четверг, 12 июля 2012 г.

Սոնա, Սոֆի, Արի: Ապերախտության օրենքները

Նվիրվում է <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրին

Սա այն հազվադեպ պահերից մեկն է, երբ մենք միավորվում ենք: Այժմ դարձել ենք մի հոգի՝ երեք գիտակցություն: Եվ այս եռակի գիտակցությունն է միայն, որ իրավունք ունի խոսելու երեքիս անունից: Դե ասա, եռակի գիտակցություն, ի՞նչ պիտի ասեիր:

Խոսքերը կախված են օդում: Այդ իսկ պատճառով երբ ինչ-որ բան եք ասում՝ դառնացած, կամ ընդհակառակը, պատրաստ եղեք, որ ինչ-որ մեկը ականջ կդնի օդից կախած ձեր խոսքերին: Հետո կսկսեք մեղավորներ փնտրել, մտածել, ո՞վ է բացահայտել ձեր հոգու գաղտնիքները անաստված մեկի, օրինակ, ինձ, բայց մեղավոր չեք գտնի, որովհետև խոսքերը կախված են օդում: Օդից կախված խոսքերը անպաշտպան են, և այնքան հեշտ է լսել նրանց հեկեկանքը: Այդպես էլ ես լսեցի օդից կախված մի խոսք:

<<Մենք ամեն ինչ անում ենք մեր աշակերտների համար: Շատ ու շատ պարագաներում առաջ ենք անցել քաղաքի, չեմ վախենա այդ բառից, բոլոր դպրոցներից: Իհարկե, թերություններ կան: Թերություններ միշտ էլ կան, որովհետև անթերի ոչինչ չկա, համենայն դեպս Երկիր մոլորակում: Իսկ մենք փորձում ենք շտկել մեր թերությունները: Ծրագիր ծրագրի հետևից, գաղափար գաղափարի հետևից, որ ամեն ինչ լավ լինի մեր աշակերտների համար: Բայց միևնույն է, այսքանից հետո էլ, մեր աշակերտները կարծես ամաչում են իրնեց դպրոցից: Ինչո՞ւ, օրինակ, մեր աշակերտներից ոչ մեկը չնշեց իր դպրոցի անունը իր բլոգում: Վիրավորական է, չէ՞>>:

Ես կփրձեմ պատասխանել այս հարցին. <<Ինչո՞ւ աշակերտները չեն նշում իրենց բլոգերում իրենց դպրոցը>>:  Կփորձեմ պատասխանել եռակի գիտակցությամբ:


 Գիտակցություն առաջին
Պատկերացրեք, որ դուք մի պատանի եք, ով համացանցում մի տիրույթ է ստեղծում, ուր պիտի ներկայանա վիրտուալ աշխարհին: Դուք ուզում եք յուրահատուկ և ինքնատիպ դրսևորել ձեզ: Այդպես ստեղծում եք շատ հետաքրքիր, կամ ոչ այդքան նիկնեյմ՝ համացանցային կեղծանուն: Հետո կեղծանվանը ավելանում են համցանցից ներբեռնած կամ Photoshop-ի օգնությամբ ստեղծված տարօրինակ նկարներ: Ու կամաց-կամաց ստեղծվում է մի յուրահատուկ կերպար, որը սկսում է ձեզանից առանձին ապրել: Արդեն գործ ունեք ոչ թե Էսինչյան Էսինչի (թող յուրաքանչյուրն իր անուն-ազգանունը տեղադրի) հետ, այլ մի գալակտիկական կախարդի, որը ծնվել է, ասենք, T46823511455 մոլորակում և Երկիր մոլորակ է եկել իր սիրեցյլաին գտնելու: Հիմար պատմություն է, բայց ի՞նչ անես, եթե այդ կերպարն արդեն կա և ապրելու իրավունք ունի:
Մի անգամ Անրի Վերնոյին հարց տվեցին, թե ինչպիսի՞ն են Աշոտ Մալաքյանի և Անրի Վերնոյի փոխհարաբերությունները: Իսկ նա պատասխանեց. <<Աշոտն ու Անրին աստիճանաբար մտերմացան: Իսկ ավելի ուշ Վերնոյը դուրս մղեց Մալաքյանին և այժմ անկախ է>>:
Դե եթե Վերնոն է այդպես ասում, էլ ի՞նչ կարող եք ասել դուք՝ <<խեղճ ու կրակ>> մի պատանի:
Ինչևէ, կերպարն արդեն ծնվել է, բայց ամենքսարսափելին այն է, որ նորաստեղծ բլոգը արդեն ձերը չէ, այլ հենց նրանը՝ մի կերպարի, ում դուք եք ստեղծել, բայց հիմա էլ ստիպված եք որոշ առումով ենթարկել ձեր միտքը նրա մտածելակերպին: 
Իսկ հիմա պատկերացրեք, որ  T46823511455 մոլորակում ծնված տիեզերական արքայազնը հանկարծ հայտարարի, որ սովորում է (կամ սովորել է) <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում: Դա պարզապես ծիծաղելի կլինի:

Արդեն ստիպված կլինեք բացահայտել ձեր ով լինելը: Գաղտնիքը դադարում է գաղտնիք լինելուց, կերպարն էլ արդեն, ինքնըստինքյան, մահանում է: Էլ ինչո՞ւ էիք ստեղծում նրան, որ սպանե՞ք:

Գիտակցություն երկրորդ
Ես յուրահատուկ եմ և ուզում եմ, որ իմ բլոգն էլ լինի յուրահատուկ: Փորձում եմ ինձ ներկայացնել այն <<ռակուրսից>>, որից ընթերցողին հետաքրքիր կլինի հետևել ինձ: Չեմ հորինում նիկնեյմ, բեռնում եմ իմ ալբոմի նկարները՝ հաջողված, կամ ոչ այնքան: Բայց դա չէ կարևորը: Կարևորն այն է, թե ինչպիսին ես կցուցաբերեմ իմ մտածելակերպը, իմ հոգին, իմ անհատականությունը: Պարզից էլ պարզ է, որ ես չեմ ուզենա ներկայանալ՝ որպես սովորական աշակերտուհի, նույնիսկ եթե այդ աշակերտուհին սովորում է Գեղարվեստի պես խենթ դպրոցում: Շրջանցում եմ <<Դպրոցի մասին>> կետը իմ օրենսգրքում: Ոչ թե այն պատճառով, որ ամաչում եմ, այլ այն պարզ պատճառով, որ ընթերցողին (կամ հենց ինքնս ինձ) այնքան էլ հետաքրքիր չէ, թե որ դպրոցում եմ ես սովորում: Շատ ավելի կարևոր է իմ տեսակետը մի շարք հարցերի շուրջ՝ գլոբալ, կամ ոչ այնքան: Իսկ դպրոցս կնշեն ավարտական ատտեստատում, վերջ ի վերջո փաստաթղթերը հենց նրա համար են ստեղծված, որ մարդու մասին ասեն այն, ինչ հետաքրքիր չի:


Գիտակցություն երրորդ
Օսկար Ուայլդն է ասել, որ երբ մարդ սիրահարվծ է, ոչ ոքի չի ասում իր սիրո անունը, որովհետև նրան թվում է, որ իր սիրեցյալի մի մասն է տալիս նրան, ում բացեց գաղտնիքը:
Իր բնույթով մարդ արարածը ժլատ է: Նա չի ուզում կիսվել նրանով, ինչ պատկանում է իրեն: Մանավանդ եթե պետք է կիսվել նրանով, ինչ պահում է իր սրտում:
Այդպես և դպրոցը: Նա ավարտել է գերազանց դպրոց, բայց կարող է և չասել այդ մասին, որ այդ դպրոցը միայն իրենը լինի: Իհարկե դա հիմարություն է, բայց ո՞վ ասեց, որ եթե մարդը բանական է, պետք է նաև խելացի լինի: Ընդհակառակը, հենց իր բանականության շնորհիվ էլ մարդը դառնում է Երկրի ամենահիմար ու դաժան կենդանին:

Եզրակացություն
Այն, ինչ առաջին հայացքից կարող է թվալ ապերախտություն, իրականում ուրիշ մի բան է: Պարզապես շատ հաճախ մենք մոռանում ենք ասել այն, ինչ կարևոր է, կամ չենք գտնում, որ տվայլ պարագայում հարմար է ասել այն, ինչ պետք է ասվեր՝ գոնե շշուկով: Այսպես ստեղծվում է այդ ապերախտություն կոչվածը:, որն իրականում մի տարօրինակ երախտագիտություն է, որի մասին չի ասվում բարձրաձայն: Երեք գիտակցություն, երեք օրենք՝ ինչպես լինել ապերախտ, բաց միժամանակ և ոչ այնքան:
___________________________________________________________________________________

Վերջում ես այս կասեմ: Չեմ ամաչում իմ դպրոցից: Սիրում եմ իմ դպրոցը: Գիտեմ, որ շատ ու շատ բաներով հենց դպրոցիս եմ պարտական: Եթե բողոքում եմ, դա նրանից է, որ հոգնել եմ անտարբեր լինելուց:  Եթե քննադատում եմ, դա նրանից է, որ չեմ ուզում կույր ձևանալ: Եթե չեմ գովերգում, դա նրանից է, որ չեմ սիրում գովերգել: Եթե հաճախ նվնվում եմ, դա նրանց է, որ երբեմն հոգնում եմ ուժեղ լինելուց և ուզում եմ թույլ լինել:
Էլի եմ ասում. սիրում եմ իմ դպրոցը, անուն առ անուն հիշում եմ բոլոր ուսուցիչներիս՝ դպրոցական և ոչ այնքան, ինքնակենսագրականում հպարտ կգրեմ, թե որ դպրոցի շրջանավարտն եմ: Բայց միևնույն է, բլոգումս մեծ-մեծ տառերով չեմ գրելու ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ կամ էլ ՊՈՒՇԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 8 ԴՊՐՈՑ:
Որովհետև այս բոլգը ստեղծվել է ներկայացնելու այն եռակի անհատականությունը, որը կոչվում է Սոնա-Սոֆի-Արի: Իսկ այս պարագայում առաջնայինը ոչ դպրոցն է, ոչ էլ, նույնիսկ, ընտանիքը: Առաջնայինը անհատականությունն է՝ մեր դեպքում եռակի:

Ու թող ներեն բոլոր աշակերտների բոլոր ուսուցիչները, որ եռակի եսասեր ենք մենք...

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"