понедельник, 9 июля 2012 г.

Սոնա: Այսպես մեկ-մեկ...


...Այսպես մեկ-մեկ նեղանում եմ...
Դու չէիր ուզում ինձ նեղացնել, ու ես դա գիտեմ: Հենց դրա համար էլ նեղանում եմ: Նեղանում եմ, որովհետև չուզենալով ես ինձ նեղացնում: Իսկ եթե ուզենայի՞ր...
Այսպես նեղանում եմ, բայց ցույց չեմ տալիս: Սկսում եմ կատակել: Եվ դու ծիծաղում ես: Միամի՜տ...
Դու ծիծաղում ես, և ես հասկանում եմ, որ դու չես հասկանում, որ ես նեղացել եմ: Ավելի լավ: Ես սկսում եմ սրախոսել, իսկ դու ավելի բարձր ես ծիծաղում: Էլի եմ սրախոսում, էլի, էլի, իսկ քո ծիծաղը գնալով վերածվում է անզուսպ քրքիջի: Եվ ինձ թվում է, որ իմ վրա ես ծիծաղում: Դա էլ է վիրավորական: Բայց ես դա էլ եմ թաքցնում. ինչի՞ համար անհանգստացնեմ քեզ, դու այնքան լավ ես ծիծաղում: Ու ես շարունակում եմ իմ կծու-թթու կատակները: Ու քեզ դա դուր է գալիս: Այսքան սրախոս ու այսքան ցինիկ միայն ես կարող եմ լինել:
...Այսպես մեկ-մեկ դառնում եմ չափից դուրս սրախոս...
Էքզյուպերին է ասել. <<Նա, ով սրախոսում է, երբեմն կարող է չափից դուրս շատ սրախոսել>>, կամ նման մի բան. հիմա արդեն չեմ հիշում: Ախր հիշելու բան էլ չկա, ի՞նչը հիշես, եթե մեզանում Փոքրիկ իշխանն արդեն վաղուց վերածվել է քաղաքական գործիչի, իսկ Աղվեսը՝ ակտիվիստ-հասարակական գործիչի: Իսկ Օձը... երևի վարձու մարդասպան է: Դա ահավոր է, և ես չեմ հավատում դրան: Գիտեմ էլ, որ այդպես չէ ու չի կարող լինել, բայց միևնույն է վախենում եմ: Վախենում եմ, որ մեր դարում կարելի է չափից դուրս շատ սրախոսել...
...Այսպես մեկ-մեկ հանկարծ տարվում եմ փիլիսոփայությամբ...
Բայց, ոչինչ, դու միշտ կարող ես չկարդալ այն պարբերությունները, որոնք քեզ դուր չեն գալիս, կամ ավելորդ ես համարում: Չկարդալ: Գլխովդ անգամ չի անցնի, որ սա գրելիս ես, գուցե, լաց էի լինում:
Լա՞ց լինել: Ոչ, դա ինձ համար չէ: Ես ու դու արդեն վաղուց սովորել ենք իմ կծու-թթու կատակներին, և նրան, որ դու խոսքս <<վերջերս շատ թանկացած շաքարով ես կտրում>>, որ հանկարծ ծիծաղից չպայթես. ախր շատ ծիծաղել բաներ եմ ասում և այնպիսի անտարբեր դեմքի արտահայտությամբ, որ մեռնել կարելի է:
<<Նա, ով սրախոսում է, երբեմն կարող է չափից դուրս շատ սրախոսել>>: Պարոն Էքզյուպերի, իսկ նա, ով ծիծաղում է, չի՞ կարող չափն անցնել:
Կարող է... Ինչևէ, դու դա չես ընդունում: Շարունակում ես ծիծաղել, ու այնպես ես ծիծաղում, որ... սպանել կարելի է...
...Իսկ ես հոգու խորքում կուլ եմ տալիս հերթական արցունքը: Այն աղի է, ինչպես վերջերս շատ էժան դարձած աղը:
Պարոն Էքզյուպերի, իսկ աղը կարո՞ղ է չափից դուրս էժան դառնալ... թե՞ դա միայն մարդկանց մենաշնորհն է...
Մեղադրում եմ քեզ, բայց և չեմ մեղադրում: Այդ դու էիր ինձ կեսկատակ-կեսլուրջ միշտ մեղադրում, որ իմ դեմքի արտահայտությունից երբեք չես հասկանա, ինչ եմ ես զգում: Եվ ես քեզ հետ հմամաիտ եմ: Ճիշտ էիր ասում...
Ճիշտ էր ասում նաև մայրիկս, երբ ասում էր. <<Պահանջիր, թե չէ չես ստանա>>:
...Այսպես մեկ-մեկ դառնում եմ չափից դուրս պահանջկոտ...
Բայց միայն ինքս իմ նկատմամբ: Դու արդեն գնացել ես, բայց քո քրքիջը դեռ գլխիս մեջ է: Ու ես սկսում եմ կամաց-կամաց հիշել ասածս ամեն բառը ու հասկանալ, որ ինչքան շատ էի սրախոսում, այնքան շատ էի խոցում ինքս ինձ: Սկսում եմ մեղադրել ինքս ինձ. <<Այ եթե սա չասեի, նա չէր ծիծաղի, և ես այսքան չէի վիրավորվի>>...
Զարմանալի է, մարտում ընկածին ասում են՝ վիրավոր, անկապ կատակից նեղացածին էլ են ասում՝ վիրավորված: Երևի սրանով անկապ կատակից նեղացածները ուզում են մի քիչ մոտենալ մարտում ընկածներին. մարդիկ սիրում են զոհի դեր խաղալ, բայց ոչ ոք չի ուզում զոհվել...
...Դուք իրավացի էիք, պարոն Էքզյուպերի, սրախոսողը երբեմն չափից դուր շատ է սրախոսում: Իսկ չափից դուրս էժան լինում է միայն մարդը...
...Այսպես մեկ-մեկ նեղանում եմ...
Բայց հետո անցնում է: Ու ես հասկանում եմ, որ դա իմ հիվանդության ոչ առաջին, ոչ էլ վերջին նոպան էր: Որ սրանից չի սկսվել, ու սրանով չի վերջանա: Սա պարզապես հերթականն է, իսկ եթե հերթականն է, էլ ինչո՞ւ եմ այսքան շատ մտածում նրա մասին: Ամեն ինչ մնաց հեռվում, գնաց քեզ հետ: Եվ ես կարող եմ վայելել հանգստության հազվադպ ժամերը: Ես պիտի վայելեմ դրանք, թե չէ հետո դու կգաս ու նոր կատակներ կպահանջես ինձնից: Ինձ նորից շփոթում ես պալատական խեղկատակի հետ. այդ դերը ես, թերևս, լավ եմ խաղում: Ես նորից կնեղանամ: Ու նորից ցույց չեմ տա դա: Ու ամեն ինչ կսկսվի նորից:
... Այսպես մեկ-մեկ վիրավորվում եմ... և ուզում եմ զոհվել... Բայց դրա փոխարեն պարզապես նեղանում եմ... Ու վերջ: Անցավ, գնաց: Հիմա կարելի է վայելել հանգստի ժամերը:
Թերևս հենց դրանք կարելի է անվանել նոպա՝ հանգստի նոպա: Որովհետև իմ մնացած ողջ կյանքը պայքար է՝ չափից դուրս շատ սրախոսելու համար...
...Այսպես մեկ-մեկ...

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"