среда, 18 января 2012 г.

Սոֆի: Ո՞ւր են նայում մարդիկ



Սովորաբար ես քայլում եմ աչքերս փակ:
Չէ, չէ, հանկարծ ուղիղ իմաստով ինձ չհասկանաք: Պարզապես ես ուզում եմ ասել, որ սովորաբար ոչինչ չեմ նկատում: Մանավանդ առավոտները, երբ նստում եմ դատարկ երթուղայինը, տեղավորվում պատուհանի մոտ ու աչքերը բաց քնում, մինչև չհասնեմ <<եկեղեցու մոտ>>:
Չէ, չէ, ուղիղ իմաստով մի հասկացեք ամեն բան: Ուխտի չեմ գնում: Առավոտ շո՞ւտ, այն էլ ամեն օ՞ր. դա չափազանց դաժան կլիներ ամենաբարի Աստծո կողմից: 
Պարզապես ուզում եմ ասել, որ մեր դպրոցը գտնվում է հենց եկեղեցու դիմաց: Իսկ դպրոց ուզես-չոիզես պիտի գնաս:
Այսպիսով, ես աչքերս փակ գնում էի եկեղեցու մոտ:
Այդ օրը բախտս չէր բերում. ես ամեն ինչ նկատում էի: Եվ այն, որ արդեն ուշանում եմ, և այն, որ փողոցում ցուրտ է: Քեզ էլ նկատեցի: Դու վազում էիր երթուղայինի հետևից:
 - Երանի չհասնես, - մտածում էի ես:- Ախր ինչպե՞ս կարող ես հասնել, չէ՞ որ երթուղայինը մարդուց արագ է վազում... այսինքն` ընթանում:
Բայց հանկարծ երթուղայինը կանգնեց կանգառում, ու իմ բոլոր հույսերը միանգամից չքացան:
Կանգառում հանգրվանած մի ուրիշ երթուղային խանգարում էր ինձ տեսնել քեզ: Բայց ես հասկանում էի, որ հիմա դու կբացես դուռը, որի վրա գրված է <<Կամաց ծածկել>>:
Նայեցի շուրջս ու այ քեզ բա~ն. միակ ազատ տեղը իմ կողքին էր:
Դու բացեցիր դուռը ու ներս գլորվեցիր: 
Բնականաբար եկար, նստեցիր իմ կողքին:
Ես շուռ եկա դեպի պատուհանը...
Չէ, ինձ ճիշտ հասկացիր: Սկզբում ուզում էի քեզ բարևել: Բայց հետո հասկացա, որ դա կնշանակի սեփական ձեռքով, դա դեռ քիչ է, սեփական գրիչով սեփական մահավճիռը ստորագրել: Որոշեցի, որ չեմ անի այդ:
Սպասում էի, որ հիմա դու ինձ կնկատես և արդեն մտովի կազմում էի կտակս: Մի բան չէի կարողանում հաստատ որոշել. ո՞ւմ կտակեմ վերադարձի 100 դրամը, գուցե նվիրաբերեմ դպրոցի բուֆետի՞ն:
Բայց, այ քեզ հրաշք, դու չնկատեղիր ինձ:
Սկզբում ես նույնիսկ վիրավորվեցի, բայց հետո հասկացա, որ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ:
Երեսս թաքցրեցի պատուհանի թափանցիկության մեջ ու մտովի աղոթում էի, որ դու ինձ չնկատես:
Ես իհարկե հասկանում էի, որ իմ երանությունը չի կարող երկար շարունակվել: Դու նստած ես իմ կողքին, չես կարող ինձ չնկատել:
Բայց ժամանակը գնում էր, սիրտս ավելի ուժեղ էր բաբախում, իսկ դու ինձ չէիր նկատում:
Ամեն անգամ, երբ մի նոր տեղ էր ազատվում երթուղայինում, աղոթում էի, որ դու տեղդ փոխես:
Հետո որոշեցի ինքս փոխել տեղը:
Հետո հասկացա, որ եթե շարժվեմ, դու հաստատ ինձ կնկատես ու շարունակեցի աղոթել, որ դու տեղդ փոխես:
Հետո հիշեցի, որ ուշանում եմ: Իսկ եթե անհանգստացած ընկերուհիս զանգի՞ ինձ: Դու կլսես իմ ձայնը ու հաստատ կնկատես ինձ: 
Դե ի~նչ, իմ երջանկությունը չէր կարող անվերջ տևել: 
Մտովի պատրաստվում էի մահապատժի:
Ի՞նչ պիտի ասեմ քեզ:
 - Վա~յ, էս դո՞ւ ես: Բարև~: Կներես, չէի նկատել քեզ: Դեռ կարգին չեմ արթնացել:
Այն, որ դեռ կարգին չեմ արթնացել, ճշմարտությանը մոտ էր: Իսկ ահա այն, որ չեմ նկատել քեզ, դա իսկական սուտ էր:
Բայց ժամանակը գնում էր, երթուղայինը մոտենում էր <<եկեղեցու մոտ պահեք>> կանգառին, իսկ դու չէիր նկատում ինձ:
Մի պահ մտածեցի, որ դու հատուկ չես նկատում ինձ: Գուցե դու վիրավորվե՞լ ես, որ ես քեզ չեմ բարևել: Գուցե հասկացե՞լ ես, որ նկատել եմ քեզ: Գուցե հոգուդ խորքում վերջապես ինքնասիրությո՞ւն է արթնացել: 
Ի՞նչ էիր մտածում այդ պահին, հը՞: Այն պահին, երբ հասնում էինք շուկա:
Որոշեցի մի քիչ թեքվել քո կողմը ու նայել, ինչով ես զբաղված: 
Հասկանում էի, որ դու ինձ կնկատես, բայց հետաքրքրությունս ներսից ուտում էր ինձ:
Առանց գլուխս թեքելու, աչքի պոչով, նայեցի քեզ:
Դու նայում էիր հակառակ կողմ` մյուս պատուհանին: 
Այ քեզ բա~ն:
 - Եկեղեցու մոտ կանգնեք:
Ես հանգիստ իջա:
Հետաքրքիր է, այդ պահին գոնե հասկացա՞ր, ով էր նստած քո կողքին:
Եվ ո՞ւր են նայում մարդիկ, եթե չեն կարողանում նկատել նրանց, ովքեր նստած են իրենց կողքին:
Հիմա~ր:
Այսօր ես փրկվեցի: Եվ դրանում դու ես մեղավոր:
Ես, իհարկե, ուրախ եմ: Բայց ինձ այս հաղթանակը պատիվ չբերեց: Ի՞նչ ուրախություն, երբ գիտես, որ հաղթել ես մի ապուշի: 
Լավ, արի զրոյացնենք հաշիվը: 0:0: Թեև ես հաղթում էի, հիշո՞ւմ ես: 
Ոչինչ, էլի կհաղթեմ: 
Եվ ո՞ւր են նայում մարդիկ, եթե այսքան հեշտ են պարտվում:

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"