среда, 18 января 2012 г.

Սոնա: Թունդ, ինչպես գինի


Նա երբեք չէր մտածել դրախտի կամ դժոխքի մասին: Նա պարզապես հավատում էր, որ եթե մարդիկ իրար օգնեն, աշխարհը նման կլինի դրախտի: 
Առաջինը հենց ինքը սկսեց, որովհետև հավատում էր, որ ամենաուժեղը պիտի սկսի:
Նա չէր կարծում, որ ամենաուժեղն է, բայց այդպես ստացվեց: 
Նա չէր սիրում իշխանություն և երբեք չէր իշխում մարդկանց վրա, բայց ուրիշներին թույլ էր տալիս փոքրիկ իշխանի դերը փորձել, որովհետև հավատում էր, որ Փոքրիկ Իշխանը բարի է, ինչպես աստղերով արբած այն օդաչուն, ով ասաց. <<Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ: Ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար>>:
<<Որովհետև ուժեղներն են հրաշքներ ստեղծում>>, - վերջացրեց նա օդաչուի աղոթքը:
Նա հավատում էր հրաշքներին: Հավատում էր, որ մի օր հրաշքով աշխարհը դրախտ կդառնա, միայն մարդիկ պիտի օգնեն իրար. առանց օգնության էլ ի՞նչ դրախտ: 
Նա բոլորին էր օգնում` առանց սեռի և տարիքի խտրականության: Բայց ինքը օգնություն երբեք չէր խնդրում. ինչպե՞ս կարող է ուժեղը իր հոգսը բարդել թույլի ուսերին:
Թերևս նա չէր հավատում, որ ամենաուժեղն է, բայց այդպես էր ստացվում:
Սակայն հետո պարզվեց, որ մարդիկ չեն սիրում ցանել կամ հնձել, այլ միայն ուտել` արդեն եփած, ափսեի մեջ վաղուց սպասող երջանկությունը: Եվ նրանց չի հետաքրքրում, որտեղի՞ց է այն. առաքի՞չն է բերել մոտակա սուպերմարկետից, թե՞ ինչ-որ խաչին գամված հիմար է գնել այն բոլորի համար: 
Որքա՞ն կարող է վճարել մի մարդ, նույնիսկ եթե նա աշխարհի ամենահիմար մարդն է ու պատրաստ է ամեն ինչ տալ` ոչինչ իրեն չթողնելով: Արդյո՞ք բոլորին կհասնի, եթե բոլորը ուտեն միայն, և ոչ ոք չեփի: Մարդիկ չեն սիրում հաշվել իրենց կերածը, այլ միայն ուտել...
Բոլոր մարդիկ էլ մեծանում են: Նրանց հետ մեծանում են և իրենց աչքերը: Երևի դրա համար են մարդիկ մեծանալիս ավելի պարզ տեսնում աշխարհը: 
Նա էլ էր մարդ: Չէր կարող չենթարկվել այդ` աշխարհի պես պարզ կանոնին: Ճիշտ է, սկզբից փորձում էր կամակորել ու փակել աչքերը, բայց չստացվեց:
Նա հասկացավ, որ այս աշխարհում դրախտ չկա և չի կարող լինել, քանի դեռ չկան այն եփողները: 
Բայց հավատում էր, որ եթե օգնի մարդկանց, մահվանից հետո կտեսնի այն: Ախր պիտի լինի, չէ՞, մի դրախտ, եթե ոչ այստեղ, ապա մի ուրիշ տեղում: Մի փոքրիկ դրախտ, այն մեծ աշխարհ-դրախտի հատակագիծը, որը սպասում է ամենա-ամենաներին:
Արդեն երեխա չէր, արդեն հասկանում էր, որ ուժեղ է և շատ է ուզում պարգևատրվել իր այդ ուժի համար: Տեսնել դրախտը. մի՞թե դա քիչ է: 
Ափսոս, որ այն փոքրիկ է, և քննությունը միայն լավագույններն են հանձնելու: 
Բայց ոչինչ, նա էլի պատրաստ է օգնել բոլորին: Կհուշի, ինչպես ավարտական քննություններին, երբ ամբողջ դասարանը գերազանց հանձնեց, իսկ ինքը կտրվեց, թեև բոլորից լավ էր պատրաստվել: 
Հետո մտածում էր, որ դա անարդար էր: 
Բայց չէ՞ որ վերահանձնեց, ընդունվեց, ամեն ինչ լավ վերջացավ, էլ ինչո՞ւ ափսոսա արած լավության համար: Դրախտում էլ վերաքննություն կհանձնի ու հետո հպարտ-հպարտ գլուխ կգովա, որ իր շնորհիվ ամբողջ աշխարհը տեսել է դրախտը, թեև խստապահանջ պահապան հրեշտակներն ասում էին, որ միայն ուժեղագույններն են անցնելու:
Ամբողջ շխարհը կանցնի դրախտ: Էլ ի՞նչ կմնա այն փոքրիկ հատակագծից, որ երազում էր աշխարհի չափ մեծ դառնալ:
Օդաչուն ասում էր, որ երազանքները չեն կարող օգնել: Բայց դժոխքն էլ էր երազում. բոլորը գնացին դրախտ, ու դժոխքն այնքան երանելի դարձավ, բայց և այնքան միայնակ: Դժոխքը երազեց հյուրընկալել վատագույնին, նրան, ով դրախտը դարձրեց սովորական շուկա, ուր ռեհանի կողքին ընկերություն են վաճառում. թերևս դա այն ռեհանը չի, որը կարելի է շփոթել գեղեցկուհու հետ: 
Դրախտում ժողովրդագրական պայթյուն է, որը շատ վտանգավոր է, ինչպես և մյուս բոլոր պայթյունները: Խստապահանջ պահապան հրեշտակները փորձում են մեղավորին գտնել: 
Իսկ ո՞վ է մեղավոր: 
Իհարկե նա, ով ավարտական քննություններին անդրույք հուշարար էր աշխատում բոլորի համար: Նա իրոք ուժեղագույնն է, եթե կարողացավ խաբել նույնիսկ պահապան հրեշտակներին: Նա արժանի է երանության, նա պիտի դժոխք հասնի:
Նա երբեք չէր մտածել դրախտի ու դժոխքի մասին: Պարզապես շատ էր ուզում տեսնել դրախտը աշխարհում և աշխարհը դրախտում:
Բայց երբ տեսավ, որ բոլորը առաջ են գնացել և իրեն թողել են կեսճանապարհին մենակ, հասկացավ, որ դրախտն աշխարհ կմտնի միայն այն ժամանակ, երբ բոլորը օգնեն իրար: 
Արդեն ուզում էր օգնություն խնդրել, բայց հետո հասկացավ, որ միևնույն է իրեն ոչ ոք չի լսի: Ախր նա երբեք ձայն չէր հանել, օգնություն չէր խնդրել: 
Մտածեց, որ կարելի է ճամփան փոխել, մտնել դժոխք, մի քիչ հանգստանալ ու շարունակել ճամփան. ասում են այնտեղ հիմա այնքան էլ վատ չէ:
Բայց հետո հասկացավ, որ ուժերը վերջնականապես լքել են իրեն: Նա չի հասնի մինչև դժոխք, հենց այսպես կմնա կեսճանապարհին: 
Այդ պահին միայն հասկացավ, որ ուժեղագույնն էր. ամենաուժեղն է տանում ամենածանր պարտությունը:
Նա ուզում էր տեսնել դրախտը գոնե մահվանից հետո: Բայց հայտնվեց դժոխքում` դեռ չմահացած:
Այդ ժամանակ նա կարծես արբեց իր պարտությունից` ծանր, ինչպես կապար: Եվ արյունը եռում էր երակներում` թունդ, ինչպես գինի...

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"