Կոկորդս ցավում է......
Շա~տ է ցավում..........
Այնքան է ցավում, որ նույնիսկ չեմ կարողանում խոսել: Կարծես մի կործանիչ փոշի է նստել ձայնալարերիս վրա, և հիմա ձայնալարերս փոշոտվել են, ինչպես վաղուց չօգտագործվող ջութակի լարերը.......
Ես եմ մեղավոր: Ես հոգնեցի գեղեցիկ խոսքերից: Հոգնեցի գեղեցիկ խոսքեր ասելուց և լռություն ուզեցի:
Մի տարօրինակ լռություն ուզեցի` անիմաստ խոսակցությունների և բամբասանքների տեսքով լռությունը, երբ լռում է հոգիդ, իսկ ձայնալարերդ լարվում են, լարվում...... բայց չեն օգտագործվում:
Ես լռություն ուզեցի` առանց նույնիսկ հասկանալու, որ Լռությունը աշխարհի ամենագեղեցիկ երգն է:
....Լռություն կա, և կա լռություն.......
.....Լռությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ ասելու շատ բան կա: Գալիս է, որ այդ ամենը վերջապես ասվի ու չասված մնա, որովհետև դրա կարիքը չկա: Որովհետև ամեն կարևոր բան առանց ասվելու է հասկացվում: Եվ այդ ժամանակ ձայնալարերս, հակառակ իրենց անվան, չեն լարվում, այլ երգում են` ջութակի նման են երգում: Ու ոչ մի ձայն դուրս չի գալիս, որովհետև նրանք երգում են Լռությունը: Ուրեմն ստացվեց.... Ամենքամաքուր, ամենավեհ և ամենաճիշտ Լռությունը..... Այ այս բազմակետի պես. ասելու դեռ շատ բան կա, բայց խոսքերն ավելորդ են....
Իսկ երբ ասելու բան չկա, ուրեմն անպայման պիտի լարվեն ձայնալարերս: Ու ոչինչ էլ չի ստացվի: Ոչ մի երգ: Պարզապես լռություն է: Եվ այդ լռությունից մի աղմուկ կբարձրանա: Բոլորս էլ գիտենք, որ աղմուկը քամի է բարձրացնում: Քամին կբարձրանա ու կբարձրացնի փոշին: Ու փոշին կգա, ու փոշին կնստի իմ ձայնալարերին, ու կլռեն ձայնալարերս. ինչքա՞ն կարելի է լարվել: Ու ես կզարմանամ. որտեղի՞ց այդքան փոշի:
Փոշոտվել է հոգիս, փոշոտվել: Անգործությունից ու փոշոտ գործերից է փոշոտվել հոգիս: Իսկ հիմա այդ փոշին նստել է ձայնալարերիս վրա ու վերևից է նայում հոգուս, կարծես հոգին է փոշի, և ոչ թե ինքը:
Այդպիսի փոշին թաց շորով է պետք սրբել...... Ու նաև բազմիմաստ բազմակետերով.......
Փոշոտվել են ձայնալարերս ու լռել մի փոշոտ լռությամբ: Բայց հոգիս արդեն թափ է տվել այդ փոշին ու ներքևից է նայում նրան, ինչպես բոլորս ենք նայում բարձրացած փոշու ամպերին:
........Մի հոգնեք գեղեցիկ խոսքերից, որովհետև նարանցից է սկսվում Լռությունը.........
........Հոգիս լռել է Լռությամբ..............
............................................................................................................................................................

Комментариев нет:
Отправить комментарий