понедельник, 30 июля 2012 г.

Սոնա: Երկու խոսք մեր երկրում տիրող վիճակի մասին

Չգիտեմ, ինչպես սկսեմ-վերջացնեմ էս անիծյալ գրառումը: Երեկ ջղայնությունից տեղս չէի գտնում, այսօր չեմ գտնում բառեր: Ավելի լավ է առանց որևէ նախաբանների անցնեմ բուն թեմային:
Մայրիկս երեկ գնաց հարկ վճարելու: Ճիշտն ասած, առաջին անգամ եմ լսում, որ մեր երկրի քաղաքացին ինքնակամ գնա հարկ վճարելու, բայց մայրիկս միշտ այսպես է ասում. <<Քանի ձեռքս փող է ընկել, բոլոր մուծումները պիտի կատարեմ>>: Ու գնաց...
Այն, որ այս երկրում իսպառ վերացել է մեծերի հանդեպ հարգանքը, գիտեի: Բայց այն, որ պետաշխատողները սովորական էթիկա չգիտեն... Ի՞նչ էթիկա, այդ բառը նրանց համար չինական այբուբենի պես մի բան է: Ի՞նչ էթիկայի մասին է խոսքը, երբ էդ մարդիկ նույնիսկ սովորական <<խոսալու ձև>> չգիտեն:
Մայրիկս մտավ <<Գույքագրման բաժին>> կամ նման մի տեղ, հաստատ չգիտեմ: Սեղանի մոտ նստած էր պետաշխատողը՝ մայրիկիցս շատ ավելի երիտասարդ մի կին: Երբ իմացավ, որ մայրիկս եկել է հարկը վճարելու, կոպիտ ասաց. <<Մեզ մոտ ընդմիջում է, 1-2-ը: (Մինչդեռ սենյակում ոչ մի տեղ նշված չէր, որ 1-2-ը ընդմիջում է:) Գնացեք>>:
Մայրիկս, իհարկե, խիստ վիրավորվեց, ու դրանից հետո ամբողջ օրվա ընթացքում նրա տրամադրությունն այդպես էլ չբարձրացավ: Բայց լավ, այդ էլ մի կողմ:
Ես մի բան չեմ հասկանում: Ինչո՞ւ են պետհիմնարկենրի պետաշխատողները այդքան կոպիտ ու բառիս բուն իմաստով անտաշ:
Այս հարցի պատասխանը մայրիկս վաղուց է գտել: Բանն այն է, որ ցանկացած խանութում, սուպերմարկետում կամ սպասարկման որևէ այլ կենտրոնում մարդիկ չեն ուզում կորցնել իրենց հաճախորդներին, դրա համար էլ վաղուց արդեն վարժվել են Клиент всегда прав կարգավիճակին: Պետահսատատություններում աշխատողը ստանում է ֆիքսված աշխատավարձ, ասենք, ամիսը 60.000 դրամ, նույնիսկ, եթե նա այդ ամիս գրիչին մատով չի կպել: Աշխատավարձը վճարում է պետությունը, այսինքն բանկրոտության շանսը գերմինիմալ է: Եվ պետաշխատողները, այսպես ասված, բյուջետնիկները (<<բյուջե>> բառից), կարծում են, որ հանգիստ կարող են կոպտել մարդկանց, գնդակի նման մի կողմից մյուսը <<տշել>>: Միևնույն է դրանից աշխատավարձը չի տուժում: Այնպես որ նման <<սպասարկման կենտրոնում>> գործում է  Клиент всегда козел կարգախոսը: Բայց կներեք, անհարգելիներս, ես ձեր այդ <<կազյոլի>> դերում չեմ ուզում հայտնվել:



Այսքանից հետո շատ կուզենայի երկու հարցի պատասխան ստանալ:
Առաջին: Երբ կարդում ես խոշոր ընկերությունների, ասենք Orange-ի, պահանջները ապագա աշխատողին, հասկանում ես, որ սովորական մենեջերից պահանջվում է հոգեբանության, սոցիոլոգիայի, երբեմն նույնիսկ լրագրության իմացություն: Իհարկե այդ մարդը հոգեբան չի աշխատելու, բայց մարդկանց հետ շփվելիս նրան հաստատ պետք են նման գիտելիքներ: Հարց է առաջանում, ինչո՞ւ են պետական հիմնարկներում աշխատանքի վերցնում մարդկանց, ովքեր սովորական մարդկային լեզու չգիտեն, ո՞ւր մնաց հոգեբանությո՜ւն, սոցիոլո՜գիա: Բռի ու կոպիտ մարդկանց հանձնարարում են այնպիսի աշխատանք, որտեղ պահանջվում է ծայրաստիճան նրբանկատություն ու քաղաքավարություն: Թե՞ ՀԾԲ (Հարևան, Ծանոթ, Բաջանաղ) սկզբունքը մեզ մոտ գերադասում են ամեն ինչից:
Եվ երկրորդ: Որքան ես հասկացա, բյուջետնիկ կոչվող աշխատավորի տեսակը իր աշխատավրձը ստանում է հենց այն հարկերից, որ քաղաքացիները վճարում են: Իսկ նրանց այդպիսի պահվածքից ակամայից մտածում ես, որ ոչ միայն իրենք աշխատավարձի կարիք չունեն, այլև պետությունը հարկերի կարիքը բնավ չունի: Այնպիսի տպավորություն է, որ մենք ապրում ենք Ամերիկայում ու տարիներով կարող ենք առոք-փառոք հաց ուտել Համաշխարհային Բանկից վերցրած ու չմարած վարկերի շնորհիվ:
Հարց՝ ուղղված հենց այն աղջկան, ով այդպես վիրավորեց իմ մայրիկին: Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում: Մայրս, ձեր կարծիքով, պիտի մի ժամ սպասեր, մինչև դուք ավարտեք ձեր ընդմիջո՞ւմը: Թե՞ ձեզ թվում է, որ ձեզ հետ այնքան հաճելի է, որ մայրիկս պիտի ամեն օր գնա-գա, որ այդ անիծյալ հարկը մուծի: Գուցե դա հատուկ մշակված աշխատանքային կոդե՞քս է՝ քաղաքացիներին կոպտելն ու դուրս անելը: Եթե այո, ասեմ որ... Չնայած ի՞նչ կարող ես ասել, եթե մարդկանց կոպտելն արդեն աշխատանքային կոդեքս է դարձել:
Ու առհասարակ, ինչո՞ւ թաղապետարանում ոչ մի տեղ գրված չի, որ 1-2-ը ընդմիջում է: Գուցե նրա համար, որ աշխատողները <<արխային>> երբ ուզեն ընդմիջո՞ւմ անեն: Ասենք եթե ես հիմա <<հավես չունեմ>> աշխատել, կասեմ, որ 2-3-ը մեզ մոտ ընդմիջում է ու ամենակոպիտ կերպով դուրս կանեմ մեկին, ով տարիքով ինձանից շատ ավելի մեծ է:
Այս ամենը բավականին տհաճ է, բայց արդեն այնքան սովորական է դարձել, որ եթե ինձ կոպտեին  թաղապետարանում, ես ձայն չէի հանի: Պարզապես պետք է հասկանալ, որ սրբություններին ձեռք տալ չի կարելի: Իսկ մայրիկը սրբություն է...
Հենց այսպես էլ կվերջացնեմ, առանց ճոխ վերջաբանների:

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"