Նոյեմբերին ձյուն եկավ: Ձյանը նախորդում է ցուրտ քամին ու սառնամանիքը, բայց հետո, երբ հողը, իսկ քաղաքում՝ ասֆալտը, ծածկվում է ձյան սպիտակ վերմակով, դուրս է գալիս արևը ու եղանակը տաքանում է:
Սա իհարկե սովորողի հաշվետվության հետ ոչ մի կապ չունի, բայց միևնույն է կարևոր է:
Ի՞նչ եմ արել այս ամիս: Ինչպես միշտ:
Առավոտները տառապում էի, որովհետև պետք էր վեր կենալ և գնալ դասի: (Չգնալ ես չեմ կարող, որովհետև առանց այդ էլ հարգելի ու անհարգելի տարբեր պատճառներով շատ եմ բացակայել, մնում է միայն «քնելու պատճառով» դասի չգամ:) Տառապելով մի կերպ դուրս էի գալիս փողոց, պաղպաղակ դարձած` նստում երթուղային ու բաց աչքերով քնում, մինչև չհասնեմ եկեղեցու մոտ: Հետո գնում էի ցուցասրահ՝ ավագ դպրոցի ընդհանուր պարապմունքի: Ընդհանուր պարապմունքներին սկզբում շատ բացասական էի վերաբերվում: Բայց հետո, երբ մի-երկու պար սովորեցի, հասկացա, որ այդքան էլ դժվար չի և նույնիսկ շատ հաճելի է: (Թերևս սա միակ փոփոխությունն էր իմ կյանքում:) Հետո դասի, դասամիջոցին՝ խանութ, դասերից հետո՝ տուն: Տանը դասեր, հետո անպայման սոցիալական կայքեր, սերիալ ու փափուկ անկողին: Ու անպայման լուսանկարներ: (Մասնագիտական դասերին պետք է պարտաճանաչ վերաբերվել:)
Դե, դասի ենք գնում: Դե, պատրաստվում ենք կիսամյակային մասնագիտական հաշվետվության:
Էլ ի՞նչ ասեմ: Մի խոսքով… դե մի խոսքով… դե դուք ինձ ահսկացաք, չնայած, որ ես ինքս ինձնից ոչինչ չհասկացա:
Ես հաշվետվություն եմ գրում այն բանի մասին, որ գրելու ոչինչ չկա: Մի խոսքով, ինչպես միշտ:
Ինչպես միշտ ձեր`
Արսենյան Սոնա,
ինչպես միշտ Գեղարվեստի ավագ դպրոցից
Комментариев нет:
Отправить комментарий