Չէ, դու իսկապես դաժան ես:
Դաժան ես քո այդ նուրբ ձայնով, քո անմեղ աչքերով, քո բարի դեմքով...
Ամեն ինչ սկսվում է քո անտարբեր տոնից: Դու հասկացնում ես, որ ես քեզ համար օրվա սովորական, գուցե և տհաճ, մի մասն եմ: Ես հասկանում եմ այդ:
Դու ինձ հետ շատ անտարբեր ես խոսում: Ես քեզ հետ նույնպես: Մենք արդեն վաղուց անտարբեր ենք դարձել բոլորի նկատմամբ, մանավանդ այն մարդկանց, ում ընկեր ենք համարում:
Բայց անտարբերությունը քեզ բավական չի թվում, ու դու սկսում ես մի դաժան ու հիմար խաղ խաղալ ինձ հետ: ... Վերջում էլ կոպտում ես:
Գիտե՞ս, կոպտել չի նշանակում անքաղաքավարի բառեր օգտագործել: Կոպտել նշանակում է մի բան ասել, որ պետք չէր ասել տվյալ մարդուն, տվյալ դեպքում:
Եթե դու համաձայն չես ինձ հետ, ես կարող եմ մի նոր բառ հորինել հատուկ քեզ համար: Ասենք, չկոպտել: Թեկուզ:
Դու չկոպտում ես ինձ, բայց միևնույն է կոպիտ է ստացվում: Ու ես վիրավորվում եմ:
Դու դա միանգամից հասկանում ես: Ու հրեշտակի ձայնով ասում. <<Չե՞ս նեղացել, չէ՞>>: Ու հասնում ես քո դաժան խաղի ամենահրեշավոր մասին:
Դու գիտես, որ ես չեմ կարող ասել քեզ. <<Այո, նեղացել եմ: Բավական է արդեն, վերջ տուր քո այդ հիմար խաղերին>>: Ես միշտ ասում եմ. <<Չէ, չեմ նեղացել>>: Երևի այն պատճառով, որ քո այդ դաժանության համար ինձ եմ մեղավոր համարում:
<<Չե՞ս նեղացել, չէ՞>>: Ու դրանով դու զրկում ես ինձ իմ վերջին իրավունքից` նեղանալու իրավունքից:
Ասա ինձ, ինչո՞ւ ես այդպես անում:
Ի՞նչ պիտի անեի ես, եթե նեղանայի քեզանից:
Հավատա, ոչ դադարելու էի քեզ հետ շփվել, ոչ էլ վատաբանելու էի քեզ մեր ընդհանուր ծանոթների մոտ:
Պարզապես նեղանալու էի, ու վերջ:
Բայց դու չես ուզում ինձ այդ իրավունքը թողնել. ինչպե՞ս կարելի է: Դու սպասում ես, մինչև ես <<կնքեմ իմ չնեղանալը հաստատող փաստաթուղթը>> ու նորից ես չկոպտում ինձ: Բայց այնքա~ն կոպիտ է ստացվում:
Հոգու խորքում ես իհարկե նեղանում եմ: Բայց դա արդեն նեղանալ չէ: Դա սեփական հոգին վատ հիշողություններով տանջելն է ու չհանգստանալը, մինչև չասես.
- Այո, ես նեղացել եմ: Այո, տրամադրություն չունեմ: Այո, վիրավորված եմ: Բայց ոչինչ...
...ասա, դու չե՞ս նեղանում, չէ՞, որ ես նեղանում եմ քեզանից...

Комментариев нет:
Отправить комментарий