среда, 25 июля 2012 г.

Սոնա: Ալլո, բարև ձեզ.... (համարյա իրական պատմություն)

Ալլո, բարև ձեզ...

Ձեզ հաստատ ծանոթ է այս իրավիճակը. ֆիլմի ամենահետաքրքիր պահին, երբ գլխավոր հերոսը պետք է իր <<հունարը>> ցույց տա, հանկարծ զանգում է հեռախոսը: Դուք չեք ուզում վերցնել, բայց հետո հիշում եք, որ ընկերուին Ամերիկայից պիտի զանգեր, ու թողնում եք ամեն ինչ, վազում հեռախոսի մոտ:
 - Ալլո՜:
 - Ալլո, բարև ձեզ: Ձեզ զանգահարել են <<.......>> ընկերությունից: Մեզ մոտ այսօր ակցիա է: Մենք ձեզ դա կնվիրենքք: Սա էլ կստանաք անվճար: Կվճարեք միայն այս բանի համար:
Ուզում եք արդեն հեռախոսը գետնով տալ, բայց հեռախոսավարուհի-աղջիկն այնքան լավ է խոսում ու այնքան հոգնած ձայնով, որ մի քիչ մեղմանում եք, շտապ պատասխանում՝ ոչ, ու վազում ֆիլմը նայելու: Իսկ գլխավոր հերոսն արդեն զոհվել է...
Իսկ գիտե՞ք այդ ամենը ինչպես է կատարվում: Չէ, հերոսի զոհվելը չէ: Գիտե՞ք, ինչպես է կատարվում այդ <<Ալլո, բարև ձեզ>> չամռվելու նոր ձևը:
Պտկերացրեք մի սենյակ, որտեղ դրված են յոթ-ութ իրարից ստվարաթղթե վահանականերով առանձնացված շա՜տ փոքր սեղաններ: Յուրաքանչյուր սեղանին մի հեռախոս: Յուրաքանչյուր հեռախոսի մոտ մի աղջիկ:
Երբ իմացա, որ Հասոն տեղավորվել է աշխատանքի նման մի <<կազմակերպությունում>>, որոշեցի գնալ և տեսնել, ինչպես է դա կատարվում: Ճիշտ է, այնտեղ կողմնակի մարդկանց չեն թողնում, բայց երբ կատվի աչքերով նայում ես խիստ դեմքով հսկիչին, ամեն ինչ դառնում է թույլատրելի (բա՜, էս աշխահում հո ամեն ինչ <<Ալլո, բարև ձեզ>>-ով չի):
Հասոն նստած էր պատուհանի մոտ և <<քաղցր>> ձայնով ինչ-որ մեկի նյարդերն էր սղոցում, երբ ես ներս մտա: Սպասեցի, մինչև կվերջացնի ու հարձակվեցի:
 - Բարև՜, էս ի՞նչ գործի ես: Աղջիկ ջան, բա որ էսպիսի գործ կար, ինչո՞ւ մի բերան չասեցիր, ես էլ կգայի:
- Բա ո՜նց, - ծիծաղեց Հասոն: - Հենց իմանում ես հեշտ բան է: Միայն երկու ժամ եմ աշխատել, բայց արդեն չգիտեմ, հեգնածությունից ուր փախչեմ:
-Պա՜հ: Մթոմ ի՞նչ ես անում, հեռախոսով ես խոսում էլի, մենք քո հետ ամբողջ օրը այդ գործի վրա էինք:
-Հա՞: Դե արի դու զանգի, տեսնեմ ո՜նց ես զանգում:
-Ու կզանգեմ:
-Արի: Էս քեզ հեռախոսը, էս քեզ տեքստը: Զանգի:
Ու սկսվեց...
Այս անգամ աղջիկները առաջարկում էին անվճար քարտեր, անվճար րոպեներով, անվճար առաքումով ու այնքան առավելություններով, որ ինքս էլ մտածեցի, պատվիրել այդպիսի մի քարտ:
<<Դե որ այսքան ձեռնտու է, - մտածեցի ես, - հաստատ բոլորը կպատվիրեն: Իսկ Հասոն ասում է՝ դժվա՜ր է>>:
 - Ալլո, բարև ձեզ: Այսօր մեզ մոտ ակցիա է: Մենք ձեզ կնվիրենք քարտ, որի օգնությամբ դուք կարող եք խոսել անվճար: Մենք այն կառաքենք ձեր բնակարան միանգամայն անվճար...
 - Բալիկ ջան, ես պառավ կնիկ եմ, ես զանգելու տեղ չունեմ, տղես արտասահմանում է, ես էլ ոչ ոք չունեմ: Արդեն երկու տարի է, զանգում եմ, չի պատասխանում: Բա որ չի պատասխանում, էլ ի՞նչ տարբերություն՝ անվճար է, անվճար չի:
-Ալլո, բարև ձեզ...
-Կներես, ազիզ ջան, մենք հիմա ընտանիքով հաց ենք ուտում: Չեմ կարող քեզ հետ խոսել:
-Ալլո, բարև ձեզ...
-Վայ ես քո ցավը տանեմ: Էս ի՜նչ լավ բաներ ես ասում: Բայց դե որ ինձ պետք չի, էլ ինչի՞ համար պատվիրեմ:
-Ալլո, բարև ձեզ...
-Ինձ ոչ մի բան պետք չի: Ես պառավ կնիկ եմ, ինձ համար ապրում եմ էլի: Ի՞նչ եք ուզում ինձանից:
-Ալլո, բարև ձեզ...
-Ներեցեք, բայց հիմա զբաղված եմ:
-Ալլո, բարև ձեզ...
-Քացր ջան, շատ լավ ես խոսում: Չուզեցի ընդհատել: Բայց ինձ դա պետք չի՜:
-...այսօր մեզ մոտ շատ հետաքրքիր ակցիա է: Մենք ձեզ կնվիրենք...
Հեռախոսն արդեն դրել էին:
-Էլ չեմ դիմանում: Էս ի՞նչ մարդիկ են: Ոչ ոք չի ուզում էս ձեր ակցիան:
-Բա ասում ես հեշտ գործ է:
-Գիտես ի՜նչ, Հաս, ինքդ էլ զանգի: Իսկ ես մեռնեմ էլ, էստեղ չեմ աշխատի:
Իսկ դուք կարծում էիք, չամռվելու գործում տուժում է նա, ում անհանգստացնում են: Չէ՜, այդ գործը երկկողմանի տհաճ է՝ և՛ նրան, ու կտրեցին ֆիլմից, և՛ նրան, ով այդ ֆիլմը չի նայելու, այլ զանգելու է, զանգելու...
-Ալլո, բարև ձեզ....
-Ոչինչ չեմ ուզում:
-Ներեցեք: Ես Սոնային էի ուզում:
-Մար, դո՞ւ ես:
-Հելլո Ամերիկայից:

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"