воскресенье, 22 января 2012 г.

Սոնա: Բերանս բացել մի տվեք

Մեդիաօլիմպիադա <<Ձմեռ>> 2012
Առարկա` հայոց լեզու


10-15 նախադասությամբ կարծիք արտահայտե՛ք մեդիաօլիմպիադայի, դրա կազմակերպման, առավելությունների ու թերությունների մասին: Տեքստում օգտագործե՛ք մեկական թևավոր խոսք, դարձվածք ու շրջասություն:

Չեմ սիրում հաշվել, այնպես որ իմ կարծիքը կշարադրեմ` առանց նախադասությունների հաշվիչը միացնելու: Իսկ դուք, հետո, եթե ցանկանաք, կարող եք նույնիսկ վանկերի քանակը հաշվել:
Ինչպես գիտենք, առաջին օլիմպիադաները` Օլիմպիական խաղերը, ստեղծվել են Հին Հունաստանում: Այդ խաղերին մասնակցում էին միայն ուժեղագույնները, իսկ հաղթողները զանազան արտոնություններ էին ստանում և արժանանում հավերժական փառքի: Այդ խաղերն անցնում էին հինգ տարին մեկ անգամ, բայց այդ խաղերի ընթացքում արգելված էին պատերազմները:
Մեր ժամանակներում մարդիկ ագահ են: Հինգ տարին մեկ անգամ մրցելը ժամանակակից ատլետներին քիչ թվաց, և հատուկ նրանց համար հորինվեցին Ձմեռային Օլիմպիական խաղերը: Բայց նույնիսկ Համաշխարհային Օլիմպիադայի հանձնաժողովի հնարամիտ անդամները չէին կարող պատկերացնել, որ կարելի է տարին չորս անգամ օլիմպիադա անց կացնել:
Լավ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով: Որ հետո ասեք, որ գո՞րծ ենք անում, այսպիսի սուպերդպրո՞ց ենք: Լսեք, ի՞նչ սուպերդպրոց, եթե ձեր այս մեդիաօլիմպիադաներին մասնակցում են ոչ թե լավագույն աշակերտները, այլ բոլոր ցանկացողները: Ներեցեք, սխալվեցի, մասնակցում են բոլորը, չէ՞ որ մեզ վախեցնում են. <<Այ մեդիաօլիմպիադային չես մասնակցի, քառորդներդ չե~նք նշանակի>>:
Մասնագիտական առարկաներին պարտադիր մասնակցելը հասկացանք, բա հինգ ցանկացած առարկայի պարտադիր մասնակցությունը ո՞վ հորինեց: Ընդ որում, ուսուցիչների գլխավոր արգումենտն այս պարագայում դարձել է այն, որ մեզ,  видите ли, ոչ ոք չի ստիպում մի առարկայից ներկայացված բոլոր առաջադրանքները կատարել, այսինքն` տրված տասը հարցերից աշակերտը կարող է պատասխանել միայն մեկին, այն էլ այն մտքով, որ փայլուն պատասխան նրանից ոչ ոք չի ակնկալում:
Քանի՞ անգամ կարելի է կրկնել, հարգելիներս, քանակը որակ չի տալիս: Կկատարեմ տարբեր հինգ առարկաների առաջադրանքները, այնպես կկատարեմ, որ ստուգողների մազերը բիզ-բիզ կկանգնեն: Որ ասեն. <<Էս անգրագետն ո՞վ է, մեր դպրոցո՞ւմ է սովորում>>: Հաճելի՞ է այդպիսի աշխատանք ստուգելը, այն էլ հինգ տարբեր առարկաներից: Իսկ այդպիսի աշխատանքներ շա~տ են լինելու, որովհետև բոլորը` լավագույններն ու վատագույնները, ուղարկելու են իրենց աշխատանքները, որ քառորդները մի կերպ փակեն:
Դարձվածք և շրջասո՞ւյթ էիք ուզում: Ասեմ: Հարգելիներս, դուք մեզ արջի ծառայություն եք մատուցում: Մի մատուցեք այն, համ մեզ եք տանջում, համ էլ ձեզ: Այսպես ասած, սիզիփոսյան աշխատանք եք անում, նույնիսկ ավելի վատ (Սիզիփոսը գոնե իր քար գլորելով ոչ ոքի չէր խանգարում):
Վերջացնե՞մ: Երևի: Ասելիք շատ կա, բայց ասելու տրամադրություն չկա: Համ ասում եք կարծիք հայտնեք, համ էլ այնպես անում, որ մարդ ցանկություն չունենա կարծիք հայտնել:

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"