воскресенье, 29 июля 2012 г.

Սոնա: Պայքա՞ր, թե՞ կոմֆորտ

Գլուխ երկրորդ: Ռիմա
Էլյան բարձրացավ ռոտոնդայի փոքրիկ կլոր բեմը: Բեմը շրջապատված էր կոկիկ մարմարյա նստարաններով և գեղեցիկ սյուներով, որոնք հիշեցնում էին Գեղարդի հեթանոսական տաճարի սյուները, բայց ավելի բարակ էին և ավելի <<արիստոկրատ>> տեսք ունեին:
<<Այնպիսի տպավորություն է, որ Հին Հունաստանից մի տկոր են բերել այստեղ>>, - մտածեց Էլյան և ժպտաց:
Վարպետներից մեկը՝ Սամվել անունով, մոտ 50 տարեկան, ցածրահասակ, ամրակազմ, ուժեղ և մազոտ ձեռքերով մի տղամարդ, տենսելով, որ Էլյան ուսումնասիրում է ռոտոնդան, մոտեցավ նրան:
-Հավանո՞ւմ եք, օրիորդ, - ժպտալով հարցրեց նա:
-Կարծես Ոդիսևսի ժամանակից բերված լինի, - պատասխանեց Էլյան:
-Ես էլ եմ կարծում, որ շատ գեղեցիկ է: Վաղը կկախենք վարագույրները, և արդեն պատրաստ կլինի:
Ու Սամվելը, գոհ-գոհ ժպտալով, վերադարձավ իր բրիգադի մոտ, որ ռոտոնդայի կողքին փոքրիկ շատրվան էր կառուցում:
<<Վարագույրնե՞ր: Ինչի՞ համար: Այսպես շատ ավելի լավ է>>, - մտածեց Էլյան ու հետո միայն հիշեց, որ այս ռոտոնդան պիտի ծառայի որպես փոքրիկ բացօթյա բեմ: <<Իսկ այստեղ հետաքրքիր կլինի որևէ բան խաղալ: Օրինակ, հենց Ոդիսականը: Եվ ձանձրալի դեկորացիաների փոխարեն մենք կունենանք իսկական աստղազարդ երկինք փոքրիկ Իթաքայի վերևում>>:
Էլյան արդեն յոթերորդ երկնքում էր երջանկությունից, երբ հանկարծ նկատեց Ռիմային, ով, ինչ-որ թղթապանակ ձեռքին, շարժվում էր դեպի աշխատասենյակը:
<<Զարմանում եմ, ինչպե՞ս է նա կարողանում աշխատել, այն էլ այսքան շատ, - մտածեց Էլյան: - Ախր այս քաղաքում աշխատել բնավ չես ուզում: Ուզում ես անընդհատ զբոսնել, երազե՜լ>>: Բայց այնուամենայնիվ նա հետևեց Ռիմային. աղջկա եռանդն ու կլանված հայացքը հետաքրքրեցին նրան, և նա որոշեց վերջապես միանալ իր կոլլեգաներին:

Ինքը՝ դպրոցը դեռ չէին կառուցել: Բայց ուսուցիչների բնակարաններն ու ժամանակավոր աշխատասենյակը արդեն պատրաստ էին ու կահավորված այնպես, որ <<արտասահմանից եկած հյուրերին>> հարմար լինի: Հետագայում այս ժամանակավոր աշխատասենյակի փոխարեն պիտի շինեին աշակերտական ճաշարանը ու հանգստի սենյակը: Առհասարակ դպրոցի պլանը նախատեսված էր այնպես, որ բոլորին՝ և աշակերտներին, և, մանավանդ, ուսուցիչներին լինի հաճելի աշխատել և սովորել այստեղ:
Ռիման նստած էր սեղանի մոտ և ուշադիր կարդում իր թղթղապանակի պարունակությունը: Ջեյմսն ու Էմիլին նստած էին նրա կողքին և անգլերեն ինչ-որ բան էին խոսում: Էլյան լավ էր տիրապետում ինտերնացոինալ այդ լեզվին, բայց այն ժառգոնը, որով հաղորդակցվում էին Ջեյմսն ու Էմիլին նա չէր հասկանում: Այդ իսկ պատճառով ինքը նախընտրում էր Ռիմայի հետ խոսել ռուսերեն, շատ լավ իմանալով, որ ամերիկացի կոլլեգաները ռուսերեն չեն խոսում: Այսպիսով նա ուզում էր հավասարեցնել հաշիվն այս խաղում, չնայած Ռիման այդ ամենի հետ ոչ մի կապ չուներ:
-Приветик! - ուրախ ասաց Էլյան ու նստեց Էմիլիի կողքը: Աղջիկը արագ-արագ թարթեց մեծ աչքերը երկար ու չափից դուրս շպարված թարթիչներով՝ հասկացնելով, որ չի հասկանում նրան: Էլյան միայն միամիտ ժպտաց ու շարունակեց ռուսերեն. - Что делаем?
-Читаем? - չոր ձայնով պատասխանեց Ռիման:
-Что читаем? - չէր հանգստանում Էլյան:
-"Войну и мир" Толстого, - լուրջ պատասխանեց Ռիման, բայց Էլյային թվաց, որ նա ձեռք է առնում իրեն. ախր այս բարակ թղթապանակում Տոլստոյի ստեղծագործությունն ի՞նչ գործ պիտի ունենար:
Էմիլին հասկացավ, որ <<քանի լեզու գիտես, այդքան մարդ ես>> խաղը նորից սկսված է և դիմեց Ռիմային անգլերեն.
-Rima, do you want an apple? I know, that your name means "apple".
-No, thank you, - պատասխանեց Ռիման, առանց թղթերից կտրվելու: - Ու առհասառակ, խոսեք հայեռեն, այլապես եռբեկ չեկ սովոռի, - ավելացրեց նա սարսափելի ակցենտով, բայց ինքը գոհ մնաց նրանից, որ կարողացավ նախադասությունը ճիշտ կազմել:
-Я хорошо говорю по-армянски. Нашими соседями в Москве были армяне - дядя Ваник и тетя Татевик. У них был сын Степа, он был старше меня на пару лет и иногда давал мна уроки армянского языка. А это правда?
Ու Էլյան հաղթական նայեց Էմիլիին. նա մեծ սխալ էր գործել, որ իր ու Ջեյմսի բարբառից անցել էր <<նորմալ>> անգլերենի, որը Էլյան դպրոցական նստարանից արդեն յուրացրել էր որպես երկրորդ լեզու:
-Что? - գրգռված հարցրեց Ռիման՝ շարունակելով ուսումնասիրել թղթերը:
-То, что она сказала. Твое имя означает "яблоко"? Вот уж никогда бы не подумала.
-Нет, это совсем другое имя. Эмили имела в виду еврейское имя Римма. А мое пишется с одним "м". Рима - арабское имя, означает белая антилопа. - Հետո նա դիմեց Էմիլիին. - My name means "white antelpoe", but not "an apple". Ու յեկեք խոսենք հայեռեն ու միայն գոռցից:
-Եկեք, - ժպտաց Էմիլին, հասկացնելով Էլյային, որ այս անգամ ոչ ոքի է: - Ես որքան հասկանում եմ, դուք, Ռիմա, ինչ-որ կարևոր բան եք կարդում:
-Եվ ինչ-որ կարևոր բան եք իմացել, բացի ձեր սեփական անունից, - վերջապես խոսեց Ջեյմսը: Նա ուներ հաճելի, մի քիչ խռպոտ, բայց շատ գեղեցիկ ձայն: Երբեմն նա բլյուզ էր երգում, և նրան այդ երգերը շատ էին սազում:
-Ես միշտ ասել եմ, - հպարտ պատասխանեց Ռիման, - մառդն, ով լավ է չանաչում ինկն իռեն ու լավ է չանաչում իռ տշնամուն, անխախտ է: /Ես միշտ ասել եմ, մարդն, ով լավ է ճանաչում ինքն իրեն ու լավ է ճանաչում իր թշնամուն, անհաղթ է:/
-Անհաղթ է, - զգուշորեն ուղղեց նրան Էլյան. նա իսկապես հայերեն լավ էր խոսում, գրեթե առանց ակցենտի:
-Ես խենց դա էլ ասում եմ, անխախտ է, - դժգոհ ասաց Ռիման:
-Հիմա կասե՞ս, ինչ էիր կարդում, - փորձեց մեղմացնել նրան Էլյան:
-Ես արդեն ասացի, Տոլստոյի "Война и мир". "War and peace". Նեռեցեք, դեռ չգիտեմ հայեռեն դա ինչպես է խնչում:
-Հնչում, - ծիծաղելով ուղղեց Էլյան և ավելացրեց, - <<Պատերազմ և խաղաղություն>>:
-Ճիշտ այդ-պես, - դանդաղ արտասանեց Ռիման. երևում էր, հայերենը նրան մեծ դժվարությամբ էր տրվում:
-Սա ի՞նչ է, Տոլստոյի հայերեն թարգմանությո՞ւնն է, - հեգնեց Ջեյմսը՝ ցույց տալով թղթապանակը:
-Ոչ, - հանգիստ պատասխանեց Ռիման, - սռանք շռդժանավառտնեռի շառադռուտյուննեռն են այդ ստեխցագոռցուցյան շուռչ: Պառզվում է, ոռ Տոլստոյի այս խանչառեղ ստեխցագոռցուցյունը դպռոցական ցռագռում նեռառվաց չէ, չնայաց շատ դպռոցնեռում կա ռուս գռականուցյուն առառկան: Հետաքռքիռ է, ի՞նչ են նռանք անցնում այդ դասեռին, եթե ոչ Տոլստոյի այդ գոռցը, ոռն, ի դեպ, կառդում են աշխառի բոլոռ ծայռեռում, նույնիսկ Ամեռիկայում: /Ոչ, սրանք շրջանավարտների շարադրություններն են այդ ստեղծագործության շուրջ: Պարզվում է, որ Տոլստոյի այս հանճարեղ ստեղծագործությունը դպրոցական ծրագրում ներառված չէ, չնայած շատ դպրոցներում կա ռուս գրականություն առարկան: Հետաքրքիր է, ի՞նչ են նրանք անցնում այդ դասերին, եթե ոչ Տոլստոյի այդ գործը, որն, ի դեպ, կարդում են աշխարհի բոլոր ծայրերում, նույնիսկ Ամերիկայում:/
-Բայց ինչո՞ւ նույնիսկ Ամերիկայում, - նեղացավ Էմիլին: - Ես հիշում եմ, համալսարանում Տոլստոյը պարտադիր էր: Եվ բոլորը մեծ հաճույքով էին կարդում հատկապես <<Պատերազմն ու խաղաղությունը>>, չնայած թարգմանությունը բավականին անհաջող էր: Հիշո՞ւմ ես, Ջեյմս:
-Այո, հիշում եմ: Ես նույնիսկ ֆրանսերեն սովորեցի, որ կարդամ ֆրանսերեն թարգմանությունը, այն ավելի հաջող էր:
-Подожди, - հանկարծ ասաց Էլյան, - բայց ինչպե՞ս են աշակերտները շարադրություն գրում, եթե գիրքը չեն կարդացել:
-Բանն էլ խենց այդ է, - պատասխանեց Ռիման, - նույնիսկ ամենա.... - նա մի պահ մտածեց, հետո շարունակեց ռուսերեն (երևի արդեն հասցրեց հոգնել հայերեն բառեր որոնելուց) - ...даже самые "лучшие" работы, то есть те, которые оценили "пять" и "четыре"...  даже по этим работам видно, что ученики не читали самого произведения, в лучшем случае краткое содержание. В худшем выдумывают всякие глупости, которые не имеют ничего общего с Толстым. - Հետո նա այդ ամենը կրկնեց անգլերեն Ջեյմսի և Էմիլիի համար:
-Good! - ժպտաց Ջեյմսը: - Ուրեմն եթե մենք մեր ծրագրում ներառենք Տոլստոյ, մենք արդեն իսկ մի քայլ առաջ կլինենք:
-Ոչ միայն, - ժպտաց Ռիման, - մենկ էլի առավելուցյուննեռ ունենք: Առհասառակ այստեխի ծռագռեռը բոլոռովին մռցունակ չեն: Այստեխ չեն օգտագոռցում նոռագույն սառկավոռումներ, պատմուտյունն անցնում են ցանցռալի դասագռքեռով, էլ չեմ խոսում օտառ լեզվի դասավադման մասին: Ետե մենք առաջառկենք նույնիսկ ամենավատ և անառդյունավետ ցռագիռը, մենկ էլի մի կայլ առաչ կլինենկ, ոռովետեվ մեռ աշակեռտնեռը գոնե օտառ լեզու կսովոռեն, ինչը չի կառոխ առաչառկել ոչ մի ուռիշ դպռոց: /Ոչ միայն: Մենք էլի առավելություննր ունենք: Առհասարակ այստեղի ծրագրերը բոլորովին մրցունակ չեն: Այստեղ չեն օգտագործում նորագույն սարքավորումներ, պատմությունն անցնում են ձանձրալի դասագրքերով, էլ չեմ խոսում օտար լեզվի դասավանդման մասին: Եթե մենք առաջարկենք նույնիսկ ամենավատ և անարդյունավետ ծարգիրը, մենք էլի մի քայլ առաջ կլինենք, որովհետև մեր աշակերտները գոնե օտար լեզու կսովորեն, ինչը չի կարող առաջարկել ոչ մի ուրիշ դպրոց:/
-Exelent! - նորից ժպտաց Ջեյմսը: - Ուրեմն կարող ենք անհոգ լինել: Էմիլի, գնանք տեսնենք, ինչ նոր գրքեր են բերել գրադարանի համար: Այնքան հաճելի է աշխատել և իմանալ, որ կարգին կոնկուրենտ էլ չունես:
-Let's go!
Եվ նրանք դուրս եկան սենյակից: Էլյան հասկանում էր, որ ինքն էլ պիտի գնա, մի գործով զբաղվի, բայց աշխատունակությունը պարզապես քնել էր նրա մեջ, մանավանդ հիմա, երբ Ռիման այնպիսի բաներ ասաց, ինչից հետո ցանկացած մարդ պիտի <<քիթը ցցած ման գա>>, ոչ թե աշխատի:
-Рима...
-Что? - երբ ամերիկացիները այստեղ չէին, Ռիման իրեն չէր տանջում հայերենով:
-А ты случайно не знаешь, что означает имя Элья?
-Откуда мне знать? Это тебе надо знать, а не мне.
-Понятно... Ладно, пока...
Ու Էլյան դուրս եկավ սենյակից: <<Մարդն, ով ճանաչում է ինքն իրեն և ճանաչում է իր թշանում, անհաղթելի>>, - հիշեց նա Ռիմայի բառերը և հասկացավ, որ միանգամայն համաձայն  է նրա հետ:
Իսկ այնտեղ՝ ժամանակվոր աշխատասենյակում, Ռիման վերջապես փակեց այն թղթապանակը, ուր հավաքել էր Տոլստոյին ծաղրող այդ շարադրությունները, հանեց փոքրիկ քառակուսի ակնոցը և գրկեց գլուխը բարակ մատներով:
<<Ակնոց, ոչ թե ակնոցներ>> - կրկնում էր նա մտքում: Հետո հիշեց, որ Դավիդը գնացել է օդանավակայան իրենց նոր կոլլեգային՝ Ժաննային դիմավորելու, և որ պետք է զանգահարել նրան և իմանալ՝ հասա՞վ արդյոք ֆրանսուհին:Բայց այս քաղաքում աշխատելն այնքան դժվար էր տրվում իրեն: Նա նույնպես ուզում էր անվերջ զբոսենլ ու մտածել, մտածել...
___________________________________________________________________________________
Դոսյե

Անուն, ազգնուն. Ռիմա Բեռկուտովա
Տարիքը. 28 տարեկան
Սեռը. իգական
Ազգությունը. ռուս
Կրթությունը. Մոսկվայի Ժողովուրդների Բարեկամության Համալսարանի (Российский Университет Дружбы Народов) հոգեբանության և մանկավարժության բաժինը
Լեզուների իմացությունը. ռուսերեն, անգլերեն, 
Սպորտ. լողի երիտասարդական խաղերի չեմպիոն
Հասարակական աշխատանք. <<Կանաչ ապագա>> հասարակական կազմակերպության անդամ, <<Ուսում բոլորի համար>> հասարակական կազմակերպության կամավոր
Աշխատանքային փորձ. 2 տարի աշխատել է Մոսկվայի Ռեաբիլիտացիայի Կենտորնում ՝ որպես հոգեբան

Ես ունեի ամեն ինչ: Ապահովված կյանք, լավ ռեզյումե, լավ աշխատանք, ինձ հարգող ղեկավար, հասկացող ծնողներ, հավատարիմ ընկերներ, մեկը, ում սիրում էի, և ով սիորւմ էր ինձ: Համենայն դեպս ես այդպես էի կարծում: Բայց հետո պարզվեց, որ այսքան ժամանակ նա ինձ խաբում էր...
Հետագայում մտածում էի, որ ինքս ինձ էի խաբում: Ես, հոգեբան լինելով, վաղուց պիտի հասկանայի, որ նա պարզապես խաղում է ինձ հետ: 
Ինձ միշտ խելացի և ուժեղ անձնավորություն եմ կարծել: Բայց դավաճանության բացահայտումից հետո ամեն ինչ փոխվեց: Ճիշտ է, իմ հրաշալի կյանքից միայն մի օղակ պոկվեց: Բայց այն տակնուվրա արեց մնացած ամեն ինչը: Ես հասկացա, որ հոգեբան լինելով, չեմ կարող օգնել ինքս ինձ: Ինձ թվում էր, որ բոլորը ինձ խաբում են. ընկերուհիներս իմ մեջքի հետևում բամբասում են ինձանից, ծնողներս դժգոհ են, ղեկավարս ուզում է ազատել ինձ աշխատանքից: Ես չսպասեց, մինչև նա դա կաներ: Ինքս ազատվեցի և անմիջապես դիմեցի աշխատանքի տեղավորման գործակալություն: Ինձ առաջարկեցին մեկնել Հայաստան, և ես համաձայնեցի առանց մտածելու: Պարզապես ուզում էի լինել հեռու մի տեղ, մի տեղ, ուր ինձ ոչ ոք չի ճանաչում, և ոչ ոք չի խաբի...
Հետո հասկացա, որ չեմ սխալվել: Երբ հայտնվեցի բոլոր ծանոթներցս հեռու, նրանք վախեցան կորցնել ինձ ու միանգամից կապ հաստատեցին ինձ հետ: Միայն այդպես ես հասկացա, որքան շատ են ինձ սիրում այդ բոլոր մարդիկ, ովքեր շատ ավելի արժանի են իմ սիրուն, քան նա, ով խաբեց ինձ: Բայց արդեն ուշ էր: Պայմանագիրը ստորգրված է, և ես պետք գոնե մի տարի աշխատեմ այստեղ, այս փոքրիկ քաղաքում, ուր բոլորը կարծես քնած են: Բայց ոչինչ, ես չեմ ափսոսում:
Ես մեծ հաճույքով նորից ու նորից ընդունում եմ այս առաջարկը. աշխատել դպրոցական հոգեբան Դիլիջանի միջազգային դպրոցում:


Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"