Մի ավելորդ զգացողություն ունեմ, որ ավելորդ եմ այս կյանքում: Ուր էլ գնամ, ինչ էլ անեմ, ով էլ լինի կողքիս, միևնույն է ինձ ավելորդ եմ զգում...
Մարդիկ չեն կարողանում ինձ համոզել, որ դա այդպես չի: Ճիշտն ասած, ոչ ոք նույնիսկ չի փորձել ինձ հակառակն ապացուցել. գուցե ես իսկապե՞ս ավելորդ եմ:
Ասում են, միայնությունը փչացնում է մարդուն: Դա այդպես չէ: Մարդը <<հեշտ փչացող պտուղը>> չի, ու միայունությունը չի կարող նրան փչացնել: Իսկ այ մարդիկ կարող են...
Զգում եմ, որ ավելորդ եմ, ու չարանում եմ: Հետո հոգնում եմ, հոգնում եմ իմ սեփական չարությունից: Հոգնելն ավելի վատ բան է, քան չարանալը:
Երբ հոգնում ես, արդեն ոչինչ չես ուզում հասկանալ:
Հոգնում եմ ու այլևս չեմ մտածում, որ իմ շուրջը գտնվող մարդկանցից մեկն ու մեկը գուցե ավելորդ զգա իրեն:
Է~, զգում է, թող զգա. ի՞նձ ինչ:
Նա էլ է չարանում, հետո հոգնում է իր չարութոյւնից ու արհամարհում մյուսին: Այս մյուսը` մեկ ուրիշին, և այսպես շարունակ:
Վերջում ամբողջ աշխարհն է դառնում ավելորդ, չարացած ու իր չարությունից հոգնած: Իսկ ինչի՞ց սկսվեց. ինձնի՞ց:
Միևնույն է, ես չափազանց հոգնած եմ, որևէ բան փոխելու համար:
Չարանում են, թող չարանան. ի՞նձ ինչ:
Պարզապես առավոտ է: Ես դեռ նոր եմ քնից արթնացնել, դեռ հոգնած եմ: Դուք չեք հավատա, բայց երկար քնից էլ եմ հոգնում: Ոչինչ, հիմա մի համով բան կուտեմ, ու աշխարհը նորից բարի կդառնա:
Գիտե՞ք, այս կյանքում իսկապես կան ավելորդ մարդիկ: Գուցե դեռ վերջնականապես չեմ հոգնել իմ չարոթյունից, դրա համար եմ այսպես ասում, բայց այո, ավելորդ մարդիկ կան այս աշխարհում: Պարզապես նրանք երբեք չեն զգում, որ ավելորդ են: Եվ ընդհակառակը, այնպես են անում, որ իրենց ավելորդ զգան նրանք, ովքեր անելու դեռ շատ բան ունեն:
Մարդիկ, մի արեք այնպես, որ որևէ մեկը ձեր կողքին ավելորդ զգա իրեն: Թե չէ մի օր դուք էլ ավելորդ կդառնաք մեկ ուրիի համար: Ավելորդ լինելը այնքան էլ հաճելի բան չէ:
Տեսեք, հիմա եմ զգուշացնում: Հետո չգաք, թակեք իմ դուռը ու ասեք.
- Օգնիր, չէ՞ որ դու ես մեղավոր, չէ՞ որ քեզնից սկսվեց ամեն ինչ:
Է~, ի՞նձ ինչ, որ ինձնով սկսվեց: Կարևորը ինձնով չվերջացավ: Իսկ դրանում արդեն դուք եք մեղավոր:
Լսո՞ւմ եք, մարդիկ, ձեր բոլոր դժբախտությունների համար դուք եք մեղավոր:
Ես էլ եմ մեղավոր իմ ավելորդ զգացողությունների համար: Բայց միայն այսքանը:
Իսկ եթե դուք չեք կարողանում ուրիշին սիրեք, որ ձեզ էլ սիրեն, այդ դեպքում ի՞նձ ինչ...
Комментариев нет:
Отправить комментарий