среда, 7 декабря 2011 г.

Սոնա: Ուզում եմ նորմալ լինել


Հոգնե~լ եմ.......
Այդպես էլ է պատահում: Ես երբեմն հոգնում եմ: Հոգնում եմ գիժ լինելուց: Հոգնում եմ բոլորի հայացքներից ու հեգնական ժպիտներից. <<Դե մեր խենթուկն է էլի>>: Հոգնել եմ նրանից, որ միշտ <<աստիճաններեն դուրս մնացածն>> եմ, որ միշտ <<հոսանքին հակառակ>> եմ քայլում, որ միշտ մենակ եմ իմ խենթության մեջ: Հոգնել եմ: Նաև հոգնել եմ նրանից, որ մագնիսի նման ձգում եմ բոլոր նրանց, ովքեր նույնպես գիժ են համարվում հասարակության մեջ` առանց հասկանալու` որ մեղքի համար:
 - Հոգնե~լ եմ: Ինչո՞ւ են բոլոր հոգեպես անհավասարակշռված, տարօրինակ, ամբիցիոզ և նման <<ոչ նորմալ>> ու աննորմալ մարդիկ գալիս ինձ կպչում, կարծես պրոբլեմները ձգող մի մեծ մագնիս եմ: Հոգնել եմ իմ այս խենթ ճակատագրից, հոգնել եմ իմ այս խենթությունից, հոգնել եմ մերժված լինելուց: Հոգնել եմ: Ուզում եմ նորմալ լինել:
 - Բարի գալուստ, - պատասխանեցին ինձ:
Հասարակությունը մի տարօրինակ օրգանիզմ է: Այն չի կարող ապրել առանց իր <<խենթուկների>>, բայց միևնույն ժամանակ երբեք չի ընդունի նրանց: Ընդհակառակը, երբ մի <<խենթուկ>> <<բուժվում է>> իր յուրահատկությունից և դառնում սովորական շարքային <<մոխրագույն>> զինվոր իրենց կործանիչ բանակում, նրանք դա համարում են մեծ հաղթանակ ու մեծ ուրախությամբ ընդունում են նրան իրենց շարքերը, որպեսզի հարմար լինի վերահսկել նրա գործողությունները և երբեք թույլ չտալ, որ նորից <<հիվանդանա>> ըմբոստ յուրահատկությամբ: Այսքան երկար նախադասություն` հասկացնելու համար, որ ես ընդունեցի իմ պարտությունը` առանց նույնիսկ գիտակցելու այն:
 - Բարի գալուստ: - Եվ ես ստացա իմ <<միջակության համազգեստը>> ու մտա իրենց շարքերը` 85116581257...........համարի տակ:
Երբ նորեկ ես որևէ տեղ, նույնիսկ եթե այդ <<որևէ տեղ>>-ը մարդկային հասարակությունն է, որին ստիպված ծանոթացել ես կյանքիդ առաջին իսկ օրվանից, պետք չէ սպասել, որ քեզ միանգամից <<բարձր որակավորում>> կտան: Սկզբից քեզ պիտի փորձեն, հասկանան` ո՞վ ես, ինչացի՞ ես, ի՞նչ խմորից ես և այլ շատ կարևոր հարցեր պարզեն:
Իմ դեպքում ամեն ինչ հենց ամենասկզբից էր պարզ. <<խենթուկ>> եմ, <<բուժվել եմ>>, նորեկ եմ:
<<Բուժվածները>> մի թերություն ունեն միայն. նրանք չափազանց շատ ժամանակ են վատնել իրենց <<խենթության>> վրա ու հիմա ոչինչ չգիտեն, այնպես որ նրանց պետք է ամեն ինչ բացատրել ամենասկզբից: Թե չէ մնացած բոլոր պարագաներում նրանք հասարակության <<հներից>> ոչնչով պակաս չեն, նույնիսկ հնարավորություն ունեն հետագայում <<լավ դիրքերի>> հասնել:
 - Ես սիրում եմ սովորել, հիմար չեմ, ամեն ինչ շատ շուտ եմ հասկանում ու նոր գիտելիքները սպունգի պես եմ կլանում:
 - Շատ լավ:
Սկսվում է դասը. մի երկարատև դաս` կյանքի տևողությամբ, առանց դասամիջոցի:
 - Առաջին հերթին պետք է սովորես կծու, թթու, կտրող, ծակող, վիրավորող, թունավորող պատասխաններ տալ բոլոր նրանց, ով համարձակվի քեզ թարս նայել:
 - Դե դա ես արդեն գիտեմ, վաղուց եմ սովորել:
Իրականում հասարակությունը շատ բան է ներում <<խենթուկներին>>. դե ի՞նչ կարող ես պահանջել մեկից, ում <<պաշտոնապես>> <<գիժ>> ես հայտարարել: Այդ պատճառով էլ մենք` <<խենթուկներս>> մեզ շատ բան կարող ենք թույլ տալ, այդ թվում և կտրուկ, ծակող պատասխաններ:
 - Ապրես, բայց դու մի շատ կարևոր հանգամանք ես մոռանում. դու այլևս <<խենթուկ>> չես: Կրկնիր, որ լավ հիշես:
 - Ես կհիշեմ:
 - Չէ, կրկնիր:
 - Լավ...
 - Դու ավելի խելացի ես, քան կարծում էինք: Ապրես: Իսկ հիմա պետք է սովորես շա~տ կծու ու շա~տ վիրավորող պատասխաններ տալ: Ու ոչ միայն պատասխաններ, նաև հարցեր:
 - Ո՞ւմ համար, թշնամիների՞:
 - Չէ~, դա ընկերների համար է:
 - Ո~նց թե:
 - Իմացիր, քո ընկերները քո ամենավտանգավոր թշնամիներն են, որովհետև նրանցից հարված  չես սպասում:
 - Իսկ քո թշնամիները ի՞նչ է, քո ընկերներն են, որովհետև նրանցից դու ամեն րոպե հարված ես սպասում:
 - Չէ:
 - Իսկ ովքե՞ր են ընկերները:
 - Դու ընկեր չունես: Առհասարակ իմացիր, որ մարդ միշտ մենակ է. մենակ է լույս աշխարհ գալիս ու մենակ էլ գնում է այնտեղ, ուր նորից մենակ է լինելու:
 - Եթե ես մենակ եմ, ո՞վ է ինձ սիրում:
 - Քեզ ոչ ոք չի սիրում ու ոչ ոք պարտավոր չէ քեզ սիրել:
 - Լավ, դա դեռ տանելի է: Կարևորը ես եմ սիրում, բայց ո՞ւմ:
 - Դու էլ, բնականաբար, ոչ ոքի չես սիրում:
 - Այդ դեպքում ինչո՞ւ եմ ապրում:
 - Դու կարող ես և պարտավոր ես նախանձել ուրիշներին:
 - Իսկ ինչո՞ւ եմ նախանձում, որովհետև ուրիշներին ավելի շա՞տ են հարգում:
 - Ոչ, որովհետև նրանց ավելի շատ են նախանձում ուրիշները:
 - Դա ի՞նչ մի նախանձելի բան է:
 - Դու չէի՞ր ուզենա, որ քեզ նախանձեին:
 - Ոչ, ամենևին:
 - Ինչո՞ւ:
 - Ես ոչ ոքի չեմ նախանձում ու չեմ հասկանում, ինչու են ինձ նախանձում: Ի՞նչ ունեն ուրիշները, որ ես չունեմ: Ինչո՞ւ պիտի նախանձեմ:
 - Դա պարտադիր պայման է: Դա այդքան էլ դժվար չէ, մանավանդ քեզ որ պիտի շատ հեշտ լինի, դու հաստատ կսովորես:
 - Պատկերացնենք, որ սովորեցի, հետո՞:
 - Դու պետք է մեկընդմիշտ հիշես. դու ոչինչ չես պատկերացնում, դու անում ես: Պատկերացնելը արդյունավետ չէ:
 - Է՞լ ինչ պիտի սովորեմ:
 - Բամբասել:
 - Երբեք:
 - Երբեք մի ասա երբեք: Դու պարտավոր ես սովորել:
 - Էլ ի՞նչ եմ պարտավոր սովորել:
 - Ժպտալ:
 - Դա բոլորն էլ գիտեն:
 - Ոչ: Ժպիտը քո ամենաուժեղ զենքն է: Այն միաժամանակ օգտագործվում է և որպես նիզակ, և որպես վահան: Դու պտի ժպտաս և այն ժամանակ, երբ քեզ ցավ են պատճառել, և, մանավանդ, այն ժամանակ, երբ դու ես ցավ պատճառել ինչ-որ մեկին:
 - Ինչպե՞ս կարող եմ: Երբ ցավ են պատճառել, պետք է լաց լինել, ոչ թե ժպտալ: Իսկ եթե ես եմ ցավ պատճառել ինչ-որ մեկին, ամոթից կմեռնեմ, խիղճս կտանջի, էլ ի՞նչ ժպտալ:
 - Լա՞ց լինել, ամո՞թ, խի՞ղճ: Մոռացիր: Այդ ամենը քեզ պետք չէ:
 - Ինչպես թե պետք չէ: Սկզբից դուք ձեր կյանքից դեն շպրտեցիք Սերը, հետո Հարգանքը, հիմա էլ Խիղճն ու Ամո՞թը: Իսկ Ժպիտը դարձրել եք ատոմային ռո՞ւմբ: Այս ի՞նչ բան է:
 - Լռիր, թե չէ բոլորը կմտածեն, որ դու նույն <<խենթուկն>> ես:
 - Ինձ չի հետաքրքրում, ինչ կմտածեն իմ մասին:
 - Հրաժարվիր այդ խոսքերից:
 - Ի՞նչ է, սեփական կարծիք ունենալն էլ է ոչ արդյունավետ:
 - Լսիր, նախ և առաջ պետք է սովորես զսպել զգացմունքներդ ու քեզ պահել քո <<հեղինակավոր>> կարծիքը: Հետո նոր սկսես սովորել մնացած բաները:
 - Չգիտեի, որ...
 - Իմացիր: Այս անգամ ներված ես, որովհետև սա առաջին անգամն էր: Առհասարակ դու շատ համառ ես: Մինչև չազատվես քո այդ համառությունից, ոչինչ չես սովորի, որքան էլ որ խելացի լինես: Իսկ հիմա ուշադիր լսիր. ամենակարևորը` դու պիտի հետևես հասարակության կարծիքին ու այնպես անես, որ քո մասին միայն լավ կարծիք հնչի հասարակության մեջ:
 - Ինչո՞ւ:
 - Որովհետև հեղինակությունը քո ամենաուժեղ զենքն է և քո կյանքի նպատակը: Իսկ լավ հեղինակություն ձեռք բերելու համար պետք է հետևես բոլոր ստանդարտներին:
 - Ի՞նչ ստանդարտներ:
 - Լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են, որովհետև դու հասարկության անդամ ես: Հետևել հասարակության կարծիքին, որովհետև դու հասարակության անդամ ես: Ունենալ նույն կարծիքը, ինչ որ հասարակությունն ունի, որովհետև դու հասարակության անդամ ես: Միայնակ չմնալ, որովհետև դա մեծամտության կամ մերժվածության նշան է. այնպիսի տպավորություն կստեղծվի, որ դու հասարկության անդամ չես...
 - Մի րոպե, իսկ եթե ես ուզում եմ մենա՞կ մնալ: Կամ էլ համաձայն չեմ հասարակության կարծիքի հետ: Իսկ եթե հասարակությունը սխալ է:
 - Ուրեմն դու ես սխալ, որովհետև հասարակությունը չի կարող սխալվել:
 - Ենթադրենք, որ ես եմ սխալ:
 - Մի ենթադրի, դա արդյունավետ չէ:
 - Ես եմ սխալ: Իսկ եթե ես սխալ գործեմ, ի՞նչ պիտի անեմ:
 - Ավելի լավ է սխալ չգործես, դրա համար ենք հիմա քեզ հետ այսքան տանջվում: Բայց եթե հանկարծ այդպիսի բան պատահի, երբեք ուշ չէ սխալն ուղղել:
 - Ես պիտի ուղղեմ իմ սխալը:
Ես ուղղում եմ իմ սխալը:
Ես սխալվեցի, երբ ստորագրեցի իմ <<կապիտուլյացիան>>:
Ես չեմ ուզում <<նորմալ>> լինել:
Ես չեմ կարող լինել այդպիսին:
Եվ ես բավականաչափ խելացի եմ, որ հասկանամ այդ:
Ես <<խենթուկ եմ>> ու միշտ էլ կլինեմ այդպիսին:
Ես ուզում եմ լինել այդպիսին:
Ես ձեզ մոտ եմ գալիս, իմ բոլոր աննորմալ, խելառ, ամբիցիոզ ընկերներ` մարդիկ, ովքեր սիրում են ինձ և ում ես եմ սիրում:








 

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"