воскресенье, 15 июля 2012 г.

Սոֆի: Տղաները, աղջիկը և գեյը

Նկարը "Свадьба моего лучшего друга" ֆիլմից

Երկու րոպե հայելու առաջ, և ես համոզվում եմ, որ մազերս մի լավ գզգզվել են: Նաև համոզվում եմ, որ դա ինձ շատ է սազում և անհոգ ժպիտը դեմքիս դուրս եմ գալիս զուգարանից: Ացնում եմ ձեր կողքով և աչքի պոչով նկատում, ինչպես հանկարծ դադարեցիք խմել ձեր գարեջուրը. երևի այնքան էլ լավը չի, չէ՞:
Ես մոտենում եմ մեր սեղանին, ուր ընկերս խոսում է հեռախոսով:
-Բարևի, - ասում եմ ես:
-Ո՞ւմ, - զարմացած շշնջում է նա:
-Ով էլ որ լինի, - ժպտում եմ ես:
Ընկերս սկսում է քրքջալ, և ես նկատում եմ, ինչպես եք դուք նայում նրան:
Ինչո՞ւ այդքան զարմացաք: Այո, այո, իմ ընկերը ձեր իմացածներից է:
Ինչ ծիծաղելի է հնչում՝ ձեր իմացածներից: Ծիծաղելի է, որովհետև իրականում դուք ոչինչ չգիտեք նրանց մասին: Բնականաբար, չգիտեք նաև, ինչ լավ է աղջկա համար գոնե մի այդպիսի ընկեր ունենալը:
Պատկերացնում եմ, ինչ կլիներ, եթե լսեիք իմ մտքերը: Հաստատ էլ գարեջուր չէիք խմի: Դա ծիծաղելի է, և ես ծիծաղում եմ, իսկ դուք փորձում եք հասկանալ, ինչ կատարվեց ինձ հետ:
Կբացատրեմ:
Որ լավ հասկանաք (դե, հասկանալը հիմա մոդա չի, անպես որ ձեզ դժվար կլինի որևէ բան բացատրելը), եկեք համեմատենք ձեզ և նրան, ով հիմա իմ կողքին է, քրքջում է կանացի ծիխաղով և խոսում հեռախոսով:
Օ՜, ներեցեք, մոռացել էի, որ ձեզ չի կարելի համեմատել: Դե դուք իմ իմացածներից չեք: Բայց ես միևնույն է համեմատում եմ, որովհետև այդպես ավելի հարմար է:
Սկսենք ձեզանից: Ես տեսնում եմ, ինչպես եք դուք նայում ինձ, հայացքով գնահատում շրջազգեստիս երկարությունը և լուռ համաձայնության գալիս, որ եթե այն մի փոքր ավելի կարճ լիներ, շատ ավելի լավ կլիներ: Բայց ոչինչ, դա ձեզ չի խանգարում պատկերացնել, ինչ կլիներ, եթե այն մի փոքր ավելի կարճ լիներ... Հետո ձեզանից մեկը՝ հաստատ մի հայտնի կազանովա իր <<շրջապատում>> աչքերով հաստատում է, որ սանրվածքս շատ անփույթ է, և որ ինձ կսազեր իր տասնչորսերորդ <<ընկերուհու>> սանրվածքը, ասենք կառե, կամ էլ նման մի բան: Հետո նայում եք ձեր առաջնորդին (այո, այո, դուք առաջնորդ էլ ունեք. բա ո՜նց, առանց հոտային համակարգի դուք չեք կարող ապրել): Նա դանդաղ խմում է իր գարեջուրը և ամեն մի կումն անելիս լուռ հաստատում, որ ես չափազանց բարձր եմ ծիծաղում համեստ աղջկա համար, և որ կարելի կլիներ ինձ պարի հրավիրել, եթե, իհարկե, կողքիս նստած չլիներ նա: Նա մտովի պատկերացնում է արդեն, որ եթե ընկերս գնա զուգարան (ընդ որում իր մտքերում նա անպայման կնկարի կանացի զուգարանը), ինքը կմոտենա ինձ և կառաջարկի մի քիչ պարել: Ես իհարկե կսկսեմ <<ինձ թանկացնել>>, և ինքը կասի, որ սա այն չէ, ինչ ես մտածում եմ: Ու ես անմիջապես կհասկանամ, որ պիտի մտածեմ հենց այն, ինչը նա ժխտում է:
Բայց եկեք մի պահ պատկերացնենք, որ ես համաձայնել եմ: Այդ դեպքում նա կսկսի գլուխ գովալ, որ իր գրպանում է գտնվում <<աղջիկների սրտների բանալին>>: Դա այնքան ծիխաղելի՜ է: Լավ, իսկ եթե հեռուն գնանք: Պատկերացնենք, նա ուզում է ինձ հյուրասիրել (իհարկե ոչ գարեջուր, բայց, ասենք, մարտինի) և հրավիրում է ձեր սեղանի մոտ: Ես համաձայնում եմ, մոտենում ձեր սեղանին, բարևում բոլորիդ, ներկայանում: Մի քանի կատակ եմ անում՝ կծու-թթու, դա իմ ոճն է, խմում եմ մարտինին, ուտում խրթխրթան մի բան ու հեռանում, որովհետև ընկերս արդեն վերադարձել է ու զարմացած ինձ է նայում: Ի՞նչ կանեք այսքանից հետո: Հաստատ հաջորդ օրը կհայտարարեք, որ ես սիրահարվել եմ, ընդ որում բոլորիդ միաժամանակ: Իսկ եթե ես զանգեի ձեզանից մեկին, ասենք հենց նրան, ում հետ պարել էի, և խնդրեի ինձ ուղեկցել ինչ-որ մի տեղ (միայն այն պատճառով, որ մայրիկս չի թողնում առանց տղաների գնալ այդինչ տեղը, թե չէ ես խելքս հացի հետ չեմ կերել, որ նրան հրավիրեմ), դա կնշանակի, որ իմ դատավճիռը ստորագրված է: Ու այստեղ կսկսվի մի այնպիսի դժոխք, որի հեփիէնդը կլինի այն, որ ես դառնամ ձեր այդ առաջնորդի քսանվեցերորդ <<ընկերուհին>>, ինձ պահեմ <<Եղիր հեզ, պարոն եզ>>  ոճով, մինչև կգա մեկը, ով ինձ կազատի այդ ստրկության ոչ կամավոր ձևից:
Ինչո՞ւ եմ ես այս ամենը ասում: Նրա համար, որ հասկանաք, որ ձեզ հետ շփվելիս չի կարելի լինել մտերիմ, ընկերական, ազատ: Որովհետև հետո այդ ազատության համար ստիպված կլինես վճարել ազատազրկմամբ:
Իսկ ի՞նչ կարելի է ասել իմ իմացածների մասին, ասենք օրինակ, ընկերոջս, որ հիմա հեռախոսով է խոսում և շարունակում կանացի քրքջալ:
Ես կարող եմ ամբողջ երեկո պարել նրա հետ, հետո գնալ նրա տուն և նույնիսկ գիշերել այնտեղ՝ առանց վախենալու, որ հետո ամբողջ քաղաքը կսկսի բամբասել <<հարսի ու փեսայի>> մաիսն: Կարող եմ հանգիստ նրան ակումբ հրավիրել՝ այնտեղ, ուր մայրիկս չի թողնում գնալ առանց տղաների: Եվ ամենհրաշալին այն է, որ նրա հետ ես կարող եմ բամբասել նրանից, ում իսկապես շատ եմ սիրում (բնականաբար, ձեր մասին չի խոսքը): Նա ինձ կցավակցի, խորհուրդ կտա, եթե պետք լինի, կգրկի ու կխառնի առանց այդ էլ գզգզված մազերս, մինչև ես հոնգուր-հոնգուր լաց եմ լինում: Կամ էլ, ընդհակառակը, բարձր կծիծաղի, երբ ես ասեմ, որ ամեն ինչ ստացվել է: Երբ պետք է, նա կդառնա իմ կավալերը, երբ պետք է՝ մտերիմ ընկերուհին, մի խոսքով՝ իմ պահապան հրեշտակը: Եվ դրա փոխարեն ոչինչ չի պահանջի, որովհետև այն, ինչ նրան պետք է, ես արդեն տալիս եմ իմ ամեն հայացքով, ժպիտով և չափից դուրս բարձր ծիծաղով, այն է՝ վստահություն, մտերմություն, ընկերություն:
Ու մի բան էլ: Երբ վերջապես կմտնի իմ երզանքների արքայազնը <<սպիտակ հեծանիվով>> և կտեսնի ինձ նրա հետ, նրա մտքով անգամ չի անցնի խանդել, կամ էլ, ընդհակառակը, հանդիմանել ինձ, որ այստեղ եմ եկել առանց մեկի, ով կարող է ինձ պաշտպանել:
Ահա և վերջ: Այսքան առավելություն ունի նա՝ իմ իմացածներից և ձեր չիմացածներից մեկը: Իսկ դուք դրա դեմ ի՞նչ կարող եք դնել:
Դե պարզ է... Ավելի լավ է ձեր գարեջուրը խմեք:

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"