суббота, 24 декабря 2011 г.

Սոֆի: Տոպրակով սեր

  
Դու սիրահարվել էիր նորից, ու նորից առաջին անգամ:
Դու ինչպես միշտ շտապում էիր` շտապում էիր տուն:
Դուրսը ցուրտ էր, և քո ձեռքերը տաքանում էին բարակ վերարկուի գրպաններում, իսկ մեջքը մրսում էր, որովհետև վերարկուն չափազանց բարակ էր: Բայց դու ուշադրություն չէիր դարձնում այդ տհաճ հանգամանքի վրա. դու ինչպես միշտ շատ թեթև էիր հագնված և ինչպես միշտ գիտեիր այդ, բայց դա կարևոր չէր, որովհետև դու շտապում էիր:
Քեզ թվում էր, որ երբ շտապում ես, ոչինչ չի կարող ստիպել քեզ կանգ առնել` գոնե մի վայրկյան չվազել առաջ, նույնիսկ եթե հենց հիմա երկինքը փուլ գա քո գլխին, դու չես կանգնի: Պարզվեց, որ այդպես չի:
Ես մինչև հիմա էլ զարմանում եմ, ինչպես նա կարող էր ստիպել քեզ կանգ առնել, երբ դու շտապում էիր. ախր դա իրոք հնարավոր չէ: Բայց դու հո ամենասկզբից գիտեիր, ինչքան բարի է նա, ինչքան լավն է:
Ոչ, բարեհոգի ոչ մի թռչուն չէր ասել այդ քո ականջին, ոչ էլ հանրագիտարաններում կար նրան նվիրված էջ: Բայց դու դա տեսար նրա աչքերում: Նրա աչքերը ձմեռային երկնքի պես մաքուր էին և այնքան բարություն կար նրա աչքերում: Դու միանգամից հասկացար, ինչու սիրեցիր նրան:


Նա դուրս եկավ հարևանուհուն տնից: Հետաքրքիր է, ո՞վ է նա. հարևանուհու ընկերուհու տղա՞ն, թե՞ տղայի ընկերը:
Դու շտապում էիր տուն, բայց արդյունքում տուն չմտար: Ծեծեցիր հարևանուհու դուռը` իբր կրտսեր եղբոր համար բանալին թողնելու: Հարևանուհին ժպիտով դիմավորեց քեզ, և դու հասկացար, որ նա, ում սիրեցիր, հաստատ այստեղից է դուրս եկել. հնարավոր չէ նրան տեսնել ու չժպտալ: Հարևանուհու հետ խոսակցություն սկսելը շատ հեշտ բան է, սկսում ես եղանակից և շենքի կոմունալ ծառայություններից, իսկ վերջացնում ես նրանով, ինչն իսկապես հուզում է քեզ. կարծես հենց այնպես, ի միջի այլոց, դու հարցրեցիր. <<Իսկ ո՞վ էր այն տղան, որ դուրս եկավ այստեղից: Արամի ընկե՞րն էր>>: Հարևանուհին մի պահ լռում է, փորձում է հիշել, հետո լայն ժպտում է. հիշեց նրան: <<Չէ, անուշս, նա սուպերմարկետի նոր աշխատողն է: Օգնեց ինձ ծանր կապոցները բարձրացնել տուն: Էնքան լավ տղա է, էքան բարի: Մեկ-մեկ էլ մտածում եմ, ինչ լավ է, որ մեր համատիրությունում միայն կոֆե խմել գիտեն: Թե չէ մի հատ վերելակ կդնեին, ու ես չէի ծանոթանա այդ երիտասարդի հետ: Էնքան լավ տղա է>>:
Դու դուրս ես գալիս փողոց շատ ուրախ. դու գիտեիր, որ նա շատ լավն է, դրա համար քեզ հարկավոր չէր, որ նա ծանր կապոցները բարձրացներ ձեր տուն, դու դա գիտեիր առաջին հայացքից;
Ա~խ, ինչ լավ է սիրել աշխարհի ամենալավ մարդուն:


Երբ դու ասում ես. <<Այսօր մեր տանը մնա>>, ես մաինգամից հասկանում եմ, որ պատմելու բան ունես: <<Կմնամ>>, - պատասխանում եմ ես, և դա նշանակում է, որ կարող ես պատմել քո պատմությունը:
 - Գիտե՞ս, ես սիրահարվել եմ:
 - Նորի՞ց:
 - Ոչ, ես սիրահարվել եմ առաջին անգամ:
 - Նորի՞ց առաջին անգամ:
 - Դու կլսե՞ս, թե չէ՞:
Եթե դու բարկանում ես, ուրեմն իսկապես սիրահարվել ես առաջին անգամ:
 - Նա աշխարհի ամենալավ մարդն է: Նրա աչքերը աշխարհի ամենաբարի աչքերն են, իսկ երբ ժպտում է, բոլորն են ժպտում, որովհետև նա աշխարհի ամենագեղեցիկ ժպիտը ունի...
 - Որտե՞ղ եք ծանոթացել:
 - Նա աշխատում է սուպերմարկետում, որտեղից ես գնումներ եմ անում: Ես ամեն օր նրան այնտեղ եմ տեսնում:
Ես չդիմացա ու ծիծաղեցի:
 - Երևի ամեն անգամ, երբ դու նրան գնված հացի կամ հյութի փողն ես տալիս, մե~ծ սիրով ես տալիս:
Ու պատրաստվեցի, որ հիմա դու ինձ կապտակես. ախր շատ հիմար կատակ էր:
Բայց դու կարծես չլսեցիր իմ խոսքերը:
 - Գիտե՞ս, ինձ թվում է, որ ինքն էլ է ինձ... հավանում:
 - Հացը սիրո՞վ է տալիս:
 - Նա վաճառող չէ, նա գնված իրերը դասավորում է տոպրակներում:
 - Հա~, երևի տոպրակով սե՞ր է տալիս քեզ:
Դու նորից ինձ չապտակեցիր, թեև ես այդ էի սպասում:
 - Ոչ, նա պարզապես հետապնդում է ինձ:
Այս անգամ ես վախեցա:
 - Այսի՞նքն:
 - Ամբողջ օրը նա չի հեռանում իր տեղից: Բայց երբ ես եմ մտնում, թողնում է ընկերոջը մենակ ու հետևում ինձ: Հետո ամեն անգամ այնպես է անում, որ հենց ինքը փաթեթավորի իմ իրերը: Ու ամեն անգամ հարցնում է, չօգնի՞ ինձ տանել կապոցները: Հասկանո՞ւմ ես, ամեն անգամ, նույնիսկ եթե ես սովորական ծամոն եմ գնում: Նա կարծես չի հարցնում, նա կարծես խնդրում է, որ ինձ հետ գա: Հասկանո՞ւմ ես:
 - Դե ասում եմ էլի, տոպրակով սեր է տալիս քեզ:
 - Դու չես հասկանում....


Ձեր տանը չի կարելի խոսել ազատ, միայն գիշերը, երբ սենյակում մենք երկուսով կմնանք: Մեկ էլ խոհանոցում, քանի եռում է թեյնիկը, որովհետև խոհանոց քո կրտսեր եղբայրը չի գա:
Թեյնիկը եռում է, ու խոհանոցը լցվում է տաք գոլորշիով ու աղմուկով:
 - Սուպերմարկետը 24 ժա՞մ է աշխատում, - հանկարծ հարցնում եմ ես:
 - Այո, - պատասխանում ես դու:
 - Ոչինչ չե՞ս մոռացել:
 - Այսի՞նքն:
 - Այսինքն առիթ չկա՞, որ սուպերմարկետ գնանք:
 - Ինչի՞ համար:
 - Որ ցույց տաս ինձ նրան:
Դու լռեցիր, հետո մտահոգ ասեցիր.
 - Վախենում եմ:
 - Ինչի՞ց:
 - Որ դու էլ սիրահարվես:
Ես սկսում եմ ծիծաղել: Դու նույնպես:
 - Պաղպաղակ, - վերջապես ասում ես դու:
 - Ի՞նչ, պաղպաղա՞կ:
 - Պատրվակ, որ սուպերմարկետ գնանք:
 - Ձմե՞ռը:
 - Ի՞նչ կա որ:
Ես մտածեցի, որ դու գիժ ես, բայց չհակաճառեցի:


 - Երկու հատ <<Էսկիմո>>:
 - Ես չեմ ուտելու, - ասում եմ ես:
 - Երկուսն էլ ինձ համար են, - պատասխանում ես դու:
Երեկո է, և սուպերմարկետում բոլորը հոգնած են: Նույնիս <<պարտադիր ժպիտներն>> են վերջացել:
Ահա նա, քո <<աշխարհի ամենաբարի մարդը, փաթեթավորում է մի ծեր կնոջ կապոցը:
Դու նրանից աչք չես կտրում:
Նա արդեն ուզում էր առաջարկել ծեր կնոջը` օգնել կապոցները տուն հասցնել, բայց հանկարծ մտափոխվեց. քեզ տեսավ հերթի վերջում:
Վերջապես հերթը հասնում է մեզ:
 - Զեղչի քարտ ունե՞ք:
 - Այո, - դու հանում ես զեղչի քարտը. երկու <<Էսկիմո>>, 20 դրամ զեղչ, ծիծաղելի է:
Նա խնամքով փաթեթավորում է քո <<Էսկիմոները>>: Դու աշխատում ես չնայել նրան, իսկ նա աչք չի կտրում քեզնից, թեև փորձում է ձևացնել, որ իր գործով է զբաղված: Նա քեզ էր նայում, դրա համար չնկատեց, որ 20 դրամ զեղչով երկու <<Էսկիմոները>> փաթեթավորեց յոթ տոպրակի մեջ. ծիծաղելի է:
Դու վերցնում ես տոպրակները, ու հանկարծ զեղչի քարտը, որը չէիր հասցրել դնել դրամապանակի մեջ, ընկնում է հատակին: Արագ մի շարժումով նա կռանում է ու բարձրացնում քարտը: Իսկ ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ խոնարհվեց քո առաջ: Ւսկ երբ բարձրացրեց գլուխը, ես տեսա նրա աչքերը. իրոք, աշխարհի ամենաբարի աչքերն են:


 - Դու ճիշտ էիր, - սկսում եմ ես, - նա աշխարհի ամենաբարի աչքերն ունի:
 - Չլինի՞ թե սիրահարվել ես:
 - Ես այդքան հիմար չեմ:
Այս անգամ դու չես ներում ինձ իմ անմեղ-մեղավոր կատակները. բարձը հարվածում է քթիս:
Դու թաքցնում ես ձեռքերդ գրպաններում, ու հանկարծ...
 - Այս ի՞նչ է:
Զեղչի քարտի հետ, որը դու արագ թաքցրեցիր գրպանում, դու հանում ես մի փոքրիկ թուղթ:
Բանաստեղծություն է. ծիծաղելի է:
 - Երևի քո գրպանում էր մնացել:
 - Ոչ, հաստատ իմ գրպանից չէ:
 - Ուրեմն նա է քեզ սա տվել:
 - Ո՞վ:
 - Քո ասպետը` բարի աչքերով:
 - Բայց ե՞րբ:
 - Երբ զեղչի քարտն էր տալիս քեզ:
Քո համար ամեն ինչ հասկանալի է: Սիրում է. ծիծաղելի է:
Դու մի քանի անգամ կարդում ես բանաստեղծությունը, հետ ծալում թուղթը ու դնում բարձիդ տակ:
 - Քո կարծիքով սիրո՞ւմ է, թե՞ հոգուս հետ է խաղում:
 - Իսկ դու ի՞նչ ես կարծում:
 - Որ սիրում է, բայց դա ես ինքս եմ հորինել, որովհետև խենթանում եմ:
Հանկարծ դու վեր ես թռնում անկողնուց ու վազում խոհանոց: Պաղպաղակ:
 - Դու ի՞նչ է, իսկապես ուտելո՞ւ ես դա:
 - Այո: - Դու բացում ես առաջին <<Էսկիմոն>> ու ագահորեն ուտում:
 - Հիմար, կմրսես, կհիվանդանաս, չի կարելի, վաղը կոկորդդ ցավալու է:
 - Ես հենց դա եմ ուզում, - ասում ես դու, երկրորդ <<Էսկիմոն>> բացելով. ի~նչ արագ կերար առաջինը: - Ուզում եմ հիավանդանալ, ուզում եմ, որ վաղը կոկորդիս ցավից ձայնս կորչի, ու ես չկարողնամ խոսել, թե չէ կվազեմ նրա մոտ ու կգոռամ, որ սիրում եմ նրան...


Ճիշտ են ասում, որ սիրահարված մարդու աչքերը փայլում են: Սենյակում մութ է, բայց ես միևնույն է տեսնում եմ քո աչքերը: Նրանք փայլում են. ծիծաղելի է:
 - Հետաքրքիր է, - ասում ես դու:
 - Ի՞նչը:
 - Հեռաքրքիր է, նրանք բոլո՞ր հաճախորդներին են այսպիսի նվերներ անում:
 - Բայց չէ՞ որ դու սովորական հաճախորդ չես:
 - Ինչո՞ւ:
 - Չնկատեցի՞ր: Հերթում կանգնած բոլոր մարդկանց մեջ միայն դու զեղչի քարտ ունեիր:
Աչքերդ ժպտում են. ծիծաղելի է:
 Լռություն:
 - Ուզում եմ, որ վաղը ձյուն գա, - ասում ես դու:
Ու վերջ: Դու քնում ես: Երազում հաստատ նրան ես տեսնելու, թե չէ այդքան չէիր շտապի քնել:
Դու քնում ես ու նրան տեսնում երազում: Իսկ ես նայում եմ պատուհանից դուրս. ձյուն է գալիս:
Վաղը ամեն ինչ ծածկված է լինելու ձյան վերմակով: Ամեն ինչ այնպես է, ինչպես դու ես ուզում. ծիծաղելի է:


Ամեն ինչ քո ուզածի պես եղավ. ձյուն եկավ, և դու հիվանդացար: Որոշեցինք, որ դու մի-երկու օր դպրոց չես գնա, չնայած որ բացակայությունները կիսամայակի վերջում <<խստիվ արգելված>> էին: Դու համաձայնեցիր դպրոց չգնալ, բայց պնդեցիր, որ ինձ կճանապարհես մինչև կանգառը:
Ցուրտ է, և դու հիվանդ ես: Բայց միևնույն է սպասում ես ինձ հետ կանգառում. ծիծաղելի է: Կանգառին մոտենում է մի երթուղային. ստորության օրենքով իմ ուզած համարը չէ: Եվ այդ նույն ստորության օրենքով երթուղայինից հայտնվում է նա, կարծես հրաշքով է հայտնվում:
Փառք Աստծո, նա չի նկատում մեզ: Եվ փառք Աստծո, որ դու հիվանդ ես, թե չէ հաստատ կգոռայիր <<Ես սիրում եմ քեզ>>, ինչպես գոռում են քո աչքերը: Քո միշտ ժպտացող աչքերը այսօր տխուր են. ծիծղելի է:
Ամեն ինչ քո ուզածի պես եղավ: Դու նրան չասեցիր այն, ինչ ուզում էիր ասել: Չասեցիր, որովհետև չէիր ուզում ասել այն, ինչ ուզում էիր ասել: Տեսնես ինչո՞ւ:


Դու մի շաբաթ չեկար դասի: Չնայած որ բացակայությունները կիսամյակի վերջում <<խստիվ արգելված>> էին: Կիսամյակները փակեցին, իսկ դու չիմացար այդ բանի մասին: Ես եկա ձեր տուն` այդ լուրը հայտնելու:
Դու տոնածառն էիր զարդարում:
 - Ինչո՞ւ ես մենակ:
 - Այդպես ստացվեց, - պատասխանեցիր դու. ձայդ վերադարձել էր կոկորդ:
 - Արդեն լա՞վ ես:
 - Իսկ ի՞նչ է նշանակում <<լավ ես>>:
 - Կարևորը արդեն խոսում ես, - պատասխանեցի ես` հանելով վերարկուն: - Արի օգնեմ քեզ:
 - Ինչի՞ համար: Միևնույն է երեկոյան մաման կգա ու կքանդի ամբողջը. նա չի սիրում, երբ տոնածառը իր ուզածի պես չի զարդարված:
 - Բա ինչո՞ւ ես զարդարում:
 - Չգիտեմ...
Ամեն տարի դուք մի նոր խաղալիք էիք գնում <<կանաչ գեղացկուհու>> համար: Այս տարի դա մի փոքրիկ կարմիր Ձմեռ Պապիկ էր` բամաբակե մորուքով և փոքրիկ կարմիր պարկով:
 - Ի~նչ լավն է, - գոչեցի ես` տեսնելով նրան: - Ձմեռ Պապիկին նամակ գրե՞լ ես:
 - Այո, - պատասխանեցիր դու կեսկատակ-կեսլուրջ: Ավելի ճիշտ կեսկատակ-երկու կեսլուրջ:
 - Ի՞նչ ես խնդրել:
 - Որ նրան գցի իր պարկի մեջ ու ինձ բերի:
 - Դաժան է, - ծիծաղեցի ես: Հետո հանկարծ ասեցի. - Տանը պաղպաղակ կա՞:
 - Ոչ, - զարմացար դու:
 - Դե գնանք սուպերմարկետ, գնենք:
 - Ես էլ պաղպաղակ չեմ ուտի, - ժպտացիր դու:  - Բայց մեծ հաճույքով շոկոլադ կուտեի:
 - Ինչո՞ւ հենց շոկոլադ:
 - Որովհետև մեր տանը շոկոլադ չկա:
 - Դե գանցինք:
Ես դրեցի Ձմեռ Պապիկին փափուկ գորգի վրա ու վեր կացա:
 - Մի բան էլ, - ավելացրեցիր դու: - Ոզում եմ, որ ձյուն գա:
Երբ մենք դուրս եկանք բակ, ձյուն էր գալիս: Ծիծաղելի է:


Ամանորյա զեղչերն արդեն սկսվել էին: Բայց ի՞նչ զեղչեր կարող է անել մի փոքրիկ սուպերարկետ, որ հազիվ է ծայրը ծայրին հասցնում:
Նրանք ավելի լավ անականկալ մտածեցին. յուրաքանչյուր հաճախորդի տոպրակ գնումների հետ դնում էին մի բացիկ` կարմիր, կապույտ, կանաչ:
Հաճախորդները շատ էին: Նա արագ-արագ փթեթավորում էր գնումները և գցում տոպրակների մեջ բացիկներ` առանց նայելու, ինչ է դնում:
 - Զեղչի քարտ ունե՞ք, - հարցրեց քեզ վաճառողուհին:
 - Տանն եմ մոռացել, - պատասխանեցիր դու ու խորամանկ նայեցիր ինձ. դու դա հատուկ էիր արել:
Նա խնամքով դրեց քո շոկոլադը տոպրակի մեջ ու հարցրեց.
 - Ո՞ր բացիկն եք ուզում:
Դու սովորական հաճախորդ չէիր, և դրա համար զեղչի քարտ պետք չէր:
Դու քարացած մնացիր տեղում: Աչքերդ նորից գոռում էին, որ սիրում են աշխարհի ամենաբարի աչքերն ունեցող տղային, և դու ափսոսում էիր, որ պաղպաղակ չես կերել այսօր:
Իսկ նա սպասում էր քո պատասխանի:
Դու լռում էիր, և ես ստիպված խառնվեցի:
 - Իսկ Դուք կարո՞ղ եք Ձեր սերը դնել տոպրակի մեջ:
Չարաճճի քայլ էր:
 - Մեծ սիրով, - պատասխանեց նա, և նրա աշխարհի ամենաբարի աչքերն ասեցին. <<Ես էլ քեզ եմ սիրում>>:


Ծիծաղելի է...
Այսօր նույնպես ձյուն է գալիս: Ամանորի նախօրյակն է, և նա, ինչպես մի երիտասարդ Ձմեռ Պապի, քեզ տոպրակով սեր է բերում...





2 комментария:

  1. wow, խոսքեր չկան: Իրական պատմություն է, թե քո անմար ֆանտազիան?

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Ճիշտն ասած, կեսը իրական է, մյուս կեսը` ես եմ հորինել: Բայց իրական պատմությունը դեռ չի ավարտվել ու գնալով կամաց-կամաց նմանվում է իմ գրածին:

      Удалить

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"