի նայում ու փորձում հասկանալ, կարո՞ղ եմ ես քեզ մխիթարել, թե՞ պիտի լռեմ:
Լսիր: Եթե նա քեզ նեղացրել է, ուրեմն հիմար է: Ուրեմն թույլ է ու խեղճ: Ու եթե դու հիմա լաց ես լինում, ապա ավելի լավ է լաց լինես խղճահարությունից: Խղճա նրան: Ախր իսկապես մեղք է:
Նա մեծ է, նույնիսկ կարելի է ասել հսկայական: Իսկ նրա մեծամտությունն ավելի մեծ է: Իսկ հոգի~ն... Այնքա~ն փոքր է: Ոչ խելք ունի, ոչ տակտ, ոչ էլ որևէ այլ արժանիք: Ասում են, ցանկացած մարդու մեջ լավ բան կա: Տեսնենք կգտնե՞ս այդ լավ բանը: Դժվար է լինելու: Եվ այդ էլ քեզ, որ կողքից ես նայում, այսինքն` ունես որոշակի առավելություն: Իսկ նա՞... Նա այնքան մեծ մեծամտություն ունի, բայց մեծամտանալու առիթ չունի: Հիմա նա զբաղվում է ինքնախաբեությամբ: Հիմա դա հեշտ է: Նա երիտասարդ է, հիմար, շատ բան չգիտի: Աշխարհը նրանն է: Այնքան հեշտ է խաբված լինելը, այնքա~ն հաճելի: Բայց տարիները կանցնեն: Նա ուզի-չուզի կմեծանա: Եվ այդ ժամանակ նրա մեծամտությունը ցավագին կփորփրի իր հոգու ամենախորը ծալքերը` <<պահած գանձերը>> գտնելու համար: Ի՞նչ ես կարծում, կգտնի՞: Իհարկե ոչ: Գիտես ինչո՞ւ: Որովհետև այն տարիները, երբ նա պիտի ստեղծեր ու <<պահեր>> այդ գանձերը, նա վատնեց ինքնախաբեության  ու մեծամտության վրա: Հիմա նա արդեն ոչինչ չունի, իսկ ավելի ճիշտ ունի միայն իր մեծամտությունը, որը աճում էր ու ճարպակալում այս բոլոր տարիների ընթացքում: Ավելի լավ է չունենար այդ մեծամտությունը: Որովհետև հիմա, երբ նա հանկարծ արթնացավ իր <<մանկության վարդագույն երազներից>>, պարզվեց որ ոչինչ չունի: Եվ մեծամտությունը, լաչառ կնոջ նման փնովում է նրան, ասում, որ << եթե կարգին տղամարդ լիներ, հիմա այսքան խեղճ ու կրակ չէր լինի>>: Հանկարծ նա կուզենա ծախել իր այդ տանջող մեծամտությունը, <<նաղդել>> ինչ-որ մեկի վրա: Բայց այդ էլ չի կարողանա, որովհետև նա ոչինչ չունի այդ տանջող մեծամտությունից բացի, եթե ծախի, այլևս ոչինչ չի ունենա...
Հիմա նա դա չի հասկանում: Նա կարող է հանգիստ թքել երեսիդ ու ծիծաղել, երբ դու լաց կլինես: Իսկ ամենաահավորն այն է, որ երբեք չի զղջա. նա չի կարող զղջալ: Դրա համար պետք է մեծամտությունից բացի գոնե մի քիչ խելք ունենալ, էլ չեմ խոսում խղճի կամ նման այլ բաների մասին, որոնք ստեղծված են <<հարիֆների>> համար: Չի զղջա: Ավելի վատ նրա համար: 
Հետո~ կզղջա: Կզղջա, որ չի կարող զղջալ: Ու երբեք էլ չի կարողանա: 
Իսկ հիմա սրբիր արցունքներդ, մի նեղվիր: Վերջում նա է, որ կզղջա, որ չի կարող զղջալ:

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"