четверг, 26 января 2012 г.

Սոնա: Քեզ ի՞նչ եղավ


Երբ փոքր էի, մի տիկնիկ ունեի: Ճիշտն ասած, ես տիկնիկներ չէի սիրում: Բայց էլ ի՞նչ աղջիկ, որ տիկնիկ չունենա: Ես միայն մեկն ունեի, այն էլ ապացուցելու համար, որ աղջիկ եմ: Ծիծաղելի է: Իսկ ամենասարսափելին այն էր, որ ես չգիտեի, ինչպես են խաղում տիկնիկի հետ: Մուլտֆիլմեր չէի նայում, որ տեսնեի մեծ աչքերով փոքրիկ աղջիկներին, որոնք սիրում ու գուրգուրում են իրենց <<դստրիկներին>>: Մուլտֆիլմեր չէի նայում, նախընտրում էի մարտաֆիլմեր: Դրա համար էր, երևի, որ իմ տիկնիկը կռվարար էր: Մի անգամ մենք կռվեցինք: Ես ավելի մեծ էի ու ավելի ուժեղ: Ընդամենը մի անգամ հարվածեցի, բայց այն կոտրվեց: Սկզբում ես մտածեցի, որ պարզապես վիրավոր է: Փորձեցի բուժել, փորձեցի արհեստական շնչառություն անել: Սեղմում էի փորիկին ու սպասում, որ տիկնիկային մարմնի խորքերից կլսվի <<Մամա~>>, այսինքն` կենդանի եմ: Բայց ձայն չկար. մահացել էր: Հետո միայն իմացա, որ տիկնիկները չեն մահանում: Պարզապես մի բան էր կոտրվել իմ տիկնիկի խորքում, և հիմա նա էլ երբեք <<Մամա~>> չի ասի, չի ասի, որ կենդանի է:

Երբ մեծացա, ինքս դարձա տիկնիկ: Չեմ ասի, որ շատ գեղեցիկ տիկնիկ էի, բայց նրանք, ովքեր խաղում էին ինձնով, ուշադրություն չէին դարձնում այդ մի քիչ տհաճ հանգամանքի վրա: Արդեն մարտաֆիլմեր չէի նայում, նայում էի հոգեբանական դրամաներ: Երևի դրա համար էի մտածող տիկնիկ: Նրանք, ովքեր խաղում էին ինձ հետ, մեծ էին և ուժեղ: Բայց կռվարար չէին: Նրանք չէին կռվում ինձ հետ, բայց ես <<կոտրվում էի>>: Ամեն օր, ամեն ժամ: Ես չէի հասկանում` ինչո՞ւ, չէ՞ որ իմ <<տերերը>> ինձ շատ են սիրում, անկյուն չեն կանգնացնում, չեն հարվածում, նույնիսկ երբեմն մոռանում են իմ գոյության մասին այնքան ժամանակ, մինչև ես հերթական հոգեբանական դրաման եմ նայում: 
Մի օր էլ տերերս չսպասեցին ֆիլմի ավարտվելուն և ինձ պոկեցին հեռուստացույցից: Ամենահետաքրքիր պահն էր: Եվ ես այն չտեսա: Այդ ժամանակ միայն հասկացա, ինչու եմ անընդհատ <<կոտրվում>>. ախր ես տիկնիկ լինել չեմ ուզում:
Իսկ իմ տիկնի՞կը, ուզո՞ւմ էր նա արդյոք տիկնիկ լինել: Գուցե նա այն ժամանակ ինձ <<Մամա~>> չասաց, որովհետև նեղացե՞լ էր ինձնից: Գուցե նա չէ՞ր կոտրվել, այլ <<կոտրվել էր>>:
Իմ տերերը բարի էին: Նրանք երբեմն պատասխանում էին իմ հարցերին: Ես էլ երբեմն հարցեր էի տալիս:
Մի անգամ հարցրեցի.
 - Ինչո՞ւ են տիկնիկները <<Մամա~>> ասում:
Պատասխանեցին.
 - Որովհետև նրանց մեջ մի զսպանակ կա, որը ասում է <<Մամա~>>: Այ եթե սեղմես տիկնիկի կրծքին, նա կասի <<Մամա~>>:
Ու սեղմեցին իմ կրծքին: Ես ոչինչ չասացի:
 - Քեզ ի՞նչ եղավ, - հարցրեցին ինձ: 
Իսկ ես ոչինչ չպատասխանեցի:
Իմ տերերը որոշեցին, որ ես հիվանդացել եմ ու փորձեցին ինձ բուժել: Արհեստական շնչառություն էին անում, բայց ես <<Մամա~>> չէի ասում:
Երբ նրանք գնացին, ես հարցրեցի ինքս ինձ.
 - Քեզ ի՞նչ եղավ:
Ու ինքս ինձ պատասխանեցի.
 - Ինչ-որ բան կոտրվել է իմ մեջ: Երևի այն զսպանակն է, որ ասում է <<Մամա~>>:
 - Այդ ո՞վ կոտրեց քեզ: Ո՞վ կարողացավ այդպիսի բան անել: Ախր ոչ հարվածում էին, ոչ էլ մարտաֆիլմեր էին նայում: Այդ ինչպե՞ս պատահեց:
 - Գիտե՞ս, ես իմ տիկնիկին չէի կոտրել: Ախր մարտաֆիլմ նայելով ու կռիվ-կռիվ խաղալով տիկնիկ չես կոտրի: Նա պարզապես նեղացել էր: Եթե ես այդ ժամանակ ասեի <<Ներողություն>>, գուցե նա ասեր <<Մամա~>>: Իսկ ես էլ չեմ ասի:
Այդ ժամանակ ես ջղայնացա ինքս իմ վրա:
 - Ի՞նչ է նշանակում` չեմ ասի: Այդ ո՞վ այդպես որոշեց: Եթե դու չկարողացար կոտրել տիկնիկին այդքան մարտաֆիլմ նայելուց հետո, ի՞նչ կարող են անել նրանք քեզ: Նրանք նույնիսկ ֆիլմեր չեն նայում: Իսկ դու ամեն առավոտ նայում ես հոգեբանական դրամաներ, իսկ քնելուց առաջ` անիմե: Դու մտածում ես, մտածում: Սրա համա՞ր ես մտածում: Որ վերջում սխալ եզրակացությա՞ն գաս: Ո՞վ ասաց, որ տիկնիկները <<կոտրվում են>>: Գուցե նրանք պարզապես ըմբոստանում են, դրա համար էլ չեն ասում <<Մամա~>>: Գուցե քո տիկնիկն էլ ըմբոստացավ: Ինքդ մտածիր, ի՞նչ մի երանելի ճակատագիր է տիկնիկ լինել մի աղջկա մոտ, ով մուլտֆիլմեր չի նայում ու չգիտի, ինչպես են խաղում տիկնիկների հետ:
 - Գիտե՞ս, ես գիտեի, ինչպես են խաղում տիկնիկների հետ: Դրա համար մուլտֆիլմեր նայելն ամենևին էլ անհրաժեշտ չէ: Պարզապես չէի սիրում տիկնիկների հետ խաղալ: Այդ մեկն էլ պահում էի հենց այնպես, որպես ապացույց, որ աղջիկ եմ: Բայց մի՞թե դրա համար ապացույցներ են պետք: Մի՞թե անպայման պետք է կոտրել մի տիկնիկի <<Մամա~>> ասող զսպանակը, որ հասկանաս, որ տիկնիկների հետ խաղալ չես սիրում:
 - Չէ, դու անուղղելի ես: Այստեղ արի, ես կնորոգեմ քո զսպանակը, ու դու նորից կասես <<Մամա~>>:
 - Չեմ ուզում: Ամեն տիկնիկ իր <<Մամա~>>-ն ունի: Իմ տիկնիկն ասում էր <<Մամա~>> - կենդանի եմ, խաղում եմ: Իսկ ես ասում էի <<Մամա~>> - սիրում եմ: Էլ չեմ ուզում: Թող հիմա էլ մեկն ինձ ասի <<Մամա~>> - սիրում եմ:
 - Ուզում ես տիկնի՞կ ունենալ:
 - Ոչ, երբեք չեմ սիրել տիկնիկների հետ խաղալ: Պարզապես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ասի <<Սիրում եմ>>, բայց առանց զսպանակին սեղմելու:
 - Բայց այդ դեպքում դու ի՞նչ ես անելու: Չէ՞ որ քո զսպանակը կոտրված է, դու չես կարողանա պատասխանել: 
 - Ես էլ կպատասխանեմ` առանց զսպանակին սեղմելու:
 - Քեզ ի՞նչ եղավ:
 - Պարզապես <<կոտրվել եմ>>, իսկ կոտրված տիկնիկները չեն մահանում, ըմբոստանում են...

2 комментария:

  1. Լավն էր :)))
    - Պարզապես "կոտրվել եմ", իսկ կոտրված տիկնիկները չեն մահանում, ըմբոստանում են...
    <3

    ОтветитьУдалить

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"