пятница, 27 января 2012 г.

Մոլորակ: Մի դադարեք մտածել

 Ահա աշխարհն իմ ափի մեջ...













Երեկ, կամ այսօր, դա էլ արդեն ինչպես դուք կամենաք, ժամը 12.00-ին վերջացավ հին տարին, կամ էլ սկսվեց նորը` դա էլ եմ թողնում ձեր հայեցողությանը:

Ինչևէ, սկսվել է մի նոր էջ մարդկության պատմության մեջ, նոր պարբերություն, նոր տարի: Իհարկե, մաքուր էջից մարդկությունը չի կարող սկսել, բայց նոր էջից կամ նոր տողից սկսելն էլ վատ չի: Մայաները ասում էին, որ այս տարին վերջինն է լինելու: Դուք հավատո՞ւմ եք նրանց: Ես` ոչ, բայց հույսս դեռ չեմ կորցնում. գուցե իրոք <<Աշխարհի վերջը>> գա: Ափսոս, որ իրենք` <<Ապոկալիպսիսի օրացույցի>> հեղինակաները` մայաները, չսպասեցին 2012-ին և ավելի շուտ <<վերջացան>> աշխարհի երեսից, թե չէ ստիպված կլինեին պատասխան տալ մարդկանց անհանգստության, անտեղի վախերի և սին հույսերի համար: Վերջ ի վերջո դա անքաղաքավարի է. մի բան կանխագուշակել ու հեռանալ` առանց սպասելու` ինչով դա կվերջանա: Ինչևէ, եթե նույնիսկ այս տարին վերջինն է մեր կյանքում, և 2013-ը մենք չդիմավորենք, միևնույն է ուշ չէ մտածել:
Հարգարժան պարոն Դեկարտը, որին որոշ դպրոցականներ տանել չեն կարող իր հորինած <<Դեկարտյան կոորդինատային գլխացավանքի>> համար, այսպիսիս բան է ասել. <<Ես գոյություն ունեմ, որովհետև մտածում եմ>>: Իհարկե, որոշ մարդիկ կասեն, որ նա պարզապես խելապակաս էր կամ նման մի բան, եթե փորձում էր ապացուցել իր իսկ գոյությունը (Шизофрения - как и было сказано. М.Булгаков): Բայց այնուամենայնիվ մարդն իր գոյությունը ապացուցեց: Իսկ դուք գոյություն ունե՞ք:
Նույնիսկ կյանքի վերջին տարվա վերջին օրը ուշ չէ սկսել մտածել: Եթե դա ձեր սրտով չէ, մխիթարեք ձեզ նրանով, որ մնաց մի տարի, և շատ չեք մտածելու, բայց, խնդրում եմ, մի դադարեք մտածել: (Իսկ եթե այս տարին վերջինը չլինի, ոչինչ. մենք հետո շատ ժամանակ կունենանք` մայաներին գտնելու և պատասխան պահանջելու համար:)
Մեր աշխարհը շատ զարմանալի է: Այնքան բան կա, որ մենք արդեն գիտենք, այնքան բան, որ դեռ չգիտենք, բայց ամենաշատն այն ինֆորմացիան է, որը մենք չգիտենք ու երբեք էլ չենք իմանա: Իմ կարծիքով դա անարդար է:
Եվ այսպես, սկսվել է:
Ոչ, խոսքը շենքերի պատերին և սյուներին գրված խորհրդավոր հաղորդագրության մասին չէ. <<ՍԿՍՎԵԼ Ա...>>, և ոչ ոք չի հասկանում, ի՞նչն է սկսվել, ե՞րբ և ինչո՞ւ, իսկ գուցե չի՞ սկսվել: Միանգամից կտամ այս բոլոր հարցերի պատասխանները:
Սկսվել է... Նոր տարին: Նոր էջ, նոր պարբերություն, նոր հնարավորություն, գուցե և վերջինը (այնուամենայնիվ պետք է ճշտել մայաների հետ):
Սկսվել է երեկ կամ այսօր, դա էլ ինչպես դուք կամենաք:
Սկսվել է, որովհետև... Այ դա հետաքրքիր հարց էր. ինչո՞ւ է սկսվել Նոր տարին, դա ո՞վ որոշեց և ի՞նչ իրավունքով: Այ այս հարցի պատասխանը ես կուզենայի ստանալ: Բայց դա էլ մյուս անգամ:
Իսկ այժմ` շնորհավոր Ամանոր (կամ էլ Նոր ամա. կատակ էր): Թող այս տարին ամենաերջանիկը լինի ձեր կյանքում, թեկուզ միայն այն պատճառով, որ վերջինը չեղավ (հետո՞ ինչ, որ մայաները խաբեցին):

Ձեր` Սոնա:

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"