понедельник, 12 декабря 2011 г.

Սոնա: Փաստորեն...


Հոգնել եմ... Հոգնել եմ... Հոգնել եմ...
Փաստորեն սխալ էին ասում, որ ընկերոջ լավը <<հինն>> է: 
Մենք հոգում ենք մեր հին ընկերներից, ինչպես հին շորերից, և երբ ուզում ենք ասել այդ բանի մասին, պարզվում է, որ ընկերները մեզնից արդեն վաղո~ւց, շա~տ վաղուց հոգնել են:
Ավելի լավ չէ՞ այդ դեպքում ընկեր չունենալ...
Թերևս դա անհնար է:
Homo Sapiens- Մարդ Բանական: 
Բայց Մարդուն բավական չեղավ Բանական մնալ: Նա դարձավ Մարդ Սոցիալական, Մարդ Հասարակական: 
Ինչո՞ւ, հը՞, ինչո՞ւ, Homo Sapiens, ինչո՞ւ չբավարարվեցիր Բանական լինելով: Մի՞թե այդքանը քիչ էր: Ախր դու արդեն իսկ կատարյալ էիր, ինչո՞ւ ավելի Կատարյալ ուզեցիր լինել ու գնացիր դեպի քո կործանումը: Ինչու հորինեցիր Սերը, Ընկերությունը, Հասարակությունը:
Այդ ո՞վ և ե՞րբ հորինեց, որ մարդ չի կարող առանց Հասարակության, առանց Սոցիումի, առանց ընկերների: Այդ ո՞վ ասեց: 
Ինչո՞ւ, Մարդ Sapiens, Homo Բանական, ինչո՞ւ դու քեզ տարար դեպի Կործանումը:
Հոգնել եմ... 
Եվ այս անվերջ հարցերից եմ հոգնել, և ամեն ինչից եմ հոգնել...
Ուզում եմ գնալ այստեղից, գնալ հեռո~ւ, հեռու - հեռո~ւ... Այնտեղ, ուր ոչ ոք ինձ չի ճանաչում:
Այդ ժամանակ միայն կարող եմ խաղալ ցանկացած դեր: Կարող եմ ձևացնել, որ ես այնպիսին եմ, ինչպիսին երազել եմ լինել ու երբեք չեմ կարողացել լինել, որովհետև դա <<իմը>> չէ, դա ես չեմ:
Հիմա ես խաղում եմ զոհի դեր, որովհետև քո հորինած Սոցիում - Հասարակությունը, Homo Sapiens, սովոր է ինձ հենց այդ դերում տեսնել: Իսկ ես չեմ կարող նրան դեմ գանլ, թեև ես չեմ այն հորինել:
Ինձ որ մնար, ես կջնջեի բոլոր Հասարակություն - Հասարակական կարծիք և այլ անհեթեթ ու անիմաստ հասկացությունները, որոնք մեր դարում Օրենքներից էլ վեր են: 
Մորալ: Իսկ որտե՞ղ է ձեր այդ մորալ ասվածը, երբ դուք ձեր ցանկությամբ դերեր եք գրում յուրաքանչյուրի համար, կարծես դրա իրավունքն ունեք: Իհարկե ունեք, չէ՞ որ դուք եք բաժանում և դերերը, և իրավունքները:
Ես զոհ եմ, ինձ չի կարելի այսպիսի բաներ ասել, ինձ չի սազում:
Բայց այդ ո՞վ ասաց, որ ես զոհ եմ:
Ո՞վ ասաց, որ այս Թատրոնում ես Դեզդեմոնան եմ, և ոչ թե Կլեոպատրան:
Ուզում եմ գնալ մի ուրիշ Բեմ: Այնտեղ, ուր դերաբաշխումը դեռ չի ավարտվել: 
Ուզում եմ լինել այնպիսին, ինչպիսին երբեք չեմ եղել ու չեմ կարող լինել:
Ուզում եմ ցավ պատճառել, ոչ թե ինձ ցավ պատճառեն:
Ուզում եմ հոգնել, ոչ թե ինձնից հոգնեն:
Ուզում եմ վիրավորել, ոչ թե ինձ վիրավորեն:
Եվ վերջապես ուզում եմ դերաբաշխումն անել այնպես, ինչպես ես եմ ուզում: Այնպես, ինչպես դուք չեք էլ պատկերացնում:
Այդ ժամանակ դուք կլինեք զոհը` ինձ հետ միասին: Եվ ոչ ոք չի լինի զոհ, որովհետև երբ բոլորն են նույն կարգավիճակում, զոհ չկա: 
Ինձ չի սազում, չէ՞, Homo Sapiens-ներ, Բանական ու Սոցիալական Homo - ներ: 
Իսկ ձեզ սազո՞ւմ է այն դաժանությունը, որով դուք բաժանում եք այս դերերը:
Թատրոնում ամենալավը հանդիսատես լինելն է. կուզես, կգաս, չես ուզի` չես գա: Բայց եթե դուք կարծում եք, որ ես Կյանքում հանդիսատես եմ լինելու, սխալվում եք:
Իսկ չե՞ք մտածել երբևէ, որ դուք եք այստեղ զոհը, որովհետև դաժան եք ու հիմար: Որովհետև դատարկ եք: Չե՞ք մտածել, չէ՞: Դե մտածեք:
Իսկ ես հոգնել եմ ձեզ ամեն ինչ բացատրելուց: 
Քանի~ միլիոն տարեկան ես, Homo Sapiens, բայց էլի ոչինչ չես հասկանում: Չես հասկանում, որ քեզ չի սազում այսքան դաժան լինելը:
Փաստորեն հոգնել եմ քո դաժանությունից....

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"