вторник, 22 ноября 2011 г.

Սոֆի: Հեռակա սեր


Դու շատ անփույթ ես: Քո ողջ տեսքով ուզում ես ցույց տալ, որ թքած ունես ուրիշների կարծիքի վրա: Քո կողքին ցանկացած աղջիկ համեստ է երևում: Իսկ դու...
Դու շատ ծիծաղելի ես: Երևի նրա համար, որ շատ ես ուզում լուրջ թվալ: Ու նաև շատ առեղծվածային ես, որովհետև չես ուզում այդպիսին լինել: 
Դու ուզում ես, որ քեզ հասկանան, բայց շատ լավ գիտես, որ քեզ ոչ ոք երբեք չի հասկանա. առհասարակ մարդիկ իրար չեն հասկանում, իսկ դու... Դու բոլորովին այլ պատմություն ես: Քեզ հասկանալն ընդհանրապես անհնար է, և դու դա գիտես, դրա համար էլ այլևս չես պահանջում, որ քեզ հասկանան: Բայց միևնույն է ուզում ես, որ այս աշխարհում լինի մեկը, ում հետ կարելի է խոսել: Նույնիսկ իմանալով, որ նա չի հասկանա, չի պատասխանի, բայց գոնե հաստատ իմանալով, որ լսում է:
Դու անփույթ ես քայլում, բայց արագ, մեծ քայլերով: Մի պահ կանգնում ես, որ բարևես ինձ ու տաս քո միակ ու մշտական հարցը. <<Ինչ կա?>>: 
Դու գիտես, որ ես կտամ իմ մշտական պատասխանը.<<Հեչ>>: Գիտես, դրա համար էլ չես սպասում պատասխանի: Գնում ես: Հարցն էլ տալիս ես քաղաքավարությունից դրդված, ինչպես քաղաքավարությունից դրդված ստիպված բարևում ես: Թե չէ ուղղակի կանցնեիր կողքովս, նույնիսկ չէիր կանգնի ու քո մեծ քայլերով կշարունակեիր քո մե~ծ ճանապարհը: 
Այո, դու չէիր կանգնի ու ոչինչ էլ չէիր ասի, բայց անպայման մի երազկոտ հայացք կնվիրեիր ինձ: 
Իսկ ես կձևացնեի, որ չեմ նկատել ոչ քեզ, ոչ էլ քո հայացքը ու նույնպես կշարունակեի ճանապարհս. եթե չկա քաղաքավարությունը, կարելի է անհոգ լինել:
Կար ժամանակ, երբ դու ինձ շատ էիր նայում: 
 Կար ժամանակ, երբ դու բողոքում էիր, որ ես անտեսում եմ քեզ:
Անտեսո~ւմ եմ: Այդ դու ես այդպես կարծում: Բայց դու ի՞նչ գիտես, որ եթե դու կանգ առնես, թեկուզ քաղաքավարությունից դրդված, ես քեզ չեմ ասի ինչ-որ կարևոր մի բառ: 
Դու ի՞նչ գիտես, որ ես չեմ նկատում քո հայացքները, կամ սրտատրոփ չեմ սպասում դրանց:
Դու ի՞նչ գիտես, որ իրականում ես աչքերով քեզ չեմ փնտրում, երբ ժպտալով մոտենում եմ ուրիշին ու մի <<անկապ>> բան եմ ասում: Գիտե՞ս ինչու <<անկապ>>: Որովհետև ես նրան ասելու բան չունեմ: Ես նրան չէի փնտրում: Ես քեզ էի փնտրում: Բայց միայն աչքերով: 
Դու շատ անփույթ ես, բայց և շատ համեստ: 
Դու շատ կամաց ես խոսում, համարյա շշուկով, այնպես որ ես ստիպված եմ լարել իմ բարձր ձայներին սովոր լսողությունը` քեզ լսելու համար: Դու փորձում ես աննկատ լինել, բայց միևնույն է չի ստացվում: Ու չի ստացվի, որվհետև քեզ հասկանալը դժվար է, դու բոլորովին այլ պատմություն ես: 
Ու ես աչքերով միայն քեզ եմ նտրում:
Գիտե՞ս, ինձ բոլորովին էլ պետք չէ, որ դու կանգնես և բարևես ինձ` քաղաքավարությունից դրդված, թե ոչ: Դու նույնիսկ կարող ես նեղանալ ինձնից ու այլևս ինձ չնայել: Դա էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ անցնես իմ կողքով, որ ես կարողանամ տեսնել քեզ: Ընդամենը սա, մի կարճ հայացքն ինձ բավական է, որ ես ամբողջ օրն ինձ երջանիկ զգամ: 
Դու նույնիսկ կարող ես ուրիշի հետ խոսել, հետո գալ, անցնել իմ կողքով ու չբարևել: Ես չեմ նեղանա, որովհետև կտեսնեմ քեզ ու դա է լինելու կարևորը, ոչ թե խանդի ու նախանձի պես մանր-մունր զգացմունքները:
Գիտե՞ս, գրական հայերենում <<զգացմունք>> են կոչվում միայն սերն ու ատելությունը, մանավանդ սերը: Իսկ մնացած ամեն ինչը <<զգացում>> է: Մարդ ունի բազմաթիվ զգացումներ, բայց միայն մի զգացմունք` մե~ծ ու հզոր: 
Ինձ համար այդ զգացմունքն է կարևոր, ոչ թե փոքրիկ ու աննշան զգացումները:
Դու կասես, որ չեմ սիրում քեզ:
Բայց դու ի՞նչ գիտես: 
Շատ հաճախ մարդիկ չեն կարողնաում անել մի բան, որ նրանց համար շատ կրևոր է` ժամանակ չունեն, կամ համարձակություն:
Մարդիկ զարմանալի արարածներ են` արարված ու արարող: Նրանք չեն սիրում հարմարվել շրջակա միջավայրին, նույնիսկ եթե այդ միջավայրը հենց իրենք են հորինել ու ստեղծել: Նրանք միշտ մի նոր բան կմտածեն, որ իրենց հարմար լինի: Այդպես են մարդիկ հորինել ու ստեղծել հեռակա ուսուցումը:
Իսկ ես ստեղծել եմ հեռակա սերը:
Գիտե՞ս ինչ լավ բան է <<հեռական>>: Մի կարծիր, որ դա ստից-մտից մի բան է, մի փոքրիկ զգացում, առանց որի ես շատ հանգիստ <<յոլա կգնամ>>: 
Գիտե՞ս, ինչ է նշանակում <<հեռակա>>. հեռվո~ւմ, բայց կա, և կարևորը հենց այդ կա-ն է:
Դու այնպիսին ես, ինչպիսին կաս: Եվ ուզում ես, որ քեզ ընդունեն հենց այդպիսին: Ինչ ասեմ, բոլորն էլ ուզում են: Ու դա չափազանց շատ է...
Ես քեզանց շատ բան չեմ խնդրում: Պարզապես ամեն առավոտ անցիր իմ կողքով: Կարող ես չկանգնել, չբարևել, ինձ պետք չէ քաղաքավարությունից դրդված քո անքաղաքավարի բարև-ը: Պրազապես անցիր իմ կողքով, որ ես քեզ տեսնեմ ու իմանամ, որ այնտեղ ես, հեռակա....
Թե չէ... Սերը էլի կա, հեռակա կա: Իսկ դու չկաս... Որովհետև անփույթ ես, առեղծվածային ու շատ ծիծաղելի...

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"