четверг, 19 июля 2012 г.

Սոնա: Պայքա՞ր, թե՞ կոմֆորտ...

Գլուխ Առաջին: Ժաննա
Ժաննան դուրս եկավ ինքնաթիռից ու մի պահ կանգ առավ շարժասանդուղքի առաջին աստիճանի մոտ. ուզում էր հասկանալ՝ ուր է եկել: Բայց երբ կլոր ականջներով ճաղատ մի պարոն հետևից թեթևակի հրեց նրան, նա հասկացավ, որ խցանում է ստեղծում և շտապեց կանգնել շարժասանդուղքի հերթական առաջին աստիճանին: Աստիճանը սահուն առաջ գնաց և Ժաննային հասցրեց ներքև:

Այս քաղաքում Ժաննան չէր ճանաչում ոչ ոքի, նույնիսկ նրան, ով պիտի դիմավորեր իրեն: Բայց նրան ասել էին, որ դա լինելու է տղամարդ, այն էլ <<ոչ սովորական>> տղամարդ, և Ժաննան շատ ոգևորված էր: Նա դանդաղ շրջաններ էր գծում իր կրունկերով մարմարյա հատակին ու <<անամոթաբար>> հայացքով զննում իր կողքով անցնող բոլոր տղամարդկանց:
<<Չէ, սա չի լինի, հաստատ: Չափից դուրս սովորական տեսք ունի: Իսկ այս մեկի հագ ու կապից երևում է, որ փող ունի, բայց չունի ճաշակ: Սա չափազանց բարձր է ծիծաղում. չեմ սիրում մարդկանց, ովքեր մոռանում են քաղաքավարության մասին: Իսկ այս մեկը պարզապես անճոռնի է, համենայն դեպս մեջքից, շատ է ցածրահասակ ու չափից դուրս գեր: Տեսնես ինչպիսի՞ն կլինի նրա դեմքը: Միայն թե շրջվեր: Օ՜հ, Աստված իմ, սա կին է>>:
 -  ¡Buenos dias!
Անակնակլի եկած Ժաննան շրջվեց և տեսավ նրան: Բարձրահասակ էր, ճիշտ դիմագծերով և խելացի սև աչքերով: Հագին կար սև վերնաշապիկ, սպիտակ կոստյում և նույն գույնի գլխարկ: Մի ականջում փոքրիկ ոսկե ականջող կար, իսկ վիզը զարդարում էր բարակ ոսկե շղթան, որը պիտի վերջավորվեր վերնաշապիկի տակ թաքնված խաչով:
Նա էր, ոչ սովորական տղամարդը: Առհասարակ այդպիսի կերպարներ Ժաննան շատ էր տեսել, հատկապես արգենտինական սերիալում, որ նայում էր ամեն երեկո: Բայց այս մեկը հաստատ սովորական սերիալի տիպաժ չէր: Ժաննան փորձում էր հասկանալ, ի՞նչն է դարձնում այս տղամարդուն ոչ սովորական, բայց չէր կարողանում: Աշխատում էր չնայել նրա աչքերին. այդ աչքերն այնքան խորն էին ու սև, որ ակամայից աղջիկը կորցնում էր մտածելու ունակոթյունը և իրեն զգում անպաշտպան ու թույլ, իսկ դա նրան դուր չէր գալիս:
 - Ներեցեք, - շարունակեց տղամարդը, - երևի ձեզ ավելի հարմար կլինի, եթե ես հայերեն խոսեմ: Բարև ձեզ:
Նա քաղաքավարի ժպտաց, բայց Ժաննան ինչ-որ հեգնանք տեսավ այդ ժպիտի և նրա տիրոջ  չափազանց խելացի աչքերում: <<Թող չկարծի, որ ես միայն հայերեն եմ խոսում>>: Աղջիկը բարձրացրեց գլուխը, հպարտ նայեց երիտասարդի աչքերին և կտրուկ ասաց.
 - Bonjour!
 - No hablo frances, - ժպտաց երիտասարդը: - Do you speak english?
 - Yes, I do! - հպարտ պատասխանեց Ժաննան ու ավելացրեց հայերեն. -  Բայց եթե կամենաք, մենք կարող ենք խոսել հայերեն:
 - Ճիշտն ասած, այդպես շատ ավելի լավ կլինի, - խոստովանեց երիտասարդը:
 - Երևի այնքան էլ լավ չգիտե՞ք եվրոպական լեզուներ, - հեգնեց Ժաննան:
 - Ընդհակառակը, հայերեն լավ չգիտեմ, այդ իսկ պատճառով ուզում եմ շատ խոսել հայերեն, որ շուտ սովորեմ:
Ու Ժաննան հասկացավ, որ այս երիտասարդը չէր հեգնում նրան, երբ ասաց՝ Buenos dias: <<Տղամարդ, ով չի հեգնում կնո՞ջը: Ահա թե ինչու է նա ոչ սովորական>>:
 - Իսկ որտե՞ղ են ձեր իրերը, - միամիտ հարցրեց երիտասարդը:
Ժաննան մի պահ լռեց՝ փորձելով հիշել, որտեղ են, վերջ ի վերջո, նրա իրերը: Ու երբ հիշեց...
 - Աստված իմ, ես չեմ վերցրել ուղեբեռը: Հիմա ի՞նչ ենք անելու:
 - Վազելու ենք, - ծիծաղեց երիտասարդը և սլացավ սրահի այն կողմը, որտեղից ուղևորները վերցնում էին իրենց ճամպրուկները:
Ժաննան հետևեց նրան՝ աշխատելով մեծ քայլեր անել, այնքան, որքան թույլ էր տալիս նրա նեղ կանացի շրջազգեստը: <<Կըտ-կըտ-կըտ>>, - արձագանքում էին նրա բարձր կրունկները:

 - Քաղաքը կոչվում է Երևան: Այդ բառը ծագել է <<երևալ>> բայից, to appear, եթե չեմ սխալվում: Նախկինում քաղաքը կոչվել է Էրեբունի, և դա նույնպես նշանակում է <<այն, ինչ երևում է այստեղ>>: Պատկերացնո՞ւմ եք, այս քաղաքը ավելի քան 2000 տարվա պատմություն ունի:
 - Դուք այդ որտեղի՞ց գիտեք:
 - Վերջ ի վերջո պատմաբան եմ:
Մի պահ նրանք լռեցին: Քարե <<նստարանը>>, որի վրա նրանք նստած էին, սարսափելի տաքացել էր արևի տակ: Բայց շատրվանից նրանց հասնող ջրի կաթիլները մի փոքր մեղմում էին շոգը: Այնուամենայնիվ Ժաննան հանեց իր թեթև ամառային բաճկոնը:
Դավիդը հանգիստ նայում էր արևին: Գլխարկը ծածկում էր նրա աչքերը, այնպես որ նա հանգիստ կարող էր ուսումնասիրել վերին թագավորությունը:
 - Այստեղ սարսափելի շոգ է, - բողոքեց Ժաննան: - Դուք չե՞ք շոգում:
 - Ի՞նչ, - շփոթված հարցրեց Դավիդը. երևում է մտքով վաղուց արդեն <<երևացող քաղաքում>>  չէր: - Այո, այո դուք իրավացի եք: Անտանելի շոգ է:
 - Հապա ինչո՞ւ չեք հանում ձեր բաճկոնը:
 - Սովորել եմ արդեն:
 - Վաղո՞ւց եք այստեղ:
 - Մի քանի օր:
 - Այդքան շո՞ւտ եք սովորում:
 - Ոչ, պարզապես իմ հարազատ Իսպանիայում նույնպես շոգ էր:
 - Պետք է ասել <<շոգ է>>, - ուղղեց նրան Ժաննան: - Թե չէ կստացվի, որ մի ժամանակ այնտեղ շոգ էր, իսկ հիմա ցուրտ է:
 - Բոլորովին, - մեղմ առարկեց Դավիդը: - Ոչ թե շոգն էր Իսպանիայում, այլ ես էի Իսպանիայում... մի ժամանակ... Իսկ հիմա այստեղ եմ:
Ժաննան սկսեց ծիծաղել: Նա չէր հասկանում՝ ինչու, բայց այս երիտասարդը շատ զվարճալի էր թվում իրեն:
Դավիդը չհարցրեց, ինչու է նա ծիծաղում: Ընդհակառակը, ինքն էլ սկսեց ծիծաղել: <<Չէ, - մտածեց Ժաննան, - երևում է այստեղ իսկապես ծիծաղելի ինչ-որ բան կար>>:
Հետո շիկացած օդից կախվեց շիկացած մի լռություն: Ժաննան շատ էր ուզում Դավիդին տալ իրեն տանջող հարցը, բայց քաղաքավարությունը կամ դրա պես մի բան, խանգարում էր նրան: <<Նա կկարծի, որ ես ուզում եմ, որ ինքն ինձ կոմպլիմենտ անի: Երևի հիմար պչրուհու տպավորություն եմ թողնում: Համենայն դեպս այդ ճամպրուկներով արդեն ապացուցեցի, որ հիմար եմ: Մնաց ցույց տալ, որ պչրուհի եմ, ու վերջ>>:
Բայց հարցը ինքն իրեն պոկվեց նրա շուրթերից.
 - Դավիդ, իսկ ինչպե՞ս ճանաչեցիք ինձ օդանավակայանում:
Դավիդը մի պահ զարմացած նրան նայեց, հետո անփույթ ժպտաց ու ասաց.
 - Դե՜, ինձ ասել էին, որ ես պիտի դիմավորեմ արտասովոր մեկին:
 - Տարօրինակ է, ինձ էլ էին այդպես ասել, - չդիմացավ Ժաննան:
Ու նրանք նորից սկսեցին ծիծաղել, որովհետև իսկապես երկուսն էլ <<ոչ սովորական>> էին:
__________________________________________________________________________________
Դոսյե

Անուն, ազգանուն. Ժաննա Պետիտ
Տարիքը. 23 տարեկան
Սեռը. իգական
Ազգությունը. ֆրանսուհի
Կրթությունը. ավարտել է Փարիզի Բարձրագույն ուսումնարանի (ENS de Paris) Գրականության և լեզուների բաժինը (կարմիր դիպլոմ)
Լեզուների իմացությունը. ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն
Սպորտ. չի զբաղվում
Հասարակական աշխատանք. չի զբաղվում
Աշխատանքային փորձ. չունի


Երբեք չեմ հետաքրքրվել սպորտով կամ էլ բնապահպանությամբ: Միշտ նախընտրել եմ գլուխս կախ սովորել, իսկ ազատ ժամանակը նվիրել ընթերցանությանը: Հետաքրքրվում էի հիմնականում անտիկ գրականությամբ և փիլիսոփայությամբ: Սիրում եմ բալետ և հին՝ խուլ ու համր ֆիլմեր: Նաև ունեմ մի հոբբի՝ լուսանկարչություն: Պատահում էր, գիշերները չէի քնում, կազմում էի հերթական ալբոմս:
Չեմ կարող ասել, որ դասերից դուրս միայն հանգստանում էի: Ամենևին: Ես բավականին բարդ աշխատանք էի կատարում՝ ինքանկրթություն: Կարծում էի, որ այդպես կկարողանամ հետագայում բարձր պաշտոն և լավ աշխատավարձով աշխատանք ունենալ: Բայց հետո պարզվեց, որ լավ աշխատանք ունեննալու համար պետք է ունենալ նաև սպորտային նվաճումներ, լինել որևէ հասարակական կազմակերպության անդամ և ունենալ գոնե մի տարվա աշխատանքային փորձ, նույնիսկ եթե աշխատել ես կտորեղեղնի խանութում կամ պիցցայի առաքիչ: Փարիզում ես այդպես էլ աշխատանք չգտա, իսկ ամբողջ կյանում ծնողներիս համար բեռ լինել չէի պատրաստվում: 
Երբեք չէի մտածել, որ կաշխատեմ Արմենիայում: Առհասարակ այդ երկրի մասին գիտեի միայն այն, որ մենք բավականին բարեկամական հարաբերություններ ունենք նրանց հետ: Ընդունեցի այդտեղ աշխատելու առաջարկը միայն այն պատճառով, որ համոզված էի. այսպիսի ռեզյումեով Եվրապայում ես հաստատ աշխատանք չեմ գտնի: Իհարկե դա այնքան էլ հաճելի չէր ինձ համար, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Արմենիան բավականին հեռու է Ֆրանսիայից: Բայց ես ինձ մխիթարող երկու հանգամանք գտա. նախ և առաջ ես կունենամ աշխատանքային փորձ, թեկուզ որպես ուսուցչուհի առանց մանկավարժական կրթության, և դա հետագայում ինձ թույլ կտա ավելի լավ աշխատանք գտնել և վերադառնալ Ֆրանսիա: Եվ երկրորդ, ես կսովորեմ հայերենը, որն աշխարհի ամենահին և անկասկած ամենաբարդ լեզուներից մեկն է: Երբեմն մտածում եմ, որ հայերենի իմացությունը Ֆրանսիայում նույնպես կարող է ինձ պետք գալ: Ասենք եթե ես ուզենամ աշխատանքի անցնել որևէ հայի հիմնարկում (որքան գիտեմ, Ֆրանսիայում հայերը շատ են): Այնպես որ եթե նախկինում Արմենիա մեկնելու մասին միտքը տհաճ էր թվում ինձ, ապա հիմա ես հասկանում եմ, որ չկա չարիք առանց բարիքի: 
Այս ամենը ունի մի լավ կողմ ևս. դպրոցում ես կաշխատեմ իմ մասնագիտությամբ, իսկ դա ավելի լավ է, քան լինել լեզվի մասնագետ, բայց աշխատել պիցցայի առաքիչ:
Այնպես որ ես ընդունում եմ հրավերը և մեկնում Արմենիա, որպեսզի ֆրանսերենի ուսուցչուհի լինեմ Դիլիջանի Միջազգային Դպրոցում:

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"