среда, 23 ноября 2011 г.

Սոֆի: Առանց ընտրության իրավունքի


Ամեն օր սկսվում է մի բարդագույն պրոցեսից` ընտրությունից: 
Երբ ինչ-որ բան ես ընտրում, աշխատում ես այնպես ընտրել, որ կատարծ ընտրությունդ ճիշտ լինի: Դրա համար երկար մտածում ես, հաշվարկում հազար ու մի տարբերակ: Պատասխանում ես հազար ու մի հարցերի` ի՞նչ, ո՞վ, ինչոպե՞ս, ինչո՞ւ: Այս ամենը ահավոր գլխացավ է առաջացնում, բայց գոնե հույս կա, որ ճիշտ ընտրություն կկատարես:
Այլ բան է, երբ հենց ամենասկզբից գիտես, որ քո ընտրությունը սխալ է, սխալ է ցանկացած դեպքում` ինչ էլ որ ընտրես: Դա հնարավոր է: Հնարավոր է այն ժամանակ, երբ խնդրի երկու պայմանները միաժամանակ և՛ լրացնում են իրար, և՛ հակասում մեկը մյուսին: 
Եվ այսպես: 
Առավոտ: Դպրոց գնալու ժամանակն է: Իմ առջև երկու զույգ կոշիկ է: 
Մեկը նոր վարդագույն կեդերն են, որոնց նայելն արդեն հաճույք է ինձ համար: 
Մյուսը մի քիչ մաշված, բայց միևնույն է շատ հարմար չարուխներն են: Դրանք արդեն վաղուց դուրս են մղվել քաղաքի մոդահարթակից: Դուրս են մղվել հենց իրենց հարևանությամբ տեղավորված կեդերով: 
Քաղաքում, այո, բոլորն են կեդ հագնում: Բայց այստե~ղ` քաղաքի ծայրամասում, որն իրականում դեռ նահապետական բարքերով ապրող գյուղ է, որը չգիտես ինչու վերջերս կցել են քաղաքին /երևի նրա համար, որ գյուղի բնակիչները վերջապես իրենց <<քաղաքի մարդիկ>>  զգան/: Այստեղ քաղաքմոդայից դուրս մղված չարուխները դեռևս պահպանել են իրենց իշխանությունը: Իսկ բռնակալ կեդերը, որոնք օր օրի նորանոր տարածքներ են գրավում, այստեղ դեռ չեն հասցրել մտնել մարդկանց ուղեղները: Եվ մինչև չեն մտել մարդկանց ուղեղները, համարվում են ամոթալի և ծաղրելի:
Հնարավոր է ընտրության երկու տարբերակ: 
Տարբերակ առաջին. ես հագնում եմ իմ նոր վարդագույն կեդերը և գնում եմ քաղաք: Քաղաքում ինձ զգում եմ այնպես, ինչպես և բոլորը` նորաձև-կեդաձև: Եվ ոչ ոք չի նայի ինձ այնպես, կարծես Մարսից եմ եկել: Եվ ես ստիպված չեմ լինի ցանկացած բարձր ծիծաղ իմ հաշվին ընդունել և շտապ փոխել ճանապարհս` փորձելով քամելիոն դառնալ և ձուլվել ասֆալտին: Քաղաքում: Բայց մինչև քաղաք դեռ պետք է հասնել: Դրա համար պետք է դուրս գալ <<գյուղ>>, բավականին երկար քայլել մինչև կանգառ, հետո այդքան էլ սպասել, մինչև վերջապես կգա ավտոբուսը, որն ինձ կհասցնի քաղաք: <<Գյուղում>> կեդերը անքաղաքավարության առաջին նշանն են: Ավելի լավ է լինել մարսիանացի քաղաքում, քան անդաստիարակ գյուղում: Մանավանդ, որ եթե հարևանները տեսնեն ինձ կեդերով, իսկ նրանք հաստատ կտեսնեն, մի քանի օր բամբասանքների գլխավոր թեման են լինելու <<էն-էն-էն Սիրուշի անամոթ աղջկա էն-էն-էն լկտի կոշիկները>>: Այդ բամբասանքները հաստատ կհասնեն ծնողներիս ականջին, նույնիսկ եթե նրանք մի քանի օր էլ ուշանան և չգան <<գյուղ>>: Ծնողներս հաստատ շատ կջղայնանան, պապան էլ հաստատ նոր կեդերը կծախի հարևանին, որ ինքը հայտնվի նույն վիճակում, ինչ որ մենք:
Բոլորովին այլ է, եթե ես ընտրեմ մի քիչ մաշված, բայց շատ հարմար չարուխներս: Ես հանգիստ դուրս կգամ <<գյուղ>>, կբարևեմ բոլոր հարևաններին` առանց բամբասանքների <<նոր թեմա>> դառնալու: Հետո հանգիստ կհասնեմ կանգառ, կսպասեմ որքան հարկավոր է, և ոչ ոքի մտքով անգամ չի անցնի ինձ ծաղրել: Հետո կգա ավտոբուսը և ինձ կտանի քաղաք: Քաղաք: Քաղաքում ես կքայլեմ փողոցով ու կզգամ, որ բոլորը ինձ են նայում, իսկ ոմանք նույնիսկ չեն կարողանում զսպել ծիծաղը: Իհարկե, քաղաքում չես դառնա բամբասանքի <<գլխավոր թեմա>>, դրանք առանց քեզ էլ շատ են: Իսկ եթե նույնիսկ դառնաս, չես իմանա դրա մասին, որովհետև քաղաքը նման է հոսող գետի` մի ջուրը երկու անգամ չես մտնի: Բայց մյուս կողմից քաղաքում մարդիկ ավելի շատ են, հետևաբար ավելի շատ մարդ կտեսնի քո <<ծիծաղելի>> կոշիկները, և ավելի շատ մարդ կծիծաղի քո վրա: Դու չես կարող դա չնկատել ու ստիպված կլինես փոխել ճանապարհդ: Բայց ուր էլ որ գնաս, միևնույն է թաքնվելու տեղ չես ունենա. քաղաքում չես կարող թաքնվել մարդկանցից, ինչպես <<գյուղում>> երբեք չես թաքնվի բամբասանքից:
Այսպիսով, երկու հնարավոր տարբերակներից յուրաքանչյուրը սխալ է, որովհետև չի բավարարում խնդրի բոլոր պայմաններին: Չի բավարարում, որովհետև խնդրի պայմանները հակասում են մեկը մյուսին` լրացնելով իրար: 
Մարդն իհարկե ունի ընտրության իրավունք: Եվ դա է ամենադաժանը այս դեպքում: 
Դու գիտես, որ ցանկացած ընտրություն սխալ է, բայց միևնույն է ունես ընտրության իրավունք: Ընտրության իրավունք` առանց ընտրության իրավունքի:
Ի~նչ լավ է, որ դեռ գոյություն ունեն սև տոպրակներ: Թե չէ ես կգժվեի: 
Հուսով եմ, որ ավտոբուսում ոչ ոք չի նկատի, ինչպես եմ ես փոխում կոշիկներս:

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"